Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ

Յուրաքանչյուր ոք ունի լսելի լինելու և իր համայնքի համար կարևոր որոշումների ձևավորմանը մասնակցելու իրավունք: Այս իրավունքն ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և լիովին ներառված է միջազգային իրավունքում, հատկապես Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի հոդված 25-ում: Անցած դարի ընթացքում մենք անհավատալի առաջընթաց ենք արձանագրել ներառման գործընթացում: Այդուհանդերձ, դեռևս չափազանց մեծ թվով մարդիկ բախվում

Պաշտոնյաները եւ հանցավոր տարրերն՝ ընդդեմ անտառի

Տավուշի մարզի բնապահպանական ոլորտում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ դեկտեմբերի 6-ին մարզպետարանում կայացած քննարկման ժամանակ մարզի դատախազ Աննա Մանթաշյանը նշեց, որ այդ ոլորտում կոռուպցիա ծնող բազմաթիվ պատճառներ կան: Նրա վկայությամբ՝ կոռուպցիային նպաստում է նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց խիստ տեղայնացված, սերտաճած լինելը տեղի ազգաբնակչության, այդ թվում՝ հանցավոր տարրերի հետ՝ սոցիալ-տնտեսական , գործնական,

Խցանումներ` մերկասառույցի հետևանքով

Դեկտեմբերի 7-ին, ժամը 20.10-ին ահազանգ է ստացվել, որ Մարգարա – Վանաձոր ավտոճանա­պար­հի 95-րդ կմ-ում (Ծիլքար գյուղի հատվածում) մերկասառույցի հետևանքով առաջացել է ավտոմեքենաների խցանում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարների օգնությամբ ավտոմեքենաները դուրս են բերվել ճանապարհի անվտանգ հատված և շարունակել  ընթացքը:   *** Նույն օրը, ժամը 20.37-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի Աշտարակ –

Մերուժան Սարգսյան. «Հեռուստատեսությունը պետք է բարձրացնի հանրության մակարդակը»

2013 թվականի հունվարից եթերում կլինի «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հիման վրա ստեղծված «Միր 24» լրատվական հեռուստաալիքը: 24-ժամյա լրատվական հեռուստաալիքի ստեղծման նախագիծը ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից հավանության էր արժանացել ս.թ. սեպտեմբերի 28-ին: «24-ժամյա լրատվական ալիք ունենալու նպատակը ժամանակին համընթաց քայլելն է: Եթե ժամանակին մենք կարող էինք օրական ունենալ 2-3 լրատվական թողարկում, ապա այսօր` համացանցի տարածման դարում,

Պաշտպանը կոչ է անում իրավունքների խախտման դեպքում զանգահարել «շատ անվճար» 116 թեժ գծին

Ներկայացնելով իր գրասենյակի կատարած աշխատանքները` այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն անդրադարձավ իր եւ պետական մարմինների միջեւ պարբերաբար իրականացվող «փոխադարձ կրակահերթերին». «Այնպես են ներկայացնում, իբր մենք ուզում ենք սեւացնել իրենց աշխատանքը: Այնպես չէ, որ ամեն ինչ իդեալական է, եւ օմբուդսմենը հետեւողականորեն եւ ընտրովի փորձում է վարկաբեկել այդ մարմինները»: Օմբուդսմենի բերած վիճակագրական տվյալներով` ոստիկանությանն ուղղված

Եվրոպական երկրներում հավատարմագրված Հայաստանի դեսպանների խորհրդակցությունը

  Դեկտեմբերի 9-ին Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը անցկացրեց Եվրոպական երկրներում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների ավանդական խորհրդակցությունը:  Հանդիպման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքից հեռացած  Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանի հիշատակը։ Խոսելով Կարինե Ղազինյանի մասին` նախարար Նալբանդյանը նշեց, որ նրա մահը մեծ հարված էր Հայաստանի դիվանագիտական

Կարեն Անդրեասյան. «Չենք կարող լռել, երբ մեր աշխատակիցը տեսնում է ամբարտավան սուտը եւ ցինիզմը»

 «Արմենիա Մարիոթ» hյուրանոցում Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ ընթացավ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի մամուլի ասուլիսը: Պաշտպանն իր ասուլիսին հրավիրել էր նաեւ իրեն տարբեր հարցերով դիմած եւ իրավական օգնություն ստացած 5000-ից ավելի քաղաքացիներից մի մասին, որպես ապացույց` իր գրասենյակի կատարած օգտակար աշխատանքի: Լրագրողները մեկ առ մեկ մոտենում էին ներկաներին եւ փորձում հարցազրույց վերցնել, ոմանք

Ժամացույց iPad-ից եւ խորան iPod-ի համար

  Դիզայներ Georg Dinkel-ը հատուկ «խնձորային» բրենդի երկրպագուների համար ստեղծել է աուդիոդոկ՝ iPod Nano նվագարկչի համար իսկական տաճարի տեսքով, եւ աշտարակային ժամացույց iPad-ի պլանշետից: «Կրոնական» կոմպոզիցիայի բոլոր դետալները ստեղծված են պոլիմերային կավից եւ զարդարված ոսկով ու թանկարժեք քարերով:         bits-fuer-uns.de It trend.am

Ավտոմեքենան խրվել է ձնակույտի մեջ

Դեկտեմբերի 9-ին, ժամը 05.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Ապարան ավտոճանապարհի 70-րդ կմ-ում` Վարդենիս գյուղի մոտ,  «Օպել» մակնիշի 34 ՕD 128 պ/հ և չի կարողանում շարունակել ընթացքը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: ԱԻՆ

Օմբուդսմենը ամփոփեց 2012 թվականին պետական մարմինների կողմից մարդու իրավունքների խախտման վիճակագրությունը

Հարգելի հայրենակիցներ,  Դեկտեմբերի 10-ին, երբ աշխարհը կենտրոնանում է մարդու իրավունքների վեհ գաղափարի վրա, մենք ցանկանում ենք յուրովի տոնել այն և հայտնել, թե այս տարի Հայաստանում որ պետական մարմիններն են առավել հաճախ խախտել մարդու իրավունքները:  Մարդու իրավունքների պաշտպանությունն ունի շատ հարթություններ: Կարելի է դրանք ընկալել մեկ մարդու մեկ խնդրի տեսանկյունից: Կարելի է դրանք պատկերացնել նաև որպես հազարավոր մարդկանց համար արդարություն և ապահովություն ստեղծող համակարգային լուծումներ: Այս տարվա համակարգային խնդիրներին մենք առավել մանրամասն կանդրադառնանք 2013 թվականի մարտի 31-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցով: Իսկ

ՄԱԿ-ը, ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն սիրիական ճգնաժամի քաղաքական լուծում են ակնկալում

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին անցած շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամն է Ժնեւում մասնակցել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի փոխարտգործնախարարների հետ եռակողմ բանակցություններին: Reuters գործակալության փոխանցմամբ, Բրահիմին ասել է, թե բանակցող կողմերը՝ ՄԱԿ-ը, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ընդունում են, որ իրավիճակը Սիրիայում շարունակում է վատանալ: Միեւնույն ժամանակ, կողմերը գտնում են, որ իրավիճակի քաղաքական լուծման տարբերակը անհրաժեշտ

ՍԴ-ն քննության կառնի ՄԻՊ-ի հերթական դիմումի հիման վրա գործը

Դեկտեմբերի 11-ին Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով քննության կառնի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հերթական դիմումի հիման վրա գործը: Կարեն Անդրեասյանը վիճարկում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի  38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 14-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության, 29-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի սահմանադրականությունը: Գործով զեկուցող

Իրականությունը ներկայացնել ստույգ և արժանահավատ (տեսանյութ)

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դեկտեմբերի 5-ին հաղորդագրություն է տարածել Երևանի բնակիչ Արմեն Մելքոնյանին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին տանելու և անօրինական կերպով այնտեղ պահելու, ինչպես և սպառնալիքներով նրանից ցուցմունք կորզելու մասին: Ցավոք, հաղորդագրությունը հիմնված է միայն Արմեն Մելքոնյանի ու նրա հարազատների բացատրությունների վրա և միակողմանի է ներկայացնում իրողությունները: Փորձենք ներկայացնել տեղի ունեցածի ամբողջական պատկերը: ՀՀ ոստիկանություն

Հանթսմանը 2 մլն-ով ներդրո՞ւմ է արել Օսկանյանի քաղաքական կարիերայի մեջ

«Ես ինքս առհասարակ գտնում եմ, որ բարեգործական ցանկացած իր կամ գումար պետք է որպես բարեգործություն հաստատվի Հայաստանի համապատասխան պատկան մարմնի կողմից: Եթե այդ գումարը  փոխանցվել է պարոն Օսկանյանի անձնական հաշվին եւ  որպես բարեգործություն  չի ճանաչվել Հայաստանի պետական որեւէ մարմնի կողմից եւ չի իրազեկվել այդ մարմինը այդ բարեգործության մասին, դրա շարժառիթների եւ նպատակների մասին, ապա այդ

Լեւոն Արոնյանը վերջին տուրում խաղալու է Յուդիթ Պոլգարի հետ

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որ «London Chess Classic 2012» շախմատային գերմրցաշարի ութերորդ տուրում միավորը բաժանեց անգլիացի Մայքլ Ադամսի հետ եւ 6,0 միավորով տեղ է զբաղեցնում մրցաշարային աղյուսակի՝ իր համար անսովոր վեցերորդ հորիզոնականում, այսօր եզրափակիչ պարտիայում սեւ խաղաքարերով հանդիպելու է հունգարացի կին գրոսմայստեր Յուդիթ Պոլգարի հետ:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Եվրամիությանը այսօր Խաղաղության Նոբելյան մրցանակ կշնորհվի

2012 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակն այսօր կշնորհվի Եվրոպական մայրցամաքում շուրջ 6 տասնամյակ ժողովրդավարություն եւ խաղաղություն երաշխավորող կառույցին` Եվրոպական Միությանը: Խաղաղության Նոբելյան մրցանակի պատմության մեջ առաջին անգամ այն ստանում է ոչ թե կոնկրետ մարդ, այլ հաստատություն: «70 տարվա ընթացքում Գերմանիան եւ Ֆրանսիան 3 անգամ պատերազմել են: Այսօր այս երկրների միջեւ պատերազմն աներեւակայելի է: Սա վառ ապացույցն

Հրանտ Մելքումյանը՝ Լոնդոնի բաց մրցաշարի հաղթող

«London Chess Classic» շախմատային փառատոնի շրջանակներում անցկացված բաց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, եզրափակիչ տուրում սեւ խաղաքարերով միավորը բաժանեց անգլիացի Մարկ Հեբդենի հետ եւ վաստակելով 7,5 միավոր, նույնքան, որքան Ռոբին Վան Կամպենը (Նիդերլանդներ), լրացուցիչ գործակիցներով ճանաչվեց հաղթող:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Եվս մի ՀԱԿ անդամ է հայտարարում ընտրություններին չմասնակցելու մասին

ՀԱԿ անդամ «Հայրենիք և պատիվ» կուսակցությունը, որը նախորդ նախագահական ընտրություններում սատարում էր Լևոն Տեր-Պետրոսյանին՝ այս անգամ չի սատարելու նրան: « Ոչ մի թեկնածուի գործող կամ ապագա առաջադրվելիք «Հայրենիք և պատիվը» չի աջակցելու»,-«Ա1+»-ին տված հարցազրույցում ասել էր կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը՝ հայտնելով, որ չի պատրաստվում առաջադրել նաև իր սեփական թեկնածությունը: Այսօր էլ ՀԱԿ անդամ մեկ այլ

Մեղադրվում են հարյուրավոր անձանց գույքն հափշտակելու մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ» և «Նարեկ-Գրադ» ՍՊ ընկերությունների տնօրեն Գագիկ Պապոյանի ու նրա գործընկեր Սիմոն Աղազարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա` խարդախությամբ բազմաթիվ անձանց առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու համար Գագիկ Պապոյանին ու Սիմոն Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի

Ավետիք Գրիգորյանը հաղթեց Ղազախստանում, Հայաստանի եւս երեք գրոսմայստերներ 20 առաջատարների մեջ են

 Ղազախստանում անցկացված շախմատի «Պավլոդար օփեն» մրցաշարն ավարտվեց Ավետիք Գրիգորյանի հաղթանակով: Հայաստանցի գրոսմայստերը տասը հնարավորից վաստակեց 8,0 միավոր եւ պայքարն ավարտեց միանձնյա առաջատարի դերում: 107 մասնակիցների մրցապայքարում 20 առաջատարների մեջ են նաեւ մեր հանրապետության մյուս երեք ներկայացուցիչները: Հովհաննես Գաբուզյանը 7,0 միավորով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը, Զավեն Անդրիասյանը եւ Հրայր Սիմոնյանն իրենց անվան դիմաց գրանցեցին 6,5-ական միավոր եւ

Սկսվել է հյուսիսային երկնքի ամենաառատ ասուպային հոսքը

Այս օրերին դիտվում է տարվա ամենաառատ ասուպային հոսքերից վերջինը` Գեմինիդների հոսքը: Այն սովորաբար դիտվում է դեկտեմբերի 6-18-ին, իսկ իր առավելագույն փուլում կլինի դեկտեմբերի 13-14-ի գիշերը` ժամում 50-80 ասուպ: Գեմինիդների ասուպային հոսքը հյուսիսային երկնքի ամենաառատ հոսքն է. առավելագույն փուլում երբեմն հնարավոր է դիտել ավելի քան 100 ասուպ մեկ ժամում, իսկ գիշերվա ամենահարմար ժամին` 2-ի և 3-ի

«Ես նրանց պատկերեցի տրանսպորտում. բոլոր աշակերտները նայում են Հիսուսին». Երիտասարդ նկարչուհին սիրում է պատկերել նաեւ բնություն

«Մրցակցությունը օգնում է ինձ ավելի շատ, քան խանգարում: Դրա միջոցով կարողանում եմ հասնել ավելիին»,- ասում է 18-ամյա նկարչուհի Լիլիթ Ղազարյանը: Նկարչությամբ սկսել է զբաղվել դպրոցական տարիներից, երբ դեռ ընդամենը 8 տարեկան էր: Սկզբում զբաղվում էր ընթերցանությամբ, այնուհետև պատկերում իր կարդացած հեքիաթների հերոսներին: Տեսնելով, որ արվեստի հանդեպ իր սերն օրեցօր աճում է` ծնողներին խնդրում է իրեն տանել

ԲՀԿ պատգամավոր. «Ես չեմ տեսել եւ չեմ լսել, որ Ռոբերտ Քոչարյանն այս բանն է ասել, ուրեմն սա պետք է էս ձեւ արվի»

«Հետաքրքիր մի բան կա: Երբ դա տեղայնական է, միգուցե դրա մեջ ճշմարտություն կա, բայց երբ որ նայում ենք անցյալին, նրանք էլ իրենց դերն են կատարել: Եկեք ըտենց չասենք, ամեն ինչ իր ժամանակին եւ իր տեղում է ճիշտ»,- Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Արագած Ախոյանը այսպես հակադարձեց ոչ ավել, ոչ պակաս՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի

Ոսկեպարի գյուղապետը վթարի է ենթարկվել, գյուղապետարանի ծառայողական մեքենան վնասվել է

Դեկտեմբերի 9-ին, ժամը 16.20-ի սահմաններում Ոսկեպար գյուղի տարածքում, ճանապարհի ոլորանում գյուղապետարանի «ՎԱԶ-2107» ավտոմեքենան բախվել է Ոսկեպարի բնակիչ Գրիգոր Ալավերդյանին պատկանող «Ջիպ» տեսակի մեքենային: Վիրավորներ չկան, սակայն գյուղապետարանի ծառայողական մեքենան բավական վնասվել է: Մեր տեղեկություններով ՝ «ՎԱԶ-2017» մեքենայի ղեկին է եղել գյուղապետ, 26-ամյա Երվանդ Եգանյանը, ով 2012թ. սեպտեմբերի 23-ին ընտրվել է այդ պաշտոնում: Դեպքի վայրում ոստիկանությունը

Ատամնատեխնիկը «Նիսսանով» բախվել է «Մերսեդեսին», վերջինս էլ` կայանված «Օպելին». կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիչինա փողոցի բնակիչ, 49-ամյա Արսեն Յախանեջյանը, վարելով «Նիսսան Արմադա» մակնիշի 50 ՍV 100 համարանիշի ավտոմեքենան, Սեբաստիա փողոցի վրա՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց, բախվել է Երևան քաղաքի Միքայելյան փողոցի բնակիչ, 59-ամյա Ժորա Հաջիկյանի վարած «Մերսեդես Բենս» մակնիշի 85 VP 888 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես

Պատարագ Վարագա եկեղեցում`առանց Վարագյան ավագ եղբայրների

Ինչպես տեղեկացրել ենք,  անցած շաբաթ  Վեհափառ հայրապետը մասնատեց, երկու մասի բաժանեց Շիրակի թեմը `տեղաբնակների կողմից  անչափ սիրված հոգևոր առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռքից վերցնելով Արթիկը` իր 23 գյուղերով: Կաթողիկոսը Արթիկի թեմի առաջնորդ կարգեց  իր  ոսկեվազցի համագյուղացուն` Մայր աթոռի  միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանին: Ինչպես պատմում են արթիկցիները, այսօր տեղի է ունեցել Արթիկի նորընծա

Արագած Ախոյանը՝ նկարչությունը թողնելու եւ բիզնեսով զբաղվելու մասին. «Գոյություն ունի նաեւ ապրելու արվեստը»

Դուք նկարիչ էիք, որը դարձել է բիզնեսմեն ու պատգամավոր: Երեխաներին ի՞նչ խորհուրդ կտաք՝ նկարի՞չ դառնան, թե՞ բիզնեսմեն: Այս հարցին ԲՀԿ պատգամավոր Արագած Ախոյանը լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց. «Ամեն մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը: Ես իմ օրինակից խոսեմ: Դուք գիտեք, որ արվեստը զոհեր է պահանջում: Արվեստով զբաղվող մարդն ավելի ռիսկով է, քան բիզնեսով զբաղվողը,

Սերժ Սարգսյանն եւ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շաբաթ օրը հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։ Մեր տեղեկություններով, նախագահի նստավայրում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր։ Այն, որ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են, ըստ էության, չհերքեց նաեւ նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան  նա ասաց,

Սամվել Բալասանյանը վռնդում է, Վարդան Ղուկասյանը` փայաբաժին հանում

Մի քանի օր է`Aravot.am-ը բողոքներ է ստանում առ այն, որ նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը  հերթով վռնդում է   վարդանիկական կադրերին: Որևէ առիթ  փնտրելով` Գյումրու նորընտիր քաղաքապետը, ազատվում է այն մասնագետներից, ովքեր չհեռանալով  Վարդան Ղուկասյանի հետ, որպես համայնքային ծառայողներ, որոշել էին շարունակել իրենց աշխատանքը նորընտիր ղեկավարության հետ: Բողոքավորների ասելով, մասնագետներին ազատում են օրինակ` հետևյալ պատճառաբանությամբ . «Դու

Գյումրեցիներին խոստանում են զրկել ընտրակաշառքից

Aravot.am-ը Շիրակի մարզպետարանի  կրթության վարչության պետ   Սահակ Մինասյանին հարցրեց`  անցած կիրակի Գյումրիում ու Ախուրյանի գյուղերում  տեղի ունեցած ԱԺ լրացուցիչ ընտրությունները արդյո՞ք փորձություն չէին  իր համար` որպես Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի կուսակցության նորընտիր ղեկավարի: Մենք պարոն Մինասյանին  հիշեցրեցինք , որ իր նախորդին` Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պատժեցին ու հեռացրեցին  թե՛ քաղաքապետի , և  թե՛ ՀՀԿ Շիրակի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031