Օրվա լրահոսը

«Լոլիկ, վարունգ, թթվասեր արտադրելով՝ տնտեսություն չես զարգացնի». Արմեն Պողոսյան

Ոչ ադեկվատ տնտեսական քաղաքականությունը մեր երկրի հիմնական խնդիրն է: Այս համոզմանն է «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը: Անդրադառնալով օրերս պանրի շուկայում արձանագրած պանրի որակի եւ սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներին՝ սպառողների պաշտպանը մտահոգություն հայտնեց, որ տուգանքներով հարցը չի լուծվի: Նրա խոսքերով, տուգանելը չի ենթադրում վիճակի լավացում. «Զեկուցում են, որ տուգանել են այսքան միլիոն դրամ, բայց դա չի

Ֆրանսուա Օլանդը ընդունել է Սերժ Սարգսյանի հրավերը եւ 2013-ին պետական այցով կլինի Հայաստանում (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Այս պահին Ֆրանսիայի նախագահի նստավայրում՝ Ելիսեյան պալատում, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պաշտոնական ճաշ է մատուցում ի պատիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, որը եռօրյա պաշտոնական այցով՝ նոյեմբերի 11-13-ը գտնվում է Ֆրանսիայում։ Նախագահների միջեւ ուղիղ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո նախագահները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որի ժամանակ հայտնի դարձավ, որ Ֆրանսուա Օլանդը ընդունել է Սերժ Սարգսյանի

Մանկապարտեզ` ապագա օդաչուների համար (Ֆոտոշարք)

Վրաստանի Ռուստավի քաղաքում բացվել է մանկապարտեզ, որը վեր է մեր պատկերացրած մանկապարտեզներից: Այս մեկը նախատեսված է երեխաների համար, ովքեր ցանկանում են օդաչու դառնալ: Այս դեպքում, քարե շենքին փոխարինել է Як-42 ինքնաթիռը: Վերջինս ձեռք է բերվել մանկապարտեզի տնօրենի` Գարի Չապիձեյի կողմից: Ինքնաթիռի Վրաստան տեղափոխումից հետո այն մի քանի ամսում վերանորոգվել է: Կրթական հատվածում պահպանված է Як-42-ի

Նաիրա Զոհրաբյանը՝ ՀԱԿ-ի հետ հանդիպման մասին. «Անձերի վերաբերյալ որեւէ քննարկում չի եղել

Այսօր ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանելով ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումը, ասաց. «Ինչպես գիտեք, շաբաթ օրը մենք հանդիպեցինք ՀՅԴ-ի հետ, բավականին արդյունավետ քննարկումներ եղան: Կարծում ենք, հնարավոր է ձեւավորել միասնական քաղաքական այն օրակարգը, այն քաղաքական հիմնախնդիրները, որոնք կարող են բերել համակարգային փոփոխությունների: ՀՅԴ-ի հետ քննարկումները, բնականաբար, շարունակվում են: Այսօր մենք հանդիպեցինք ՀԱԿ-ի հետ: Թեեւ

«Երբ հետաքրքիր բան ես մտածում, կանոններն ավելորդ են». Աստղիկ Ավետիսյանը` ֆլեշմոբերի մասին

Ֆլեշմոբ անգլերենից թարգմանաբար նշանակում է flash` ակնթարթ, mob` հանրություն: Այն նախապես մտածված մասսայական միջոցառում է, որտեղ մարդկային խումբը` մոբերները, հայտնվում են հանրային վայրերում, իրականացնում մտածված գործողությունը եւ արագ հեռանում: «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հ/կ նախագահ, ԵՊՀ դասախոս Աստղիկ Ավետիսյանի խոսքով, վերջին 5-6 տարիների ընթացքում են Հայաստանում սկսել կազմակերպել ֆլեշմոբեր: Ըստ նրա, վերջին մեկ տարվա

Սամվել Բալասանյանը լրագրողներին. «Ես ինչի՞ վախենամ Սպարտակ Ղուկասյանից, դուք վախեցեք»

Այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոդահլիճում դատախազների, դատավորների, ռեկտորների ու քաղաքի մյուս պաշտոնյաների մասնակցությամբ տեղի ունեցավ Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի երդմնակալությունը: Այն առանձնապես աչքի չընկավ հետաքրքիր ու ազդեցիկ ելույթներով: Միակը, որը տարբերվեց իր խորիմաստությամբ, Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի խոսքն էր: Նա Սամվել Բալասանյանին խորհուրդ տվեց քաղաքը մաքրել փոշուց, իհարկե` այս բառի տակ ի

Ասյա Պողոսյան. Ես տեսել եմ «Թեհրան 43-ի» իրական հերոսներին

1980թ. «Мосфильм»-ը, «Mediterraneo Cine»-ը եւ «Pro Dis Film»-ը համատեղ նկարեցին «Թեհրան 43» հայտնի ֆիլմը, որտեղ խաղում են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ալեն Դելոնը, Կուրդ Յուրգենսը, Արմեն Ջիգարխանյանը, Իգոր Կոստոլեւսկին, Նատալյա Բելախվոստիկովան եւ ուրիշներ: «Թեհրան 43-ը», ի թիվս ուրիշների, նաեւ իրանահայ հետախույզ Գեւորգ Վարդանյանի խմբի պատմությունն է: Նրանք կարողացան կանխել Չերչիլի, Ռուզվելտի եւ Ստալինի հանդիպման ժամանակ

ՀԱԿ ակտիվիստների գործով դատավարությունում դատավորը մերժեց բոլոր միջնորդությունները (Տեսանյութ)

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստների գործով դատավարությունն էր: Ամբաստանյալների պաշտպան Ստեփան Ոսկանյանի բոլոր միջնորդությունները դատարանը մերժեց: Ս. Ոսկանյանը միջնորդեց դատարանին, որպես վկա հարցաքննության հրավիրել գործով տուժող, ոստիկան Շահեն Հարությունյանին եւ պարզել, թե նա ինչ պայմաններում է հեռախոսով տեսագրել դեպքը, եւ միջոցներ ձեռնարկել այդ հեռախոսը գտնելու համար: Ըստ պաշտպանի, տուժողը առաջին ատյանի դատարանում,

410.02 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Նոյեմբերի 12-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,770,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.02 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410 դրամ:

«Bel Air». Արդեն հասանելի է Լանա Դել Ռեյի նոր տեսահոլովակը

  Լանա Դել Ռեյը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը. այն կոչվում է «Bel Air»: Առանձնահատուկ ձայնով այս երգչուհին հասցրել է ճանաչում ձեռք բերել ու սիրվել ողջ աշխարհում: Մեզ մոտ ևս աստիճանաբար ավելանում է նրա երկրպագուների թիվը, դա է վկայում այն, որ նոր տեսահոլովակի հայտնվելուն պես այն տարածվեց ֆեյսբուքում և  դրական կարծիքների և մեկնաբանությունների արժանացավ: Youtube-ում

Ավարտվեց Թարգմանիչների և հրատարակիչների երևանյան 6-րդ միջազգային համաժողովը

Երևանում  իր  աշխատանքն ավարտեց    Թարգմանիչների  և  հրատարակիչների 6-րդ միջազգային համաժողովը,որն  այս   տարի   անցկացվում էր  «Տեսություն և կիրառություն. անջրպետի հաղթահարում» խորագրի  ներքո:Ամենամյա  համաժողովն արդեն  ավանդաբար աշնանը  Հայաստանում է համախմբում    տարբեր երկրների թարգմանական արվեստի ու հրատարակչական ոլորտի հայտնի ներկայացուցիչների,գրական գործակալների  ու հեղինակային  իրավունքի մասնագետների:Մասնագիտական քննարկումներով ,կլոր սեղաններով ու բանավեճերով հագեցած էր երևանյան  ֆորումի աշխատանքային օրակարգը:Այս տարի համաժողովի

Հրազդան գետի մեջ հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դի

Այսօր՝ ժամը 14.00-ին, տեղեկություն է ստացվել այն մասին, որ Բջնիի խճուղու մոտակայքում գտնվող կամրջի տակ՝ Հրազդան գետի մեջ, հայտնաբերվել է դի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել Արզական գյուղի բնակիչ՝ 1976թ. ծնված Սերյոժա Թովմասյանի դին: ԱԻՆ

Regnum «Լեհաստանի դեսպան. նախագահական ընտրություններն ավելի լավը կլինեն, քան խորհրդարանականինը եղավ»

Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին «Ռեգնում» լրատվական գործակալության հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում սպասվող ընտրություններին, ասել է. «Հաշվի առնելով, որ ամեն ընտրություն նախորդից լավն է եղել, մենք ունենք բոլոր նախադրյալները ենթադրելու, որ նախագահական ընտրություններն ավելի լավը կլինեն, քան խորհրդարանականը, որը Հայաստանի պատմության մեջ լավագույնը համարվեց»: Նա ասել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիսանում է այնպիսի հզոր,

Լեւոն Զուրաբյանը չի բացառել, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն միասնական թեկնածուով հանդես գան

«Քննարկումները շարունակվում են, համենայդեպս, մենք դրանք շարունակելու հիմքեր տեսնում ենք: Ավելին ասել չենք  կարող»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով ՀԱԿ-ԲՀԿ այսօր կայացած հանդիպման մասին հարցին: Այսօր ՀԺԿ գրասենյակում կայացել է ՀԱԿ- ԲՀԿ առաջին հանդիպումը: Այն փակ էր: Հանդիպմանը ԲՀԿ-ից մասնակցել են Վարդան Օսկանյանը եւ Նաիրա Զոհրաբյանը: Հանդիպումից հետո պատասխանելով «Ազատություն»

ԵՄ փորձագիտական առաքելությունը ներկայացնում է ԵՄ քաղաքաշինական նորմատիվները

Նոյեմբերի 12-ին քաղաքաշինության նախարարությունում բացվեց  Թայեքս գործիքի ներքո իրականացվող  «Գործող քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի եվրոպական համապատասխանեցում եւ ազգային մակարդակի դիրեկտիվի կիրարկման վերաբերյալ փորձի փոխանակում» թեմայով սեմինարը, որին մասնակցում է հատուկ այդ նպատակով Հայաստան ժամանած ԵՄ փորձագիտական խումբը:    Ներկայացնելով Հայաստանում քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգը նշվեց, որ տնտեսական ազատականացման պայմաններում հանրապետությունում զգալի աշխատանքներ են տարվել քաղաքաշինական օրենսդրական

Տրանսպորտային երթուղիները սպասարկող ընկերությունները պարտավոր են սպասարկել նաև ուշ ժամերին

«Բոլոր երթուղիներում ուղևորատար տրանսպորտը պետք է աշխատի մրցույթի պայմաններով նախատեսված ժամանակացույցով, նաև օրվա ուշ ժամերին: Երթուղիների սպասարկումը խախտումներով իրականացնող ընկերությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության նոր կնքված պայմանագրերի պահանջներին համապատասխան: Մեր համաքաղաքացիները պետք է ստանան  որակյալ սպասարկում»,-նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարելով համապատասխան կառույցներին մշտական հսկողություն իրականացնել այս ուղղությամբ: Զեկուցվել է,

Կստեղծվի՞ Չիլինգարյանների կուսակցություն

Նոյեմբերի 10-ին Երեւանի կամերային տանը կայացել է «Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմ» պատմաազգագրական –հասարակական կազմակերպության 2-րդ համաժողովը: Այս կազմակերպությունը ստեղծվել է 2010թ. հունիսին, նույն թվականի նոյեմբերին կայացել է կազմակերպության առաջին համաժողովը: Ստեղծվել է տոհմի ինտերնետային կայք եւ Չիլինգարյանների 400 տարվա տոհմածառը: Կազմակերպության երկրորդ համաժողովի օրակարգում առաջին համաժողովից հետո կատարված աշխատանքների հաշվետվությունն էր, տոհմի օրի սահմանում եւ տոհմի

Շենգեն վիզա ստանալը կհեշտացնեն, 60 եվրոյի փոխարեն էլ որոշ խմբեր կվճարեն 35 եվրո

Շենգենյան երկրների մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը չի կարգավորում կենսաչափական անձնագրերին առնչվող խնդիրները: Այսօր «Էրեբունի պլազա» հյուրանոցում «ԵՄ արտոնագրի դյուրացումը Հայաստանի համար» թեմայով սեմինարի ժամանակ տեղեկացրին Հայաստանում Եվրամիության ներկայացուցիչները: Հարցին, թե կենսաչափական անձնագրերը շրջանառության մեջ դնելիս, հայաստանյան իշխանությունները հայտարարել էին, որ բիոմետրիկ անձնագրերն ավելի են հեշտացնելու քաղաքացիների գործը, արտգործնախարարության ԵՄ բաժնի պետ Մհեր Մարգարյանը պատասխանեց, որ

«Եթե էներգիան խնայողաբար օգտագործեինք, «Հրազդան» մարզադաշտ տեղափոխված բեռնատարները գուցե քիչ լինեին» (Տեսանյութ)

«Նոյեմբերի 11-ը SPARE-ԷՌՕԴԾ միջազգային կրթական նախագիծը հայտարարել է էներգախնայողության միջազգային օր. այդ առիթով «Տապան» էկո-ակումբն արդեն 2-րդ անգամ անցկացնում է էներգախնայողության միջազգային օրվան նվիրված փառատոն, որը մեկնարկել է Գավառի թիվ 5 դպրոցից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Տապան» էկո-ակումբ հ/կ-ի նախագահ Հրանտ Սարգսյանը: Նա նշեց, որ SPARE նախագծի «Էներգիայի եւ ռեսուրսների օգտագործում» առարկան 2002-2010թթ. հանրապետության միջնակարգ

Հրանտ Բագրատյանը ԱԺ-ում հիշեց հայտնի հեքիաթը. «Թագավորն ասում է՝ այնպիսի բան ասեք, որ ասեմ սուտ է, թագավորությանս կեսը կտամ»

Նվազագույն աշխատավարձի մասին օրինագծի երկրորդ ընթերցման ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց, որ մարդիկ իրեն բողոքում են, թե պատգամավորները որակյալ բաճկոն են ուզում, բաճկոնի հարց են բարձրացնում, իսկ իրենք սոված են. «Գումարները կան, չեն օգտագործվում նպատակային, օգտագործվում է մի խումբ մարդկանց կողմից՝ կամայականորեն: Պավել Սաֆարյանը ինձ հարցնում է՝ որտեղի՞ց կրճատենք այդ գումարը եւ տրամադրենք գիտությանը:

Կառավարությունն իր խոսքի տերը չեղավ

Կառավարությունը մի կողմից «Հայկական պանիր» արտահանման ծրագրով ոգեւորում է պանրագործներին, մյուս կողմից էլ` «նեղը գցում»: Պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանն այսօր «Տեսակետ» ակումբում կարծիք հայտնեց, որ կառավարությունն անարդար է մոտեցել պանրագործներին, այն առումով, որ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն օրերս 18 ընկերությունների արտադրած պանրում աղիքային ցուպիկի մանրէներ է հայտնաբերել, եւ ինչպես պարոն Գիգոյանն ասաց` դրոշակն

Կոտայքի նախկին փոխմարզպետ Լևոն Միքայելյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նստավայրը՝ Եղվարդ)՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, այսօրվա դատավճռով Կոտայքի նախկին փոխմարզպետ Լևոն Միքայելյանին դատապարտեց 2 տարվա ազատազրկման: Մեղադրող կողմը միջնորդել էր ամբաստանյալին դատապարտել ազատազրկման 3 տարի 3 ամիս ժամկետով, իսկ պաշտպանական կողմը միջնորդել է պատիժ նշանակել տուգանքի կամ նվազագույն՝ 3 ամիս ժամկետով ազատազրկման տեսքով՝ արդեն իսկ կրած պատիժն, ըստ

Լրագրողներին սկսեցին մեղադրել՝ նիստը հետաձգվելուց հետո

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն այսօր հետաձգեց  ավազակային հարձակումների համար մեղադրվող  Արտուշ Հակոբյանի, Քյարամ Ամոյանի, Արման Դալլաքյանի, Արթուր Մանուկյանի, Սամվել Դավթյանի եւ Դավիթ Գալստյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը: Պատճառն ամբաստանյալ Դավիթ Գալստյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ստեփան Ոսկանյանի բացակայությունն էր: Չնայած ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան,

Behold. «Հայազգի լուսանկարիչը՝ Բարաք Օբամայի քարոզարշավում»

2007թ. հայազգի ֆոտոլրագրող Սքաութ Թուֆանքջյանը լուսանկարում է Բարաք Օբամայի քաղաքական գործունեությանը վերաբերող նկարներ: 2008թ. քարոզարշավի ժամանակ նա աշխատում էր տարբեր լրատվամիջոցների համար և «Այո մենք կարող ենք. Բարաք Օբամայի պատմություն կերտող քարոզարշավը» վերնագրով լուսանկարչական գիրք է հրատարակել: Այս ընտրություններին նա Բարաք Օբամայի քարոզարշավի խմբի երկու ֆոտոլրագրողներից մեկն էր: Նրա լուսանկարը, որտեղ Բարաք Օբաման գրկել է

Մարգարիտ Եսայանը հորդորել է հարեւան երկրներին պատժել վանդալիզմի հեղինակներին

ԱԺ-ի պատվիրակությունը, ի դեմս ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանի եւ ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի, նոյեմբերի 8-9-ը Սանկտ Պետերբուրգում մասնակցել էր ԱՊՀ միջխորհրդարանական կոնֆերանսին՝ «Միջմշակութային կապերը քաղաքացիական հասարակության ձեւավորման գործում» թեմայով: Այդ մասին այսօր հրավիրած ասուլիսում Մարգարիտ Եսայանը պատմեց, որ կոնֆերանսի ժամանակ ելույթ է ունեցել, եւ մեր պատվիրակության անդամներին շատ ջերմ են ընդունել. «Իմ ելույթի հիմնական մեխն

Ռուբեն Սաֆրաստյան. «ԱՄՆ-ի ընտրությունները տարածաշրջանում շրջադարձային փոփոխության չեն բերի»

Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին` ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների համատեքստում, ասաց, որ նոր զարգացումներ կարող են լինել տարածաշրջանում ոչ թե կապված՝ ԱՄՆ-ի քաղաքականության հետ, այլ՝ աշխարհաքաղաքականության իրողությունների, որոնց կարձագանքի ԱՄՆ քաղաքականությունը. «Իմ գնահատմամբ ամերիկացիները, եւ ընդհանուր առմամբ, արեւմուտքը կորցրել է ազդեցությունը զարգացումների վրա, նրանց քաղաքականությունը սկսում է հիմա ավելի

Պանրում աղիքային ցուպիկ հայտնաբերելն է՞լ է նախընտրական «շոու»

Պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանը կասկածի տակ է առնում սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կատարած ուսումնասիրությունը, ըստ որի, օրերս 18 ընկերությունների արտադրած «Չանախ» պանրում աղիքային ցուպիկ է հայտնաբերվել: Այսօր «Տեսակետ» ակումբում պարոն Գիգոյանն ասաց. «Ելնելով իմ դիրքերից, ես կասկածում եմ տեսչության ստուգումներին, ենթատեքստ եմ տեսնում հիմնականում ընտրությունների հետ կապված` կառավարությունը ցույց է տալիս, որ աշխատում

Աֆղանական համազգեստով տղամարդը ՆԱՏՕ-ի զինծառայողի է սպանել

Աֆղանստանում անվտանգության աջակցման ՆԱՏՕ-ի զորախմբի ներկայացուցիչ Հագեն Մեսերզը հայտարարել է, որ Աֆղանստանի բանակի համազգեստով մի տղամարդ կրակ է բացել՝ սպանելով ՆԱՏՕ-ի զինծառայողի։ Առայժմ պարզ չէ, թե արդյոք հարձակվողը, ով տեղում զինաթափվել եւ ձերբակալվել է, իսկապես Աֆղանստանի բանակի զինծառայող է, թե ոչ։ ՆԱՏՕ-ն առայժմ հրաժարվում է հրապարակել զոհված զինծառայողի ազգությունը։ «Ազատություն» ռադիոկայան

Գեւորգ Յագուտով.«Վիրահայերի համար չկա մի ոլորտ, որում չկա խնդիր»

Վրաստանի հայկական համայնքը վեց տարի է, որ գոյություն ունի: «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Գևորգ Յագուտովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ չնայած այդ կարճ ժամանակին, վիրահայերի համար չկա մի ոլորտ, որում չկա խնդիր: Նա առաջին հերթին առանձնացնում է լեզվի պահպանումը: Իր խոսքով, վրացական բուհ-երում անհնար է հայոց լեզու սովորել, դրա համար էլ վիրահայերը

«Միր 24»-ը լինելու է շուրջօրյա հեռուստաընկերություն

«Միր 24»-ը շուրջօրյա հեռուստաընկերություն է լինելու: Հայաստանի մասին օտար ազգը ինչ ձեւով կարող է ներկայանալ, եթե ոչ «Միր»-ի միջոցով, այն միակն է հայկական կապիտալով, որը եթեր է հեռարձակվում օտար լեզվով: Հայոց մշակույթի մասին հայտնելու ամենալավ հարթակը «Միր»-ն է եւ նմանը գոյություն չունի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մերուժան Սարգսյանը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031