Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet Daily News. «Անգլիացի զբոսաշրջիկը մահացել է Անթալիայում»

Հոկտեմբեր 19,2012 21:15

Երեկ Անթալիայում սրտի ինֆարկտից անգլիացի զբոսաշրջիկ է մահացել: Հայտնում է «Հյուրիեթ Դեյլի նյուզ»-ը:

Թերթի փոխանցմամբ 66-ամյա Ջենիս Մարգարետ Յանգը հինգ հոգուց բաղկացած խմբի անդամներից մեկն էր, որոնք կորել էին Անթալիայի Քաշի շրջանում:  Յանգն իր բարեկամներին, որոնք Թուրքիա էին եկել իրեն այցելության, ցանկացել էր ցույց տալ տեղանքը, սակայն խումբը օրվա տապին, էքկուրսիայի ժամանակ մոլորվել էր: Ճանապարհին Յանգը սրտի նոպա է ունենում: Նրա բարեկամները շտապում են ծովափ ու ձեռքերը թափահարում, որպեզի անցնող նավերի ուշադրությունը գրավեն: Ձկնորսը, որը նկատում է խմբին, կանչում է տեղի ոստիկաններին: Սակայն Յանգին փրկելն անհնար է լինում:

Յանգի դին տեղափոխվել է դատաբժշկական վարչություն դիահերձման համար:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031