Օրվա լրահոսը
Աստղաբանությունն ու ֆեյսբուքն իր ֆեյքերով. Շաբաթվա տեսություն
Մի քանի շաբաթ է, ինչ համացանցում քննարկվում, մեկնաբանվում ու կարծիքաշատ տեղեկություններ են ներկայացվում «Աշխարհի վերջ»-ի մասին: Գիտնականներ, աստղաբաններ, գուշակներ. նրանցից յուրաքանչյուրն էլ կարծես իր պարտքն է համարում գոնե մեկ նյութ նվիրել «Աշխարհի վերջ» -ին, մենք էլ հետաքրքրված փորձում ենք հասցնել կարդալ բոլորը, իմանալ՝ իսկապե՞ս մի քանի օր է մնացել մեզ ապրելու 🙂 Աստղաբանության մասին թյուր
ՀԱԿ ակտիվիստները պետք է փոխե՞ն պայքարի ձևը
«Մինչ քաղաքապետարանի որոշում կայացնելը, բնականաբար, մեր ակցիաները շարունակվում էին հին մեթոդներով, բայց արդեն մի քանի ամիս է՝ նախկինի պես չենք գործում, քանի որ ստացանք զգուշացում քաղաքապետարանից, որ նման օրենք է կյանքի կոչվել, և թռուցիկները պետք է փակցնել հատուկ տեղերում»,- այս մասին ասաց «Մեկ ազգ» դաշինքի նախագահ Գոռ Թամազյանը՝ խոսելով մայրաքաղաքում թռուցիկներ փակցնելու սահմանափակումների մասին: Հիշեցնենք,
Բնապահպանական տեսչության աշխատակիցները ոչ մի ծառահատում չեն տեսել
Դեկտեմբերի 6-ին Տավուշի մարզպետարանում կայացավ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիա» ՀԿ Տավուշի հակակոռուպցիոն կենտրոնի կազմակերպած « Բնապահպանական ոլորտի կոռուպցիոն ռիսկերը եւ պետական վերահսկողությունը ՀՀ Տավուշի մարզում» միջոցառումը: Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանը ելույթ ունենալով՝ նշեց, որ մարզի դատախազությունը «Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպության մասնաճյուղերում՝ Նոյեմբերյանի, Իջեւանի, Սեւքարի, Արծվաբերդի անտառտնտեսություններում, բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկի տարածքում, ինչպես
«Շալկե 04»-ը գերեզմաններ է վաճառում իր երկրպագուներին
Գերմանական այս ակումբի ամենանվիրյալ երկրպագուները, որոնք պատրաստ են անգամ իրենց մահվանից հետո ապացուցել կապվածությունն ու նվիրվածությունը սիրելի ակումբին, կարող են նախապես տեղ պատվիրել Գելզենկիրհենում ստեղծված ֆանատների ակումբի գերեզմանատանը: Այն գտնվում է «Շալկեի» ստադիոնից մեկ կիլոմետր հեռավորության վրա, զբաղեցնում է չորս հազար քմ եւ ունենալու է 1904 գերեզման: Դրանցից յուրաքանչյուրը պարտադիր ունենալու է ակումբի զինանշանը, ֆուտբոլային
Լավ է՝ Մհեր Մկրտչյանին էլ ձիու վրա չնստեցրին
«Առավոտը» հրապարակել է երկու արվեստագետների տեսակետ քաղաքում վերջին շրջանում տեղադրվող արձանների մասին: Արվեստագետ Ստեփան Վերանյանն այդ արձանները «խայտառակ երեւույթ», անճաշակություն է անվանել: Իսկ արվեստագետ Սահակ Պողոսյանն էլ նշել է. «Արդեն զզվել եմ այդ արձաններից: Ուրախալի է, որ ժողովրդի զզվածության աստիճանը այնքան է բարձրացել, որ իր վերաբերմունքն է ցույց տալիս: Խոսքը ոչ միայն վերջին, այլեւ նախորդ ժամանակների
Ավետիք Գրիգորյանն առաջատարն է «Պավլոդար օփեն»-ում
Ղազախստանում այսօր ավարտվում է շախմատի «Պավլոդար օփեն» մրցաշարը: Հայաստանցի գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանն ինը հնարավորից 7,5 միավորով միանձնյա զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: Այսօր՝ եզրափակիչ տուրում, Ավետիքը խաղում է իրենից կես միավոր պակաս վաստակած ռուսաստանցի գրոսմայստեր Սեմյոն Դվոյրիսի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Կրասնոդարի» սեփականատեր. «Մովսիսյանին «Սպարտակը» մեծ պայմանագիր է առաջարկել»
«Կրասնոդար» ՖԱ սեփականատեր Սերգեյ Գալիցկին «Twitter»-ի իր էջում մեկնաբանել է իր ակումբի եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրի Մովսիսյանի՝ Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվելը: «Սա բիզնես չէ: Յուրային մենք բաց թողեցինք, որովհետեւ նրան մեծ պայմանագիր են առաջարկել: Նա շատ բան է արել մեզ համար: Շնորհակալություն նրան: Մենք նրա հետ կապված միայն դրական զգացողություններ ունենք: Յուրան գիտի, որ
Այսօր կորոշվի Լոնդոն-օփենի հաղթողը
«Lindon Chess Classic» շախմատային փառատոնի շրջանակներում ընթացող բաց առաջնությունում ութ տուրից հետո հայաստանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Ռոբին Վան Կամպենի (Նիդերլանդներ) եւ անգլիացիներ Մարկ Հեբդենի ու Սայմոն Վիլյամսի հետ միասին ութ տուրից հետո 6,5- ական միավորով բաժանում է մրցաշարային աղյուսակի 1-4-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ գործակիցներով ընթանում է առաջին տեղում: Այսօր վերջին տուրի օրն է, որտեղ որոշվելու
ՀՅԴ-ն ՀՀ Նախագահի հետ քննարկել են ՀՅԴ-ի առաջարկները
Դեկտեմբերի 8-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Կայացել է երկարատեւ քննարկում՝ Հայաստանի պետական-հանրային եւ քաղաքական կյանքի արմատական բարեփոխմանն ու առողջացմանն ուղղված՝ ՀՅԴ առաջադրած յոթ կետանոց հիմնադրույթների շուրջ: ՀՅԴ մամլո դիվանի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման արդյունքում կողմերը որոշել են շարունակել խորհրդակցությունները: YERKIR.AM
Երկրաշարժ Վեդի քաղաքից 24 կմ դեպի հարավ-արևելք
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին, տեղական ժամանակով 01.09-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում` Վեդի քաղաքից 24 կմ դեպի հարավ-արևելք: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 39.83˚ և արևմտյան երկայնություն 45.00˚: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ուժգնությունը
Յուրա Մովսիսյանը տեղափոխվեց Մոսկվայի «Սպարտակ»
Մոսկվայի «Սպարտակը» եւ «Կրասնոդարը» ընդհանուր հայտարարի են եկել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի՝ մոսկովյան ակումբ տեղափոխվելու հարցում: Այս մասին տեղեկացրել է «Սպարտակի» պաշտոնական կայքը: Մոտ ժամանակներս կձեւակերպվեն տրանսֆերային բոլոր փաստաթղթերը եւ 25-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կստորագրվի: Ռուսաստանի լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին ակնկալվող պայմանագրի մանրամասների մասին. հինգ տարի՝ 7,5 միլիոն եվրոյով: «Կրասնոդար» ՖԱ
Անմասն մնացին չեմպիոնությունից
Իսրայելում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնությունը, որին մասնակցող հայաստանցի ծանրորդներին այդպես էլ չհաջողվեց երկամարտի արդյունքով ոսկե մեդալ նվաճել: Մեր ծանրորդներրից այսօր վերջինը մրցահարթակ մտավ 23 տարեկանների պայքարին մասնակցող +105 կգ քաշային Հայկ Հակոբյանը: Հայկը պոկում վարժությունում 192 կգ-ով արժանացավ փոքր ոսկու, սակայն հրումում նրա ցույց տված 220 կիլոգրամն ընդամենը երրորդ արդյունքն
Լեւոն Արոնյանը կրկին ոչ-ոքի արեց
Անգլիայի մայրաքաղաքում շարունակվող «London Chess Classic» գերմրցաշարում գրոսմայստեր Լեւոն Արոնյանն այսօր սեւ խաղաքարերով միավորը բաժանեց տանտերերից Գավեյն Ջոնսի հետ: Ոչ-ոքի են ավարտվել նաեւ Հիկարու Նակամուրա-Մագնուս Կարլսեն, Յուդիթ Պոլգար-Վիշվանաթան Անանդ պարտիաները, իսկ Մայքլ Ադամս-Լյուկ Մաքշեյն հակամարտությունը դեռ չի ավարտվել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Hurriyet Daily News. «Ստամբուլի հրապարակից կհանեն Աթաթուրքի արձանը»
Ստամբուլի Քադըքոյ հրապարակում գտնվող Աթաթուրքի հուշարձանը կհանվի առաջիկա շենքերի կառուցման նախագծի հետ կապված: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը` հղում անելով թուրքական մասնավոր «Էն Թի ՎԻ» հեռուստակայանին: Քադըքոյ հրապարակի վերակառուցման նույն ծրագրի մի մասն է նաև Հայդարփաշա շենքը վերցնելու` վեճերի առարկա դարձած հարցը: Աթաթուրքի հուշարձանը նախատեսված է փոխարինել ընդարձակ շենքով, որը ծառայելու է որպես մշակույթի
Գոռ Մինասյանը նույնպես բավարարվեց արծաթե մեդալով
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մինչեւ 20 տարեկան գերծանր քաշային տղաների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Մինասյանը, թեեւ միակ մասնակիցը եղավ, որ արդյունավետ կատարեց բոլոր վեց մոտեցումները, արծաթե մեդալ նվաճեց: Մեդալների համար պայքարն ընթացավ հիմնականում նրա, ռուսաստանցի Մոգամեդ Աբուեւի եւ վրացի Լաշա Տալախաձեի միջեւ: Պոկում վարժությունը Գոռն ավարտեց 191 կիլոգրամով, որը մեկով պակաս էր ռուսաստանցու եւ մեկով ավելի՝
«Սասունցի Դավիթ» էպոսի` UNESCO-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընդգրվելը եւս մի առիթ է` Հայաստանին նորովի վերաբերմունքով հայացք ուղղելու համար
Այդ մասին Aravot.am –ի հետ հարցազրույցում ասում է ասմունքող Ջիվան Սարգսյանը: «Սա մի առիթ է, որպեսզի շատերը նորովի վերաբերմունքով հայացք դարձնեն դեպի Հայաստան աշխարհը: Էպոսը մեր անձնագիրն է, այդտեղից ենք մենք սնվում, այդտեղ են մեր ազգային բնավորության գծերը, ամեն ինչ բխում է էպոսից: Ազգային նկարագիրը պահելու համար շատ կարեւոր է էպոսը ունենալ սրտիդ մեջ»: Թեեւ
Բժիշկները վերակենդանացրել են 80 րոպե կանգ առած սիրտը
Բրիտանացի գիտնականներին հաջողվել է փրկել 60-ամյա Ջոն Թոմասի կյանքը, ում սիրտը չէր զարկել շուրջ 80 րոպե: Տղամարդու խոսքերով, ինքն հանգիստ զրուցելս է եղել իր կնոջ հետ, երբ հանկարծակի սկսել է վատանալ նրա առողջական վիճակը: Երբ բժիշկներն այցելել են Թոմասի բնակարան, նրա սիրտն արդեն կանգնել էր: Տղամարդուն շտապ օգնության անհրաժեշտ միջոցառումներ ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են Նորթգեմթոն
Ոսկե մեդալի վերջին հույսը
Իսրայելում այսօր ավարտվում է ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնությունը: Վերջին օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ, որոնցից երկուսն արդեն ավարտել են պայքարը: 23 տարեկանների մեջ +105 կգ քաշային Կարապետ Բարսեղյանը, հանդես գալով «B» խմբում, երկամարտի 352 (155+197) կիլոգրամով խմբում զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ 20 տարեկանների մրցապայքարում 105 կիլոգրամ քաշային Համլետ Պողոսյանը
Грузия Online. «Վրաստանում խարդախության համար ձերբակալել են Հայաստանի երկու քաղաքացու»
Դեկտեմբերի 5-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են Թբիլիսիում բնակվող Հայաստանի երկու քաղաքացու, որոնք մեղադրվում են խարդախության մեջ: Հայտնում է «Գռուզիա օնլայն» պարբերականը: Ինչպես հայտնել են Վրաստանի ՆԳՆ-ից, ձերբակալվածներն են 1971թ. ծնված Վլադիմիր Ս.-ն և 1975թ. ծնված Դիանա Ե.-ն: Ըստ գործի նյութերի, 2011թ. հունվարին Վլադիմիր Ս.-ն և Դիանա Ե.-ն Քեթևան և Անատոլիա Սապանաձեից 600
Վարդան Ղուկասյանն իր բիզնեսը տեղափոխում է հարևան Վրաստան ու հեռավոր Կանադա՞
Գյումրու 13 տարվա քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մտերիմների փոխանցմամբ, նախկին քաղաքագլուխը մեկնել է Ֆրանսիա, որտեղից էլ ճանապարհորդել Կանադա: Թե ինչո՞ւ է քաղաքապետը շուրջերկրյա ճամփորդություն ձեռնարկել, նրա շրջապատի մարդիկ զերծ են մնում մանրուքներ ասելուց` նշելով միայն, որ վերջինս այլևս ազատ մարդ է, ինչ ուզի կանի, ուր ուզի կգնա: Սակայն ակնհայտ է, որ ՀՀ նախագահից վիրավորված` պարոն Ղուկասյանը
Ձեռքեր, շրթունքներ, կոշիկներ. Ինչի՞ն ենք ուշադրություն դարձնում առաջին հանդիպման ժամանակ
Նախորդ հրապարակումներոմ խոսել ենք այն մասին, թե ինչպես են աղջիկներն ու տղաները պատրաստվում առաջին հանդիպմանը և թե ինչ է տեղի ունենում սպասված պահին: Այժմ շարունակելով թեման՝ կխոսենք, թե ինչին են ամենից շատ ուշադրություն դարձնում երկու սեռի ներկայացուցիչները: Այս առիթով՝ հարցում անցկացրեցինք 30 անձանց շրջանում (15 աղջիկ 15 տղա): Աղջիկների կողմից ամենից շատ հնչեցրած պատասխանները ներկայացնում ենք այստեղ.
Լոնդոնի օփենում երկիշխանություն է
Լոնդոնում ընթացող «London Chess Classic» շախմատային փառատոնի շրջանակներում անցկացվող բաց առաջնության 7-րդ տուրում հայաստանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի է խաղացել Նիդերլանդների ներկայացուցիչ Ռոբին Վան Կամպենի հետ եւ 6,0 միավորով 1-2-րդ տեղերն է բաժանում անգլիացի Սայմոն Վիլյամսի հետ: Այսօր երկու առաջատարները հանդիպում են շախմատային խաղատախտակի առջեւ: Հրանտը խաղում է սեւերով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Տիգրան Մուկուչյանը «Ժառանգության» օրենսդրական նախաձեռնությունը թերի համարեց
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահեցնում է, որ «Ժառանգության» առաջարկությունը համապետական ընտրություններին ընտրելու իրավունք ընձեռել նաև Հայաստանից դուրս գտնվող Հայաստանի ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներին, թերի է ու չհիմնավորված: «Նշված նախագիծը թերի է: Այն, եթե այդպես էլ ընդունվեր, ապա նման ձեւով անհնար կլիներ կազմակերպել ընտրություն: Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք առնչվում են այդ հարցին: Մասնավորապես` ինչ
Star Tribune. Հավերը գալիս են Գաֆեսճյանի թանգարան
17 տարի Մինեապոլիսի Վայզմեն արվեստի թանգարանում մնալուց հետո, հավերը թռչում են Հայաստան: Գրում է «Սթար թրիբուն» պարբերականը: Խոսքը Մինեսոտայում ծնված արվեստագետ Դուգ Արգուի վանդակների մեջ հավեր պատկերված կտավի մասին է: Անանուն նկարը, որը 3.5 մետր երկարության և 5,5 մետր լայնության է, հայտնի է որպես «հավերի նկար» և մեծ հետաքրքրություն է վայելում 1995թ.-ից սկսած, երբ նրա
Մուկուչյանը կարծում է, որ ընտրողներին տեղամաս տեղափոխած երթուղայինները ընտրողներից մեկի հարեւանի մեքենա է եղել
«Այս անգամ նախատեսել ենք թանաքանյութ, որը պետք է որեւէ խնդիր չառաջացնի»,- այսօր 2013 թվականի նախագահական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ժամանակացույցը հրապարակելուց հետո լրագրողներին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նրա խոսքերով, նոր թանաքանյութի 7 նմուշ է արդեն փորձարկվում: Նախքան ընտրությունները ԿԸՀ-ն ընտրողներին ու շահագրգիռ կողմերին նոր թանաքանյութը կներկայացնի, որ բոլորը հավաստիանան դրա որակով: Անդրադառնալով
ԿԸՀ. Նախընտրական քարոզարշավը կսկսվի հունվարի 21-ից
2013 թվականի նախագահական ընտրությունները փետրվարի 18-ին են տեղի ունենալու: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրապարակեց փետրվարի 18-ին նախատեսված ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ժամանակացույցը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքերով, նախագահի թեկնածուները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր կարող են ներկայացնել դեկտեմբերի 25-ից մինչեւ 2013 թվականի հունվարի 4-ը, իսկ գրանցման գործընթացը իրականացվելու է հունվարի 4-ից մինչեւ հունվարի 14-ը: Իսկ թեկնածուների
«Ընտրեք` բենտլի ու գարշահոտություն, կամ…»
Մեր ամբողջ քաղաքական դաշտն ամբողջությամբ գործում է դրսից թելադրված արժեհամակարգի շրջանակներում: Այսօր լրագրողների հետ նման հայտարարություն է արել «Ղարաբաղ կոմիտե»-ի անդամ Աշոտ Մանուչարյանը: Ըստ նրա` մինչ օրս այդ արժեհամակարգից դուրս գալու համար որեւէ քաղաքական ուժ որեւէ առաջարկ չի արել: «Եվ այս շրջանականերում հատկանշանակ էր, որ Եվրոպա կատարած այցի շրջանակներում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Եվրոպան
Նազենիի ու Ֆելիքսի «միացումից» մինչև գժի թուղթ
Զարմանալի չէ, որ հաճախ են մարդիկ հանրային դեմքերին միացնում կամ բաժանում: Հերթական «միացման» կիզակետում Նազենի Հովհաննիսյանն ու Ֆելիքս Խաչատրյանն էին: Միջոցառումներից մեկի ժամանակ Գագիկ Շամշյանը նրանց լուսանկարել է, և այդ լուսանկարը տեղադրել ֆեյսբուքում, դե իհարկե, դրան պետք է հետևեին բուռն քննարկումները: Ոմանք կարծել են, թե նրանք նորից միասին են, ոմանք նույնիսկ համոզել են, թե նկարում
ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր
ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի միջև տարիների ընթացքում գիտական ու մշակութային ծրագրերի շրջանակներում ձևավորված համագործակցությունը իրավական հարթության վրա դրվեց: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը պայմանագիր ստորագրեցին 2012-2017թթ. գիտակրթական և մշակութային համագործակցության վերաբերյալ: Այսուհետ գիտական, կրթական, գեղարվեստական գրականության, հետազոտական թեմաների պատվերներն ու հրատարակումը, ինչպես նաև միջոցառումների ու ծրագրերի
«Oրենքները պետք է փոխվեն եւ ծառայեն հայոց պետականության եւ հայոց ազգի շահերին». Գոռ Թամազյան
«Պատերազմող երկիր ենք, իսկ մեր թիկունքում կան չափազանց շատ գործոններ, կրոնական թե քաղաքական ուղղվածության, որոնք մեր հանրության գիտակցության մեջ սերմանում են արտազգային, հակաքաղաքացիական գաղափարներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Մեկ ազգ դաշինք»-ի համանախագահ Գոռ Թամազյանը: Նրա պնդմամբ դրանցից մեկը «Եհովայի վկա» կազմակերպությունն է: Դա տոտալիտար աղանդ է եւ իր մեջ պարունակում է հակաքաղաքացիական ապազգային, հակահայրենասիրական


















































