Օրվա լրահոսը
Սոցիալական ոլորտը զերծ կմնա սուբյեկտիվ միջամտությունից
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստում հաստատվել է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը վարելու կարգը, որի շնորհիվ կբարձրանա կենսաթոշակառուներին մատուցվող ծառայությունների որակը, կհստակեցվի կենսաթոշակային ծրագրերի հասցեականությունը, ինչպես նաև կնվազեն կենսաթոշակի նշանակման և վճարման կապակցությամբ առկա կոռուպցիոն ռիսկերը, պատահական և միտումնավոր սխալների հնարավորությունը։ «Արդյո՞ք շտեմարանի կիրառումը
Ծնողին բացատրում են, որ բռնություն է կիրառում, բայց նա չի հասկանում
Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատանքային ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում, մասնավորապես՝ Լոռու մարզում, երեխայի նկատմամբ կիրառվող ֆիզիկական բռնությունը որպես կանոն ծնողների կողմից չի գիտակցվում որպես բռնություն: Բաժնի պետ Նարեկ Սարգսյանն ասում է, որ թեեւ տարեկան հոգեբանական բռնության հարյուրավոր դեպքեր են գրանցվում, այնուամենայնիվ, ֆիզիկական բռնության մասին ոչ երեխան, ոչ շրջապատի
Անցյալ շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը կմեկնի Հունաստան
Այսօր Orange-ը հայտարարեց այն հաջողակ բաժանորդի անունը, ով ստացել էր օգոստոսի 13-ից օգոստոսի 19-ը ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Վանաձորում բնակվող Վլադիմիր Սարգսյանն է, ում զանգահարել էր Հունաստանի մայրաքաղաքում քաղաքում բնակվող իր ազգականը: Վլադիմիրը կստանա ինքնաթիռի տոմս` այս տարվա ընթացքում Աթենք այցելելու համար: «Ուրախությամբ եմ Վլադիմիրին շնորհում ինքնաթիռի տոմսը դեպի Աթենք: Հուսով ենք, որ
Կառավարությունը շարունակում է աջակցել սիրիահայերին
Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ մեկ տարի ժամկետով ուժի մեջ է թողել Սիրիայի Արաբական Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիների վարորդական իրավունքի վկայականները` 1 տարուց հետո սահմանված կարգով դրանք փոխանակելու պայմանով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առիթով նշել է, որ կառավարությունը փորձում է սիրիահայերի համար ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի նրանք հեշտությամբ հարմարվեն իրենց համար նոր
Լույս կտեսնի «Հայաստանի հրեական համայնքը» գիրքը
Հայաստանում հրեական համայնքի 20-ամյակին նվիրված մամլո ասուլիսում այսօր` հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը խոսեց հրեական համայնքի գործունեությունից և ձեռքբերումներից. «Նախորդ տարի հրատարակվել է «Հայաստանի հրեաները միջանադարում» անվանումով գիրք` նվիրված Հայաստանում հրեական համայնքի պատմությանը: Եղեգիսում հայտնաբերված են հրեական քաղաքների մնացորդներն, որոնք խոսում են այն մասին, որ հրեաները Հայաստանում ապրել են դեռևս 13-րդ դարում»: Ռիմա Վարժապետյանը հավելեց,
«Գյումրին մահացող եւ աշխարհի ամենաթանկ քաղաքն է»` պնդում են Գյումրիի ավագանու թեկնածուները
Երեկ հանրապետության երկրորդ քաղաքում եւս մեկնարկեց ՏԻՄ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը. ասել, թե այն առաջին օրվանից աչքի ընկավ իր հետաքրքիր ընթացքով, սուտ կլինի: Դասական քարոզարշավի ֆոնին թերեւս տարբերվում էին Գյումրու հայտնի հասարակական գործիչներից բաղկացած «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության անդամների ելույթները՝ Գյումրու զարգացման ծրագրի շուրջ: Հիշեցնենք, որ նրանցից 7-ը իր թեկնածությունն է առաջադրել ավագանու անդամ դառնալու
Թվային հեռուստատեսությունը կգործի 2015 թվականից
Կառավարության որոշմամբ հաստատվել են Հայաստանի Հանրապետությունում վերգետնյա թվային հեռուստառադիոհեռարձակման համակարգի ներդրման ծառայությունների մատուցման բնութագրին ներկայացվող պահանջները։ Թվային ցանցի կառուցումը նախատեսվում է իրականացնել գործող անալոգային ցանցի հիման վրա։ Անալոգային և թվային զուգահեռ հեռարձակման շրջանը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բնակչության ընդգրկվածությունը թվային հեռուստահեռարձակմամբ չի գերազանցի անալոգային հեռարձակման ցուցանիշը։ Անալոգային հեռարձակման անջատումը հնարավոր կլինի, երբ բնակչության ոչ
«Անկախության հռչակագիրն ինչո՞ւ է մեքենայում պահում»
«ՀՀ Անկախության հռչակագրի ընդունումից հետո բավարար պայմաններ կային, որպեսզի մի շարք մեզ համար կարևոր խնդիրներ լուծվեին, օրինակ՝ ցեղասպանության հարցը, ժողովրդավարությանն ուղղված քայլեր, բայց այն ժամանակվա իշխանությունները դա չարեցին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Հայացք» ակումբում հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Նա, ավելի մանրամասն գնահատելով այդ ժամանակվա իշխանությունների գործունեությունը, նշեց. «Օտարների կողմից պարտադրված իշխանություններ էին»: Պ. Հայրիկյանը վրդովվում
Հրանտ Բագրատյանն ընդունում է Վարդան Արամյանի դեբատի հրավերը
Պայմանը սա է՝ նա պետք է թուղթ բերի, որ հանդես է գալու Տիգրան Սարգսյանի կամ նախագահի անունից Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ֆեյսբուքյան իր էջում բանավեճի էր հրավիրել ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին` տնտեսական քաղաքականության շուրջ: Այդ գրառումն արվել էր այն բանից հետո, երբ Վարդան Օսկանյանը կոշտ քնադատության էր ենթարկել վարվող տնտեսական քաղաքականությունը: Այսօր «Առավոտը» պարոն Արամյանից
Նարեկ Գալստյան. «Քիմ Կարդաշյանի մասին ավելի շատ գիտեն, քան անկախության հռչակագրի մասին»
Օգոստոսի 23-ը Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրն է: Օրվա քաղաքական և պատմական կարևորության մասին այսօր «Զարկերակ» ակումբում խոսեցին քաղաքագետ Նարեկ Գալստյանն ու պատմական գիտությունների թեկնածու, միջազգային հարաբերությունների մասնագետ Մենուա Սողոմոնյանը: Վերջինիս խոսքով` հռչակագրի միջոցով վերահաստատվել է հայ ժողովրդի զարգացման հետագա ուղին. «Այդ ուղու զարգացումը հաստատվել է 1918 թվականին: Պատահական չէ, որ Հայաստանում երբեք չեն եղել
Երրորդ ուժի բացառումը
Մի անգամ, շատ վաղուց Գերագույն խորհրդի փակ նիստում պատգամավորներից մեկը հարց տվեց ՀՀ նախագահին` դուք չե՞ք գտնում, որ Ռուսաստանի հետ չափից դուրս սերտ կապեր հաստատելը եւ այդ երկրի վրա բոլոր հարցերում հույս դնելը հակասում է ղարաբաղյան շարժման գլխավոր հիմնադրույթներից մեկին, որը հակիրճ ձեւակերպված է այսպես` «երրորդ ուժի բացառումը»: Իրականում պատգամավորի հարցը հնչում էր ավելի երկար`
Բերքի արտահանումը հեշտացել է
Բերքահավաքի աշխատանքները գրեթե բոլոր ուղղություններով ընթացքի մեջ են: Այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում այս մասին լրագրողներին հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը. «Առաջինը կուզենայի նշել ՀՀ-ում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքի մասին: Հացահատիկի բերքահավաքի 72-73 տոկոսն արդեն կազմակերպվել եւ հավաքվել է 165-170 հազար տոննա բերք»: Փոխնախարարի ներկայացմամբ, դեռեւս հացահատիկի բերքահավաքը շարունակվում է եւ իրենց սպասելիքներն ավելին են: Ըստ
Ես ինձ այստեղ ազատ մարդ եմ զգում. Ղարաբաղում ապրող ադրբեջանուհին ասում է, որ հարմարվել է, տեղացիներն էլ` իրեն
Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Սարուշեն գյուղում է ապրում Գյուլիզար Կասըմովա Մուսա գըզըն, ում գյուղում ճանաչում են որպես Գյուլիզար Գրիգորյան. ամուսնու` Սլավիկ Գրիգորյանի ազգանունն է վերցրել: Սարուշեն գյուղում Գյուլիզարենց տունը հեշտ է գտնել. փողոցում ում էլ հարցնես` միանգամից ցույց են տալիս ադրբեջանցի կնոջ տունը: Ավելին` իմանալով, որ իրենց գյուղ եկած հյուրն այցելում է Գյուլիզարին, հետաքրքրվում են`
ԱՐԴԻ ՊՈԵԶԻԱ
Օ՛, փշոտ է ճանապարհդ, Ո՛վ հայ երգիչ տաղանդավոր. Թե ուզում ես երգդ լսեն, Պիտի դառնաս աղանդավոր։
Երիտասարդ աղջկա ինքնասպանությունը Կիեւյան կամրջից մի տղամարդ կանխել է
Այսօր առավոտյան ժամը 9.30-ի սահմաններում մի երիտասարդ աղջիկ փորձել է Կիեւյան կամրջից իրեն ցած նետել, սակայն մի տղամարդ փրկել է նրան: Ինչպես Aravot.am-ին պատմեց դեպքի ականատեսներից մեկը, տղամարդը վերջին պահին հասցրել է կամրջի հենասյանը նստած աղջկան գրկել ու իջեցնել մայթին: Ըստ ականատեսի, ինքնասպանության փորձ կատարող աղջիկը եղել է մոտ 20-25 տարեկան, ամբողջովին գունատ է եղել
ԲՀԿ նախագահի խոսնակ. «Հմայակ Հովհաննիսյանը փորձում էր մանեւրել քաղաքական տարբեր ուժերի միջեւ»
Այն, որ Հմայակ Հովհաննիսյանը ներկայացված է եղել ԲՀԿ համամասնական ցուցակում, բնականաբար, դա եղել է Գագիկ Ծառուկյանի առաջարկով, եւ այլ կերպ չէր էլ կարող լինել։ Այս մասով Հմայակ Հովհաննիսյանն, իհարկե, չի ստում։ Ինչ վերաբերում է մնացյալին, ապա սույն գործիչը կարող էր մինչեւ վերջ անկեղծ լինել եւ խոստովանել, թե որո՞նք էին իրական պատճառները, որ վերջինս ինքնաբացարկի դիմում
Ոսկեպարցիները հիմա կռվում են խմելու ջրի համար
Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչները վերջին երկու ամսվա ընթացքում խմելու ջրի սուր պակաս են զգում: Բնականոն կերպով խմելու ջուր է ստանում գյուղի մոտ 80 ընտանիք, իսկ ավելի քան 210 ընտանիք ամառվա տապին խմելու ջուր է ստանում օրումեջ, 15-20 րոպե տեւողությամբ: Ոսկեպարցիները մեզ հայտնեցին,որ երկարամյա գյուղապետ Հրուշ Աղբալյանը խմելու ջրի մատակարարումը կարգավորելու համար համագյուղացիներին հորդորում է
Ո՞րն է ՀՀԿ-ականների «իրար դեմ աշխատելու» տրամաբանությունը
Կան համայնքներ, որտեղ առաջադրվել է երկու, նույնիսկ երեք հանրապետական թեկնածու։ Այստեղ խնդիր չե՞ք տեսնում. ո՞րն է «իրար դեմ աշխատելու» տրամաբանությունը։ Պատասխանելով մեր այս հարցին, Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ ՌՈՒԲԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ երեկ նշեց. «Որեւէ խնդիր չեմ տեսնում։ Ի վերջո, ժողովուրդն է ընտրում, մենք ընդամենը առաջարկում ենք։ Ընտրական օրենսգիրքը չի արգելում, որ ցանկացած մեկը, այդ թվում՝
Արշակ Սադոյանը ստիպված սերիալներ է նայում
ՀԱՐՑ. Դուք նայո՞ւմ եք հեռուստասերիալ եւ արդյոք կմիանաք այն պայքարին, որը հավանաբար լայն թափով ծավալվի անճաշակ հեռուստասերիալների դեմ։ ՊԱՏԱՍԽԱՆ. Խոսքը երեւի չի վերաբերում միայն հեռուստասերիալներին: Հայաստանում հեռուստաընկերությունների զգալի մասը մասնավոր է, եւ, այսպես ասած, ինչ ուզում են, այն էլ անում են։ Այսօր հեռուստաընկերությունները դաստիարակչական ֆունկցիա չեն կատարում։ Այդքան սպանություններ, այդքան զենք-զինամթերք, որ ցույց եք տալիս,
Ծաղկի սրահները՝ թիրախ
Օգոստոսի 22-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Հ. Ներսիսյան փողոցի 1-ին շենքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Արթուր Ս.-ին: ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի համաձայն՝ պարզվել է, որ նա ս/թ հուլիս ամսին մի ծաղկի խանութ-սրահից ծաղիկներ է գողացել: Պարզվել է նաև, որ Արթուր Ս.-ն նույն ժամանակահատվածում փորձել է բացել Ազատության պողոտայում
Եթե ԿԸՀ-ն ինքն իրեն չգովի, էլ ով դա անի
ՀՀ ԿԸՀ-ն խորհրդարան է ուղարկել այս տարվա մայիսի 6-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների վերաբերյալ իր հաշվետվությունը, որը քննարկվել է աշնանային նստաշրջանի օրակարգում։ ԿԸՀ-ի հաշվետվությունն իրականում ինքնագովեսստի երկար շարան է։ Եվ որպեսզի ԿԸՀ-ն իրեն ու իր կազմակերպած ընտրությունները գովի, ստիպված է եղել դիմել նաեւ կեղծիքների։ Այսպես, ԿԸՀ-ի հաշվետվության 11-րդ էջում գրված է, որ մայիսի 6-ի ԱԺ
Գերեզմանատանը դեմքին հարվածել ու հափշտակել է պարկը
Օգոստոսի 22-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 1966 թ. ծնված Արմեն Պ.-ն և հայտնել, որ օգոստոսի 20-ին, ժամը 15.00-ի սահմաններում, 1960 թ. ծնված Հովհաննես Մ.-ն Գյումրիի թիվ 1 գերեզմանատանը բռունցքով հարվածել է իր դեմքին, պատճառել վնասվածքներ, ապա հափշտակելով իր մոտ եղած ալյումինե և պղնձե մալուխներով լի պարկը` դիմել է փախուստի: Ըստ ՀՀ ոստիկանության
«US Open»-ի 70-ամյա մրցավարն ամուսնուն սպանել է սուրճի գավաթո՞վ
Վկայակոչելով «Reuters»-ը՝ այս մասին տեղեկացնում է РИА «Новости» գործակալությունը: Ոստիկանությունը թենիսի գծային մրցավար 70-ամյա Լոիս Գուդմենին ձերբակալել է Նյու-Յորքի հյուրանոցում, որտեղ նախապատրաստվում էր «US Open»-ի որակավորման մրցաշարին: Մարզային դատախազության ներկայացուցիչը հայտարարել է, որ Լոիսը մեղադրվում է ապրիլի 17-ին Լոս Անջելեսի իրենց տանը ամուսնուն՝ 80-ամյա Ալան Գուդմենին, սուրճի գավաթով գլխին մի քանի անգամ հարվածելով սպանելու մեջ
«Հարսնաքար» զինված մուտք գործած փոխգնդապետն իրեն մեղավոր չի ճանաչում
Մեր տեղեկություններով, հուլիսի 1-ին զենք-զինամթերքով լի ճամպրուկով «Հարսնաքար» ռեստորան մուտք գործած ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ, 39-ամյա Վարդան Սամվելյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը ավարտական փուլում է եւ հաջորդ շաբաթ կուղարկվի դատարան։ Սամվելյանը այժմ կալանավորված է։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, նա մեղադրանքը չի ընդունում եւ իրեն մեղավոր չի ճանաչում։ Հուլիսի 1-ի դեպքը տեղի էր ունեցել այսպես, ռեստորանում
Վարչապետը մեռելոցի՞ կողմնակից է, թե՞ ապրելու
Անցած շաբաթ մի տարօրինակ գնորդ էր եկել Վերնիսաժ։ Խոսք ու զրույցից պարզվեց, որ դագաղագործ է։ Ես խոսեցի իմ գործից, ինքն էլ խոսեց իր գործից, ու պարզվեց, որ երկուսս էլ տրտնջում ենք կլիենտի բացակայությունից։ Ավելի քան զարմանալի էր նրա տրտունջը։ – Քու գործին ի՞նչ է պատահել, էս ձախորդ օրերին ինչն է շատ՝ մեռելը,- ասի։ – Այնքան
Եվրոպայի առաջնությունում Հայկ Մարտիրոսյանը միայն հաղթանակներ է տարել
Պրահայում շարունակվող շախմատի 8-18 տարեկան պատանիների ու աղջիկների Եվրոպայի առաջնության 12 տարեկան տղաների պայքարում հայաստանցի ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանն անցկացված վեց տուրերում միայն հաղթանակներ է տարել եւ հարյուր տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մեդալների համար պայքարում են նաեւ 5,0-ական միավոր վաստակած եւ երրորդ տեղերում ընթացող Մանուել Պետրոսյանը (14 տարեկաններ), միջազգային վարպետ Հովհաննես Գաբուզյանը
Վարդան Արամյանի հորեղբոր տղան եզակի բացառություն է
Արդյոք ֆինանսների երիտասարդ փոխնախարար Վարդան Արամյանի հայտարարությունը, թե իր հորեղբոր տղայի աշխատավարձը 180 հազար դրամից դարձրել են 280 հազար, բավարա՞ր Է, որ հավատանք, թե երկիրը «թույն» տնտեսական աճ Է ապրել։ Նաեւ աճել են բնակչության եկամուտները, բարելավվել Է կյանքը։ Երկրի տնտեսական վերելքի մասին ասուլիս տվող փոխնախարարը եւ նրան ասուլիսի ուղարկած շեֆերը հավանաբար մոռանում են, որ մենք
Հայտնաբերվել է ականանման առարկա
Օգոստոսի 22-ին, ժամը 18.44-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձորի մարզադաշտի մոտակայքում ջրագծերի վերանորոգման աշխատանքներ կատարելիս աշխատակիցներն ականանման առարկա են հայտնաբերել: Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական ջոկատը։ Ահազանգի մասին տեղյակ են պահվել ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի և ԱԱԾ օպերատիվ հերթապահները: Տեղում պարզվել է, որ հայտնաբերվածը երկաթյա խողովակի կտոր է: «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն
Գյումրու ավագանու նիստերին կհրավիրվի նաև սրբազանը
Գյումրու մտավորականներից կազմված «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության խմբի անդամները, որոնք թիմով իրենց թեկնածությունն են առաջադրել ավագանու անդամ դառնալու համար, այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում ներկայացրին այս քաղաքի զարգացման իրենց ծրագիրը: Գյումրուն առնչվող բազմաթիվ տխուր փաստեր հրապարկելուց, քաղաքապետարանի ու ավագանու աշխատանքը քննադատելուց զատ, թեկնածուները պատասխանեցին նաև դահլիճում նստածների հարցերին: Շիրակի հոգևոր թեմի սոցիալ -կրթական կենտրոնի աշխատակիցներից
Սիրիահայերն անձնագիր կստանան Սիրիայում, իսկ վիզա` Հայաստանի սահմանին
Այսօր, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հավաք-խորհրդակցություն, որին մասնակցում էին նաև սիրիահայեր: Օրակարգում դրված էին հրատապ խնդիրներ` կապված կեցության, կրթության, առողջապահության, փաստաթղթերի ձեւակերպումների եւ այլ հարցերի հետ: Բացման խոսքով հանդես եկած ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ նախարարությունում ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որը համակարգում է սիրիահայերի կետ կապված խնդիրները: «Օրական 10-15 սիրիահայ է


















































