Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյան. «Մարդ սպանած Կուկուին բանտ անգամ չնստեցրին, իսկ Տիգրանին կարող են 6 տարի ազատազրկել»

Հուլիս 19,2012 21:42

Այսօր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեցինք, թե նա ի՞նչ ակնկալիք ունի դատարանի որոշումից՝ ՀԱԿ ակտիվիստների գործի հետ կապված: Նրա խոսքերով՝ «Ես ոչ մի ակնկալիք էլ դատական նիստից չունեմ: Մենք գիտենք, որ երկրում արդարադատություն չի մնացել: Մենք գիտենք, որ սա մի երկիր է, որտեղ արդարադատությունը չի պատժում մեղավորներիյն, ինչպես դա եղավ Նեմեց Ռուբոյի դեպքում եւ  շատ մնացածների դեպքում: Գործում է մի արդարադատություն, որը պատժում է  անմեղներին՝ այն մարդկանց, ովքեր, ուղղակի օգտվելով իրենց սահմանադրական իրավունքներից, պայքարում են ռեժիմի դեմ, ազատորեն արտահայտում են իրենց քաղաքական հայացքները, փորձում են օգտվել իրենց սահմանադրական իրավունքներից, ազատ հավաքներ անցկացնել եւ այլն: Այսինքն՝ մենք այս արդարադատությունից ոչ մի սպասելիք չունենք, կուզեն՝ մեղք կվերցնեն իրենց վրա՝ կդատեն, կուզեն՝ ելնելով իրավիճակից՝ այնուամենայնիվ չեն դատի: Միեւնույնն է, մենք մեր գործը շարունակելու ենք: Այդ գործը շարունակելու ենք մենք, այդ գործը շարունակելու են մարդիկ, որոնց այսօր նստեցրել են մեղադրյալի աթոռին, այն մարդիկ, որոնք բանտում են: Բոլոր այդ մարդիկ, մի րոպե չկասկածեք, շարունակելու են այս գործը: Այդ գործի հիմնական իմաստը այդ է, որ Հայաստան վերադառնա արդարադատություն»:

Մեր հարցին՝ Դուք հիմա եկել եք հոգեբանական աջակցությո՞ւն տրամադրելու ՀԱԿ ակտիվիստներին, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Բա բնական է, մի հատ Տիգրանին հաղթանակի նշան ցույց չտա՞նք, չոգեւորե՞նք, թեեւ ինքը ոգեւորվելու  կարիք էլ չունի: Ինքը այն ոգու տեր մարդն է, որ առանց մեր ոգեւորելու էլ պատրաստ է պայքարել իր քաղաքացիական իրավունքների համար»:

Հարցին՝ Տիգրանն այդքան վտանգավո՞ր է, որ դատախազը պահանջել է նրան դատապարտել 6 տարվա ազատազրկման, պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Մամուլն էլ է դրա մասին ասել, որ մարդ սպանած Կուկուին բանտ անգամ չնստեցրին, անգամ մեղադրյալի աթոռին չեն նստեցրել, իսկ մի մարդ, որը արդարության համար պայքարում է Հայաստանում, այսօր կարող են 6 տարի ազատազրկել՝ իր չարած, չգործած մեղքերի համար: Ավելին, մի էպիզոդի համար, որտեղ  իրեն են ծեծել ու իր վրա են ապօրինի գործողություն կիրառել»:

Եթե, այնուամենայնիվ, Տիգրանին ու ՀԱԿ մյուս ակտիվիստներին ազատազրկեն, պարոն Զուրաբյանը խոստացավ. «Մենք բոլոր միջոցներն օգտագործելու ենք, որ նրանց ազատենք: Ես մի բան էլ ասեմ՝ եթե մեր քաղաքացիական հասարակությունը մեծ եռանդով պայքարում է նրա համար, որ պատժվի հանցագործը, ինչը ես համարում եմ շատ արդարացի, կրկնակի  կամ եռակի եռանդով պիտի պայքարի նրա համար, որ չպատժվեն անմեղ մարդիկ: Մարդիկ, որոնք պայքարել են նույն այդ մարդկանց ազատության համար: Ես օրինակ կուզեի, որ այստեղ լիներ 3 անգամ ավելի շատ մարդ, քան այն ակցիաների, որովհետեւ դա դասական ճշմարտություն է: Անմեղի չպատժվելն ավելի բարձր արժեք է, քան մեղավորներին պատժելը»:

Վաղը դատավորը հրապարակելու է իր վճիռը: Դատական նիստից հետո այսօր Արամ Մանուկյանը կոնգրեսականներին հորդորեց, որ վաղն ամեն մեկն իր հետ մեկական մարդ բերի, ապահովեն հրապարակայնությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031