Օրվա լրահոսը
«Միանգամայն հնարավոր է, որ ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանը դառնան ընդդիմություն»
Հատված ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հետ հարցազրույցից: -ԲՀԿ-ն ի՞նչ նպատակ ու ակնկալիքներ ունի: -ԲՀԿ-ի այս դիրքորոշումը, վիճակը եւս ընկալելի ու բացատրելի է: Խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ն Հանրապետականի հետ չկարողացավ ընդհանուր հայտարարի գալ ոչ թե ծրագրային, գաղափարական հարթությունում, այլ նախարարական պորտֆելները բաժանելու հարցում: Մինչեւ նախագահական ընտրությունների նախընտրական փուլի մեկնարկը ԲՀԿ-ն, կարծում եմ, կպահպանի իր
Քիբորգը՝ լողազգեստով
Մենապայքարային «Strikeforce»-ի կանանց աշխարհի նախկին չեմպիոն Քրիստինա-Քիբորգ Սանթոսը, որ մեկ տարի առաջ համարվում էր խառը մենամարտերի աշխարհի լավագույն կին մարզիկը, շարունակում է կրել դոպինգ օգտագործելու համար սահմանված մեկամյա պատիժը: Այդուհանդերձ, Քրիստինան չի կորցնում չեմպիոնի տիտղոսը վերադարձնելու հույսը եւ շարունակում է մարզվել: Իսկ ազատ ժամանակ լուսանկարվում է ամենատարբեր ֆոտոսեսիաներում՝ հավանաբար, որպեսզի երկրպագուները իրեն չմոռանան: Վերջերս
Հայաստանի ԱԳ նախարար. Լեռնային Ղարաբաղում ընտրություններն ազատ, արդար եւ մրցակցային էին
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին Հարց. Ի՞նչ կասեք երեկ Արցախում կայացած հերթական նախագահական ընտրությունների կապակցությամբ: Պատասխան. Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայացած ազատ, արդար եւ մրցակցային նախագահական ընտրությունները վկայում են Արցախի իշխանությունների և ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը: Ողջունելի է ընտրություններին մի քանի տասնյակ միջազգային դիտորդների ներկայությունը, որոնց գնահատմամբ ընտրություններն անցել են կազմակերպված, թափանցիկ, միջազգային
Իրավիճակը Սիրիայում խիստ լարված է մնում
Իշխանությունները կորցնում են վերահսկողությունը երկրի արտաքին սահմանների վրա։ Հինգշաբթի օրը Սիրիայի պետական հեռուստաընկերությունը լուսանկարներ է ցուցադրել, որտեղ պաշտպանության նորանշանակ նախարարը հավատարմության երդում է տալիս նախագահ Բաշար ալ-Ասադին։ Վերջինս հաջողություն է մաղթել նոր նախարարին։ Սակայն պարզ չէ, թե որտեղ է տեղի ունեցել նոր նախարարի երդմնակալության արարողությունը։ Հաղորդումը, հավանաբար, նպատակ ուներ ցույց տալ, որ Բաշար ալ-Ասադը ողջ
Վիտալի Բալասանյան. ԼՂՀ ընտրություններն ազատ էին, բայց ոչ արդար
ԼՂՀ նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Վիտալի Բալասանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է․ «Սիրելի արցախցիներ, շնորհավորում եմ ձեզ Արցախի քաղաքական զարթոնքի կապակցությամբ, ինչն արտահայտվել է նախագահական քարոզարշավի և քվեարկության ժամանակ: Արցախցիներով ապացուցեցինք աշխարհին և մեզ, որ արցախյան հանրությունը պատրաստ է տեր կանգնել իր ապագային: Իմ թեկնածությանը կողմ քվեարկածների թիվը հուշում է, որ
Վիտալի Բալասանյանի կողմնակիցներին չեն ճնշել
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ծնունդով ղարաբաղցի Արտակ Զաքարյանը հպարտությամբ էր խոսում այն ամենի մասին, ինչ այդ օրը տեսել էր իր փոքրիկ հայրենիքում։ Նա տեղեկացրեց, որ ընտրություններն անցնում են քաղաքացիական բարձր ակտիվությամբ ու գիտակցությամբ, եւ որ այդ ժամին ավելի քան յոթանասուն տոկոս մասնակցություն կար, եւ էականն ամենեւին էլ թեկնածուներից որեւէ մեկի նախընտրությունը չէր,
Ուղիղ միացում. Եղիշե Կիրակոսյանը եւ Վարուժան Հոկտանյանը՝ «Դեմ առ դեմ»
Դիտեք «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 23-րդ թողարկումը: Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի» ֆինանսական օժանդակությամբ: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը եւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ-Հայաստան» հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության տնօրեն Վարուժան Հոկտանյանը: Քննարկման թեման` կոռուպցիան Հայաստանում: aravot on livestream.com. Broadcast Live Free
Զլատան Իբրահիմովիչի աշխատավարձը անպարկեշտ բարձր է
«Պարի-Սեն-Ժերմենում» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի՝ տարեկան 14 միլիոն եվրո աշխատավարձը անպարկեշտ բարձր է: Այս համոզման է Ֆրանսիայի բյուջեի հարցով նախարար-պատվիրակ Ժերոմ Կայուզակը: «Դա ոչ թե պատկառելի, այլ անպարկեշտ մեծ գումար է: Սպորտ չէ, երբ խաղացողին այդպիսի գումար են վճարում: Անթույլատրելի է այդպես վարվել այն դեպքում, երբ բախվելով համաշխարհային ճգնաժամի ծանր հետեւանքներին՝ ամեն ոք աշխարհում ստիպված
ՀԱԿ անդամն առաջարկում է ողբերգություն չսարքել որոշների հեռանալուց
Հատված ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի հետ հարցազրույցից: – Տիկին Թադեւոսյան, ինչպես կմեկնաբանեք ՀԱԿ-ի կազմաքանդման մասին հայտարարությունները։ – Դե ՀԱԿ-ը լքողների շարքում վերջին ժամանակներս պարզապես ակտիվություն չի նկատվում։ Ուղղակի ժողովրդի վրա մեծ ազդեցություն թողեց եւ, ընդհանրապես, ընդդիմադիր հանրության վրա նույնպես մեծ ազդեցություն ունեցավ մեր հարգարժան Դավիթ Շահնազարյանի հեռանալը ՀԱԿ-ից։ Եվ այս ամենը քննարկումների առիթ տվեց,
Սփյուռքին էլ թուլացրինք
«Մարդկային տեսակի վերածնունդ պետք է լինի, պետք է փոխել սպառողական հոգենությունը, նյութը կերել է մարդուն»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստուհի, ասմունքող Սիլվա Յուզբաշյանը: Նա չի կարողանում հեռուստատեսությամբ եւ կենցաղում լսել նույն՝ ժարգոնով խոսքը. «Ժարգոնը վարակի պես մտել է մեր մեջ, նույնիսկ շատ կիրթ մարդիկ կան, որ օգտագործում են ժարգոնային արտահայտություններ, օրինակ ՝ արագի մեջ
Իրավապահ մարմինների իրականացրած օպերատիվ համարժեք քայլերը հակասական մեկնաբանությունների տեղիք են տալիս
«Հարսնաքար»-ի դեպքերից հետո Ռուբեն Հայրապետյանի դեմ սկսված արշավը որոշ իշխանամերձ վերլուծաբաններ փորձեցին ներկայացնել իբրեւ կոնկրետ ՀՀԿ-ի դեմ ուղղված շարժում, որի տարբեր դերակատարներ այսպես ասենք՝ աջակցություն են ստանում ՀՀԿ-ի քաղաքական հակառակորդների եւ անձամբ Ռուբեն Հայրապետյանի թշնամիների կողմից։ Պետք է նշել, որ նման պնդման համար որոշ հիմքեր կան՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ռուբեն Հայրապետյանն ամենեւին էլ
Փափուկ արջուկները` քաղաքական սկանդալի պատճառ Բելառուսում
Խաղալիքները «պահանջել են» մարդու իրավունքների պաշտպանություն։ Առաջին հայացքից բոլորովին անմեղ, մանկական խաղալիքներ՝ փափուկ արջուկները Բելառուսում դարձել են քաղաքական սկանդալի եւ առնվազն մեկ մարդու ձերբակալության պատճառ, հաղորդում են արեւմտյան լրատվամիջոցները։ Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ երկու շաբաթ առաջ, լրատվամիջոցների պնդմամբ, շվեդական մի ուղղաթիռ Լիտվայի կողմից հատել է Բելառուսի սահմանն ու շուրջ 800 խաղալիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը Ղարաբաղում կայացած ընտրությունների մասին
Լեռնային Ղարաբաղում կայացած ընտրությունների վերաբերյալ այսօր հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Հայտարարության մեջ ասված է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպաններ Ռոբերտ Բրադկեն Միացյալ Նահանգներից, Իգոր Պոպովը` Ռուսաստանից, եւ Ժակ Ֆորը` Ֆրանսիայից) ուշադրություն են դարձրել Լեռնային Ղարաբաղում 2012թ. հուլիսի 19-ին կայացած «ընտրությունների» անցկացման մասին լուրերին: Համանախագահներն ընդունում են Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների անհրաժեշտությունը` փորձել ժողովրդավարական
Բոզոյանը բերանով փուչիկ է փչում ու վաճառում
Երեկ ոստիկանությունը մանկական խանդավառությամբ հայտարարեց, որ 2012 թ. մայիսի 4-ին Երեւանի Հանրապետության հրապարակում ՀՀԿ համերգ-հանրահավաքի ժամանակ շուրջ 7000 փուչիկների պայթյունի գործով վերջապես մի հոգու մեղադրանք է առաջադրվել։ Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով՝ 2012թ. հուլիսի 18-ին Սերոբ Բոզոյանին (փուչիկները լիցքավորած անձին) մեղադրանք է
Ռաֆայել Նադալը հրաժարվել է մեկնել օլիմպիական խաղեր
Աշխարհի 3-րդ ռակետ Ռաֆայել Նադալը հայտարարել է, թե չի կարող մասնակցել Լոնդոնի օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարին, որովհետեւ չի հասցնում մինչ այդ անհրաժեշտ մարզավիճակ ձեռք բերել: Ուիմբլդոնի երկրորդ շրջանում ծնկների հետ կապված խնդիրների պատճառով դուրս մնալով՝ Ռաֆան դադար էր վերցրել, որպեսզի նպատակաուղղված նախապատրաստվի օլիմպիական մեկնարկին: «Այսօր ամենատխուր օրն է ինձ համար: Պատկերացնո՞ւմ եք, թե որքան եմ
Ընդդիմադիր դիտորդները գոհ են ԼՂՀ ընտրությունների ընթացքից
Ընտրությունների մասին իրենց տեսակետն արտահայտելու համար երեկ մենք դիմեցինք ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում ԼՂՀ-ում դիտորդական առաքելություն իրականացնող ընդդիմադիր ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորներ Հրանտ Բագրատյանին եւ Խաչատուր Քոքոբելյանին։ Ըստ Հրանտ Բագրատյանի՝ ինքը եղել է Մարտակերտի շրջանի չորս գյուղերում՝ Վանք, Դրմբոն, Կիչան, Չլդրան։ «Ես կարող եմ ասել, որ այդ գյուղերում որեւէ խախտում կամ բողոք չի արձանագրվել»,-
Մոտ 20 հազար սիրիացիներ փախել են Լիբանան
Մոտ 20 հազար սիրիացիներ փախել են սահմանակից Լիբանան: Լիբանանի սոցիալական հարցերի նախարար Ուայել Աբու Ֆաուրն ասել է, որ իշխանությունները երկրի դպրոցների շենքերը կտրամադրեն սիրիացի փախստականներին: Վերջին օրերին թեժացել են բախումները Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում: Միաժամանակ, հաղորդվում է, որ սիրիացի ապստամբները գրավել են մեծ թվով հենակետեր թուրքական եւ իրաքյան սահմանների երկայնքով: «Ազատություն» ռադիոկայան
Գագիկ Ծառուկյանը ի՞նչ պարգեւ է նախատեսել օլիմպիական չեմպիոնների համար
Դեռ Պեկինի օլիմպիական խաղերից առաջ խոսակցություններ էին շրջանառվում, թե առաջինը չեմպիոնի կոչում նվաճող հայաստանցի մարզիկի համար ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը խրախուսական խոշոր պարգեւ` 700 կամ 800 հազար դոլար է սահմանել: Հետագայում՝ Պեկինից հետո, եւ հատկապես վերջին շրջանում արդեն խոսվում է նաեւ $ 1 միլիոնի մասին: Երեկ լրագրողները Հրաչյա Ռոստոմյանից փորձեցին ճշտել, թե արդյո՞ք այդ լուրերը
ՀՀԿ-ական. Ընտրությունների ձախողումները Վարդան Ղուկասյանով են պայմանավորված
Հատված Աշոտ Աղաբաբյանի հետ հարցազրույցից; – ՏԻՄ ընտրությունների նախաշեմին կրկին մեծ դժգոհությունների ալիք է բարձրացել գործող քաղաքապեւո Վարդան Ղուկասյանի դեմ։ Դուք, որպես մարզի օրենսդիր, ի՞նչ կարծիք ունեք։ – Գործող քաղաքապետը որ օրվանից թողեց պաշտոնը, Գյումրին լավ կապրի։ Հերիք չէ՞ այսքանը։ Գործող քաղաքապետը որ օրվանից գնա թոշակի, այդ օրվանից գյումրեցին թոշակից հետ կվերադառնա։ – Կարծում եք
Լոնդոնում օլիմպիական ոսկի նվաճած հայաստանցի մարզիկը կստանա առնվազն 60 միլիոն դրամ
Լոնդոնում հուլիսի 27-ին մեկնարկող ամառային 30-րդ օլիմպիական խաղերում ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալի արժանացած հայաստանցի մարզիկները պետբյուջեից որպես պարգեւավճար կստանան, համապատասխանաբար, 20, 15 եւ 10 հազարական դրամ: Այս թվերը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրապարակեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը եւ որպես նաեւ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար հավելեց, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն
Նախնական արդյունքներով` Բակո Սահակյանը վերընտրվեց Ղարաբաղի նախագահ
Հինգշաբթի օրը Լեռնային Ղարաբաղում անցկացված նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով` գործող նախագահ Բակո Սահակյանը վերընտրվել է` ստանալով 47 հազար 85 ձայն կամ քվեների 66.70 տոկոսը։ Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար, Ազգային հերոս Վիտալի Բալասանյանի օգտին է քվեարկել 22 հազար 966 ընտրող կամ քվեարկության մասնակիցների 32.50 տոկոսը, իսկ գիտաշխատող Արկադի Սողոմոնյանի օգտին` 594 ընտրող կամ
Անցյալ շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը կմեկնի Ռուսաստան
Երևան, 19 հուլիսի, 2012թ. Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր հուլիսի 9-ից հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Արման Խաչիկյանն է, ում զանգահարել էր Ռուսաստանում բնակվող իր ազգականը: Նա կստանա ինքնաթիռի տոմս` այս տարվա ընթացքում Մոսկվա այցելելու համար: Մինչև օգոստոսի 26-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է յուրաքանչյուր
Արամ Մանուկյան. «Հոդված տվողները պետք է հոդված ստանան, եւ մենք կփորձենք այդպես լինի»
Aravot.am-ը ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ սպասումներ ունի դատարանի վճռից՝ ՀԱԿ ակտիվիստների հետ կապված: Նա պատասխանեց. «Թող իրենք որոշեն իրենց անելիքը: Մենք մեր անելիքը գիտենք»: Հաշվի առնելով, որ Տիգրան Առաքելյանը մարդ չէր սպանել, ծանր հանցագործություն չէր արել՝ 6 տարին, որը նշել էր դատախազը մեծ ժամկետ չէ՞՝ Տիգրանին դատապարտելու համար՝ պարոն Մանուկյանը պատասխանեց. «Ոչ
Տիգրան Տեր-Պետրոսյանը հերքում է, որ ինքը Կոնգրեսից դուրս գալու մտադրություն ունի, բայց հաստատում է, որ Էրեբունիի ՀԱԿ-ի շտաբը փակվել է
Դավիթ Շահնազարյանի՝ ՀԱԿ-ից դուրս գալուց հետո լուրեր են շրջանառվում, որ հիմա էլ Տիգրան Տեր-Պետրոսյանն է դուրս եկել ՀԱԿ-ից, փակել Էրեբունիում իրենց գրասենյակը եւ Դուբայում է: Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբոր որդին՝ Տիգրան Տեր-Պետրոսյանը, խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ի կողմից առաջադրվել էր թիվ 12 ընտրատարածքում, որտեղ հաղթող ճանաչվեց ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը: Այս առնչությամբ մեզ հետ
ԼՂՀ. ընտրություններին մասնակցել է ընտրողների 73.38 տոկոսը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահական ընտրությունների քվեարկության ավարտից մեկ ժամ անց` հուլիսի 19-ի ժամը 21-ին, հրապարակեց ընտրողների մասնակցության տվյալները: Ըստ այդմ, ընտրություններին 99254 ընտրողներից, ներառյալ լրացուցիչ ցուցակներում ընդգրկվածները, մասնակցել են 72833-ը կամ 73.38 տոկոսը: Ըստ ԼՂՀ ԿԸՀ պաշտոնական կայքէջի, ԼՂՀ տարածքում ամենաբարձր ակտիվությունը գրանցվել է Շահումյանի շրջանում, որտեղ 1788 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են
«Դեմ առ դեմ». Եղիշե Կիրակոսյան եւ Վարուժան Հոկտանյան
Հուլիսի 20-ին ժամը 12. 00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 23-րդ թողարկումը: Նախագիծը իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի» ֆինանսական օժանդակությամբ: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը եւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ-Հայաստան» հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության տնօրեն Վարուժան Հոկտանյանը: Քննարկման թեման` կոռուպցիան Հայաստանում: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել
Տիգրան Առաքելյանի դատապաշտպան. «Պաշտպանական ճառից հետո դատավորի վերաբերմունքը կարծում եմ փոխվեց»
Այսօր ՀԱԿ ակտիվիստների պաշտպան Ստեփան Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում հարցին, թե իր պաշտպանյալների ճառից ինչ տպավորություն ստացավ՝ պատասխանեց. «Շատ լավ: Շատ ոգեւորված եմ այն պահով, որ բոլորը պատրաստվել էին նաեւ գրավոր, ու յուրաքանչյուրն էլ իր ճառի մեջ տարբերվեց մյուսի արտասանած ճառից, ներկայացրեց նոր հանգամանք եւ շոշափեց մեղադրական ճառի այն մասը, որ մյուսները չէին շոշափել: Եթե
Զուրաբյան. «Մարդ սպանած Կուկուին բանտ անգամ չնստեցրին, իսկ Տիգրանին կարող են 6 տարի ազատազրկել»
Այսօր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեցինք, թե նա ի՞նչ ակնկալիք ունի դատարանի որոշումից՝ ՀԱԿ ակտիվիստների գործի հետ կապված: Նրա խոսքերով՝ «Ես ոչ մի ակնկալիք էլ դատական նիստից չունեմ: Մենք գիտենք, որ երկրում արդարադատություն չի մնացել: Մենք գիտենք, որ սա մի երկիր է, որտեղ արդարադատությունը չի պատժում մեղավորներիյն, ինչպես դա եղավ Նեմեց Ռուբոյի դեպքում եւ շատ
Արամ Մանուկյանը՝ դատավորին. «Մի ուրախացեք, հարգելի դատավոր, տղան ընդամենը շփոթել է»
ՀԱԿ ակտիվիստների դատավարության ընթացքում Սարգիս Գեւորգյանը պաշտպանական ճառը կարդալու ընթացքում մի պահ կանգ առավ, սկսեց թղթերի մեջ փնտրել իր ճառի շարունակությունը: Պարզվեց՝ ճառի մի էջը կորել էր: Մինչ Սարգիսը փոձում էր թղթերի մեջ կողմնորոշվել, դատավորը ժպիտով հետեւում էր ու ուրախանում: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, որը եկել էր աջակցելու ՀԱԿ ակտիվիստներին, միջամտեց. «Մի ուրախացեք, հարգելի դատավոր,


















































