Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղեցիկ կարգախոսով, դառն իրականությամբ

Օգոստոս 06,2012 13:01

Տավուշի մարզի Դեղձավան  գյուղում,որը  300 բնակիչ ունի, ամուսնանալու տարիքի հասած շուրջ   20 երիտասարդ  չի պսակվում, քանի որ առանձին ընտանիքով բնակվելու տեղ չունի: Գյուղը  գազաֆիկացված չէ, դեղձավանցիները տները փայտով են ջեռուցում, անասնագոմերը ձմռանը տաքացնելու համար`  աթար օգտագործում: Վրաստանին սահմանակից  գյուղը  ոռոգման ջրի պակաս ունի, խմելու ջուր ստանում  է  կիսաքանդ ջրամբարից, ինչը դեղձավանցիների  առողջության համար լուրջ  խնդիրներ կարող է առաջացնել: Դեղձավանում չկա համայնքային կենտրոն, մշակույթի տուն, գրադարան,երիտասարդության ակտիվ  հանգստի եւ ժամանցի վայրեր: Նորակառույց փոքր  խանութի շենքի պատին միջազգային մի կազմակերպության ծրագրի շրջանակներում փակցված պլակատը հռչակում է.  «Երիտասարդությունը համայնքի շարժիչ ուժն է»: Սակայն այդ ուժի լիարժեք գործելու համար Դեղձավանում  հնարավորություններ չկան:

 

Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031