Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսնու դեմ թեկնածություն առաջադրած կինը տրտում տեսքով ինքնաբացարկ է հայտնել

Օգոստոս 27,2012 20:05

Սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում  Տավուշի մարզի սահմանամերձ, 1708 բնակիչ  ունեցող  Վերին Կարմիրաղբյուր համայնքում գյուղապետի թեկնածու  էին առաջադրվել գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ, 1971թ. ծնված Կամո Չոբանյանը, վերջինիս կինը` անկուսակցական, մենատնտես, 1977թ. ծնված Լիլիթ Եղիազարյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, անհատ ձեռնարկատեր, 1957թ. ծնված Սամվել Մուսինյանը: Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից (ԸԸՀ) հայտնեցին, որ  3 թեկնածուներն էլ հանդես են եկել ինքնառաջադրմամբ: Թիվ 41 ԸԸՀ-ից  տեղեկացանք, որ առաջադրման հաջորդ օրը տրտում տեսքով հանձնաժողով է  ներկայացել Լիլիթ Եղիազարյանը եւ ինքնաբացարկ հայտնել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031