Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդները «Եվրասիական ինտեգրման նախաձեռնության օժանդակման» շարժում են հիմնել

Օգոստոս 06,2012 14:48

Առաջիկայում եվրասիական ինտեգրման խնդիրները հայ երիտասարդները կքննարկեն  ու առաջարկություններ կներկայացնեն «Եվրասիական ինտեգրման նախաձեռնության օժանդակման» շարժման շրջանակներում: Նախաձեռնությանն անդամագրվել են երիտասարդական 10 կազմակերպություններ:

Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանն ասաց, որ նախաձեռնության նպատակը  եվրասիական ինտեգրման խնդիրները բարձրաձայնելու համար հարթակ ստեղծելն էր: Ց. Ակոպյանը տեղեկացրեց նաեւ, որ փորձելու են  կապեր հաստատել նաև ԱՊՀ և  եվրասիական տարածաշրջանի շահագրգիռ կազմակերպությունների հետ՝  համագործակցության հիմք համարելով եվրասիական տարածաշրջանում խաղաղության պահպանման, հումանիտար և սոցիալ-մշակութային համագործակցության հիմնախնդիրների լուծումը: Իսկ  որպես առաջնային գործընկերներ, նախաձեռնությունը  դիտարկում է ինչպես Ռուսաստանի ,  այնպես էլ ԱՊՀ այլ երկրներում գործող հասարակական, քաղաքական և հատկապես երիտասարդական այն կազմակերպություններին, որոնց գործունեության հիմնական ուղղությունները համընկնում են իրենց նպատակներին:

 

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031