Լրահոս
Օրվա լրահոսը

13-ամյա տղան փորձել է փրկել խեղդվող հորը

Օգոստոս 06,2012 16:25

Արդեն տեղեկացրել ենք , որ օգոստոսի 5-ին  Տավուշի մարզի Այգեձորի մի բնակիչ Ծիլի ծովի ջրամբարում խեղդվել է: Տավուշի մարզի փրկարարական վարչության Բերդի փրկարար ջոկատի հրամանատարի տեղակալ Մհեր Մեջլումյանից տեղեկացանք, որ  1969թ. ծնված Էդգար Հրանտի Աթաբեկյանի դին օգոստոսի 5-ին, ժամը 15.20-ի սահմաններում ջրամբարից դուրս է բերվել: Մհեր Մեջլումյանն ասաց, որ ջրահեղձի մարմինը մոտ 15 մ խորությունից հանել է Սեւանից օգնության եկած ջրասուզակը, ով տեխնիկապես ավելի հագեցած է  եղել:
Մ. Մեջլումյանն ասաց, որ այդ օրը Այգեձորում Վարդավառ են տոնել, սակայն ինքը չի կարծում, թե Էդգար Աթաբեկյանի  խեղդվելու պատճառը խմածությունն է եղել, հավելելով.
«Նրանք  լողանալով լիճը հատել են, երկրորդ անգամ են  փորձել անցնել»:
Այգեձորի գյուղապետ Սասուն Սաֆարյանն ասաց, որ հոր հետ լողացող 13-ամյա Հրանտը փորձել է փրկել հորը, պատանին հորն օգնել է մոտենալ ափին, սակայն վերջինիս  ոտքը բռնվելէ, նա այլեւս  չի կարողացել առաջ շարժվել:

 

Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031