Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանը՝ Արագածոտնի մարզպետին. «Այս անգամ գեղից մարդ կա»

Օգոստոս 27,2012 17:34

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Արագածոտնի մարզում կայացած օգոստոսյան խորհրդակցությունը վերջում ամփոփել է մարզպետ Սարգիս Սահակյանը: «Սպասում էի, որ մարզպետը կհայտարարի այն դպրոցների ցանկը, որոնք հիմնանորոգվել են եւ պատրաստ են սեպտեմբերի 1-ին, սակայն նա  ոչինչ չհայտարարեց: Իսկ ես դեռ անցյալ տարվանից գիտեմ դպրոցներ, որոնց հիմնանորոգումը մարզպետի  եղբոր «Ես եւ նա» ՍՊԸ-ն է անում, եւ բոլոր ժամկետները խախվել էին: Արդեն որպես ԱԺ պատգամավոր չեմ կարող հետաքրքրվել, բայց իբրեւ կրթության փորձագետ ինձ հետաքրքրում է՝ դպրոցների հիմնանորոգումն ավարտվե՞լ է, եթե այո՝ ի՞նչ վիճակ է:  Անցյալ տարի ինչքան գնացել-հետեւել եմ շինարարությանը, որակով չէր, եւ ուսումնական գործընթացը տուժում էր: Մի կարեւոր  բան եւս. մարզպետը հորդորեց տնօրեններին աշակերտների հավելագրումներ չանել, ասաց՝ ճիշտ է, մեր մարզում այդպիսի բան չի եղել, ու եթե հանկարծ նման մի բան անեք, ես շատ կնեղանամ: Ուզում եմ մարզպետին հիշեցնել, որ դեռ 3 տարի առաջ Վերահսկիչ պալատը ուսումնասիրությունների արդյունքում պարզել էր, որ Արագածոտնի մարզի դպրոցներում  հավելագրումների արդյունքում պետբյուջեին  21 մլն դրամի վնաս է հասցվել: Էնպես որ, թող  մարզպետը հասկանա, որ գեղից մարդ կա»,-ասաց Բախշյանը:

Aravot.am-ը  Արագածոտնի մարզպետարանի մամուլի պատասխանատու Սաթենիկ  Զորյանից հետաքրքրվեց, ի վերջո քանի՞ հիմնանորոգված դպրոց է պատրաստ սեպտեմբերի մեկին երեխաներ ընդունել: Մամուլի պատասխանատուն հստակ թիվ չնշեց եւ ասաց, որ հիմնանորոգումը ընթացքի մեջ է, ու դպրոցների մասին կոնկրետ տեղեկատվությունը զետեղված է մարզպետարանի կայքում : Իսկ այնտեղ ընդամենը նշված էր. «Միայն վերջին տարիներին մարզում շուրջ 80 դպրոց է վերանորոգվել: Ներկայումս վերանորոգման գործընթացի մեջ է 20 դպրոց: Դպրոցաշինության ծրագրերը շարունակական են, որոնք իրենց շրջանակում են ներգրավելու մարզի բոլոր կրթօջախները»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031