Օրվա լրահոսը
Վիկտոր Գրաչով. «Հենրիխ Մխիթարյանը եվրոպական դասի բարձրակարգ ֆուտբոլիստ դառնալու բոլոր տվյալներն ունի»
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի մասին, որն Ուկրաինայի առաջնությունում 11 գոլով վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը, այսպես է արտահայտվել Դոնեցկի «Շախտյորի» լեգենդար հարձակվող Վիկտոր Գրաչովը: «Մխիթարյանն ինձ անմիջապես դուր եկավ երբ դեռ «Մետալուրգ» էր գնացել: Եվ Լուչեսկուն նրան իզուր չհրավիրեց իր թիմ: Հենրիխը մտածող եւ համեստ տղա է ու եվրոպական դասի բարձակարգ ֆուտբոլիստ դառնալու բոլոր տվյալներն
Կորցրել է կառավարումը և շրջվել
Օգոստոսի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 23 շենքի բակում «ԲՄՎ-316» մակնիշի ավտոմեքենան կորցնելով կառավարումը՝ շրջվել է և բախվել նշված վայրում կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի: «ԲՄՎ-316»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
12 առաջատարներից ետ են մնում կես միավորով
Սանկտ-Պետերբուրգում ընթացող շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի հուշամրցաշարի երրորդ տուրում հայաստանցի գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը պարտության մատնեց Ալեքսեյ Սմիռնովին, Զավեն Անդրիսայանը՝ Ալեքսանդր Ուլանովին, իսկ Ավետիք Գրիգորյանը ոչ-ոքի արեց Ալեքսեյ Զենզերայի հետ: 12 շախմատիստներ վաստակել են 3,0-ական միավոր: Ռոբերտն ու Զավենը նրանցից ետ են մնում կես միավորով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Գիտակցության չգալով մահացել է
Օգոստոսի 27-ին, ժամը 23.45-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ծովակալ Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել 1960 թ. ծնված Վաչագան Հայրապետյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ օգոստոսի 28-ին, ժամը 00.30-ին, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Ստամբուլում մեկնարկում է շախմատի օլիմպիադան
Այսօր Ստամբուլում մեկնարկում է շախմատի տղամարդկանց 40-րդ եւ կանանց 25-րդ համաշխարհային օլիմպիադան: Վիճակահանությամբ առաջին տուրում մեր տղաների ընտրանին հանդիպում է Բոլիվիայի, իսկ աղջիկներինը՝ Հորդանանի թիմերի հետ: Հիշեցնենք, որ տղամարդկանց պայքարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը, իսկ կանանց պայքարում՝ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, կանանց գրոսմայստերներ
Վանաձորի քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանի նախընտրական շտաբի հայտարարությունը
Սեպտեմբերի 9-ին Վանաձորում տեղի ունենալիք քաղաքապետի և ավագանու անդամների ընտրական գործընթացի որոշ դրվագներ լայն արձագանք են գտել Հայաստանի լրատվամիջոցներում: Մասնավորապես տեղեկություններ կան, համաձայն որոնց պատռվել են ավագանու և քաղաքապետի թեկնածուների նախընտրական քարոզչական պաստառները: Գրանցվել է նաև քաղաքակիրթ քարոզարշավի տեսանկյունից ոչ հարիր այլ միջադեպ: Քարոզարշավի նման անընդունելի մեխանիզմներ կիրառվել են նաև քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանի դեմ,
ՌԱԿ-ը մասնակցում է ՏԻՄ ընտրություններին
Ռամկավար ազատական կուսակցության Հանրապետական վարչությունը (ՌԱԿ ՀՎ) որոշում է ընդունել ակտիվ մասնակցություն ունենալ Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) առաջիկա ընդտրություններին: Նման որոշում ՌԱԿ ՀՎ կողմից ըդունվել է այս տարվա Հուլիսին կուսակցութան վարչության ընդլայնված նիստի ժամանակ: Այսպիսով կուսակցությունը, որն իր միավորմամբ ամրապնդել է իր դիրքերը, որոշում է ընդունել վերադառնալ ակտիվ քաղաքական գործունեության, որի նպատակն է կուսակցության տեղը
Արմեն Աշոտյան. «Եթե պետք է գնալ բարեփոխումների, ուրեմն կգնանք, եւ ես պատրաստ եմ կրել այդ քայլերի քաղաքական եւ մասնագիտական պատասխանատվությունը»
Այսօր ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Վանաձորում տեղի ունեցած հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ, ամփոփելով ոլորտի ձեռքբերումներն ու նրանում առկա խնդիրները, նշեց, որ արդեն այս տարվանից շախմատը կդասավանդվի նաեւ երրորդ դասարանում, իսկ 2013 թվականի հունվարից Հայաստանի բոլոր դպրոցներում լուծված կլինի ինտերնետային կապի խնդիրը.«2013 թվականի հունվարից մենք չենք ունենալու Հայաստանում եւ ոչ մի դպրոց ,
Սյունիքի մարզի գյուղական որոշ դպրոցներ կկանգնեն փակման վտանգի առջեւ
«Անցած ուստարում առկա ձեռքբերումների հետ զուգընթաց ունեցել ենք նաև թերություններ եւ բացթողումներ: Վարչությանը ամբողջությամբ չի հաջողվել անհրաժեշտ վերահսկողություն սահմանել տնօրենի, ուսուցչի աշխատանքի նկատմամբ, որի պատճառով մի շարք տնօրեններ հավուր պատշաճի չեն կատարել իրենց պաշտոնական պարտականությունները», -Սյունիքի մարզի կրթական համակարգի 2011-2012թթ. ուսումնական տարվա արդյունքների եւ 2012-2013 ուստարվա խնդիրների մասին խոսելիս Կապանում կայացած մանկավարժների օգոստոսյան կոնֆերանսի ժամանակ
Ամուսնու դեմ թեկնածություն առաջադրած կինը տրտում տեսքով ինքնաբացարկ է հայտնել
Սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Տավուշի մարզի սահմանամերձ, 1708 բնակիչ ունեցող Վերին Կարմիրաղբյուր համայնքում գյուղապետի թեկնածու էին առաջադրվել գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ, 1971թ. ծնված Կամո Չոբանյանը, վերջինիս կինը` անկուսակցական, մենատնտես, 1977թ. ծնված Լիլիթ Եղիազարյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, անհատ ձեռնարկատեր, 1957թ. ծնված Սամվել Մուսինյանը: Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից (ԸԸՀ) հայտնեցին, որ
Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալու խնդրանքով դիմել է 132 օտարերկրացի
2012-ի տարեսկզբից մինչ օգոստոսի 27-ը Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալու խնդրանքով ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը դիմել է 132 օտարերկրյա քաղաքացի: Այդ մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրին ՄՊԾ-ի ապաստանի հարցերի բաժնից: Փախստականի կարգավիճակ հայցողներից 90-ը Սիրիայից են, 12-ը` Իրաքից: Երկու դեպքում էլ դիմումատուներն ազգությամբ հայեր են կամ ազգությամբ հայերի օտարազգի ամուսիններ: Մնացած 30 դիմումատուներն այլազգիներ են`
Օգոստոսյան խորհրդակցություն Լոռու մարզում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ներկա է եղել Լոռու մարզի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությանը, որին մասնակցել են մարզի դպրոցների տնօրեններն ու մանկավարժները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կրթական գործընթացին առնչվող կազմակերպական և մեթոդական խնդիրներ, նախարարին ներկայացվել են ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Լոռու մարզպետարանի կրթության վարչության պետը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում կատարված
Տիգրան Սարգսյանն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի նախարարի տեղակալին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Մարտա Դասուին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: «Առկա է հայ-իտալական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ: Այդ ուղղությամբ մեծ ծավալի աշխատանք կա իրականացնելու: Վստահ եմ, որ Ձեր այցը Հայաստան կնպաստի մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Բարձր գնահատելով հայ-իտալական քաղաքական
Մեղադրվում է Պուտինի դեմ մահափորձի մեջ
ՌԴ նախագահ Վ. Պուտինի դեմ մահափորձի կազմակերպման մեջ կասկածվող Իլյա Պլանին Ուկրաինայից հատուկ չվերթի ինքնաթիռով տեղափոխվել է Ռուսաստան և գտնվում է «Լեֆորտովոյի» բանտում, հենվելով հատուկ ծառայությունների իրենց աղբյուրի վրա, հաղորդում է «РИА Новости»-ն: Լրատվական գործակալությունը տեղեկացնում է նաև, որ գործը գտնվում է ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա փետրվարին Ռուսաստանի
Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրենը հեռանում է
Հայաստանում բջջային կապի 3-րդ օպերատոր Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուային կփոխարինի Ֆրանսիս Ժելիբտերին: Այս տեղեկությունը Aravot.am-ին հաստատեցին Օրանժ Արմենիայի լրատվական ծառայությունից: Երկու օրից, Ֆրանս Տելեկոմ Oranje խմբի եվրոպական շուկաների գծով փոխնախագահ Բենուա Շինը կներկայացնի նոր տնօրենին: Մեր հարցին, թե ո՞րն է պարոն Դյութուայի հեռանալու պատճառը, Օրանժից պարզաբանեցին, որ այն պայմանավորված է ընկերության վարած քաղաքականությամբ:
Սուրենավանցիների ջուրը կտրում են, որ ցիստեռնով «ջրի բիզնե՞սը» ծաղկի
Մոտ 2 տարի առաջ, կառավարության անդամներն ու մարզային իշխանությունները, հանդիսավոր պայմաններում, Արարատի մարզի Սուրենավան գյուղում շահագործման հանձնված խմելու ջրի խողովակի բացում արեցին: Սակայն սույն պաշտոնյաները ոտքները քաշելուց հետո, գյուղացիներն այդ ջրի երեսն օրերով չեն տեսնում: Նախկինի պես սուրենավանցիները ստիպված են լինում լիտրերով ջուր գնել, քանի որ ծորակից եկող ջրի վրա չեն կարողանում հույս դնել: Մեզ
«Դեմ առ դեմ». Վարդան Արամյան եւ Միքայել Մելքումյան
Օգոստոսի 28-ին ժամը 12. 00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 33-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը եւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Քննարկման թեման` ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունն ու առկա մարտահրավերները: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝
Վանաձորում նախապատրաստվում են նյութեր՝ Թումանյանի հաղորդման հիման վրա
Pastinfo.am կայքի տեղեկություններով՝ Վանաձորի քաղաքապետի թեկնածու Կարեն Թումանյանի լիազոր ներկայացուցչի հաղորդման հիման վրա Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վանաձորի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Հիշեցնենք, որ այսօր մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ օգոստոսի լույս 26-ի գիշերը Վանաձորի Տիգրան Մեծ-Մյասնիկյան խաչմերուկում պատռվել, ոչնչացվել են Վանաձորի քաղաքապետի թեկնածու, անկուսակցական Կարեն Թումանյանի նախընտրական պաստառները: Իսկ օգոստոսի 26-ին`
Անահիտ Բախշյանը՝ Արագածոտնի մարզպետին. «Այս անգամ գեղից մարդ կա»
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Արագածոտնի մարզում կայացած օգոստոսյան խորհրդակցությունը վերջում ամփոփել է մարզպետ Սարգիս Սահակյանը: «Սպասում էի, որ մարզպետը կհայտարարի այն դպրոցների ցանկը, որոնք հիմնանորոգվել են եւ պատրաստ են սեպտեմբերի 1-ին, սակայն նա ոչինչ չհայտարարեց: Իսկ ես դեռ անցյալ տարվանից գիտեմ դպրոցներ, որոնց հիմնանորոգումը մարզպետի եղբոր
Աշակերտների դեֆիցիտ՝ Շիրակի մարզի դպրոցներում
Այսօր Գյումրու «Տիրամայր Հայաստան» կոչվող կառույցում, որն ավելի շատ հայտնի է Գյումրու կուսանոց անվամբ, տեղի ունեցավ դպրոցի տնօրենների տարեսկզբյան խորհրդակցությունը: Ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Մինչ կրթական ոլորտի պատասխանատուները ելույթ էին ունենում ` տարբեր հարցեր շոշափելով, դպրոցի տնօրեններից շատերը ողբում էին իրենց աշակերտ չունենալը: Aravot.am-ի հետ զրույցում Գետափ գյուղի դպրոցի
Սիրիահայերին դիմավորում ենք բնակարանների գների բարձրացմամբ (Տեսանյութ)
Aravot.am-ը քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի հետ զրույցում հետաքրքրվեց՝ արդյոք ճի՞շտ է ՀՀ իշխանությունների վարած այն քաղաքականությունը, որի համաձայն ներկայացվում է, թե սիրիահայերի շրջանում խուճապ չկա, այնինչ նրանք՝ սիրիահայերը, խոսում են խուճապային իրավիճակի մասին: Քաղաքագետը պատասխանեց. «Համայնքը, որ բնակվում է Սիրիայում, դրա անդամները՝ սիրիահայերը, հանդես են գալիս տվյալ երկրի քաղաքացիներ և տվյալ երկրի՝ Սիրիայի, հիմնական գործառույթներից է
Հայոց ցեղասպանությունը` Ֆրանսիայի դպրոցների դասագրքերում
Այս ուսումնական տարում Ֆրանսիայի միջնակարգ դպրոցների պատմության եւ աշխարհագրության դասագրքերը օժտված են նոր ծրագրերով, որոնցում լայնորեն ներկայացված է 1915-16 թվականների Հայոց ցեղասպանությունը։ Ձեռնարկներում տրված են մանրամասն տեղեկություններ Օսմանյան կայսրության կառուցվածքի, ցեղասպանության սկզբնավորման, գործադրման, այդ իրադարձության մեջ պատերազմի դերի, ինչպես նաեւ երիտթուրքերի կառավարության, թուրքական ազգայնականության վերաբերյալ, օգտագործված են աքսորյալների քարավանները ներկայացնող լուսանկարներ, արխիվային փաստաթղթեր եւ մի
Կարգապահական պատասխանատվության պատճառը եղել է դատական պաշտպանության իրավունքի խախտումը
Երևանի Կետրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի, ինչպես նաև վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պատճառը եղել է նույն գործի շրջանակներում անձի դատական պաշտպանության իրավունքի խախտումը: Այդ մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը, վճռաբեկ դատարանը գտել է, որ վերաքննիչ դատարանի կողմից
Գողացել են հաշմանդամների համար նախատեսված թեքահարթակի սալիկները
Մոտ 10 օր առաջ Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում գողացել են քաղաքային մշակույթի տան ետնամուտքում հաշմանդամների համար կառուցված թեքահարթակի մաս կազմող աստիճաններից մեկի բազալտե սալիկները: Հաշմանդամների խնդիրներով զբաղվող Նոյեմբերյանի «Նոյաստղ» ՀԿ-ն թեքահարթակի կառուցման համար ծախսել է 300 հազար դրամ: Թեքահարթակի մի կողմը նախատեսված է հաշմանդամների սայլակների մուտքի, մյուսը՝ առանց անվասայլակի տեղաշարժվող, սակայն քայլելու դժվարություններ ունեցող հաշմանդամ անձանց
Երբ հրաժարական տա Ռուբեն Հայրապետյանը
«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը վերահաստատում է, որ ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի մանդատից հրաժարվելու դեպքում իվ 1 ընտրատարածքում նա կառաջադրի իր թեկնածությունը: Միաժամանակ նա չի ցանկանում մեկնաբանել շրջանառվող այն լուրերը, թե պարոն Հայրապետյանը չի պատրաստվում իրականություն դարձնել իր խոստումը՝ հրաժարվել պատգամավորի մանդատից: «Ես չեմ ցանկանում գնահատական տալ այն լուրերին, թե Ռուբեն Հայրապետյանը փոշմանել է, քանի
Ավագանու անդամության թեկնածուն պնդում է, որ համայնքապետը օրենքով չթույլատրված վայրերում նախընտրական պաստառ է փակցրել
Լոռու մարզի Շահումյան համայնքի ավագանու անդամության թեկնածու, Վանաձորի ՀՀՇ երիտասարդական միության նախագահ Արփինե Մարտիրոսյանը պնդում է, որ նույն համայնքի ղեկավարի թեկնածու, համայնքապետ Էդիկ Մանուկյանն արդեն երկու օր է՝ նախընտական քարոզչության ժամանակահատվածում նախընտրական պաստառ է փակցրել հասարակական սննդի վայրում եւ պետական կառույցի վրա` այդկերպ ոտնահարելով գյուղացիների շահը, նրանց ազատ ընտրության իրավունքը: «Գյուղապետ Մանուկյանը օրենքով արգելված վայրերում`
Շուտով կսկսվի «Փուչիկների» գործի քննությունը
Օգոստոսի 30-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կսկսի այսպես կոչված` «Փուչիկների» գործի դատավարությունը: Հիշեցնենք, որ Երևանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի նախընտրական զանգվածային միջոցառման ընթացքում գազալիցքավորված փուչիկների պայթյունի հետևանքով այրվածքներ էին ստացել և տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 անձինք: Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին
Անահիտ Բախշյան. Պետք է փոխել օգոստոսյան խորհրդակցությունների ձեւաչափը
Նոր ուսումնական տարվա նախաշեմին ՀՀ մարզերում մեկնարկել են դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունները, իսկ ամսվա վերջին մի խորհրդակցություն էլ կկայանա Երեւանի Մոսկվայի տանը: Այսօր հերթական հանդիպումը տեղի ունեցավ Արագածոտնի մարզում, որին մասնակցում էին մարզպետ Սարգիս Սահակյանը, ԿԳ նախարարության ներկայացուցիչներ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը: Aravot.am-ը Անահիտ Բախշյանին խնդրեց հայտնել տպավորությունները եւ նկատառումները խորհրդակցության վերաբերյալ՝
Թալիբները խաղաղ բնակիչների են գլխատել
15 տղամարդու և երկու կանանց թալիբները սպանել են երաժշտությամբ և պարելով ուղևորվող և երկու սեռերի ներկայացուցիչների մասնակցությամբ խնջույք կազմակերպելու համար Աֆղանստանի հարավային Հելմանդ նահանգի պաշտոնյաները հայտնել են թալիբների զինյալների կողմից Աֆղանստանի խաղաղ 17 բնակչի գլխատելու մասին: Նահանգի պաշտոնյաների համաձայն, զինյալները կիրակի ուշ երեկոյան սպանել են 15 տղամարդու և երկու կանանց այն բանի համար, որ նրանք


















































