Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնաժողովականների եւ ընտրագրավի փողը դեռ չեն տվել

Հոկտեմբեր 19,2012 22:57

Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի 54 համայնքում կայացան ՏԻՄ ընտրություններ: Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներն ընտրությունների ժամանակ կատարած իրենց աշխատանքի համար պետք  է ստանան  մոտ 30 , իսկ  հանձնաժողովների նախագահները՝ մոտ 60 հազար դրամ:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների մի քանի անդամ,  ցանկանալով , որ իրենց անունը չհրապարակվի, «Առավոտի» թղթակցին  բողոքեցին, որ դեռեւս չեն ստացել իրենց աշխատավարձը , ասելով,  որ   30 հազար դրամով իրենց ընտանիքների  որոշ հարցեր կլուծեն:  Նշենք, որ ավագանու  եւ համայնքի ղեկավարի թեկնածուները նույնպես  չեն ստացել որպես ընտրական  գրավ մուծած գումարները: Ավագանու անդամների թեկնածուների համար դրանք  կազմում են 10-30 հազար, իսկ համայնքների ղեկավարների թեկնածուների  համար՝ 50-300 հազար դրամ (կախված համայնքի  բնակչության թվից):  Ըստ օրենքի ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ընտրական գրավը պետք  է վերադարձվի  ԸԸՀ  նրանց դիմումից հետո մի շաբաթվա ընթացքում, սակայն Տավուշի մարզում թեկնածուները նման դիմումներ չեն ներկայացրել, քանի որ ծանոթ չեն ընտրական օրենսգրքի այդ դրույթին: Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից հայտնեցին, որ իրենք  անհրաժեշտ փաստաթղթերն իրենք ուղարկել կենտրոնական ընտրական հանձնաժողով,  հաջորդ շաբաթ սպասում են գումարների փոխանցմանը:

Թիվ 40 ԸԸՀ-ից  տեղեկացրին , որ գումարների  փոխանցման ուշացման պատճառն այն է, որ  ԿԸՀ-ն պետք է  ուսումնասիրի ընտրատարածքներից  ուղարկված  բոլոր փաստաթղթերը, իսկ դա ժամանակ է պահանջում: Ընտրական գրավի գումարները  թեկնածուներին  կվերադարձվեն   տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձի հետ :

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031