Օրվա լրահոսը

Վճռաբեկ դատարանը նույնպես մերժեց Հայկ Բաբուխանյանին

ՀՀ վճռաբեկ դատարանը, դատավոր Ե. Խունդկարյանի նախագահությամբ, քննարկելով  Հայկ Բաբուխանյանի եւ  “Իրավունք մեդիա”  ՍՊԸ-ի` ընդդեմ “Խմբագիր” ՍՊԸ-ի (Report.am կայքէջ) եւ Էդիկ Անդրեասյանի` պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին քաղաքացիական գործով  ՀՀ  Վերաքննիչ քաղաքացիական  դատարանի  31.05.2012 թվականի որոշման դեմ բերած վճռաբեկ բողոքը, որոշեց  վերադարձնել այն: Վճռաբեկ դատարանը հիմնավորում է, որ  վճռաբեկ բողոքը չի համապատասխանում

Կպատժեն՝ լեռնցու օրենքներով

«ՀՀԿ-ն միասնական, կուռ կառույց է Թալին քաղաքում: Շատ համախմբված կառույց է, եւ մեկ անդաստիարակի մտածելակերպը չի նշանակում, որ պետք է ստվերվի ՀՀԿ-ի գործունեությունը կամ ՀՀԿ-ի կառուցողական մոտեցումները: Նման մարդկանց մենք պատժում ենք ու կպատժենք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի ՀՀԿ-ական մարզպետ Սարգիս Սահակյանը՝ անդրադառնալով տեղում ներկուսակցական խնդիրներին: Հիշեցնենք, որ, ի հեճուկս կուսակցական առաջնորդների հրահանգների, կիրակի

Հիջաբը հայտարարեց ընդդիմության կողմը անցնելու մասին

Սիրիայի վարչապետ Ռիյադ Հիջաբը լքել է նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմը եւ միացել ընդդիմությանը։ Այդ մասին այսօր արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքով հայտարարել է Հիջաբի խոսնակը։ «Այսօր ես հայտարարում եմ մարդասպան եւ ահաբեկիչ ռեժիմը լքելուս մասին եւ հայտարարում եմ, որ միացել եմ ազատության եւ արժանապատվության հեղափոխության շարքերին։ Ես հայտարարում եմ, որ այսօրվանից մի զինվոր եմ այս օրհնյալ հեղափոխությունում»,

413.48 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Օգոստոսի 6-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,350,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.48 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինըկազմել է 413.53 դրամ:

13-ամյա տղան փորձել է փրկել խեղդվող հորը

Արդեն տեղեկացրել ենք , որ օգոստոսի 5-ին  Տավուշի մարզի Այգեձորի մի բնակիչ Ծիլի ծովի ջրամբարում խեղդվել է: Տավուշի մարզի փրկարարական վարչության Բերդի փրկարար ջոկատի հրամանատարի տեղակալ Մհեր Մեջլումյանից տեղեկացանք, որ  1969թ. ծնված Էդգար Հրանտի Աթաբեկյանի դին օգոստոսի 5-ին, ժամը 15.20-ի սահմաններում ջրամբարից դուրս է բերվել: Մհեր Մեջլումյանն ասաց, որ ջրահեղձի մարմինը մոտ 15 մ խորությունից

Երբ բնությունն օգնում է ավելի արժեւորել և ընկալելի դարձնել մարդու իրավունքների փիլիսոփայությունը

Իսլանդիայի Միննի Բորգիր և Ռեյկյավիկ  քաղաքներում Եվրոպական երիտասարդական հիմնադրամի (European Youth Foundation) ֆինանսավորմամբ և Եվրոպական  երիտասարդական ակումբների համադաշնության (ECYC) աջակցությամբ տեղի ունեցավ «Մարդու Իրավունքների բնույթը» (The Nature of Human Rights) խորագրով միջազգային սեմինարը, որում Հայաստանը ներկայացնում էր «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ-ն (FYCA): Ծրագրին մասնակցում էին Բելգիայի, Հայաստանի, Ռուսաստանի, Չեխիայի, Մեծ Բրիտանիայի, Կիպրոսի, Շվեդիայի, Նորվեգիայի և

Հոգեբանը՝ անչափահասներին բռնաբարելու պատճառների մասին

Հայաստանում աճել են անչափահասներին սեռական բռնության ենթարկելու դեպքերը:  Ոստիկանության հրապարակած տվյալներով, այս տարի անչափահասների նկատմամբ բռնության 108 դեպք է գրանցվել` նախորդ տարվա 83-ի փոխարեն: Եթե անցած տարի 83-ից 33-ն է եղել սեռական բնույթի, ապա  այս տարի  108-ից 43-ը: Հոգեբան Կարինե Նալչաջյանը անչափահասների բռնաբարությունների դեպքերի աճը պայմանավորում է հասարակության մեջ ագրեսիվության  բարձրացմամբ. «Մեր հասարակության մեջ միջանձնային

Սոնա Շահգելդյանը՝ Սուրեն Առուստամյանին. «Կարևորը երգելն է ու ապացուցելը, որ հաղթեցիր, իսկ ռուսերենը չնչին բան է»

  «Նոր ալիք-2010» երգի միջազգային մրցույթում առաջին տեղը զբաղեցրած Սոնա Շահգելդյանը նոր է վերադարձել Իտալիայից: Վերադառնալուն պես Սոնան արձագանքել է «Նոր ալիք-2012» երգի միջազգային մրցույթում Սուրեն Առուստամյանի ելույթին: Երգչուհին mamul.am-ին  ասել է, որ չի հետևել մրցույթի ընթացքին, բայց որպես լավ երաժիշտ գնահատում է Սուրենին: Սակայն նա անդրադարձոլ է իր այն վրդովմունքին, որ կապված է Սուրեն

20-ամյա աղջիկն ուզում է Վանաձորում սահադաշտ կառուցել

Լոռու մարզի գյուղական համայնքներն  այսօր անմխիթար վիճակում են՝ հատկապես երիտասարդության զբաղվածության կազմակերպման տեսակետից: Այդ մասին  «Առավոտի» հետ զրույցում «Մարզային երիտասարդության ակտիվ մասնակցություն հանրային գործընթացներում» հետազոտական-ուսուցողական ծրագրի շրջանակներում կազմակերպված եռօրյա դասընթացի ժամանակ ասաց  «Երիտասարդական ալիք» ՀԿ նախագահ Ռազմիկ Սարդարյանը: «Երիտասարդների կարողությունների եւ հմտությունների զարգացում» խորագիրը կրող  դասընթացի ընթացքում Լոռու մարզի բոլոր տարածաշրջաններից ընտրված թվով 20 երիտասարդ,

Սիրուշոյի հունաստանյան «արկածները». (Տեսանյութ)

Հուլիսի 29-ին Սիրուշոն  Հունաստանում հույն երգիչ Սակիս Ռուվասի հրավերով ելույթ է ունեցել նրա մենահամերգին: Հունական Միկոնոս կղզում տեղի ունեցած համերգին Սիրուշոն կատարել է եվրատեսիլյան «Քելե-քելե»-ն: «Հուլիսի 29 -ին Հունական կղզիներից մեկում խրախճանք էր, քանի որ տեղի էր ունենալու հույն ամենաճանաչված երգիչներից մեկի` Սաքիս Ռուվասի մենահամերգը: Նա արդեն 20 տարի շարունակ պահպանում է առաջատարի իր դիրքերը:

Փորձագետը՝ սիրիահայերի մասին.«Միայն տուն կանչելով չէ, պետք է աշխատատեղեր ստեղծել»

Այսօր  «Արմատ» ակումբում պատմական գիտությունների պրոֆեսոր, Սփյուռքի պատմության մասնագետ և Սփյուռքի գծով փորձագետ Պետրոս Հովհաննիսյանը խոսեց սիրիահայ համայնքի, սփյուռք գաղափարի և հայկական համայնքների մասին: Ըստ փորձագետի՝ Սփյուռք չէր լինի, եթե չլիներ ցեղասպանություն, ջարդ և կոտորած: Նրա ձեւակերպմամբ՝  Սփյուռքում հայությունը պահպանում է իր ազգային դիմագիծը: «Այսօր կայացած հայկական համայնքներ ունեն Լիբանանը, Եգիպտոսը, Պարսկաստանը, Սիրիան: Սիրիայի հայկական

Սահմանամերձ և գյուղական վայրերում աշխատող բուժաշխատողներին՝ առանձնահատուկ մոտեցում

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով օգոստոսի 1-ից մեկ ծննդի հաշվով ծննդօգնության գները մարզերում և Երևանում նույնականացվել են։ Միայն դրա արդյունքում լրացուցիչ մոտ 300 մլն դրամ կուղղվի մարզերի ծննդատներ։ «Մենք կշարունակենք խրախուսել մարզերի բժիշկների աշխատանքը։ Մինչ կադրերով ապահովելը մարզային հիվանդանոցներին նեղ մասնագետներով կօգնեն մայրաքաղաքի բազմապրոֆիլ հիվանդանոցները»,- Տավուշ կատարած այցի ընթացքում լրագրողներին ասել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ

Կինը պնդում է, որ ոչ թե սիրեկանի, այլ ծանոթի շանտաժի պատճառով է ինքնասպանության դիմել

2012թ. մայիսի 9-ին Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցի 73-րդ  շենքի  4-րդ հարկից ցած նետվելու միջոցով ինքնասպանության փորձ է կատարել 27-ամյա Մարինե Սուրիկի Հախվերդյանը: Նա   վնասվածքներով տեղափոխվել էր  Երեւանի բուժհիմնարկներից մեկը: Կինն  ամուսնացած է, ունի 4  տարեկան աղջիկ, ամուսինը  ներկայումս գտնվում է Ռուսաստանում:  Մ. Հախվերդյանը  Հաղարծին գյուղի բնակչուհի է, Դիլիջանի Թախտա թաղամասում վարձով էր ապրում: Մարինեն

Օգոստոսի 5-ին Սյունիքում առաջադրում չի եղել

Սյունիքի մարզի համայքներում սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ հերթական ընտրությունների թեկնածուների առաջադրումների մեկնարկը տրվեց երեկ, սակայն  ինչպես տեղեկացնում են թիվ 37 եւ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից, առաջադրումների առաջին օրը` օգոստոսի 5-ին, ոչ մի առաջադրում չի եղել:  Սեպտեմբերի 9-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու մարզի 109 համայնքից 94-ում, որից 76-ում համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ են նշանակված, 12

Մկրտիչ Մինասյան. «Գլխավոր պողոտայի վրա որեւէ ծավալային շինարարություն արգելված է»

Համազգային թատրոնի կառուցման տարածքի խնդիրն առաջացավ այն ժամանակ, երբ Սոս Սարգսյանը սկսեց տարածք ման գալ դրա կառուցման համար: Նա առաջարկել է  թատրոնը կառուցել Սարյան փողոցում գտնվող Փոստատան դիմաց, «Մալիբու» սրճարանի հետեւը` շատրվանների փոխարեն: Այսօր «Հայելի» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ասաց, որ Գլխավոր պողոտան մեր հասարակական տարածքն է, եւ որ Գլխավոր

Մոմավառություն եւ բողոքի երթ` Վահե Ավետյանի մահվան քառասունքի կապակցությամբ

ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան քառասունքի կապակցությամբ՝ 2012 թվականի օգոստոսի 7-ին (երեքշաբթի)՝ ժամը 19:00-ին, նրան մահ պատճառած դաժան խոշտանգման վայրում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում,   տեղի  է ունենալու մոմավառություն, որին հետևելու է բողոքի երթ Ավան թաղամասում: Հորդորում ենք Ձեր ներկայությամբ հարգել Վահե Ավետյանի հիշատակը և պահանջել պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին, ինչպես նաև միանալ

Երգչուհու աղջիկը սափրել է գլուխը

Մադոննան նեղսրտել է դստեր սանրվածքի պատճառով: Չնայած 15-ամյա Լուրդեսը մոր պես համարձակ քայլեր է անում, պարբերաբար ոճային փոփոխությունների ենթարկվում, բայց այս անգամ մայրիկը գոհ չէ: Մադոննան նշում է, թե Լուրդեսը ճաշակով է, չի կրկնվում, չի ընդօրինակում ուրիշներին, միշտ գիտի, թե ինչ է ուզում ու շատ հաճախ հենց մայրիկին է խորհուրդներ տալիս, բայց չպետք է գլուխը

Երիտասարդները «Եվրասիական ինտեգրման նախաձեռնության օժանդակման» շարժում են հիմնել

Առաջիկայում եվրասիական ինտեգրման խնդիրները հայ երիտասարդները կքննարկեն  ու առաջարկություններ կներկայացնեն «Եվրասիական ինտեգրման նախաձեռնության օժանդակման» շարժման շրջանակներում: Նախաձեռնությանն անդամագրվել են երիտասարդական 10 կազմակերպություններ: Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանն ասաց, որ նախաձեռնության նպատակը  եվրասիական ինտեգրման խնդիրները բարձրաձայնելու համար հարթակ ստեղծելն էր: Ց. Ակոպյանը տեղեկացրեց նաեւ, որ փորձելու են  կապեր հաստատել նաև ԱՊՀ և  եվրասիական տարածաշրջանի շահագրգիռ կազմակերպությունների հետ՝ 

Հատուկ հյուրանոց՝ «վայրի» սեքսի սիրահարների համար

Համբուրգում մի նոր, փոքրիկ  հյուրանոց է բացվել` նախատեսված բազմազան սեքսի սիրահարների համար: Նրանք ովքեր նախընտրում են սեքսով զբաղվել դերային խաղերով, օգտագործել ձեռնաշղթաներ ու «վայրի» սեքս ունենալ, արդեն հաճախում են հենց այս հյուրանոցը: Չնայած դեռ մեկ ամիս է, ինչ այն բացվել է, բայց մեծ  պահանջարկ է վայելում: Հյուրանոցում ազատ տեղեր երբեք չեն լինում եւ նրա բոլոր

Գույքագրվում են մայրաքաղաքում գործող ավտոկայանատեղիները

Հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով մայրաքաղաքում ավտոկայանման համար գանձվող գումարների մասով քաղաքացիների կողմից բարձրացվող դժգոհություններին, նշել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գույքագրում և ուսումնասիրում է ավտոկայանման համար տրամադրված բոլոր պայմանագրերը, այդ թվում նաև պարզելու համար, թե արդյոք միայն տրամադրված տարածքում է իրականացվում տվյալ գործունեությունը: «Այսօր մայրաքաղաքի հատկապես Կենտրոն վարչական

Փաստաբանի մեքենայի եւ բանկային հաշիվների վրա արգելանք է դրված

 ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ճանաչված փաստաբան Վարդուհի Էլբակյանի ավտոմեքենայի եւ բանկային հաշիվների վրա դրված արգլանքը դեռ չի հանված: Մեկ տարի է, ինչ Վարդուհի Էլբակյանը չի կարողանում ստանալ 647 000 ՀՀ դրամ գումարը՝ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին իր կողմից տրված իրավաբանական օգնության համար: Ընդ որում փաստաբանի հետ պայմանագիրը կնքվել է Առաքելյանի ընտանիքի կողմից, իսկ բանակցությունները վարել

Սիրիահայ համայնքը Սիրիայում չի վերանա

Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո  Մանոյանի համոզմամբ, չնայած Սիրիայում ստեղծված ճգնաժամային պայմաններին,  սիրիահայ համայնքը կշարունակի մնալ Սիրիայում: «Սիրիայում սիրիահայ համայնքը ավելի մեծ է, քան Իրաքում, եւ կարծում ենք, որ եթե նույնիսկ արտագաղթ լինի, չի հասնի այն ծավալների, որ համայնքը գոյություն չունենա, որովհետեւ համայնքը նոր չէ: Հալեպում 7-8 հարյուր տարվա հայկական

Նախկին «նախագահ» Ջուլիայի մասին

Շաբաթ օրը Կիեւում տրված միակ համերգի ժամանակ ամերիկյան երգչուհի Մադոննա, հենց բեմից հարցրել է իր երկրպագուներին.«Ճի՞շտ է, որ ձեր նախկին նախագահուհին հիմա բանտում է: Ինչո՞ւ: Կոռուպցիայի պատճառո՞վ: Իսկ ի՞նչ է նրա անունը: Ջուլիա՞: Նա երեխաներ ունի՞: Դուք չե՞ք ուզում պայքարել նրա համար: Դա կոչվում է ժողովրդավարություն»: Համաձայն ուկրաինական ինտերնետ-կայքերի՝  այսպես է շփվել Մադոննան իր ֆանատների

Հասարակական կազմակերպությունների մասով օրենսդրության մեջ փոփոխության կարիք կա

Այսօր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ու «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ Խաչատուր Մարոզյանը խոսեցին Հայաստանում գործող հկ-ների մասին: Ըստ Ադիբեկյանի՝ «Հայսատանում շատ քիչ կազմակերպություններ են, որոնք կարողանում են իրենք իրենց միջոցներով գոյատեւել: Այս առումով մեր օրենսդրություն աշխարհում ամենավատն է: Պետք է դիմենք կառավարությանը, որ փոխի օրենսդրությունը, որ մասնավոր հատվածը կարողանա ֆինասավորել, որովհետեւ երկրի ամբողջ հարստությունը

«Արթիկը հո Գյումրի չէ՞, որ իրար գլուխ ջարդեն քաղաքապետ դառնալու համար»

Օրերս  Aravot.am-ի հետ զրույցում արթիկցիները հավաստիացնում էին, որ  իրենց քաղաքում ևս պայթունավտանգ ընտրություններ են սպասվելու: Պատճառն, ըստ նրանց,  այն է, որ  հին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանը   ևս առաջադրելու է իր թեկնածությունը` գործող քաղաքապետից` միլիարդատեր Խաչատուր Վարագյանից, հետ խլելու համար իր երբեմնի աթոռը: Այստեղ ևս հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում այն առումով, որ միմյանց  հետ մրցելու են մեծ

Ուղևորներից մեկը մահացել է

Օգոստոսի 5-ին, ժամը 04.15-ի սահմաններում, «ԳԱԶել»  մակնիշի միկրոավտոբուսը Երևան-Մեղրի ճանապարհի 59-րդ կմ-ին  բախվել է «Շևրոլետ» մակնիշի ավտոմեքենայի: «Շևրոլետ»-ի 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը` 1999 թ. ծնված Սևակ  Դավթյանը,  մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Գեղեցիկ կարգախոսով, դառն իրականությամբ

Տավուշի մարզի Դեղձավան  գյուղում,որը  300 բնակիչ ունի, ամուսնանալու տարիքի հասած շուրջ   20 երիտասարդ  չի պսակվում, քանի որ առանձին ընտանիքով բնակվելու տեղ չունի: Գյուղը  գազաֆիկացված չէ, դեղձավանցիները տները փայտով են ջեռուցում, անասնագոմերը ձմռանը տաքացնելու համար`  աթար օգտագործում: Վրաստանին սահմանակից  գյուղը  ոռոգման ջրի պակաս ունի, խմելու ջուր ստանում  է  կիսաքանդ ջրամբարից, ինչը դեղձավանցիների  առողջության համար լուրջ  խնդիրներ

Ապաստան հայցողները գերադասում են Ֆրանսիան և Գերմանիան

Եվրամիությունում ապաստան հայցողները գերադասում են Ֆրանսիան և Գերմանիան: Ինչպես նշված է Եվրոպական վիճակագրական բյուրոյի` Եվրաստատի, կազմած տեղեկանքում, 2012թ.-ի առաջին եռամսյակում Ֆրանսիան ապաստանի հայցով ստացել է 14 845  դիմում: Երկրորդ տեղում Գերմանիան է (14 285), որին հաջորդում են Շվեդիան (7565), Բելգիան (7330) և Մեծ Բրիտանիան (6385): Ամենաքիչ թվով` 15, դիմումներ ստացել է Էստոնիան: 50 դիմում ստացած

Առաջադրվեց քաղաքապետի թեկնածու

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ճանաչված փաստաբան Կարեն Թումանյանը երեկ առաջադրվել է Վանաձորրի քաղաքապետի թեկնածու: Այս պահի դրությամբ նրանից բացի որեւէ մեկի թեկնածությունը դեռ չկա: Հիշեցնենք, որ Կարեն Թումանյանը մինչ ակտիվ փաստաբանական գործունեություն ծավալելն աշխատում էր իրավապաշտպան գրասենյակում: Նա նաեւ «Առավոտի» ներկայացուցիչն էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացած Լեռնապատի գյուղապետի հայցով դատավարության ժամանակ:  

Մահացու պատահար Էջմիածին-Արմավիր ճանապարհին

Օգոստոսի 5-ին, ժամը 12.40-ի սահմաններում, «ԳԱԶել-322132» մակնիշի միկրոավտոբուսը Էջմիածին-Արմավիր ճանապարհի 7-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-5204»  մակնիշի ավտոմեքենայի: «ԳԱԶել-322132»-ի ուղևորը` 1963 թ. ծնված Սայադ  Պետրոսյանը,   տեղում մահացել է, իսկ մյուս 11 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են   հիվանդանոց: «ԳԱԶել-322132»-ի վարորդը ձերբակալված է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031