Օրվա լրահոսը

«Երեւանի մամուլի ակումբին ամուսնացնելու ենք ըստ օրենսդրության». Բորիս Նավասարդյան

Այսօր լրացավ Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) հիմնադրման 17 տարին, եւ այդ առիթով հանձնվեցին  ամենամյա մրցանակները, որոնք սահմանվել են 1998 թվականից ու տրվում են Հայաստանի լավագույն լրագրողներին, ԶԼՄ-ներին եւ մեդիա-կազմակերպություններին: Aravot.am-ի հետ զրույցում ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանն ասաց, որ մրցանակների վերաբերյալ որոշումը կայացնում է ԵՄԱ-ի վարչությունը, իսկ հատուկ անվանակարգեր չեն սահմանվել. «Մենք առանձնացնում ենք 2011 թվականի

Օսկանյանի ներկայացուցչի բողոքը կքննվի հուլիսի 23-ին

Հուլիսի 23-ին դատարանում կքննվի փողերի լվացման դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու քննիչի որոշման դեմ  ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի  ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանի ներկայացրած բողոքը: Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեց Տիգրան Աթանեսյանը, բողոքի գործը կքննվի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Հիշեցնենք, որ  ՀՀ ԱԺ

Նախկին պատգամավորը կցկտուր խոսեց ու գնաց

Ջավախեցիների հիմնախնդիրների թեմայով ասուլիսին հրավիրված ջավախեցի, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Սանոսյանն այսօր այդպես էլ հիմնախնդիրներից չխոսեց: «Դե, խնդիրների մասին խոսում ենք, կան խնդիրներ, բայց պիտի պայքարենք, չէ,՞ այդ խնդիրների դեմ : Դե հիմա դուք ասեք, ի՞նչ խնդիրներ գիտեք»,- «Ելակետ» ակումբում լրագրողներին հարցրեց ԱԺ նախկին պատգամավորը: Նա միայն վստահեցրեց, որ տարիների ընթացքում ջավախահայերի խնդիրներին լուծում է

Ուրիխանյանը սպառնում է պատմել, թե ինչպես է Հմայակ Հովհաննիսյանը աղաչել-պաղատել` մանդատի համար

«Անէական մարդու անէական խոսակցություն մեկնաբանելը, կարծում եմ, ճիշտ չէ: Բոլորի համար արդեն ակնհայտ պարզ է, թե ինչպիսի խեղկատակությամբ է զբաղվում նա, ինչպես է փորձում պղտորել զուլալ ջուրը, այնուհետեւ փնտրում այնտեղ իրեն համար պիտանի որեւէ բան»,- Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն այսպես մեկնաբանեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի` այսօր արած այն հայտարարությունը, որ

«Քննչական խմբի ղեկավարի դեմքը չեմ տեսել». Մարտի 1-ի զոհերի ծնողները նամակ են ուղարկելու ՀՔԾ

«Մարտի 1» հ/կ նախագահ, մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը, պատրաստվում է հարցում անել ՀՔԾ` Մարտի 1-ի գործի վերաբերյալ, քանի որ, նրա խոսքով, ՀՔԾ-ն իր վերջին վեց ամսվա աշխատանքը ներկայացնելով` ոչինչ չի նշել Մարտի 1-ի մասին: Epress.am-ի հետ զրույցում Հովհաննիսյանը դժվարացել է ասել, թե որն է պատճառը, որ վերջին շրջանում մարտի 1-ի վերաբերյալ

Դիմորդները նախընտրում են ոչ թե չոլերն ու ջրամբարը, այլ բանկային աշխատանքը

Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը 2010 թ. համեմատությամբ այս տարի դիմորդների 25 % աճ է արձանագրել: Բուհի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը դժգոհ չէ արդյունքներից, բայց փաստում է, որ դեմոգրաֆիական եւ այլ խնդիրների պարագայում բուհերի դիմորդների թիվը գնալով կպակասի: «Ամեն դեպքում 25 % աճը լուրջ ցուցանիշ է, սակայն դժգոհ ենք դրա համամասնությունից. զուտ խիստ տեխնիկական մասնագիտությունների

«HSBC» բանկն ընդունել է խախտումներ կատարելու հանգամանքը

Համաշխարհային բանկային ոլորտում մասնավոր բանկային գործառույթների հսկա «HSBC» բանկն ընդունել է, որ զգոնության պակասը խոցելի է դարձրել բանկը Մեքսիկայում թմրանյութերի անօրինական վաճառքով զբաղվող կարտելների, ինչպես նաև ԱՄՆ-ի օրենքով արգելված այնպիսի գործարքների իրականացման, որոնք արգելված են ԱՄՆ-ի օրենքների ներքո: ԱՄՆ-ի Սենատի կողմից իրականացված հետաքննության արդյունքում հայտնաբերվել է, որ «HSBC» բանկում թույլ վերահսկողության պատճառով Մեքսիկայում թմրանյութերի անօրինական

Դատավորը սանկցիա է կիրառում տուժողի նկատմամբ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր այսօր հրավիրվել «Մոսկվա» կինոթատրոնի համակարգչային սպասարկման սրահի աշխատակից Ռուբեն Խանզադյանը: Դատավոր Մխիթար Պապոյանը տեղեկացրեց, որ նա հրավիրվել է Ստեփան Հովակիմյանի եւ Վահրամ Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործով որպես վկա: Երեկ դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը՝ դատակոչելու այս վկային: Պաշտպաններ Լուսինե Սահակյանին, Տիգրան Սաֆարյանին եւ Երվանդ

Վեզիրյանի գործն ուղարկվել է դատարան

Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Արման Վեզիրյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել է դատարան։ «Մենք իրավունք ունեինք երկու օրվա ընթացքում բողոքարկել դատախազին, մենք ֆիզիկապես չհասցրեցինք բողոքարկել, որովհետեւ ես չգիտեմ, ուր են շտապում, քննիչը, դատախազը, դատարանը»,- «Ա1+»-ին հայտնեց Արման Վեզիրյանի պաշտպան Նինա Կարապետյանցը։ Քրեական գործը հարուցվել է ապրիլի 30-ին ԱԺ նախընտրական շրջանում Հայ

Միասեռականներին կարելի է, նորմալ ամուսիններին` ո՞չ

Ավստրալիայի օլիմպիական կոմիտեն արգելել է հրաձգության օլիմպիական հավաքականի անդամներ Ռասել եւ Լորին Մարկ ամուսիններին օլիմպիական ավանում միասին ապրել: Ամուսինները դա հիմար որոշում են համարում եւ հույս ունեն, որ այն կփոխվի: «Այս պատմության մեջ ամենամեծ հիմարությունն այն է, որ օլիմպիական խաղերի մասնակիցների մեջ մեծ թվով միասեռ զույգեր կան, որոնց թույլատրվում է միասին ապրել: Ստացվում է, որ

Բրյուս Պողոսյան. Ուսման վճարի խնդիրներ ունեցող ուսանողները չեն զրկվի կրթությունից

2013թ.-ի սեպտեմբերից Հայաստանի Ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) գործելու են բակալավրի աստիճան շնորհող երեք մասնագիտություններ` գործարար կառավարում, հաշվողական գիտություններ,  անգլերեն եւ հաղորդակցություն: Չորս տարի տեւողությամբ բակալավրի աստիճան շնորհող ծրագրի նպատակն է` պատրաստել բազմակողմանի զարգացած մասնագետներ, որոնք հետագայում կկարողանան արդյունավետ  աշխատել բազմամշակութային միջավայրում: Այսօր ՀԱՀ-ում կայացած ասուլիսի ժամանակ բուհի նախագահ  Բրյուս Պողոսյանը փաստեց, որ քսանամյա պատմության ընթացքում ՀԱՀ-ը

«Տերմինաբանական»-ից մինչեւ «հայերէնի բարձրագոյն խորհուրդ»

Սկիզբը Այժմ դիտարկենք բառեզրաբանական (տերմինաբանական) կնճիռի այլ հարցեր: Նախ՝ Տեղեկատուի բովանդակութիւնը հիմնականում ուղղուած է հայաստանցի օգտուողներին, եւ օտար բառերի հայերէն համարժէքները ստեղծելիս նկատի է առնուել գլխաւորապէս ռուսական կամ միջազգայինի՝ ռուսական տարբերակները: Մինչդեռ, վերջին 20 տարիները բաւարար էին՝ նաեւ սփիւռքին անհրաժեշտ լեզուական աշխատանքներ ծաւալելու, այնտեղ եղած բառակերտման արդիւնքները տեղեկատուներում ներգրաւելու եւ տարածելու համար: Այնուհետեւ, շարքային ընթերցողը

ԽեղՃ տոնակատարություն՝ Ջերմուկում

Մինչդեռ շախմատային մրցաշարը ավելիին էր արժանի Ջերմուկի «Արմենիա» հանգստյան տան բակում օրերս ՀՀ նախագահի, ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի, 7 երկրից 12 ուժեղագույն շախմատիստուհիների, հայաստանյան շախմատի հսկաների ու բազմաթիվ հյուրերի ներկայությամբ կայացավ ՖԻԴԵ-ի կանանց շախմատի 5-րդ «Գրան պրի» միջազգային մրցաշարի հանդիսավոր բացումը: Ակնկալվում էր, որ այն պիտի համապատասխաներ իրադարձության մակարդակին: Արվեստագետների շրջանում քննարկման նյութ էր դարձել

Նախարարը գործել է առանց կառավարության որոշմա՞ն

Կամ՝ կասկածելի մրցույթի հետեւանքները 2010 թվականին Երեւանում կազմակերպվեց Ցեղասպանության 95-ամյա տարելիցին նվիրված ցուցահանդես-մրցույթ: ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմված հանձնաժողովն էլ ընտրեց մի քանի աշխատանք՝ գնելու նպատակով: Ըստ որոշ մասնագետների, ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների մեջ կային գնելու արժանի ավելի բարձրարվեստ գործեր: Այն գումարը, որով պետության գրպանից վճարեցին ընտրված աշխատանքների համար, կազմում էր 6,5 մլն դրամ: Դրանք հետո

Կապող օղակ

Այս տարվա սկզբից քաղաքացիական հասարակությունը մինչ այս չլսված ակտիվություն է ցուցաբերում տարբեր հարցերում. ա) բնապահպանների կողմից Մաշտոցի պուրակի պաշտպանության 90-օրյա ըմբոստ պայքարն ու քաղաքացիական արդար դատարանի ստեղծումը, բ) փաստաբանների մեկօրյա գործադուլն ու ՀՀ վճռաբեկ դատարանին օրենքի դաշտ բերելու պահանջը, գ) «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցների կողմից հաճախորդներին, ԶՈՒ սպա բժիշկներին ծեծի ենթարկելու եւ նրանցից Վահե Ավետյանին

ՏՏ-ն տնտեսության ամենահամախմբված ոլորտն է

Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի գործունեության ոլորտները բազմազան են՝ համակարգչային ծրագրային ապահովում, ռադիոտեխնիկական եւ օպտիկամանրաթելային համակարգերի համար սարքերի, հանգույցների մշակում եւ պատրաստում, ֆունկցիոնալ միկրոէլեկտրոնիկայի էլեմենտների նախագծում, արտադրության կազմակերպում եւ պատրաստում, տեխնոլոգիական վերահսկողության համակարգերի համար միկրոկոնտրոլերների մշակում եւ պատրաստում։ Ինստիտուտի տնօրեն Մհեր Մարկոսյանը մեզ հետ զրույցում խոսելով հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացման տեմպերի մասին՝ նշում

Ալյուրի դեֆիցիտ չի լինի

Ուղղակի «թեթեւ» թանկացումներ կլինեն Հայաստանում սպառվող ցորենի 70%-ը ներմուծված է Ռուսաստանից, Ուկրաինայից նաեւ Ղազախստանից, եւ մեր երկրում հացամթերքի գները կախված են միջազգային շուկայի գներից, ուստի դրսում գների թեթեւակի շեղումն անմիջապես անդրադառնում է Հայաստանի վրա: Երբ միջազգային բորսաներում ցորենի գնի որոշակի բարձրացում է արձանագրվում, մեզ մոտ արդեն խուճապ է առաջանում՝ հացի գինը կթանկանա: Օրերս տեղեկություններ տարածվեցին,

«Թուրքական կողմը սխալ ակնկալիքներ ուներ այդ արձանագրություններից»

Թուրք քաղաքագետը, սակայն, քիչ հավանական է համարում, որ Թուրքիան Ղարաբաղի հարցը կհանի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու փաթեթից: «Հասարակությունները պատրաստ չէին այդ հարաբերություններին»,- «Առավոտի» հետ զրույցում վերլուծելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անցած փուլը եւ անդրադառնալով արձանագրությունների ներկայիս սառեցված վիճակին՝ եզրակացրեց Գերման Մարշալի հիմնադրամի Անկարայի գրասենյակի տնօրեն Օզգյուր Ունլուհիսարչիկին: Վերջինս Հայաստանում է գտնվում Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական

Կրոնական կազմակերպությունները բա՞ց են

«Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանի կարծիքով՝ Հայաստանում կրոնական անհանդուրժողականության ամբողջ աղմուկը արհեստականորեն ստեղծվել է իրավապաշտպանների կողմից, որոնք դրա համար գրանտներ են ստանում: Իսկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի բնորոշմամբ՝ Հայաստանում իրավապաշտպանները նման են ածխահանքում պահվող այն սոխակներին, որոնք մեթանի պայթյունի վտանգի ժամանակ սկսում են դայլայլել:  «Առավոտ»–

Վարդանի՞կը, թե՞ Մարտունիկը

Ո՞ր տարբերակն է ավելի գերադասելի Գյումրիի բնակիչների համար՝ եթե քաղաքապետ մնա Վարդան Ղուկասյա՞նը, թե՞ այդ պաշտոնը զբաղեցնի ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի դրածոն: Այդ հարցի սպառիչ պատասխանը տվել է մեր թերթին Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանը: Իսկապես որ, շարքային գյումրեցիների համար պետք է որ բացարձակապես միեւնույն լինի՝ այդ երկուսից որն մեկն է ստանձնելու այդ պաշտոնը:

«Տեր-Պետրոսյանն այնքա՜ն բան է ասել, որ հրաժարվել է, որ վաղը կարող է Ռոբերտ Քոչարյանին էլ ընդունի՝ որպես միասնական թեկնածու»

«Միասնական թեկնածուն ընդդիմության համար այս թույլ վիճակում, երբ դուրս եկան ՀԱԿ-ից Դավիթ Շահնազարյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արամ Սարգսյանը՝ հայտարարում են, որ ինչպես իշխանությունն է ոչ լեգիտիմ, նույնքան էլ այսօրվա ընդդիմությունն է ոչ լեգիտիմ իր գործունեությամբ եւ իր փոխհարաբերությունով, այս իրավիճակում միասնական թեկնածուն դիտվում է որպես բողոքավոր քվեարկության կազմակերպման լծակ: Գաղափարայնացված կերպար չի կարող լինել, պետք է

«Ժառանգությունը» Դաշնակցությունից առաջ է ասել

Իր վերջին ժողովում Դաշնակցությունն առաջ քաշեց խորհրդարանական կառավարման անցնելու տարբերակը: «Ժառանգություն» կուսակցության  վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում անրադառնալով ՀՅԴ-ի սույն նախաձեռնությանն ասաց, որ մեկ տարուց ավել է ինչ «Ժառանգությունը» խոսում է դրա մասին: Հիշեցրեց., որ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական հացադուլի պահանջներից մեկն էլ դա էր, որը հստակեցվել էր մինչ այդ՝ կուսակցության խորհրդի նիստում: Անրադառնալով

«ԼՂՀ-ն՝ մեր երկրորդ հանրապետությունը ամրապնդում է իր դիրքերը միջազգային ասպարեզում»

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի համոզմամբ, բոլորն արդեն գիտակցում են, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելն այլեւս հնարավոր չէ: «Որեւէ մեկը երբեւէ արտահայտվե՞լ է, որ ԼՂՀ-ում ընտրությունների անցկացումը վատ է կամ ինչ-որ մեկը քննադատե՞լ է ընտրությունները, պնդելով, թե դրանք խոչընդոտում են բանակցային գւործընթացին, հակառակը՝ ողջունում են»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց քաղաքագետը: Նրա խոսքերով՝ նիստի եռանախագահող պետություններից միայն մեկն

ԵՃՇՀ ռեկտոր. ԽՍՀՄ տարիներին որոշ օդանավակայաններ վերածվել են բոստանների

Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանն այսօր «Հայելի» ակումբում նշեց, որ իրենց բուհի մասնագետները նախատեսել են  օդանավակայանների կառուցման եւ վերականգնման աշխատանքներ սկսել ոչ միայն Արցախում, այլեւ Հայաստանի մյուս քաղաքներում: «Եթե հիշում եք ԽՍՀՄ տարիներին Հայաստանում գրեթե բոլոր փոքր քաղաքներն ունեին օդանավակայաններ: Հետագայում մի շարք օդանավակայաններ վերածվեցին բոստանների: Ցավոք սրտի, դա այդ տարիների

Նոկաուտ` 5 վայրկյանում (Տեսանյութ)

Ամերիկայի Ռինո (Նեւադայի նահանգ) քաղաքից Վերոնիկա Ռոտենհոսլերը գլխապտույտ կարիերա է սկսել կանանց առանց կանոնների մարտերում (MMA): Սրտակեր մականունով կիսամիջին քաշային այս աղջիկն ութանկյունում ընդամենը երեք մենամարտ է անցկացրել` վերջին երկուսում մրցակիցներից յուրաքանչյուրին նոկաուտի ենթարկելով 5 վայրկյանում: Տեսանյութում Վերոնիկայի վերջին մենամարտն է Լաս-Վեգասում, որի ժամանակ նա կայծակնային արագությամբ աջից ուղիղ հարվածով հատակին է տապալում Էշլի Էվանս-Սմիթին

Ձերբակալել են պատգամավորի որդուն

Այսօր հերթական միջադեպն է գրանցվել Արմավիրի մարզում, ինչին ներգրավված է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին` Արտակ Գեւորգյանը: Այս պահին ոստիկանության Արմավիրի վարչությունում վարչության պետ Արամ Զաքարյանի գլխավորությամբ խորհրդակցություն է: «Հետքի» տեղեկություններով՝ խորհրդակցությունը կապված է նշված դեպքի հետ: Քիչ առաջ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, սակայն նշված չէ, որ միջադեպը տեղի է ունեցել պատգամավորի որդու մասնակցությամբ: Ըստ հաղորդագրության,

ԴԱՀԿ-ում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության  գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել մի շարք  կադրային փոփոխություններ: Մասնավորապես, Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության փոխգնդապետ Գոռ Ղազարյանն ազատվել է աշխատանքից ծառայողական քննության արդյունքում: Կոտայքի  մարզային բաժնի հարկադիր կատարող, արդարադատության  կապիտան  Արշակ Դավթյանին և հարկադիր կատարող արդարադատության ավագ լեյտենանտ Խաչատուր

Հմայակ Հովհաննիսյան. «Ինձ համար Տիգրան Ուրիխանյանը Նաիրի Հունանյանից չի տարբերվում»

Այսօր «Զարկերակ» ակումբում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն այսպիսի հայտարարություն արեց՝ արդարացնելով իր մանդատից հրաժարվելը. «Եթե այսօր ես տեսնում եմ մամուլի խոսնակի դերում Ուրիխանյանին, որը կրակել է իրավապաշտպանի՝ Միքայել Դանիելյանի վրա, երբ ես տեսնում եմ նրան այդ դերում, ես այն ժամանակ էլ արդեն հարցեր ունեի: Երբ շտաբն ինձ առաջարկեց ելույթ ունենալ 2+2 մենամարտին, որտեղ «Ժառանգության»

Հովհաննես Թոքմաջյանը՝ Ստեփանակերտի օդանավակայանի մասին. «Երկու լեռ է կտրվել՝ թռիչքի ժամանակ Ադրբեջանին չմոտենալու համար» (Տեսանյութ)

Ստեփանակերտի օդանավակայանը, որի գոյությունն անհանգստություն է պատճառում Ադրբեջանին եւ ժամանակ առ ժամանակ այնտեղից ինչ-ինչ հայտարարություններ են հնչում, մի քանի շաբաթից պատրաստ է թռիչքներ իրականացնել: Այսօր այս մասին հայտարարեց Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, որն արդեն մի քանի թռիչք ունեցել է, բայց՝ ուղղաթիռով: Ստեփանակերտի օդանավակայանը նախագծվել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031