Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. « Ես չասացի, որ ՀԱԿ-ն ինքնանպատակ է անում»

Այսօր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ նկատի ուներ, երբ այսօր ՀԱԿ-ի նախաձեռնած Սահմանադրական դատարան դիմելու ստորագրահավաքին չմիանալը բացատրեց այսպես. «Ինքնանպատակ, մենակ ինչ է թե ցույց տանք, որ մենք միավորվում ենք, իրար հետ համախմբված գնում ենք առաջ, դա երկար ճանապարհ չի կարող անցնել, եթե հիմքում ամբողջական համոզում բոլորի մոտ չկա, որ տվյալ

Խախտում ոստիկանության «քթի տակ»

Ոստիկանության «1-02»  հաղորդումը  ռեպորտաժներ է պատրաստում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման եւ դրանց դեմ ոստիկանության անդուլ պայքարի մասին: Այդ պայքարը շատ ողջունելի է, սակայն երբեմն ոստիկանությունը  չի տեսնում իր   «քթի տակ» կատարվող բացահայտ խախտումները: Այս լուսանկարն արվել է Իջեւանում՝ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շենքի կողքին: Նախկինում մենք տեղեկացրել ենք, որ «ինոմարկան» կայանել էր  ոստիկանության Տավուշի  մարզային

Աշոտ Գիզիրյանը`Գագիկ Ծառուկյանի առաջադրման մասին

Այսօր լրագրողները Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանից կարծիք հարցրեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախագահական ընտրություններին հնարավոր առաջադրման մասին : «Ես արդեն իսկ առիթ ունեցել ու իմ  կարծիքը ասել եմ, պաշտոնական առաջադրում դեռ չկա, երբ որ լինի, ես իմ կարծիքս կհայտնեմ, միայն մի բան կասեմ. հանրապետության նախագահ դառնում են մարդիկ , որոնք ունեն կառավարման մեծ փորձ և

Առաջին արծաթը՝ Իսրայելում

  Հայաստանցի 85 կգ քաշային, 23-ամյա ծանրորդ Տիգրան Կարապետյանը Իսրայելի Էյլաթ քաղաքում ընթացող ծանրամարտի մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում երկամարտում առաջին մեդալը բերեց: Նա պոկում վարժությունում 153 կիլոգրամով ցույց տվեց երկրորդ արդյունքը, հրումում՝ չորրորդը (189) եւ երկամարտի 342 կիլոգրամով բարձրացավ պատվո պատվանդանի արծաթե մեդալակրի աստիճան:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Արամ Մանուկյանը կասկածում է, որ ԵԽ փոխնախագահն ասեր Ծառուկյանի՝ նախագահի լավ թեկնածու լինելու մասին

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը թերահավատորեն է մոտենում ԲՀԿ տարածածած հաղորդագրությանը, թե Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան նախօրեին Բրյուսելյան հանդիպման ժամանակ  նշել է, որ «առաջիկա նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը կարող է հիանալի թեկնածու լինել, քանզի առանձնանում է մարդկային ու լավատեսական հատկանիշներով»: «Եվրոպայի իրենց այցելությունը եղել է զուտ ճանաչողական,  պրոտոկոլային: Եվ Եվրոպայի որեւէ

Աշխատանքի ընդունվող երիտասարդների մեծ մասի մոտ բացակայում է իրենց ունեցած գիտելիքները գործատուին ճիշտ ներկայացնելու հմտությունը

Վանաձորցի 26-ամյա Աշխեն Սիմոնյանը վերջերս է տեղավորվել աշխատանքի:Ուսումն ավարտելուց  շուրջ երեք տարի աշխատանքի փնտրտուքներից հետո նրան հաջողվեց աշխատանք գտնել Վանաձորում գործող  խանութներից մեկում: Մասնագիտությամբ մանկավարժը այժմ վաճառողուհի է: Թեեւ չի դժգոհում, այնուամենայնիվ, հիասթափված է: «Ուսման վարձ եմ տվել, սովորել, սակայն,  այնպիսի իրավիճակ էր, որ աշխատանք չունեի, ու որտեղ հնարավոր էր, այնտեղ էլ տեղավորվեցի աշխատանքի»,-ասում է

Взгляд. «Սահակաշվիլուց խլում են պետական պահպանության ծառայությունը»

Վրաստանի խորհրդարանում ուրբաթ օրը սկսել են քննարկել «Պետական հատուկ պահպանության մասին» օրենքի նոր նախագիծ, ըստ որի այն նախագահից կանցնի կառավարության ենթակայության տակ: Գրում է «Վզգլյադ» թերթը: Պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրալկի Սեսիաշվիլին հորդորել է չքաղաքականացնել այս հարցը: Ըստ նրա, հենց գործադիր իշխանությունն է պատասխանատու երկրի անվտանգության համար, այդ թվում` ռազմավարական կառույցների ու

Աշոտ Գիզիրյան. «Նայեք իմ կենսագրությանը ու կտեսնենք, որ ես աթոռից կառչած չեմ»

Այսօր Aravot.am-ը  Աշոտ Գիզիրյանին հարցրեց ` որքանո՞վ են իրականությանը համապատասխանում պտտվող այն լուրերը, թե Շիրակի  գեներալ մարզպետը նախագահական ընտրություններից անմիջապես հետո պատրաստվում է  թողնել իր պաշտոնը` իհարկե ընտրությունները  տեղը տեղին կազմակերպելուց  հետո: «Ի՞նչ է նշանակում թողնելու եմ, ինձ հանելո՞ւ են, տեղափոխելո՞ւ են, թե՞ ես դուրս եմ գալու» ,- իր հերթին պարզաբանում պահանջեց  պարոն Գիզիրյանը: Մենք

Դավիթ Հարությունյանի հայտարարությունը

ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը հանդես է եկել հանձնաժողովի այսօրվա նիստի վերաբերյալ հայտարարությամբ: «Այսօր` դեկտեմբերի 7-ին, ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ն.Փաշինյանի նախաձեռնությամբ գումարվել էր հանձնաժողովի հերթական նիստ, որի օրակարգում էր նաև պատգամավոր Ա.Ռուստամյանի 28.11.12թ. N 2-1447 դիմումի քննության վերաբերյալ հարցը:Պատգամավոր Ա.Ռուստամյանի դիմումը վերաբերում էր ս.թ. նոյեմբերի

Еркрамас. «Կիևում հրատարակվելու է «Սասնա ծռեր» էպոսը` ուկրաիներեն »

Կիևի հայ համայնքը դիմել է ուկրաինացի հայագետ, Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոյին, որպեսզի նա «Սասնա ծռեր» էպոսը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ցուցակում գրանցելու որոշման հետ կապված մենաբանություն տա: Գրում է «Երկրամաս» թերթը: «Ես այս որոշումն ընդունում եմ որպես հայ ազգի կողմից համաշխարհային մշակույթի մեջ մեծ ներդրումներ անելու ևս մեկ միջագային ճանաչում», –

Սյունիք համայնքի երեխաները սովորում են քանդված եւ անմխիթար վիճակում գտնվող դպրոցում

Կապանի տարածաշրջանի Սյունիք գյուղի դպրոցի շենքը 1967թ.-ին կառուցվելուց ի վեր երբեւէ չի հիմնանորոգվել: Այս տարիների ընթացքում որոշ  մասնակի նորոգման աշխատանքներ են տարվել միայն` տանիքն է փոխվել, համայնքային բյուջեի հաշվին մեկ դասարան է նորգվել ու գույքով ապահովվել, սակայն դպրոցի շենքը, ընդհանուր առմամբ, խիստ անմխիթար վիճակում է գտնվում: «Աղջիկս գյուղի դպրոցում  է սովորում, աննկարագրելի է դպրոցի վիճակը:

Ծառուկյանի Բրյուսել այցի ամբողջական պատկերը

Դեկտեմբերի   4-ից  6-ը տեղի է ունեցել  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի   գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցը Բելգիայի մայրաքաղաք՝ Բրյուսել։ Այցի շրջանակներում պատվիրակության   անդամները մի շարք  հանդիպումներ են  ունեցել  Եվրոպական  խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների, ինչպես նաեւ հայ համայնքի  հետ: Հանդիպումների շարքը մեկնարկել է  Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Ալեխո  Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ

Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ

Դեկտեմբերի 7-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, դրանց զարգացման և հետագա համագործակցության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ: Անդրադարձ է եղել նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված զարգացումներին:  

Քաղաքապետը կրկնեց մարզպետի մտքերը, իսկ նախարարն ընկավ նեղ վիճակի մեջ

Այսօրվա դեկտեմբերի  7-ը մյուսներից  տարբերվեց նրանով, որ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ձեռքով 33 նորակառույց բնակարանների բանալիներ  հանձնվեցին զինծառայողների ընտանիքներին: Բնականաբար, կառավարությունը սրանով ցույց տվեց, որ աղետ տեսած, դեռ սգի մեջ գտնվող Գյումրիում կյանքը, այնուամենայնիվ, շարունակվում է: Բնակարանամուտը հենց այդպես էլ մեկնաբանեցին մարզի բարձրաստիճան պաշտոնյաները: Լրագրողների հետ զրույցում Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն ասաց. «Մենք պետք

Հայտնաբերվել է դիակ հրազենային վնասվածքներով

Դեկտեմբերի 7-ին, ժամը 09.55-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի 5-րդ փողոցում դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերել է 1972 թ. ծնված Վարդան Խաչատրյանի դիակը՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով: Դիակի հագուստի զննությամբ՝ տաբատի գրպանից հայտնաբերվել է 5.62 մմ տրամաչափի չկրակված 1 փամփուշտ, ավտոմեքենայի սրահից՝

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում ավելացնել բյուջետային հատկացումները Հայաստանի երեխաների համար

Երևան, 7-ը դեկտեմբերի 2012թ. – ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակն այսօր իր մտահոգությունն է արտահայտում 2013թ. ՀՀ պետական բյուջեի մասին օրենքում առողջապահության, կրթության և սոցիալական պաշտպանության ոլորտներին տրամադրվող ոչ բավարար բյուջետային հատկացումների վերաբերյալ, որոնք կարող են սահմանափակել երեխաների համար կարևորագույն սոցիալական ծառայությունների հասանելիությունը և ավելի խորացնել մանկական աղքատությունը երկրում: Չնայած այս բոլոր դժվարություններին, 2013թ. ՀՀ պետական բյուջեի

Юга. «Հայաստանից ժամանած թութակները չմտան Ռուսաստան»

Դեկտեմբերի 6-ին Դոնի Ռոստովի օդանավակայանում անասնաբուժական պետական տեսչության և գյուղտնտեսական վերահսկող մարմնի աշխատակիցները Հայաստանից ժամանած 231 թութակի ստուգում են անցկացրել: Հայտնում է «Յուգա» պարբերականը: «Զննման արդյունքում գյուղտնտեսական վերահսկող մարմինները հայտնաբերեցին, որ Ռուսաստանի Դաշնության տարածք արտահանված թութակների անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը առկա էին, սակայն ՌԴ գյուղտնտեսական վերահսկող մարմինների կողմից ներմուծման թույլտվությունը բացակայում էր», – հայտնել վերհսկող մարմնի

ԱԺ Էթիկայի հանձնաժողովում կրքերը թեժացել են. Դավիթ Հարությունյանը լքել է նիստը

Այսօր` դեկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկել են Հայ հեղափոխական դաշնակցության դիմումը` կապված նոյեմբերի 21-ի ԱԺ արտահերթ նստաշրջանը տապալելու հետ: News.am- ի տեղեկություններով` նիստի ժամանակ միջադեպ է արձանագրվել, որի հետեւանքով հանձնաժողովի նախագահի տեղակալը` ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը, լքել է նիստը: Տեղեկությունը հաստատեց նաեւ Դավիթ Հարությունյանը` հավելելով. «Ինձ արգելել

Երբ զինղեկը դպրոցի տնօրեն է դառնում

Նոյեմբերի 24-ին Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղի միջնակարգ դպրոցում կայացել  է տնօրենի թափուր տեղի համար մրցույթ:  Տնօրենի միակ թեկնածուն՝ Ոսկեպարի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ռազմագիտության ուսուցիչ Հարություն Ալավերդյանը  հաղթել է մրցույթում: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, հիմք ընդունելով Ոսկեպարի դպրոցի  կառավարման խորհրդի  նոյեմբերի 24-ի արձանգրությունը, նոյեմբերի 28-ին որոշել է  Հարություն Ալավերդյանին նշանակել «Ոսկեպարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի

Աշխարհի ամենամեծ ձնեմարդը պատրաստել են ԱՄՆ-ում

Ամենամեծ ձնեմարդը կառուցվել է դեռևս 2008թ.-ի փետրվար ամսին ԱՄՆ-ի Բետել քաղաքում: Ձնե հսկա կառույցը պատրաստվել է ընդամենը 2 շաբաթում: «Olympia SnowWoman» անվանումը ստացած ձնեմարդն անգամ իր սեփական բլոգն ունի: Ձնեմարդու բարձրությունը 37 մետր է: Բացի շատ մեծ լինելուց, այն տարբերվում է սովորական ձնեմարդուց նաև նրանով, որ կանգուն է մնացել մի քանի ամիս շարունակ` հալվելով միայն

Ինչպե՞ս հիասթափեցնել կնոջը

Նախորդ հրապարակումներից մեկում գրել ենք այն մասին, թե ինչպես կարելի է հիասթափեցնել տղամարդուն, այժմ գրում ենք հակառակ երևույթի մասին: Այս թեմայով հարցում անցկացրինք 40 անձանց շրաջնում (20 աղջիկ 20 տղա): Տղաների կողմից հնչեցրած ամենազավեշտալի պատասխանները ներկայացնում ենք այստեղ. .Կարելի է կնոջը կանչել ընթրիքի և թողնել, որ նա փակի հաշիվը, ապա նույնը կրկնել մի քանի անգամ:

Գետահովիտի փոքր ՀԷԿ 2-ը Քոքոբելյանի որդո՞ւնն է

Գետահովիտ համայնքում կառուցվելիք ՓՀԷԿ 2-ը, համայքնի բնակիչների տեղեկություններով պատկանում է ԱԺ պատգամավոր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանի որդուն: Գետահովիտի բնակիչ Ղազար Ենգիբարյանը, սակայն, տեղեկություններ ունի, որ պարոն Քոքոբելյանն այդ տարածքը ենթավարձակալության է տվել, քանի որ ՀԷԿ-ի տերերը «լրիվ ուրիշ մարդիկ» են ներկայացել: Մանրամասները` տեսանյութում Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Պարգեւատրումներ Մանկավարժական համալսարանում. Ուսանողների հանդիպումը ռեկտորի հետ

Այսօր Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողները պարգեւատրվեցին բուհի կողմից: Դրանք հանձնեց ՀՊՄՀ-ի ռեկտորը` Ռուբեն Միրզախանյանը: Պարգեւատրվողները չորսն էին` Հերմինե Հովհաննիսյան, Մարիամ Ղարիբյան, Լուսինե Էվոյան, եւ Մարինե Ավետիսյան: Վերջինիս հետ էլ զրուցեց «Առավոտ երիտասարդականը»: Նա սովորում է ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետի Հեռուստալրագրության բաժնի մագիստրատուրայի երկրորդ կուրսում: Այն, որ պարգեւատրման

«Ես սիրահարվել եմ, բայց հույս չունենաս, թե կհամարձակվեմ քեզ ասել այդ մասին». Խոստովանություններ այս պահին

  «Խնդրում եմ իմ շատ «սիրելի» տնտեսագիտության դասախոսին, որ քննությունս բարձր դնի, – ասում է 19-ամյա Լիանան, – արդեն  երազում եմ բարձր ստանալու մասին»: Այսօր «Առավոտ երիտասարդկանը» հնարավորություն տվեց երիտասարդներին ասելու այն, ինչ դեռ չեն հասցրել ասել կամ էլ ինչ-ինչ պատճառներով լռել են 🙂 «Ես ու ամենամոտ ընկերուհիս մեկ շաբաթ առաջ վիճել ենք, ճիշտ է

Նորից դեկտեմբերին են ասֆալտապատում

Նախկինում ահազանգել ենք, որ 2011թ. դեկտեմբերյան ցրտին Տավուշի մարզի համայնքներում՝ Իջեւանում, Նոյեմբերյանում եւ Կողբում ասֆալտապատում է կատարվել: Ներկայումս պետական բյուջեի շուրջ 19 միլիոն դրամ ֆինանսավորմամբ իրականացվում է Նոյեմբերյանի Զորավար Անդրանիկի փողոցի շուրջ 134 գծամետրի ասֆալտապատումը: Փողոցի այդ հատվածում ասֆալտի հին շերտ կար, որը քանդվել է, մաքրվել, խճապատվել: Ներկայումս այն հարթեցվում է, դեկտեմբերի 8-ին ասֆալտ կփռվի:

The Armenian Mirror-Spectator. «Հայ ընտանիքի պատմությունը` Ֆրանսիայի զավթման տարիներին»

Նենսի Գրիգորյանն իր նոր վեպի համար փոքր-ինչ անսովոր պատում է ընտրել: Նրա պատմության կենտրոնում Փեգորյան ընտանիքն ու հայ համայնքն է` բոլորը փրկված Հայոց Ցեղասպանությունից, որոնք Փարիզում ավելի լավ ու անվտանգ կյանք ձեռք բերելու ձգտում ունեն: Սակայն պատմությունն ու բռնությունները նորից է նրանց դիմաց դուրս գալիս, երբ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ նացիստական Գերմանիան զավթում է Ֆրանսիան: Գրում

Վիճակագիր. Ամուսնալուծություններում առկա է սկեսուրների գործոնը

Վիճակագիր-տնտեսագետ Անի Քալաշյանն ուսումնասիրություն է իրականացրել ամուսնությունների ու ամուսնալուծությունների թեմայով: Aravot.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ամուսնալուծություններում երբեմն առկա է սկեսուրների գործոնը: Ամուսնալուծությունների քանի՞ տոկոսն է սկեսուրների մեղքով լինում հարցին, Քալաշյանի ասելով, հարցվողների այն մասը, որ ընտրել է «սկեսուրները առհասարակ կապ չունեն զույգերի որոշումների հետ» տարբերակը, գրեթե հավասար է «մինչև 30% դեպքերում» տարբերակը ընտրած անհատների

Հարթունյանն ամանորին ԱՄՆ չի մեկնի

«Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանը Ամանորն իր հարազատների հետ չի տոնի։ Նա չի կարող մեկնել ԱՄՆ, քանի որ թույլ չեն տալիս իրավապահները։ «Եղբայրներս ընկերներս, մտերիմներս բարեկամներս, բավականին մեծ ընտանիք ունենք այնտեղ»,- այսօր «Ա1+»-ին ասաց Նարեկ Հարթունյանը։ 13 տարի առաջ Նարեկ Հարթունյանը բնակություն է հաստատել Հայաստանում։ Իսկ երկու տարի առաջ ՊԵԿ-ը նրան մեղադրանք է առաջադրել

«Գագիկ Ծառուկյանը եւ Սերժ Սարգսյանը պայքարում են իրենց շահերի համար». Ալեքսանդր Իսկանդարյան

«Դեկտեմբերի վերջին, հունվարի սկզբին պարզ կլինեն ընտրությունների մանրամասները: Առանձին ՀԱԿ-ի համար դժվար կլինի, իսկ եթե ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը չառաջադրվի, ապա ՀԱԿ-ը ստիպված կլինի առաջադրել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա պնդմամբ բոլոր ընդդիմադիր ուժերը մի ուժի շուրջ չեն համախմբվի, քանի որ կան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031