Լրահոս
Օրվա լրահոսը

Սոնա Շահգելդյանը՝ Սուրեն Առուստամյանին. «Կարևորը երգելն է ու ապացուցելը, որ հաղթեցիր, իսկ ռուսերենը չնչին բան է»

Օգոստոս 06,2012 16:06

 

«Նոր ալիք-2010» երգի միջազգային մրցույթում առաջին տեղը զբաղեցրած Սոնա Շահգելդյանը նոր է վերադարձել Իտալիայից: Վերադառնալուն պես Սոնան արձագանքել է «Նոր ալիք-2012» երգի միջազգային մրցույթում Սուրեն Առուստամյանի ելույթին: Երգչուհին mamul.am-ին  ասել է, որ չի հետևել մրցույթի ընթացքին, բայց որպես լավ երաժիշտ գնահատում է Սուրենին:
Սակայն նա անդրադարձոլ է իր այն վրդովմունքին, որ կապված է Սուրեն Առուստամյանի հետ. «Սուրենին ասուլիսներից մեկի ժամանակ հարց են տվել` իսկ ռուսերենը պարտադի՞ր է, ասել է` այո: Անկեղծ ասած` իրենից չէի սպասում: Բայց մի բան կասեմ նրան ու բոլորին. կարևորը երգելն է ու ապացուցելը, որ հաղթեցիր, իսկ ռուսերենը չնչին բան է, փոքր մինուս, որ կարող ես լրացնել ժամանակի ընթացքում, բայց ահա երգելը…այ դա է մեծ մինուսը,- ասել է երգչուհին հավելելով,- նորից եմ կրկնում, ես Սուրենի համարները չեմ դիտել, ասում են` վատառողջ է եղել և այլն: Ասեմ` վատառողջը կապ չունի, ես էլ լավ չէի, բայց ոչ ոք չիմացավ այդ մասին. երգեցի ու պայքարեցի»:

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031