Օրվա լրահոսը

Նախընտրական խոստումները եւ Գալուստ Սահակյանի ցնցող պատասխանը՝ հաշմանդամ մարդկանց մասին (ձայնագրություն)

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ապշեցուցիչ պատասխան տվեց մեր հարցին, թե ինչու գոնե Ազգային ժողովի շենքը չեն հարմարեցնում հաշմանդամություն ունեցող մարդկանց: Բանն այն է, որ ՀՀԿ-ն դեռեւս նախորդ խորհրդարանական ընտրություններին նախընտրական խոստում էր տվել, որ պետք է վերացնեն մեր երկրում անհավասարություն ծնող պատճառները, աշխատունակ խոցելի խավերի համար հասանելի

Հանձնաժողովականների եւ ընտրագրավի փողը դեռ չեն տվել

Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի 54 համայնքում կայացան ՏԻՄ ընտրություններ: Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներն ընտրությունների ժամանակ կատարած իրենց աշխատանքի համար պետք  է ստանան  մոտ 30 , իսկ  հանձնաժողովների նախագահները՝ մոտ 60 հազար դրամ: Տեղամասային ընտրական հանձնաժողովների մի քանի անդամ,  ցանկանալով , որ իրենց անունը չհրապարակվի, «Առավոտի» թղթակցին  բողոքեցին, որ դեռեւս չեն ստացել իրենց աշխատավարձը , ասելով, 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու տարածքային գրասենյակի դռները բաց են բոլոր քաղաքացիների առաջ

Ապրիլի 2-ից Վանաձորում գործող Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու տարածքային գրասենյակ մինչ օրս  ընդունվել է 248 գրավոր դիմում-բողոք, բանավոր բողոքների թիվն էլ  95 է: Գրասենյակի աշխատանքների համակարգող Սիլվա Բարխուդարյանի խոսքերով ամիս առ ամիս քաղաքացիների դիմելիության  աճ  է նկատվում. «Նույնիսկ ամսվա տարբերությամբ մենք իրավագիտակցության բարձրացումը զգում ենք մեզ դիմող քաղաքացիների քանակից: Շատ են դիմում, բնականաբար տեղեկացված

Օրիգինալ սիրո խոստովանություն Չարենցավանում (Տեսանյութ)

Այս անգամ «ռոմանտիկ երեկոն» Չարենցավան քաղաքի շենքերից մեկի բակում էր: Մեր ֆոտոխցիկը հասցրեց սա ֆիքսել այն ժամանակ, երբ հետաքրքրասեր ամբոխն արդեն հեռացել էր: Ականատեսների պնդմամբ ՝այս խենթության հեղինակը 23-ամյա մի երիտասարդ է , ով իր «տիրուհու» սիրտը նվաՃելու համար պատրաստ է ամեն մի քայլի: «Նա երբեք այսքան սիրահարված չի եղել: Ամեն ինչ պիտի անենք մեր

ՀՀ նախագահը մասնակցել է ՀԲԸՄ ընդհանուր ժողովին նվիրված գալա համարգին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 87-րդ ընդհանուր ժողովին նվիրված գալա համերգին: Միջոցառումից առաջ ելույթ է ունեցել և աշխարհի տարբեր երկրներից ընդհանուր ժողովի առիթով Հայաստան ժամանած Միության ավելի քան 300 պատվիրակներին, նվիրատուներին ու հյուրերին ողջունել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Hurriyet Daily News. «Անգլիացի զբոսաշրջիկը մահացել է Անթալիայում»

Երեկ Անթալիայում սրտի ինֆարկտից անգլիացի զբոսաշրջիկ է մահացել: Հայտնում է «Հյուրիեթ Դեյլի նյուզ»-ը: Թերթի փոխանցմամբ 66-ամյա Ջենիս Մարգարետ Յանգը հինգ հոգուց բաղկացած խմբի անդամներից մեկն էր, որոնք կորել էին Անթալիայի Քաշի շրջանում:  Յանգն իր բարեկամներին, որոնք Թուրքիա էին եկել իրեն այցելության, ցանկացել էր ցույց տալ տեղանքը, սակայն խումբը օրվա տապին, էքկուրսիայի ժամանակ մոլորվել էր: Ճանապարհին

Le Monde. «Թուրք լրագրողը չի խուսափում ցեղասպանություն բառի գործածումից»

«Լը մոնդ» թերթը անդրադարձել է թուրք լրագրող, Ջեմալ փաշայի թոռան Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանություն» գրքին՝ նշելով, որ մի քանի տարի առաջ գրքի վերնագիրը բավական կլիներ հեղինակին բանտարկելու համար, իսկ այժմ, հաշվի առնելով հեղինակի մեծ ժողովրդականությունը, գիրքը Թուրքիայի գրախանութների մեծ մասում վաճառվում է: «Երբեք չեմ մոռանա 2008թ. Երևանի սեպտեմբերյան առավոտներից մեկը: Լուսաբացին երևում էր Արարատ

Բախվել է ավանակին ու տեղում մահացել

 Ֆուտբոլի ՀԱՀ հավաքականի գլխավոր մարզչի օգնական Թոմաս Մադիգադեն ավտովթարի հետեւանքով զոհվել է: Այս մասին տեղեկացրել է տեղի ոստիկանությունը: Մարզիչը մեքենայով Պոլոկվանե քաղաքից ուղեւորվելիս է եղել Բուրգերսֆորտ, երբ քաղաքի մատույցներում անակնկալ ճանապարհին հայտնվել է մի ավանակ: Առջեւից հնթացող մեքենայի վարորդին հաջողվել է խուսանավել, իսկ ահա 40-ամյա Մադիգադեն բախվել է կենդանուն եւ տեղում կնքել մահկանացուն:   Աշոտ

Ուկրաինայի հայերը դեմ են լեզվի մասին օրենքում Գերման-Կրավչուկ խմբի առաջարկած փոփոխություններին

Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների խոշորագույն կազմակերպություննները դիմել են Ուկրաինայի իշխանություններին, որպեսզի նրանք չհամաձայնեն Լեոնիդ Կրավչուկի և Աննա Գերմանի գլխավորած «աշխատանքային խմբի» առաջարկած փոփոխություններն անել «լեզվի օրենք»-ում: Հայտնում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը: «Ուկրաինայի նախարարների աշխատանքային խմբի մշակած օրինագիծը  իրավականորեն և փաստացի խլում է քաղաքացիներից ուսման, վարչական ծառայություններում, դատավարություններում, զանգվածային լրատվամիջոցներում, իրավագիտությունում, հաղորդակցության մեջ, գովազդներում, բժշկության մեջ,

Լեւոն Մութաֆյան. «Թուրքերը Չուխաճյանին չեն ներկայացրել որպես իրենց ազգակից»

  Այսօր հայտնել էինք, որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց  Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական յոթերորդ նստաշրջանը՝ նվիրված հայ մեծանուն  կոմպոզիտոր Տիգրան Չուխաճյանի ծննդյան 175-ամյակին: ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը ասել էր, որ Չուխաճյանի գործերը քիչ են կատարվում, ինչը թուրքերին առիթ է տալիս կոմպոզիտորին ներկայացնել որպես թուրք: Խնդրի շուրջ

Նոր մոտեցում չտեսանք

«Առավոտ»-ը երեկ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների համահայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ղեկավար Մանվել Սարգսյանին հարցրեց, թե Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպումը, որի մասին վերջին օրերին ավելի հաճախ են սկսել խոսել, ինչ նոր բան կարո՞ղ է փոխել բանակցային գործընթացում։ Մեր զրուցակիցը նախ հիշեցրեց Փարիզում հունիսի 18-ին կայացած ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների եւ ԱԳ նախարարների հանդիպումը, ինչպես նաեւ՝

Մութ ժամերին Սառնակունք գյուղում տեղաշարժվելը վտանգավոր է ու դժվար

Սյունիքի մարզի բարձր լեռնային Սառնակունք գյուղում ավելի քան 500 բնակիչ է ապրում: Դաշտավարությունն ու  անասնապահություն է գյուղացիների հիմնական զբաղմունքը: Հացահատիկ են մշակում, մանր ու խոշոր եղջերավոր անասուններ պահում, մեղվաբուծությամբ զբաղվում, ամբողջ տարվա իրենց  չարչարանքով հոգում ապրուստները: Տարվա ընթացքում բազմաթիվ խնդիրների են բախվում, որոնք քիչ թե շատ կարողանում են լուծել: Սառնակունքում, ինչպես եւ մյուս գյուղերում, հոգսերն

Բնապահպանության նախարարին ընդունեցին ձիերով (ֆոտոշարք)

Ինչպես հայտնի է,  էկոտուրիզմը զարգացնելու նպատակով ՀՀ կառավարությունը Գերմանիայի Դաշնության կառավարության  հետ համատեղ  2008-2009 թվականներին  Ամասիայի ամենածայրամասային  ու ցուրտ գյուղում` Բերդաշենում (այն անվանում են  նաև Կովկասի Սիբիր, ձմռանը ջերմաստիճանը հասնում է մինչև  մինուս 46-ի),  հիմնեց   «Արփա  լիճ» ազգային պարկը, որպեսզի տուրիստները գան, շնչեն թթվածնով հարուստ օդը, վայելեն ջրաշուշաններն ու կենդանական աշխարհը: Մի քանի տարի է` 

Բրիտանուհու աչքերը բացվում են միայն երգելու ժամանակ

66-ամյա բրիտանուհի Մոիրա Գլիդը տառապում է սակավ հանդիպող հիվանդությամբ, որի հետևանքով ստիպված է անընդհատ աչքերը փակ պահել, հակառակ դեպքում նրանք ցավ են պատճառում կնոջը: Սակայն տիկին Գլիդը հայտնաբերել է մի եղանակ, որի շնորհիվ կարողանում է մի քանի րոպե բաց պահել աչքերը: Երբ նա երգում է,ցավը տարօրինակ կերպով դադարում է տանջել կնոջն ու թույլ է տալիս

Իմ bookcrossing-ը

Կարդում ես որևէ գիրք, այնուհետև այն փոխանցում մեկ ուրիշին, և արդյունքում ստացվում է, որ bookcrossing ես արել: Bookcrossing բառացիորեն նշանակում է գրքապտույտ, գրքերից «ազատում» Քո սիրելի գիրքը կարդալուց հետո թողնում ես մարդաշատ վայրում, ինչ-որ մեկը գտնում է, կարդում, և այդպես շարունակ: Այս երևույթը Հայաստան մուտք գործեց անցյալ տարի: Մի քանի միջոցառումների ընթացքում երիտասարդները գրքերի վրա փակցրեցին

Groong. «Պրահայի դատարանը հետաձգել է հայազգի մաֆիոզի արդարացման դատավճիռը»

Պրահայի գերագույն դատարանը ռուսախոս մաֆիայի պարագլուխ Անդրանիկ Սաղոյանի և չորս այլ մարդկանց արդարացման դատավճիռը, որոնք մեղադրվում են գործարարի սպանություն կազմակերպելու մեջ, երկրորդ անգամ հետ է ուղարկել ստորին ատյան: Հայտնում է «Գրունգ» լրատվականը և նշում, որ այս լուրը հայտնվել է դատարանի կայքում, սակայն պաշտոնական որոշումը գրավոր տեքսով դեռ չի տրվել: Պրահայի գերագույն դատարանի խոսնակ Յան Ֆորտն

Ի՞նչ հագնել այս աշնանը. Ֆաինա Հարությունյանն է խորհուրդ տալիս

Աշունն արդեն լիովին մտել է իր դերի մեջ, վաղուց արդեն ժամանակն է թարմացնել զգեստապահարանը՝ թողնելով այնտեղ միայն ամենանորաձևը, իսկ այդ հարցում ձեզ օգնելու համար «Առավոտ երիտասարդականը» զրուցեց դիզայներ Ֆաինա Հարությունյանի հետ: Դիզայների խոսքով՝ այս աշնանը նորաձև են սև կաշվից հագուստները, իր նշանակությամբ ու գեղեցկությամբ չի զիջում նաև մորթին: Իսկ այս աշնան գույներն ըստ Ֆաինայի հետևյալն

Վիճաբանություն, կրակոցներ՝ «Կրիստալ» գիշերային ակումբի պարուհիների սենյակ մուտք գործելու պատճառով

20-ամյա Անդրանիկ Մարտիրոսյանը օրեր առաջ, ժամը 00:30-ի սահմաններում ցանկացել էր մուտք գործել Երևան քաղաքի Աբովյան 39 հասցեում գտնվող «Կրիստալ» գիշերային ակումբի պարուհիների հանդերձարան: Սակայն ակումբի աշխատակից Գենադի Սամվելի Թովմասյանը նրան թույլ չի տվել ներս մտնել, ուստի քաղաքացիների միջև տեղի է ունեցել վիճաբանություն: 20-ամյա Անդրանիկը, դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, խանգարելով ակումբի բնականոն աշխատանքը և

Եթե օլիմպիական չեմպիոն ունենայինք, «Տաշիր» հիմնադրամը նրան կպարգեւատրեր $100 հազար

«Երբ «Տաշիր» հիմնադրամը հունիսին հայտարարեց, թե պարգեւատրելու է օլիմպիական խաղերի մեդալակիրներին, հոգաբարձուների խորհուրդը որոշել էր օլիմպիական չեմպիոնին պարգեւատրել $100 հազար դրամին համարժեք դրամ: Սակայն, ցավոք, Լոնդոնում ոսկե մեդալակիր չունեցանք: Անձամբ ես ակնկալում էի, որ Օլիմպիական խաղերից Հայաստանն առնվազն 4-5 մեդալակրով կվերադառնա: Ափսոս, դա էլ չեղավ եւ ունենք այն, ինչ ունենք: Հուսով ենք, որ Ռիո դե

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ Գլուխ յոթերորդ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ Եվ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու կմկմալով Ներսիսյանին ասաց՝ «որ չես ուզում, էլ կենաց չեմ ասի», եւ Ներսիսյանը թարս նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «անցյալ անգամ էլ խոստացաք, պարոն անուղղելի կենացասաց», եւ Ֆերեշեթը կմկմալով ասաց՝ «էլ չի կրկնվի», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «կապրենք

Միշել Լեգրան. «Ես կրքոտ երաժիշտ եմ»

Սեպտեմբերի 10-ին մեկնարկած Երեւանյան 6-րդ միջազգային երաժշտական  փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 20-ին` աշխարհահռչակ կոմպոզիտոր, գործիքավորող, դաշնակահար, կենդանի լեգենդ Միշել Լեգրանի համերգով: Այն նվիրված կլինի կոմպոզիտորի 80-ամյակին: Համերգին կմասնակցի նաեւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Նրանք կատարելու են Լեգրանի երգերը: «ՀՊՖՆ-ն շատ լավ նվագախումբ է: Ես այստեղ չէի լինի, եթե նրանք վատը լինեին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ

Երիտասարդ կինը ծնողի ոսկիներն ու գումարները շորթել է՝ խաբելով, թե նրա որդուն կազատի քրեակատարողականից

36-ամյա Մարիամ Քոչարյանը չարաշահել էր ծնողական վստահությունը: 2011-ի դեկտեմբերից մինչև 2012-ի մարտը Նելլի Սարգսյանի և Անուշ Սարգսյանի վստահությունը չարաշահելու եղանակով, Մ. Քոչարյանը խոստացել էր Ն.Սարգսյանի որդուն` Հ.Ղազարյանին ազատել է «Էրեբունի» ՔԿՀ-ից: Այդ պատրվակով Մարիամը Ն.Սարգսյանից պահանջել և մաս-մաս ստացել է 499.000 ՀՀ դրամ, 425.939 ՀՀ դրամին համարժեք 1100 ԱՄՆ դոլարի գումար, 77.700 ՀՀ դրամին համարժեք

Մարքսիստ. «Ծառուկյանը ղազագիրը չի վերծանի»

  «Եթե Ծառուկյանը, որպես կուսակցապետ, կանգնում է ՀՀ երրորդ նախագահի կողքին կամ սատարում է ԱՄՆ-ի ներկայացուցչին` Օսկանյան Վարդանին, քաղաքական ինքնաարժեզրկման, ինքնաոչնչացման է ենթարկում իրեն: Համոզված եմ, որ նա այդ ճանապարհով չի գնա: Արժեզրկումից խուսափելու, Ռուսաստանի հետ գժտվելուց զերծ մնալու համար, նա պարտադրված է դնել սեփական թեկնածությունը` շրջափակման մեջ գտնվող գազանի նման` օղակից դուրս պրծնելու միակ

Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հոկտեմբերի 22-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի  Ֆուչիկ, Մարգարյան փողոցների ու նրբանցքների, Հալաբյան փողոցի 41-65 շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ

Արտակ Ճաղարյան. «Մենք շատ ենք կարեւորում անձնական մարզիչների գործը»

«Ամբողջ հայությունը հպարտանում է, երբ միջազգային մրցասպարեզներում, ի նշան հաղթանակների, բարձրանում է Հայաստանի պետական դրոշը, հնչում մեր օրհներգը: Սակայն մեր անվանի մարզիկները բարձունքներին հասնում են շնորհիվ անձնական մարզիչների, որոնք ամեն օր աշխատում են նրանց հետ, աճեցնում հաղթողներ եւ մրցանակակիրներ: Այ, հենց դրա համար էլ «Տաշիր» հիմնադրամը, կարեւորելով նրանց աշխատանքը, այսօր օլիմպիական մեդալակիրների անձնական մարզիչներին պարգեւատրեց

10 տարում ԱՄՆ քաղաքացիություն է ստացել շուրջ 20 հազար հայաստանցի

Ամերիկյան ընտրողների շրջանում հայազգի քվեարկողների թիվը 10 տարում զգալիորեն ավելացել է: Սա են վկայում Մարդահամարի ամերիկյան բյուրոյի պաշտոնական կայքում տեղադրված տվյալները, որոնց համաձայն` 2001-2010 թվականներին Հարավային Կովկասի երեք պետությունների բնակիչներից առավել հաճախ ամերիկյան քաղաքացիություն են ստացել Հայաստանում ծնվածները: Դիտարկված 10 տարիների ընթացքում Հայաստանից Միացյալ Նահանգներ տեղափոխվածներից 19 հազար 469-ը ամերիկյան անձնագիր է ստացել: Համեմատության համար`

Անհետացել է Գյումրու քաղաքապետարանին պատկանող մեքենան

Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող “Գազ 13” (Չայկա) մակնիշի ավտոմեքենան ս/թ սեպտեմբերի 14 ի համայնքի ավագանին որոշել է աճուրդով օտարել: Արդյունքում  հաղթող է ճանաչվել նույն  քաղաքի բնակիչ Գևորգ Ղուկասյանը, սակայն առուվաճառքի համապատասխան պայմանագիր չի կնքվել և օտարվող գույքի ընդունման-հանձնման ակտ չի կազմվել, ավելին, փաստերի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ “Գագեմա” ՍՊԸ ի կողմից իրականացված մեքենայի գնահատումը,

Օսկանյանին կազատազրկե՞ն 20 տարով

Նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը իր վստահորդի գործով չի բացառում նաեւ ամենավատ սցենարը՝ 20 տարվա ազատազրկումը: «Քաղաքական գործ է, եթե քաղաքական պատվեր տվողը դիրքորոշումը փոխի, կարտացոլվի գործի մեջ, չի փոխի՝ կգնա ամենավատ սցենարով: Մեր երկրում ամեն ինչ հնարավոր է: Վախենում եմ ինչ-որ բան ասել, որովհետեւ չկա արդարադատության համակարգ, իսկ այդ դեպքում

Արտակ Ճաղարյան. «Տաշիր» հիմնադրամը միշտ էլ ուշադրություն է դարձնում միջազգային մրցասպարեզներում հաջողության հասած հայաստանցի մարզիկներին»

«Լա Պիացցա» ռեստորանում այսօր Լոնդոնի օլիմպիական խաղերի հայաստանցի մեդալակիրների եւ նրանց անձնական մարզիչների պարգեւատրման արարողությունից առաջ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը Aravot.am-ին ասաց. «Հիմնադրամը Կարեն եւ Սամվել Կարապետյան եղբայրների գլխավորությամբ տարիներ շարունակ ուշադրություն է դարձնում ոչ միայն օլիմպիական խաղերի մեր մրցանակակիրներին, այլեւ միջազգային մրցաշարերում հաջողության հասած մարզիկներին` պարբերաբար նրանց խրախուսելով բավականին մեծ

Լրահոս
Ֆեյքի վերջը

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031