Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ավագանու նիստերին կհրավիրվի նաև սրբազանը

Օգոստոս 22,2012 22:57

Գյումրու մտավորականներից կազմված «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության խմբի  անդամները, որոնք թիմով իրենց թեկնածությունն են  առաջադրել ավագանու անդամ դառնալու համար,  այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում   ներկայացրին  այս քաղաքի  զարգացման իրենց ծրագիրը: Գյումրուն առնչվող բազմաթիվ տխուր փաստեր հրապարկելուց, քաղաքապետարանի ու ավագանու աշխատանքը քննադատելուց զատ, թեկնածուները պատասխանեցին նաև դահլիճում նստածների հարցերին: Շիրակի հոգևոր թեմի սոցիալ -կրթական կենտրոնի աշխատակիցներից մեկը հետաքրքրվեց, թե  ավագանու անդամ ընտրվելու դեպքում կկարողանա՞ն որակյալ, բարիդրացիական հարաբերություններ ստեղծել Շիրակի հոգևոր թեմի հետ, որին ի պատասխան ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը  հայտարարեց, որ ավագանու նիստերին հատուկ հրավերք կուղարկվի Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին: «Յուրաքանչյուր խելացի միտք քաղաքի զարգացման համար օգտագործվելու է»,-ասաց Լևոն Բարսեղյանը:

Նշենք, որ այս հարցը պատահական չհնչեց. ինչպես հայտնի է` Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատերազմի մեջ էր սրբազանի հետ , ընդհուպ մինչև նախագահական ընտրություններից հետո  փորձում էր պաշտոնանկ անել նրան: Չնայած կաթողիկոսն ու երկրի նախագահն ամեն ինչ արեցին այս երկու բարձրաստիճան պաշտոնյաներին  հաշտեցնելու համար, այդուհանդերձ նրանց  հարաբերությունները մնացին  ոչ բարիդրացիական , էլ չենք ասում, որ նրանց միջև ընդհանրապես շփում չկար: Սրբազանին ավագանու նիստերին հրավիրելը անխոս  նորույթ կլինի Գյումրու պատմության մեջ, քանի որ Շիրակի  հոգևոր թեմի առաջնորդը երբևէ անտարբեր չի եղել  Գյումրուն առնչվող խնդիրների նկատմամբ, համարձակորեն քննադատել ու փորձել է  մատնանշել  լուծման   ուղիներ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031