Օրվա լրահոսը

Վրաց նախկին պաշտոնյաները լքում են երկիրը

Վրաստանի կառավարության նախկին պաշտոնյաները շտապում են ընտանիքներով լքել երկիրը, հայտարարել է երկրի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն։ Նրա խոսքերով` նախկին պաշտոնյաները վիզա ստանալու համար հերթ են կանգնում տարբեր դեսպանատների մոտ։ «Այդ մարդիկ խոսում են իրենց եւ իրենց ընտանիքների ֆիզիկական անվտանգության մասին ու վիզաներ ստանում», – «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ասել է Փանջիկիձեն։ Վրաստանը արդեն լքել են

ՄԻՊ-ը ՀԱԿ ակտիվիստների իրավունքների խախտում է արձանագրում՝ տեսականորեն (Ձայնագրություն)

Մեր հարցին՝ երեկ ՀԱԿ ակտիվիստները զրկվել են Վերաքննիչ քրեական դատարանում վերջին խոսքն ասելու իրավունքից, պաշտպաններն էլ ՝ պաշտպանական ճառն ասելու հնարավորությունից, սա օրենքի խախտո՞ւմ է՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Այո, Քրեական դատավարության օրենսգրքի եւ Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում»: Սակայն նաեւ շեշտեց, որ Մարդու իրավունքների պաշտպանն օրենքի պահանջով չի

ABC Radio Australia. «Աբաջի` հայազգի երաժիշտը Ավտրալիայի ռադիոյում»

«Էյ Բի Սի ռադիո Ավստրալիան» իր մոտ է հյուրընկալել հայազգի երգահան, երգիչ և գործիքավորող Աբաջիին: Աբաջիի երաժշտությունն ընդգրկում է մի քանի մշակույթներ և լեզուներ: Նա ծնվել է Լիբանանում, նրա մայրը հունահայ է, հայրը` սիրիահայ: Ծնողները 1970-ականների վերջերին տեղափոխվել են Ֆրանսիա, որտեղ էլ մեծացել է Աբաջին: Նա ասում է, որ ֆրանսերենը ազատության լեզուն է, բայց ունկնդրելով

Շարմազանով. «Անկախ երկրորդ նախագահի, առաջին նախագահի, կարծիքից, մեր այո-ն այո է, ոչ-ը՝ ոչ»

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հայտարարության մեջ նշել էր, որ «Հայաստանում մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին` ընտրատարածքների սահմաններում, ընդ որում իշխանությունը կամա թե ակամա աջակցում է դրան, քանի որ միտված է վերարտադրման»: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս առնչությամբ Aravot.am-ի հարցին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Անկախ երկրորդ նախագահի, առաջին նախագահի, անկախ

Գայանե Սողոմոնյանն արձագանքել է թեկնածուի ահազանգին. Կրթության վարչությունը հետեւողական կլինի

Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Ստյոպա Սաֆարյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է. «Նոր Նորք վարչական շրջանում գտնվող 135 դպրոցի տնօրինությունը պարտադրել է բոլոր ուսուցիչներին, որպեսզի յուրաքանչյուրն իրենց ներկայացնի նվազագույնը երկու ընտրողի անուն- ազգանուն, ովքեր հաստատապես ընտրելու են ՀՀԿ թեկնածուին: Մեր տեղեկություններով` նույնատիպ հրահանգ տալիս են թիվ 1 ընտրատարածքի բոլոր դպրոցների տնօրենները: Դրա մասին օրեր

Փաշինյան . Սերժ Սարգսյանի հաջորդ խորհրդակցությունից հետո դատարանները կլինեն դռնփակ (Տեսանյութ)

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ ակտիվիստների գործով դատավճիռը համարում է արդարադատության ծաղր: «Եթե հիշում եք, Սերժ Սարգսյանը վերջին շրջանում արդարադատության հետ կապված խորհրդակցություններ էր անում, տեսնում ենք այդ խորհրդակցության արդյունքը: Ամբաստանյալին վերջին խոսքի իրավունքից զրկում են: Գուցե հաջորդ խորհրդակցությունից հետո կզրկեն պաշտպան ունենալու իրավունքից, հաջորդ խորհրդակցությունից հետո էլ դատարաններն ընդհանրապես կլինեն դռնփակ կամ դատավճռի

Քայլեր, որոնք կօգնեն Ձեր կյանքը դարձնել ավելի լավը. Խորհուրդ է տալիս հոգեբանը

«Ես ինքնամփոփ մարդ եմ, չեմ սիրում ներքին հույզերս ցույցադել մարդկանց, ամեն ինչ կուտակում եմ իմ ներսում: Զգում եմ, որ այդպես ավելի անտրամադիր ու նյարդային եմ դառնում, բայց ես ուրիշ տարբերակ չունեմ: Ես կորցրել եմ իմ հետաքրքրությունը ամեն ինչի նկատմամբ»,-ասում է 21-ամյա Լիանան: Այս ամենը կարող է դեպրեսիայի ախտանիշ լինել: Դրանից ազատվելու համար անհրաժեշտ է կամ

Շարմազանովը՝ ԲՀԿ խորհրդակցությունների մասին. «Քաղաքական բլեֆ է, ինչի՞ պիտի հանգեցնի»

Այսօր լրագրողների հետ զրույցում, հարցին, թե  ինչի՞ կարող են հանգեցնել քաղաքական ուժերի խորհրդակցությունները՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց. «Որեւէ բանի: Սրանք քաղաքական հնարքներ են, քաղաքական բլեֆ է, ինչի՞ պիտի հանգեցնի: Կոնկրետ հարց տվեք, կոնկրետ պատասխան կստանաք, որովհետեւ 4 քաղաքական ուժ ներգրավված է դրա մեջ»: Aravot.am-ը ճշտեց՝ այսինքն՝ ՀՅԴ-ինը նորմալ էր, ՀԱԿ-ինը՝ բլե՞ֆ, նա պատասխանեց. ՀՅԴ-ն

Վահագն Թադևոսյանի ցուցահանդեսը Ժամանակակից արվեստի թանգարանում (ֆոտոշարք)

Նոյեմբերի 2-ին Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել էր երիտասարդ գեղանկարիչ Վահագն Թադևոսյանի անհատական ցուցահանդեսը: Ներկայացված ստեղծագործություններն աչքի են զարնվում մեղմ ու սպեցիֆիկ համադրություններով, որոնց միջոցով արտազատվում է ներցուցահանդեսային իդիլիկ ու հանգիստ մի աուրա, և դիտորդը հարմարավետ կերպով դիտում, զննում , և այդուհանդերձ, հիանում է յուրաքանչյուր աշխատանքով: Ցուցասրահում հիմնականում ստեղծագործական կոմպոզիցիաներ են` բազմաբույլ ու անսահման երևակայական թեմատիկաներով:

«Ժառանգության» նախկին անդամ. «Ես ինձ դավաճանված եմ զգում»

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հայկ Ղազարյանը հայտնի էր Արաբկիր համայնքում ապօրինի կրպակների դեմ դատական գործընթացներում ներգրավված անձ: Նրա բազմաթիվ առաջարկությունները կապված էին նաեւ այլընտրանքային զինվորական ծառայության հետ: Հայկը հայտնի գիտնական Լեւոն Ղազարյանի որդին է: Երեկ նա հեռացավ Հայաստանից, մինչ այդ կուսակցության գրասենյակում թողնելով իր հետեւյալ դիմումը. «Կուսակցության ստեղծման առաջին օրվանից հանդիսանում եմ կուսակցության անդամ ու ակտիվ

Ավելի լավ է զուգարան գնալու ցանկությունը տուրիստը զսպի, բայց` չթալանվի

Ավիատոմսերի բարձր գներ, տուրիստական վայրերում աղբամանների ու զուգարանների բացակայություն, տաքսիստների կողմից «կրակած» սակագներ: Սրանք այն դժգոհություններն են, որ մեր երկիր այցելած զբոսաշրջիկներին դժգոհությունների առիթ են տալիս: Այսօր էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած ասուլիսում էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը  վստահեցրեց, որ դրանք լուծվող հարցեր են եւ ընդամենը ժամանակ են պահանջում, փոխարենը հիշեցրեց, որ մեր երկիրը տուրիստների համար շատ

Եվրատեսիլյան վերջին նորություններն ու դրանց հետևող երիտասարդները

«Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի մասնակիցների ելույթների կարգը, կորոշվի ոչ թե վիճակահանության միջոցով, այլ շոուի պրոդյուսերների կողմից, հայտնում է Ռիա Նովոստին: Որոշումը կայացվել է Եվրատեսիլի խորհրդակցական խմբի կողմից և ստացել Եվրոպական հեռարձակողների միության աջակցությունը: «Մենք կարծում ենք, որ դա կօգնի շոուն ավելի տպավորիչ դարձնել և ընդգծել յուրաքանչյուր երգի, յուրաքանչյուր համարի յուրահատկությունը: Եթե մենք ինքներս կառուցենք շոուն,

ՀԱԿ ակտիվիստները բողոքում են Վերաքննիչ դատարանի վճռից. «Հազար անգամ ամոթ» (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ինչպես արդեն հաղորդել ենք՝ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց ուժի մեջ թողնել Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով ՀԱԿ 4 ակտիվիստներ դատապարտվել էին 2-6 տարվա ազատազրկման: Դատավճռի հրապարակմանը ամբաստանյալներից ոչ ոք ներկա չէր, նրանք բոյկոտել էին: Նրանց պաշտպան Ստեփան Ոսկանյանը տեղյակ չէր, անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկից

Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ ակտիվիստների դեպքից հետո պահանջում է նվազեցել դատավորների աշխատավարձերը

Այսօր ԱԺ-ում 2013-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին հարցրեց, թե, այնուամենայնիվ, ինչու այսօր էլ չի եկել վարչապետը: Հիշեցնենք, որ երեկ էլ այդ հարցը բարձրացվել էր: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ «Գուցե հրաժարական է տվել եւ գաղտնի՞ եք պահում, որովհետեւ չի եղել մի դեպք, երբ վարչապետը բյուջեն չներկայացնի խորհրդարանին»: Վաչե Գաբրիելյանը

Պահանջելու են քրեական պատասխանատվության ենթարկել դատավորին

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության նոյեմբերի 13-ի նիստը չկայացավ: Դատական նիստին չէին ներկայացել տուժողի իրավահաջորդը, վերջինիս ներկայացուցիչները, ամբաստանյալների պաշտպանները: Պաշտպաններից Լեւոն Պողոսյանը հեռախոսով հայտնել էր, որ դատական նիստին չի կարող ներկայանալ, որ այն կարող է կայանալ առանց իր մասնակցության: Ամբաստանալ Հարութիկ Կիրակոսյանը, Մխիթար Մխիթարյանը եւ Ադիբեկ Հովհաննիսյանը հայտարարեցին, որ դատը կարող է կայանալ առանց իրենց

Էդուարդ Շարմազանովը՝ Քոչարյանին. «ՀՀԿ-ն միշտ ֆորա տվող է եղել, ոչ թե վերցրել, ինչ-որ մեկի ֆորա տալու խնդիրը չունի»

Քիչ առաջ ՀՀԿ խոսնակ եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, հստակեցրեց, թե իր վերջին հայտարարության մեջ ում է նկատի ունեցել. «Իմ առաջին հայտարարությանը հետեւեցին տարբեր մեկնաբանություններ: Ես խնդրել եմ, որ որեւէ շահարկում չանեն եւ սլաքներն այլ ուղղությամբ չտանեն: Ես նկատի ունեցել եմ պլատոնական սիրախաղի մասնակիցներին, քաղաքական

«Դե պոռնոգրաֆիա քարոզեք»

Լիբանանահայ ասմունքող Հակոբ Գույումճյանը հեգնում է հայաստանյան TV-ներին Դժվար է վերջնական պատասխան տալ. արդյոք ասմունքը առանձի՞ն ժանր է, թե՞ լրացնում է դերասանական արվեստը։ Փաստն այն է, որ ասմունքի միջոցով ծանոթանում ենք գրականության նմուշներին ու այն որպես էստրադային ժանր վաղուց մտել է մեր իրականություն՝ ձեւավորելով նույնիսկ սեփական դպրոց։ Հիշենք Սուրեն Քոչարյանին, Թամար Դեմուրյանին, Հրաչուհի Ջինանյանին, Սիրվարդ

Այլընտրանք տալու հնարավորություն տվեք

Զինծառայության օրենքում փոփոխության առաջարկություն Առաջարկում եմ զինվորական ծառայությանն այլընտրանք ընձեռելու հնարավորություն տալ՝ բանակին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու եղանակով, որը կօգնի բանակի պրոֆեսիոնալ հատվածի կայացմանը: Սակայն դրա համար մենք պետք է հայկական բանակը դիտարկենք ոչ թե որպես մի կառույց, որից բոլորը սարսափում են եւ խուսափում, այլ այնտեղ ծառայելը պետք է լինի ցանկալի եւ պատվաբեր: Եվ այդ դեպքում,

Չկարողանալով տոկոսները վճարել՝ վաճառել է տունը եւ հողամասը

Նոյեմբերի 6-ին ՀՀ գլխավոր դատախազին է դիմել քաղաքացի Ներսես Պողոսյանը: Նա բողոքում է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Արամյանի կողմից կայացրած մի որոշման դեմ: Ըստ այդ որոշման, կարճվել է քրեական գործի վարույթը: Ներսես Պողոսյանը հաղորդում էր տվել ոստիկանություն, ինչն էլ առիթ էր դարձել քրեական գործ հարուցելու: Ն.Պողոսյանը

Հաշմանդամ երեխաներն առանց մոր չեն կարող հանդիպել հորը

Մայրը պնդում է, որ հատուկ խնամքի կարիք ունեցող իր երեխաները առանց իրեն հոր մոտ կենթարկվեն հոգեբանական բռնության Մերի Մարտիրոսյանի խնամքին գտնվում են երկու անչափահաս հաշմանդամ երեխաներ: Երեխաներից մեկը՝ Սիրանույշը, ծնվել է մանկական ուղեղի կաթվածով եւ տեղաշարժվում է միայն անվասայլակի օգնությամբ։ Բժշկական հետազոտությունների արդյունքում երեխայի մոտ ախտորոշվել են հետշարժողական համակարգի խախտումներ, տեսողության 50%-ի չափով կորուստ: 12-ամյա

«Վայ Հայաստանին, եթե Գագիկ Ծառուկյանը լինելու է ՀՀ նախագահ»

ՀԱԿ-ի անդամ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը՝ ԲՀԿ-ՀՅԴ-ՀԱԿ շարունակվող սիրախաղի մասին ԲՀԿ-ՀՅԴ-ՀԱԿ նախանշվող սիրախաղը՝ միմյանց փոխլրացնող հայտարարությունների տեսքով, ՀԱԿ անդամ, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանին բնավ չի զարմացնում, քանզի այն նախապատմություն ունի՝ խորհրդարանական ընտրությունների վերահսկման միասնական շտաբի տեսքով: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ԲՀԿ-ն հրապարակեց խորհրդարանական կառավարման եւ 100 տոկոսանոց

«Ընդդիմության հույսին որ թողնենք՝ չի լինի, էլի»

Ընդամենը 5 ամիս առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գտնում էր, որ Հայաստանի համար ճիշտը կոռուպցիայի դեմ պայքարի էվոլյուցիոն ճանապարհն է: Մինչդեռ նոյեմբերի 1-ին կառավարության նիստում վարչապետը հայտարարեց կոռուպցիայի դեմ պայքարի վիրահատական մեթոդների անհրաժեշտության մասին: Ինչո՞վ է պայմանավորված այս փոփոխությունը՝ կոռուպցիայի դեմ պայքարի էվոլյուցիոն քաղաքականության ձախողումն ընդունելու եւ այն վերանայելու պատրաստակամությա՞մբ, թե՞ նախընտրական գործընթացներով: Այս հարցի

«Պաշտոնական» օրակարգից դուրս

Կուսակցական նոմենկլատուրայի բարձրաստիճան ներկայացուցիչները (կարեւոր չէ՝ իշխանամետ, թե ընդդիմադիր) ունեն մի հետաքրքիր սովորություն՝ ձեւ անել, որ իրենք ներկուսակցական եւ միջկուսակցական բոլոր տեսակի խարդավանքներին տեղյակ են, եւ այդ սրբազան գիտելիքին հաղորդակից լինելը իրենց այնքան բարձր է դասում շարքային մահկանացուներից, որ կարելի է վերջիններիս չնկատել: Իսկ եթե նկատում են, դա այնպիսի մի լավություն է, որի տակից այդ

Լալա Մնացականյան. «Մեր ուսանող-դերասաններին դահլիճը հոտնկայս էր դիմավորում»

«Ներկայացումը նվիրված էր բանակի կազմավորման 20-ամյակին, ուզում ենք մեր ներդրումը ունենալ, անել այնքան ինչքան կարող ենք: Եթե ունենանք լավ մշակույթ հնարավորություն կստեղծվի դուրս գալ եւ ներկայանալ ոչ հայ հանդիսատեսին, ուրիշ պետություններում, քանի որ ժողովրդին ճանաչում են իր իսկ մշակույթի միջոցով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ արվեստի վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանը: Այս տարի սեպտեմբեր

Բարելավվում են տրանսպորտի ոլորտի օրենսդրական կարգավորումները

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի նիստ: ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը ներկայացրել է տրանսպորտի ոլորտում մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումների կազմակերպման ենթաոլորտի առաջարկությունների փաթեթը: Մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումների կազմակերպման ոլորտում ուսումնասիրվել և էականորեն պարզեցվել են գործունեություն

Ոսկի նվաճելուն խանգարեց բանակի մարզական ակումբը

Իսրայելի Էյլաթ քաղաքում անցկացված ծանրամարտի ուսանողական համաշխարհային առաջնությունում Հայաստանի ութ մարզիկներից վեցը մեդալ նվաճեցին, ընդ որում՝ երկամարտում չորսը՝ արծաթե, երկուսը՝ բրոնզե: Մեր հավաքականը վերադարձել է Երեւան: Այսօր Aravot.am-ի հարցին, թե հայ ծանրորդները վերջին տարիներին սովորեցրել են, որ միջազգային ցանկացած մրցումում անպայման պետք է ոսկե մեդալ նվաճեն: Այս առումով մեր ուսանող մարզիկների մասնակցությունը բավարարո՞ւմ է, Հայաստանի

Աշխարհում 161 մլն կույր է, իսկ 284 մլն մարդ՝ տեսողության հետ կապված խնդիր ունի

Այսօր կույրերի միջազգային օրն է. օր, որը նշվում է 1984 թվականից Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությամբ: Կույրերի եւ կուրության պատճառների մասին այսօր «Զարկերակ» ակումբում խոսեց Ավագյանի անվան բժշկակական կենտրոնի աչքի լազերային վիրաբուժական բաժանմունքի վարիչ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը: Ըստ մասնագետի՝ այսօր աշխարհում կա 161 մլն ամբողջությամբ կույր, եւ մոտ 284 մլն մարդ ովքեր տեսողության հետ կապված խնդիրներ ունեն,

Մեղրի-Երևան ճանապարհին «Օպել Վեկտրան» գլորվել է ձորը. կա զոհ և վիրավոր

Նոյեմբերի 12-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 197-րդ կմ-ին «Օպել Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել ձորը: Պատահարի հետևանքով ուղևորներից մեկը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մյուսը` 1984 թ. ծնված  Մարգարիտա Մելքոնյանը,  տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացմանը. Ռ. Քոչարյան

Վերջին շրջանի քաղաքական խմորումները, հատկապես ԲՀԿ-ի նախաձեռնությունը բնականորեն լայն արձագանք գտան թե հասարակության մեջ և թե մամուլում: Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի գրասենյակի միջոցով 2rd.am-ը խնդրել է Ռոբերտ Քոչարյանին` պատասխանել այն հարցին, թե ինքն ի՞նչ առընչությունն ունի այդ քննարկումների նախաձեռնության հետ: – Պարոն Քոչարյան, այն պահից, երբ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հանդես եկավ Հայաստանում կառավարման պառլամենտական համակարգի անցման

Ընդդիմադիր բեւեռի ձեւավորումը ձեռնտու է բոլորին

Թեպետ մոտ երեք ամիս է մնացել 2013-ի փետրվարին տեղի ունենալիք նախագահական ընտրություններին, բայց գործող նախագահի հետ լուրջ մրցակցություն ծավալելու համար ընդդիմադիր դաշտի համախմբման աշխատանքները նոր են միայն սկսվում։ Պատճառը ոչ թե ընդդիմադիրների, այլ նրանց թիկունքին կանգնելու եւ հետեւողական պայքար մղելու համար անհրաժեշտ քաղաքական ուժերի պակասն է։ Դրանց թիվն այնքան էլ մեծ չէ, ուստի միավորվելու եւ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031