Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոկա-Կոլան» պարգեւատրեց Իսպանիա-Պորտուգալիա հանդիպման ելքը ճիշտ գուշակողներին

Հուլիս 16,2012 19:14

Դեռեւս Դոնեցկ գործուղելուց առաջ «Կոկա-Կոլա Հելենիկ Արմենիա» ընկերությունն իր անցկացրած շահումային ակցիայի հաղթողներին առաջարկել էր կռահել Եվրո 2012-ի կիսաեզրափակչի Իսպանիա-Պորտուգալիա հանդիպման հաշիվը, որպեսզի վերադառնալուց հետո նորից  հավաքվեն` ամփոփելու մեկշաբաթյա ուղեւորության արդյունքները եւ պարգեւատրելու վերոնշյալ հանդիպման ելքը ճիշտ գուշակողներին:

Օրերս Դոնեցկ մեկնած երջանիկները նորից «Կոկա-Կոլա Հելենիկ Արմենիա» ընկերությունում էին: Գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը շնորհակալություն հայտնեց իրենց ակցիային ակտիվ մասնակցելու համար եւ հույս հայտնեց, որ այսուհետ «Կոլկա-Կոլա Հելենիկ Արմենիան» ի դեմս նրանց ունի նոր բարեկամներ:

Այնուհետեւ, հայտարարվեց, որ թեեւ Իսպանիա-Պորտուգալիա հանդիպման հաշիվը ոչ ոք չէր գուշակել, սակայն երկու հոգի` «Առավոտի» մարզական էջի պատասխանատու Աշոտ Հակոբյանը եւ պատանի Շահեն Խանդկարյանը, կռահել էին հանդիպման հիմնական ժամանակի ելքը` ոչ-ոքի: Երկուսն էլ պարգեւատրվեցին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամների ինքնագրերով Եվրո 2012-ի պաշտոնական «Տանգո-12» գնդակով:

Ա. Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031