Օրվա լրահոսը
Թովմաս Պողոսյան. «Սայաթ-Նովայի ունկնդիրները քիչ են»
Դեռ անցյալ տարվանից «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը 2012 թվականը հայտարարել է Սայաթ-Նովայի տարի: Այն մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի համերգով: Անսամբլի գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանը ասաց, որ ծրագրի շրջանակներում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին համերգներ են ունեցել Ռուսաստանի հայաշատ վայրերում: Պողոսյանին զարմացրել է, որ ունկնդիրները ավելի շատ երիտասարդներ են եղել: Ասում է` ամեն ունկնդիր ունի որոշակի պահանջմունք:
Հարուստ էպոսագետը կվճարի Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրագրավը
Էպոսագետ Վարդան Սեդրակյանը, որը նախագահական ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը, այսօր հայտարարեց, որ ինքը կվճարի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրագրավը եւս, քանի որ վերջինս ասել էր, որ այդ 8 մլն դրամը պետք է ժողովրդի հանգանակություններից ստացված գումարով վճարի: Չնայած լրագրողների պնդմանը, թե որտեղից իրեն այդ գումարները, Սեդրակյանը գաղտնի պահեց իր հովանավորների
Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Փարիզի «Օռլի» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Եռօրյա այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, վարչապետ Ժան-Մարկ Էրոյի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի և Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբերի անդամների հետ:
Ս. Սաֆարյանը զգուշացնում է ընտրախախտներին. «Առաջիկա օրերին կանենք մի քայլ, որը իրենց փաստի առաջ կկանգնեցնի»
Ավանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Ստեփան Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել (https://www.facebook.com/styopa.safaryan?fref=ts), որտեղ մերկացնում է նշված ընտրատարածքում նախընտրական ժամանակաշրջանում, գրանցված խախտումներն ու այլ արատավոր երևույթները: Մասնավորապես պատգամավորության թեկնածուն նշում է, որ իր հավաստի աղբյուրներից մեկը հայտնել է, որ դեռեւս մայիսի 6-ի ընտրություններին սուպերմարկետների տերերը պարտադրել ու «ապահովել են», որ իրենց բոլոր
Տեղի ունեցան ԱԺ պետական-իրավական եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների նիստերը
Նոյեմբերի 12-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Մարգարյանի նախագահությամբ քննարկեց եւ ԱԺ աշնանային, ինչպես նաեւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն տվեց ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը
Գագիկ Ծառուկյանի լուսանկարը՝ կրիմինալի, սուպերօլիգարխիայի եւ խուլիգանության մեջ կասկածվողների ցանկում
Այսօր առավոտյան ԱԺ-ի Դեմիրճյան մուտքի մոտ ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարին պատգամավորներին դիմավորում էր նոր ցուցապաստառով: Այնտեղ՝ ՀՀԿ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Առաքել Մովսիսյանի, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի լուսանկարների կողքին նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի լուսանկարն էր՝ վերեւում նշված, թե ով ինչ խուլիգանության եւ սպանության մեջ է կասկածվում: Aravot.am-ը Վարդգես Գասպարիից հետաքրքրվեց՝
ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ԱՊՀ գործընկերների հետ կքննարկեն դեմոկրատական գործընթացները
«Բարգավաճ Հայաստան» եւ Հանրապետական կուսակցությունները այսօր Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա», Ուկրաինայի «Պարտիա ռեգիոնով» եւ Ղազախստանի «Նուռ Օտան» կուսակցությունների հետ Երեւանում եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններ էին հրավիրել: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, պատասխանելով հարցին, թե ռուսական կողմը այս համաձայնությամբ չի՞ պատկերացնում եվրասիական միության ամրապնդում եւ Հայաստանի հետ միավորում, ասաց. «Վաղ է խոսել վերջնաարդյունքների մասին: Հայաստանն ու ՀՀԿ-ն կարեւորում են
«Հարսնաքարի» գործով հանձնաժողով ստեղծելու նախագիծը մերժեցին 75 պատգամավորներ
Այսօր ԱԺ նիստում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարությամբ հանդես եկավ: Նա պնդեց, որ հայ-թուրքական արձանագրությունները, որը գտնվում է ԱԺ օրակարգում, հանեն. «Այդ արձանագրությունները օր առաջ պետք է դուրս գան ԱԺ օրակարգից: Դուք լինելով մեծամասնություն, ձեր նախագահին պետք է հորդորեք, որ դուրս բերի ԱԺ օրակարգից: Մեր հայրենակիցները ստիպված լքում են Սիրիան, գնում են տարբեր երկրներ՝ գաղթականի,
Գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ
Նոյեմբերի 11-ին, ժամը 21.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի հարավ-արևմտյան Բ4 թաղամասի 3-րդ շենքի 46-րդ բնակարանի բնակիչ Ա. Վարդանյանը գտնվում է հոգեկան անհավասարակշիռ վիճակում, փակվել է տանը և սպառնում է ընտանիքի անդամներին Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ արձագանքման և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը: Մինչ փրկարարների ժամանումը՝ 1979 թ. ծնված Ա. Վարդանյանը, ոստիկանների ներկայությամբ, ինքնակամ
Ֆրանսիայի և Հայաստանի նախագահները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի իրավիճակը
Այսօր Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումով կմեկնարկի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա: Ինչպես հաղորդում է ,Արմինֆոնե, հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, կողմերը կքննարկեն երկու երկրների միջև տնտեսական և քաղաքական կապերի ամրապնդման հեռանկարները: Ինչպես սպասվում է, պետությունների ղեկավարները նաև կանդրադառնան ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին: Սարգսյանի հետ հանդիպումը, ով արդեն բազմիցս եղել է Ֆրանսիայում,
Կորել է հանդում
Նոյեմբրեի 11-ին, ժամը 17.00-ի սահմաններում Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի բնակչուհի` 1935 թ. ծնված Պայծառ Եգանյանը տանից դուրս է եկել, ուղևորվել գյուղից 400 մ հեռավորության վրա գտնվող հանդամաս և չի վերադարձել: Դեպքի վայր է մեկնել մարզային օպերատիվ խումբը: Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են 4 ոստիկան և 20 տեղի բնակիչ: Ելնելով անբարենպաստ եղանակային պայմաններից, որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են
Արգելափակված շունը
Նոյեմբերի 11-ին, ժամը 11.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ս. Տարոնցի նրբանցքի 2-րդ շենքի բակում Վ. Աֆյանին պատկանող շունն արգելափակվել է ավտոտնակների միջև, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները կենդանուն անվնաս դուրս են բերել և հանձնել տիրոջը: ԱԻՆ
Կրակոցներ` հետևանքներով
Նոյեմբերի 11-ին, ժամը 02.10-ին, ոմն Ղազարյանից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 10 շենքի բակում կրակոցի ձայներ են հնչում: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.00-ին, Վարդանանց փողոցի թիվ 10 և Հանրապետության փողոցի թիվ 56 շենքերի բակում, անհայտ անձանց կողմից, և դեռևս չպարզված հրազեններից, կրակոցներ են արձակվել Վարդանանց փողոցի թիվ 10
Օձերը վնասազերծված են
Նոյեմբերի 11-ին, ժամը 13.12-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ 19 տան բնակիչները իրենց տանը օձեր են բռնել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները օձերին տեղափոխել են անվտանգ տարածք: ԱԻՆ
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում շարունակվում է «Իմ երազած Երևանը» կրթական ծրագիրը
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում շարունակվում է «Իմ երազած Երևանը» կրթական ծրագիրը` նախատեսված մինչև 15 տարեկան երեխաների համար: Ծրագիրն իրականացվում է «Երևան. հայացք ապագայից» ցուցահանդեսի շրջանակներում: Ծրագիրը նախատեսված էր յուրաքանչյուր հինգշաբթի օրվա համար, սակայն հաշվի առնելով գրանցվողների մեծ հոսքն ու ոգևորվածությունը, այժմ այն անցկացվում է գրեթե ամեն օր: Տասնյակ դպրոցներ և հարյուրավոր աշակերտներ արդեն մասնակցել և իրենց
Հայաստանի ԿԲ-ն թողարկել է «Կոխ» եւ «Կարատե» հուշադրամներ
Հայաստանի կենտրոնական բանկը «Մենամարտի արվեստը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է երկու արծաթե հուշադրամ՝ «Կոխ» եւ «Կարատե»։ Այս մասին տեղեկացնում է ԿԲ մամուլի ծառայությունը։ «Կոխ» հուշադրամի դիմերեսին պատկերված են Սեւանի թերակղզում գտնվող «Սեւանավանք» հայկական վանական համալիրը եւ հուշադրամի թողարկման տարեթիվը` «2012»: Վերեւի եւ ներքեւի կիսաշրջագծերով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1000 ԴՐԱՄ» եւ «REPUBLIC OF ARMENIA
«ԶԻԼ»-ը ընկել է ջրատարը. վարորդը մահացել է
Երևան-Երասխ ճանապարհի Արևաբույր գյուղի հատվածում` դաշտամիջյան ճանապարհին, «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել և ընկել ջրատարը: Վարորդը` Սերգեյ Սարգսյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Պատառիկներ Գյումրու տնակային ավանի բնակիչների կյանքից (տեսանյութ)
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները ամերիկահայ բարերարների կողմից տրամադրած օգնությունները բաժանելու և տեսանյութեր պատրաստելու նպատակով շարունակում են այցելությունները Գյումրու տնակային ավաններ: Այսօր մենք կրկին այցելեցինք ամենամեծ տնակային ավաններից մեկը, որը գտնվում է քաղաքի կենտրոնական մասում` ավտոկայանի հարակից տարածքում: Ամեն անձրևից հետո ցեխաջրերով ու անանցանելի փողոցներով ավանի տնակներում ներկայումս բնակվող հարյուրավոր ընտանիքների գերակշիռ մասը երբևէ բնակարան ստանալու հույս
Ուժեղ երկրաշարժ Բիրմայում. Կան զոհեր
Բիրմայում կիրակի օրը տեղի ունեցած 6.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժին առնվազն 12 մարդ զոհ է գնացել։ Տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին 1Օ կմ խորության վրա երկրաշարժը հարվածել է Մանդալեյ քաղաքից 117 կմ հեռավորության վրա գտնվող հատվածներին։ Երկրաշարժի ցնցումը զգացվել է նաեւ Հարեւան Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում։ Գրանցվել է հետերկրաշարժային մի քանի ցնցում։ Երկրաշարժի էպիկենտրոնի մոտ գտնվող բնակավայրերը
Վրաերթ Գյումրիում
Նոյեմբերի 11-ին, ժամը 12.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Երևանյան խճուղու թիվ 5/2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Մի ամիս առաջ գնդապետի կոչում է տվել, հիմա`պաշտոնազրկել
Տավուշի մարզի ոստիկանները, ովքեր ցանկացան անանուն մնալ, «Առավոտի» թղթակցին հայտնեցին, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից պաշտոնանկ արված Իջեւանի ոստիկանապետ Ստեփան Մելքոնյանը շուրջ մեկ ամիս առաջ ոստիկանապետի հրամանով գնդապետի կոչում է ստացել: Ստեփան Մելքոնյանը ոստիկանության երկարամյա աշխատող է, նախկինում ղեկավարել է Բագրատաշենի եւ Նոյեմբերյանի բաժինները: Նշենք,որ նոյեմբերի 6-ին եւ 7-ին ապօրինի անտառահատումների հետ կապված, ոստիկանության կատարած
Ավարտվեց հայր եւ որդի Ռուդոլֆ եւ Եղիշե Կարապետյանների հուշամրցաշարը
Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի եւ ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի անվան ազատ ըմբշամարտի միջազգային 4-րդ հուշամրցաշարը, որին մասնակցեցին Հայաստանի գրեթե բոլոր մարզերի, Վրաստանի, Ռուսաստանի շուրջ 300 պատանի ըմբիշներ: Երկու օր տեւած պայքարի արդյունքում տասը քաշային կարգերում հաղթող դարձան. 42 կգ՝ Սիմոն Օրդոյան, 46 կգ՝ Հայկ Բադալյան, 50 կգ՝
Չիչխան գետը մահանում է
Այս տեսանյութն արված է Չիչխան գետի վրա գործող փոքր ՀԷԿ-ի ջրառի հատվածում` Թռչկան ջրվեժից մոտ 1 կմ ներքև: Մենք մեկ անգամ ևս համոզվում ենք, թե ինչ աղետալի վիճակում են հայտնվում Հայաստանի գետերն ու նրանց շրջակա միջավայրը՝ մեծ թվով փոքր ՀԷԿ-երի ոչ ճիշտ կառուցման և շահագործման հետևանքով: Փոքր ՀԷԿ-երը, որպես կանոն, մեր հանրապետությունում կառուցվում են առանց
2 մլն դոլարից ավելի գումար կտրամադրվի Վանաձորի ծննդատան կառուցման համար
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, կֆինանսավորի Վանաձորում կառուցվելիք գերժամանակակից առողջապահական համալիրի ծննդատան շինարարությունը: Այս մասին տեղեկացրեց ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը: Վերջինիս խոսքերով, համալիրը, որի շինաշխատանքները նախատեսվում է սկսել առաջիկայում, կառուցվելու է Համաշխարհային բանկի միջոցներով, իսկ շուրջ 2500քմ տարածքով ծննդատունը՝ «Տաշիրի», որի համար Կարապետյան եղբայրները նախնական հաշվարկներով կտրամադրեն 2
Մագնուս Կարլսենը հրավիրվել է դոպինգ ստուգման
Սյուզան Պոլգարի բլոգը տեղեկացնում է, թե ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման առաջատար նորվեգացի գրոսմայստերը Շախմատի միջազգային ֆեդերացիայից պաշտոնական ծանուցում է ստացել առ այն, որ դառնալու է դոպինգ ստուգման պիլոտային նախագծի մասնակից: «Չեմ կարծում, թե շախմատում դոպինգ ստուգումը մեծ իմաստ ունի: Բայց եթե պետք է, ուրեմն՝ պետք է», – արձագանքել է գրոսմայստերը: ՖԻԴԵ-ն չի կորցնում օլիմպիական ընտանիքի անդամ
Արծվիկ Մինասյանը հայտարարագրել է 9 մլն դրամ, բայց պարտքերի տակ է
ԱԺ պատգամավորների հայտարարագրած դրամական եկամուտների հայտարարագրման ցանկը ընդունված է համարել ավելի շատ «անկեղծության թեստ»: ՀՅԴ-ն ամենահարուստ ընդդիմությունն է՝ խորհրդարանում, իսկ ԲՀԿ-ն՝ ամենահարուստ խմբակցությունն առհասարակ: Այս առնչությամբ Aravot.am-ը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին հարցրեց՝ դա ի՞նչ է նշանակում, որ մյուսները պակա՞ս անկեղծ են եղել: Նա պատասխանեց. «Չեմ կարող մյուսների համար ասել: Իմ մասով կարող եմ ասել,
Պետական գույքի կառավարման վարչությունը խախտել է մարդկանց իրավունքները
Մարդու իրավունքների պաշտպանին էր դիմել Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը և հայտնել, որ 2012թ. մարտ ամսին Կառավարության համապատասխան որոշմամբ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ին օտարվել է Մոսկովյան 33ա հասցեում գտնվող շենքի մի հատվածը, որի մաս են կազմում շենքի աստիճանավանդակներն ու միջանցքը: Այս որոշման արդյունքում շենքի մյուս սեփականատերերը զրկվել են տվյալ աստիճանավանդակներից ու միջանցքից օգտվելու հնարավորությունից։ Որպեսզի նրանք կարողանան օգտվել այդ տարածքներից «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ն պետք է նրանց հետ կնքի անհատույց և անժամկետ
ՀՅԴ-ն դեմ է գիտության ֆինանսավորման ավելացման ՀԱԿ-ի առաջարկին
Aravot.am-ը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց, թե իրենց խմբակցությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկելու՝ գիտության ֆինանսավորման ավելացման ուղղությամբ եւ արդյոք կո՞ղմ են ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի առաջարկին՝ բյուջեի 1%-ը գիտությանը տրամադրելու: Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Նախ, օպտիմալացմանը ես դեմ եմ արտահայտվել, որովհետեւ այդ բառը աղավաղվել եւ այլանդակվել է: Այդ բառը կիրառողները ավելի շատ հասկանում են հաստիքների
Երեք մեդալ` աշխարհի առաջնությունից
Այսօր` նոյեմբերի 11-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտվեց Սամբոյի աշխարհի XXXVI առաջնությունը, ուր երեք մեդալ նվաճեցին հայ սամբիստները. Տիգրան Կիրակոսյանը և Մխիթար Մխիթարյանը արժանացան բրոնզե մեդալի, իսկ Վաչիկ Վարդանյանը` պարտվելով միայն եզրափակիչ գոտեմարտում, կանգնեց պատվո պատվանդանի երկրորդ հարթակին` պարգևատրվելով արծաթե մեդալով: Հայաստանի սամբոյի ֆեդերացիա
Քաղաք շների համար
Շների համար եւս պետք է ենթակառույցներ ստեղծել, եթե ցանկանում ենք, որ նրանք չխանգարեն բնակիչներին՝ գրում է ռուս բլոգեր zyalt-ը՝ հավելելով. «Եթե չկան հրապարակներ շների համար, ապա դրանց տերերը նրանց զբոսանքի դուրս կբերեն մանկական հրապարակներ եւ այգիներ: Որպեսզի շները քաղաքում անհարմարություն չպատճառեն բնակիչներին՝ պետք է դրա համար ստեղծել պայմաններ»: Եվ բլոգերը ներկայացնում է ֆոտոշարք, թե այլ երկրներում


















































