Օրվա լրահոսը

Թե ինչպես կատուն «գլուխ հանեց» տպիչ սարքից

Օրեցօր զարգացող տեխնոլոգիայի հետ միասին առաջընթաց է ապրում ոչ միայն մարդկանց զարգացվածությունը, այլ նաև կենդանիներինը: Պարզ օրինակ է այս տեսանյութը, որտեղ կատուն թեև դժվարությամբ, բայց այնուամենայնիվ կարողանում է «գլուխ հանել» տպիչ սարքից, իսկ թե ինչպես՝ ՝ դիտեք տեսանյութում: Տիգրանուհի Թասլակյան

Անուշիկի աչքերը իսկապե՞ս սեւ էին

 «Կնայեմ աչքերի մեջ, ամեն ինչ կհասկանա»: Մինչ Արմենը մտածում էր աղջկան ինչ-որ բան հասկացնելու մասին, աղջիկն իր մտքում արդեն որոշակի ծրագիր կազմել էր, միայն թե այստեղ Արմենն իր տեղը չուներ:   Ժամը 13:05 րոպե Արմենն արդեն սրճարանում էր. աղջիկն ընկերուհիների հետ նորից նույն տեղում է, նույն ժպիտը, հայացքը… Արմենը սովորության համաձայն մոտենում եւ նստում  է

«Լուրջ ու պարկեշտ մարդը Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար չի առաջադրվի»

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանը, որից մենք  հետաքրքրվեցինք, թե իր պատկերացմամբ ինչպիսի՞ քաղաքապետ է  անհրաժեշտ հանրապետության երկրորդ քաղաքին, որ կարողանա  այն փոքր-ինչ վերակենդանացնել ու փրկել կործանումից: «Ես կարծում եմ, որ Գյումրու խնդիրները  Գյումրու քաղաքապետի մակարդակով լուծվելիք խնդիրներ չեն: Այսինքն քաղաքը էնքան թաղված է ճահիճի մեջ, որ լուրջ

«Կոկա-Կոլան» պարգեւատրեց Իսպանիա-Պորտուգալիա հանդիպման ելքը ճիշտ գուշակողներին

Դեռեւս Դոնեցկ գործուղելուց առաջ «Կոկա-Կոլա Հելենիկ Արմենիա» ընկերությունն իր անցկացրած շահումային ակցիայի հաղթողներին առաջարկել էր կռահել Եվրո 2012-ի կիսաեզրափակչի Իսպանիա-Պորտուգալիա հանդիպման հաշիվը, որպեսզի վերադառնալուց հետո նորից  հավաքվեն` ամփոփելու մեկշաբաթյա ուղեւորության արդյունքները եւ պարգեւատրելու վերոնշյալ հանդիպման ելքը ճիշտ գուշակողներին: Օրերս Դոնեցկ մեկնած երջանիկները նորից «Կոկա-Կոլա Հելենիկ Արմենիա» ընկերությունում էին: Գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը շնորհակալություն հայտնեց իրենց

Անուշ Սեդրակյան. «Ընդդիմության միավորումն այս պարագայում՝ բարդ գործ է»

Խորհրդարանական ընտրություններից հետո, բոլոր վերլուծություններում եւ տեսակետներում, խոսվում է նախագահական ընտրություններից առաջ ընդդիմադիր քաղաքական դաշտի համախմբման մասին: Aravot.am-ի հարցին՝ տեսնո՞ւմ է ամբիցիաները հաղթահարելու հնարավորություններ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Անուշ Սեդրակյանն ասաց. «Քանի որ ընդդիմադիր դաշտի տարբեր մասերը տարբեր թեկնածուների անուններ են տալիս՝ շրջանառվում է Րաֆֆի Հովհաննիսյանի, Վարդան Օսկանյանի անունները, ՀՅԴ-ն է որոշակի բաներ է

Հեղինե Բիշարյան. «Ընդդիմությունը, 4 քաղաքական ուժերը միասնականության խնդիր ունեն»

4 խմբակցություններ` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» «Հարսնաքարի» հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ էին հանդես եկել, որը, ինչպես տեղեկացրել ենք, ձախողվեց: Չհավաքվեց անհրաժեշտ 44 ստորագրությունը: Այս առնչությամբ Aravot.am-ը ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից հետաքրքրվեց, թե ինչու «Օրինաց երկիրը» չմիացավ այդ նախաձեռնությանը, չստորագրեց եւ իր կարծիքով` ինչն էր պատճառը, որ այն ձախողվեց: Հեղինե Բիշարյանի խոսքերով`

ԼՂՀ մայրաքաղաքն այս օրերին (ֆոտոշարք)

Վերջերս, «Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցի խմբագիր Էդիկ Բաղդասարյանի նախաձեռնությամբ, մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ եռօրյա այցով եղան Լեռնային Ղարաբաղի  Հանրապետությունում, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում: Լրագրողները շրջեցին քաղաքի տեսարժան վայրերում, զրույցներ ունեցան բնակիչների հետ: Հատկապես կենտրոնական հրապարակում  երեկոյան զբոսնող երիտասարդների եւ երեխաների առատությունը, զբոսայգիներում  իրականացվող  կառուցողական եւ շինարարական աշխատաքները փաստում էին  այն մասին, որ Ստեփանակերտը նոր կյանք է

Ապարանցիների ընտանեկան հեռուստաընկերությունը` ննջարանում. «Նիգ-Ապարանում» աշխատում էին ամուսինները, երեխաները և անգամ սկեսուրը

Ապարանի բնակիչ Հովհաննես Գալստյանի տան ննջասենյակում գտնվող «Նիգ-Ապարան» հեռուստաընկերությունը զարմանալիորեն ոչ մի կապ չունի ապարանցիների մասին հայտնի անեկդոտների ու զվարճալի պատմությունների հետ: Տան բակում գտնվող բարձր արբանյակային ընդունիչներն ու հեռարձակող աշտարակն արդեն հուշում են այն մասին, որ այստեղ գտնվում է իրական հեռուստաընկերություն: 1997-ին Հովհաննես Գալստյանն իր ընտանիքով է հիմնել «Նիգ-Ապարան» հեռուստաընկերությունը, որն ի սկզբանե տեղակայված

Լիլիթ Գալստյան. «Միգուցե Ռուբեն Հայրապետյանին քավության նոխազ կսարքեն, բայց ինքը համայնապատկերի մի փոքր մասն է»

«Միգուցե տարբեր պատճառներ կան: Անառարկելի է, որ նախեւառաջ քաղաքական մեծամասնությունն է պատասխանատու երկրի քաղաքական որակների, բարոյահոգեբանական մթնոլորտի, քաղաքական վարքագծի ու սոցիալ-տնտեսական իրողությունների համար: Մեր քաղաքական մեծամասնությունը պիտի խոհեմություն եւ քաղաքական շրջահայացություն դրսեւորեր, եւ խնդիրը բերեր քաղաքական գլխավոր ամբիոն՝ խորհրդարան, որովհետեւ դա երկրի շահից է բխում»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանն այսպես պատասխանեց

«Սիրիայում քաղաքացիական պատերազմ է». Կարմիր խաչի միջազգային կոմիտե

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համաձայն, Սիրիայի բազմաթիվ տարածքներում ծավալվել է «ոչ միջազգային զինված հակամարտություն», այլ կերպ ասած՝ քաղաքացիական պատերազմ: Կազմակերպությունն ավելի վաղ հայտնել էր, որ կառավարական ուժերի և ընդդիմության միջև հակամարտությունը ծավալվել է Հոմս, Համա և Իդլիբ քաղաքներում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խոսնակ Հիչամ Հասանը սակայն ավելի ուշ ավելացրել է, որ բռնությունները տարածվել են նաև

Մեղրու գործող քաղաքապետի թեկնածության առաջադրման որոշումն արդեն կայացված է

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ  Սերգեյ Հայրապետյանն առաջադրելու է իր թեկնածությունը սեպտեմբերի 9-ին Մեղրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին: «Առավոտի» այն հարցին,  թե քաղաքապետն ի՞նքն է որոշել առաջադրել իր թեկնածությունը, թե՞ իր կուսակցությունն է նման որոշում կայացրել, քաղաքապետը պատասխանեց, որ դա ե’ւ իր, ե’ւ կուսակցության որոշումն է:  ՀՀԿ-ն այս ընտրություններում սատարելու է ներկայիս

Արամ Սիմոնյանը՝ Սուրեն Զոլյանի դեպքի առնչությամբ. Պաշտոնը եւ ամբիցիաները հավերժ չեն

«Ցավում եմ, որ իրադարձություններն այսպիսի ավարտ ունեցան: Պարոն Զոլյանն իմ կոլեգան է եւ ընկերը, բայց իր պահվածքն իսկապես ճիշտ չէր: Պետք է հաշվի առնել, որ պետական բուհի ղեկավարը ենթակա է համապատասխան  լիազոր մարմնին. ԿԳ նախարարը մեր վերադասն է, հետեւաբար՝ նրան  պետք է բոլորը ենթարկվեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ խոսելով Բրյուսովի անվան

«Հարսնաքարի» խնդրի շուրջ բացված ֆեյսբուքյան խմբերն ինչ-ինչ կռիվների մեջ են

Ֆեյսբուքում Վահե Ավետյանի եւ «Հարսնաքարի» միջադեպի շուրջ մի քանի խմբեր օգտատերեր ու նախաձեռնություններ են ստեղծվել` «Վահե Ավետյան հասարակական շարժման նախաձեռնող խումբ», «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին», «Վահե Ավետյան հասարակական շարժում», նույնիսկ ստեղծվել է եւ գործում է «Վ. Ավետյանի հուղարկավորության հասարակական հանձնախումբ», չնայած հուղարկավորությունը վաղուց ավարտվել է: Այս բոլոր խմբերը պետք է որ

ԵՊՀ-ն համագործակցության ուղիներ կփնտրի Իտալիայի եւ Ֆրանսիայի համալսարանների հետ

«ԵՊՀ-ի կարեւորագույն խնդրին է՝ ավարտին հասցնել միջազգային հավատարմագրումը՝ ինստիտուցիոնալ  մակարդակով: Դեկտեմբերին կժամանի Հոլանդիայի համատարմագրման հանձնաժողովի պատվիրակությունը եւ գնահատական կտա մեր երկրորդ զեկույցին, իսկ մյուս տարվա մարտին երկրորդ հանձնաժողովը կգնահատի արդեն վերջնական զեկույցը՝ որոշելով՝ արդյոք ԵՊՀ-ն եւ եւս մի քանի բուհ արժանի՞ են  միջազգային հավատարմագրման»,-այսօր «Հենարան» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նա

Ագապի Հարությունյան. «Հայկական շուկայում հավաստման պայմաններին չհամապատասխանող արտադրանքի վերաբերյալ տեղեկատվություն չկա»

«Հայաստանի բոլոր սնունդ արտադրող ձեռնարկությունները պետք է ունենան  լաբորատորիաներ և պարտավոր են պարբերաբար ստուգել, թե իրենց արտադրած սննդամթերքի մեջ ինչ  և ինչքան վտանգավոր տարրեր կան։ Եթե ռիսկերի վրա հիմնված վերահսկողություն է իրականացվում, առաջին հերթին պետք է վստահություն լինի, որ արտադրողներն ունեն այդ ներքին համակարգը»,- «Փաստինֆո» լրատվական գործակալության  թղթակցին  ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության գլխավոր վերլուծաբան

Կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը՝ «Ոսկե ծիրանի» ֆիլմերի մասին. Չկային մատից ծծած պատմություններ

Կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը այս տարի համակարգել է  «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագիրը  եւ կարծում է, որ այն  բավականին ուժեղ էր, մանավանդ՝ 70 հայտերից ընտրվել է  28 ֆիլմ: Aravot.am-ի հետ զրույցում, Մովսիսյանն ասում է, որ հարգում է ժյուրիի որոշումը, բայց իբրեւ կինոքննադատ ուներ իր սեփական կինոնախասիրությունները. «Ոսկե ծիրանի» մրցութային ծրագիրը բավականին ուժեղ էր,

«Գլխավերևում Սերժ Սարգսյանի նկարը փակցրած չինովնիկն անգամ չի սիրում իր նախագահին»

Վրաստանից պարբերաբար ռեպորտաժներ պատրաստող Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ  նախանձում է հարևան երկրին: «Ես ընդհանրապես  հսկողության տակ եմ պահում իմ զգացմունքները, և փորձում եմ չնախանձել, որովհետև նախանձելը լավ բան չէ,բայց պետք է խոստովանեմ, որ Վրաստանին ես նախանձում եմ: Նախանձում եմ, որովհետև իրենց իշխանությունները հասկացել են, թե որն է

Կենսաֆիզիկան անտեսվում է, կովկասագիտությունը` զարգանում (Տեսանյութ)

 «Նախորդ տարի վճարովի ուսուցման համակարգում ուսանողների թվաքանակը քիչ էր, եւ բուհերը չէին   ստանում բավարար հասույթ: Այս տարի Գնահատման եւ թեստավորման կենտրոնով անցել է շուրջ  8500 դիմորդ, որից 1/3-ը բաժին է հասել ԵՊՀ-ին: Անվճար հիմունքներով համալսարան է ընդունվել  381, իսկ վճարովի հիմունքներով` 3126 ուսանող»,-այսօր «Հենարան» ակումբում հայտնեց ԵՊՀ ռեկտոր, ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը: Նա փաստեց,

Բոստանջյանը հաստատեց իր ասածը՝ ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանին է սատարելու

ԲՀԿ անդամ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը այսօր կրկին հաստատեց իր ավելի վաղ հայտնած կարծիքը, թե  ԲՀԿ-ն հիմքեր չունի  2013-ի նախագահական ընտրություններում գործող նախագահ Սերժ Սարգսյանին չսատարելու համար.«Որպես անհատ՝ մնացել եմ իմ կարծիքին»: «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ պարոն Բոստանջյանը նաեւ ասաց, որ միասնական շտաբի մաս կազմող կուսակցությունների հնարավոր  միասնական թեկնածուն էլ ընտրություններում հաղթելու շանսեր չունի.« Մինչեւ

Վրացիները Հայաստանի տարածքում սահմանապահ ուղեկալ են դրել

Տավուշի մարզի Դեղձավան գյուղը շուրջ 4 կմ սահման ունի Վրաստանի հետ: 2007 թվականին սահմանին անցկացվել է փշալար: Դրանից Դեղձավան համայնքը վնասներ է կրում: Փշալարն անցկացնելիս, շինարարական աշխատանքների ժամանակ խոշոր քարեր են գլորվել, ջարդել գյուղի 4-րդ ջրանցքի ջրատարը: Այդ պատճառով ջրատարից չի ոռոգվում նախկինում ոռոգվող 60 հա հողատարածք: 5 տարի առաջ մեր սահմանապահները փշալարն անցկացրել են

Ծիրանավորի վերծանված գաղտնագիրն ու ճարտարապետական առանձնահատկությունները (Տեսանյութ)

 Օրերս Ավանի «Մանանա» քրիստոնեական-երիտասարդական ծրագրի մասնակիցներն այցելեցին Ավանի Սուրբ Աստվածածին (Կաթողիկե, Ծիրանավոր) եկեղեցի` ծանոթանալու հուշարձանի պատմությանը: Ծիրանավորի մասին հիշատակում է դեռեւս 7-րդ դարի պատմիչ Սեբեոսը: Ֆիզիկոս Արթուր Բաղդասարյանը, ով զբաղվում է նաեւ հայ եկեղեցու պատմության եւ հուշարձանների ուսումնասիրությամբ, ասաց, որ «Ծիրանավորը» Տիրամոր պատվանուններից է: Մեկ այլ վարկածի համաձյան` եկեղեցու անվանումը պայմանավորված է հարակից ծիրանի այգիների

Բոստանջյանը հասկացել է, որ ՀԱԿ ակտիվիստներին չեն դատի

ՀԱԿ ակտիվիստներին մինչեւ 6 տարի ազատազրկման դատապարտելու նախաձեռնությունը ԲՀԿ անդամ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի կարծիքով անիրականանալի է:« Մեղադրող կողմը կարող է ազատազրկման ժամկետ ամրագրել, բայց ես հասկացել  եմ, որ դատական  գործընթացում, ակնհայտորեն,  դա տեղի չի ունենա, որովհետեւ չեմ կարծում, որ երիտասարդները այդպիսի քայլ են կատարել, որը կարող է դասվել հանցագործությունների շարքում», – Aravot.am-ին ասաց պարոն

Բժիշկ. Շաբաթ օրն աշխատելը վնասակար է առողջությանը

 Շաբաթ օրերին աշխատելը բացասական է ազդում մարդու առողջության վրա: Այսօր «Հայելի» ակումբում ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը: Նրա խոսքերով` «Մեր գործատուները մինչեւ վերջ քամում են մարդկանց, որ ստիպում են` 12 ժամ պիտի աշխատես, դա օրենքի կոպիտ խախտում է, հանցագործություն»: Իսկ սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի սրտային անբավարարության բաժանմունքի գիտական ղեկավար Լիանա Թումասյանի ներկայացմամբ էլ, այն, որ աշխատելու համար

Մեղավոր է հետիոտնը, տուգանվում է վարո՞րդը

ՀՀ ոստիկանության տվյալներով՝ հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելու համար 2012 թ. առաջին վեց ամսում կազմվել է վարչական խախտումների վերաբերյալ 437 արձանագրություն: Վարորդների իրավունքների պաշտպանությամբ  զբաղվող «Աքիլլես » ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով` շատ  են դեպքերը, երբ հետիոտնին չզիջելու համար վարորդները տուգանվում են այն դեպքում, երբ իրականում մեղավորը հենց հետիոտն է լինում:  «Հետիոտնը ունի պարտականություններ՝ մինչև

Արմեն Մարտիրոսյանը ԲՀԿ-ական առանձին պատգամավորների կարծիքը ԲՀԿ-ինը չի համարում (Տեսանյութ)

«Հարսնաքարի» գործով արտահերթ նստաշրջան հրավիրելու «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության նախաձեռնության արդյունքում կրքերը բորբոքվեցին հենց «Ժառանգություն» կուսակցության շուրջ: Այն դեպքում, երբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 37 պատգամավորներից միայն 7-ը ստորագրեցին, շահարկման խնդիր դարձավ «Ժառանգության» խմբակցության  պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանի չստորագրելը: ԲՀԿ-ն, կարծես, հարձակման է անցել: Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց անգամ, որ ավելի լավ կլինի, եթե ԲՀԿ-ն

Պայուսակ, կոշիկ եւ շոկոլադ. Ամեն ինչ շոկոլադից թույլ սեռի համար (Ֆոտոշարք)

Իռլանդիայում «Շոկո-Րիկո» խանութը վաճառում է շոկոլադ` պայուսակների եւ կանացի կոշիկի տեսքով: Սա այն է, ինչ պետք է թույլ սեռի տրամադրության բարձրացման համար: Այն եւ համեղ է, եւ պատրաստված է ձեռքով` բելգիական շոկոլադից: Տեսականին բաղկացած է բոլոր սեզոնների համար նախատեսված կոշիկներից: Արժեքը` 50 $ է:   Արամ Արարատյան  

Ամենափոքր հարսնացուն 14 տարեկան էր, ամենամեծը՝ 42

«Խրիստինա»  հարսանյաց սրահի տնօրեն Քրիստինա Սեկոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով աղջիկների ամուսնության տարիքից, նախ ողջունեց կառավարության նոր օրինագիծը, որ աղջիկների ամուսնության տարիքը պետք է լինի 18 տարեկանը, ապա հավելեց. «3-4 տարի առաջ մեզ դիմող  աղջիկներից շատերը 17-20 տարեկան էին, այժմ՝ 22-ից մինչեւ 42 տարեկաններն են գալիս: Դա շատ ողջունելի է, քանի որ նրանց

Սպանել էր խանդի հողի վրա

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հուլիսի 26-ին նշանակվել է Աշոտ Սոխրաբյանցի օրինական շահերի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լեւոն Պողոսյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Աշոտ Սոխրաբյանցը այս տարվա մայիսի 31-ին ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման, սպանության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով առաջադրված մեղադրանքով: Անցյալ տարվա հոկտեմբերի 11-ին,

Ողջունելի է աղջիկների ամուսնությունը 18 տարեկանում թույլատրելի դարձնելը

Գինեկոլոգ Լիլիթ Կուջույանը խոսելով կառավարությանը ներկայացրած նոր օրինագծի մասին՝ ըստ որի, աղջիկների ամուսնությունը պետք է թույլատրելի դարձնել 18 տարեկանում՝ այն ողջունելի համարեց: Կուջույանի ձեւակերպմամբ՝ «Կոնկրետ կանանց պարագայում, ոսկրային կոնքի ձեւավորումն ավարտվում է 18 տարեկանում, երբեմն էլ՝  20-ում, եւ այդ տարիքում  ամուսնությունն ու հղիությունը վտանգավոր են կնոջ առողջության համար: Պետք է ասեմ, որ վերարտադրողական տարիքը՝ այսինքն,

Ամուսնության միջին տարիքի փոփոխություն է նկատվում. Կարինե Կոյումջյան

Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանն այսօր հիմնվելով  քաղաքացիական կացության գրանցումների վրա՝ ներկայացրեց կանանց եւ տղամարդկանց ամուսնության տարիքի հետ կապված տվյալներ: Ըստ Կոյումջյանի՝ վերջին 5 տարվա դինամիկան նայելով ակնհայտ է, որ տարեկան շուրջ 100 17-ամյա աղջկա ամուսնություն է գրանցվում. «Օրինակ՝ 2010 թվականին շուրջ 57 17 տարեկան աղջկա ամուսնություն է գրանցվել: Բայց

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031