Լրահոս
Օրվա լրահոսը

Գերեզմանատանը դեմքին հարվածել ու հափշտակել է պարկը

Օգոստոս 23,2012 11:42
Օգոստոսի 22-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 1966 թ. ծնված  Արմեն Պ.-ն և հայտնել, որ օգոստոսի 20-ին, ժամը 15.00-ի սահմաններում, 1960 թ. ծնված Հովհաննես Մ.-ն Գյումրիի թիվ 1 գերեզմանատանը բռունցքով հարվածել է իր դեմքին, պատճառել վնասվածքներ, ապա հափշտակելով իր մոտ եղած ալյումինե և պղնձե մալուխներով լի պարկը` դիմել է փախուստի:
Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի՝  Արմեն Պ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է նախաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031