Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրվում է Պուտինի դեմ մահափորձի մեջ

Օգոստոս 27,2012 18:03

ՌԴ նախագահ Վ. Պուտինի դեմ մահափորձի կազմակերպման մեջ կասկածվող Իլյա Պլանին Ուկրաինայից հատուկ չվերթի ինքնաթիռով տեղափոխվել է Ռուսաստան և գտնվում է «Լեֆորտովոյի» բանտում, հենվելով հատուկ ծառայությունների իրենց աղբյուրի վրա, հաղորդում է «РИА Новости»-ն:

Լրատվական գործակալությունը տեղեկացնում է նաև, որ գործը գտնվում է ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա փետրվարին Ռուսաստանի և Ուկրաինայի հատուկ ծառայությունները հաղորդել էին Օդեսայում Իլյա Պյանզինին և Ադամ Օսմաևին կալանավորելու մասին: Վերջինս դեռևս 2007թ.-ից Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով գտնվում էր միջազգային հետախուզման մեջ: Իսկ Վ. Պուտինի դեմ նախապատրաստվող մահափորձի մասին, որը պետք է տեղի ունենար մարտ ամսին, ՌԴ նախագահի ընտրությունից անմիջապես հետո, Օսմաևը խոստովանել է անձամբ, և այդ դրվագը փետրվարի 27-ին ցուցադրվել է համառուսաստանյան 1-ին հեռուստաալիքով:

Նշենք, որ օգոստոսի 21-ին մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ուկրաինային արգելել է Օսմաևին հանձնել ռուսական իրավապահ մարմիններին՝ մինչև իր կողմից նրա հետ կապված գործի ուսումնասիրության հիման վրա եզրակացություն տալը: Եթե միջազգային այս կառույցը գտնի, որ Օսմաևին Ռուսաստանին հանձնումը հակասում է եվրոպական կոնվենցիային, ապա վերջինիս դատը տեղի կունենա Ոկրաինայում և միայն այս երկրի տարածքում կատարած հանցագործության համար:

«Փաստինֆո»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031