Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Եթե Առաքել Մովսիսյանը (Շմայս) հայտարարագրել է, որ եկամուտներ, միջոցներ չունի, ուրեմն չունի»

ՀՀԿ մի շարք պատգամավերներ՝ Շուշան Պետրոսյանը, Առաքել Մովսիսյանը, Կարեն Ավագյանը, Խոսրով Հարությունյանը, Ռազմիկ Զոհրաբյանը իրենց դրամական միջոցները հայտարարագրելիս ոչ մի կոպեկ չեն նշել՝ 0 դրամ: Aravot.am- ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ արդյոք ՀՀԿ այդ պատգամավորներն այնքա՞ն են հայտարարագրել, որքան ունեն: Նա պատասխանեց. «Կարծում եմ՝ դա իրական պատկերն է: Եթե Առաքել Մովսիսյանը հայտարարագրել է,

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանն 1-ին տուրում հաղթանակ տարան

 Խանտի-Մանսիյսկում մեկնարկեց շախմատի աշխարհի կանանց առաջնությունը, որին մասնակցում են 32 երկրների 64 լավագույն շախմատիստուհիներ: Մեկնարկային տուրում Էլինա Դանիելյանը հաղթեց Սոֆիկո Խուխաշվիլիին, իսկ Լիլիթ Մկրտչյանը պարտության մատնեց Քեթեւան Արախամիա-Գրանտին:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Սպարտակ Վարդանիչը պատրաստվում է արջի խորոված պատիվ տա՞լ Սամվել Բալասանյանի ինագուրացիային

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Բավրայի մաքսակետն անցնելիս, ոստիկանները բռնել էին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետախուզման մեջ գտնվող որդուն` Սպարտակ Ղուկասյանին, որը վերադառնալիս է եղել հարևան Վրաստանից: Հետաքրքիրն այն է, որ Սպարտակ Վարդանիչը մաքսակետում է հայտնվել ճիշտ այն ժամանակ, երբ մի քանի մետր հեռավորության վրա` Ղազանչի գյուղի մոտակայքում թոհուբոհ էր. շուռ էր եկել Թուրքիա ուղևորվող

Գրանցվել է աշխարհի ամենաթանկ հրավառությունը

Քուվեյթում`արաբական աշխարհում ընդունված առաջին Սահմանադրության ընդունման 50-րդ տարեդարձի առթիվով աշխարհում գրանցվել է նոր ռեկորդ: Տոնական հրավառության համար օգտագործվել է 77.282 միավոր հրավառ նյութ և հատկացվել 15 մլն դոլար: Տոնակատարությանը արված հրառավառությունը համարվել է ամենաթանկն աշխարհում: Գոյություն ունի խնձորի մի տեսակ, որի միջուկը նույնպես կարմիր է: Այս խնձորները աճեցնում են Շվեցարիայում արդեն 20 տարի:    Դանիան գտնվում է թերակղզու,

Նախագահ Սերժ Սարգսյանը դիտել է Արա Գյուլերի հայաստանյան թեմայով լուսանկարների ցուցահանդեսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի «Ակադեմիա» պատկերասրահում դիտել է աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի հայաստանյան թեմայով աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի 100-ամյակին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանները բռնել են Վարդան Ղուկասյանի արջ որսացող որդուն

Aravot.am –ի ոստիկանական աղբյուրների փոխանցմամբ, երեկ Վրաստանից-Հայաստան վերադառնալիս, ոստիկանները Բավրայի սահմանակետին բռնել են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն`Սպարտակին: Սպարտակ Վարդանիչին նախևառաջ տարել են հարցաքննության Աշոցքի ոստիկանություն, այնուհետ տեղափոխել են Գյումրի: Քիչ առաջ նա հարցաքննվում էր Գյումրու ոստիկանությունում, որտեղից, սակայն, այս պահին բաց են թողել` նրա ընկերների ծափահարությունների ներքո: Հիշեցնենք, որ պարոն Ղուկասյանի որդին հետախուզման

Վիրտուալ «հայրենասերներ»-ից մինչև copy past

Նորություն չէ, որ մի փոքրիկ լուրն էլ ֆեյսբուքում լայն քննարկման է ենթարկվում, վատն առավել ևս: Գագիկ Մկրտչյանն էլ հենց դրա դեմ է բողոքում. «Չեմ հասկանում մեր զինվորի մահվան ողբերգական լուրն անընդհատ Ֆեյսբուքում պտտեցնելու մարմաջը: Արդեն տարբեր վարիացիաներով մի 30 անգամ կարդացել եմ: Լավ, կայքերում դրեցիք՝ հասկացանք, հասկացանք, որ «հրատապ» լուրը հասցրիք ընթերցողին, հերի՞ք չի…», –

Մասնագիտությունը և քնելու դիրքը խոսում են մեր բնավորության մասին

«PR մասնագետները շփվող անձինք են: Ժամանակի ընթացքում նրանք սկում են ավելի շատ լսել, քան խոսել, քանի որ միշտ հետաքրքրված են լսարանի կարծիքով: Ոմանք նույնիսկ սկսում են հոգեբանական փորձություններ անցկացնել կենցաղում, մարդկանց վրա` իրենց մեթոդի արդյունավետությունը ստուգելու համար»,-հայտնում է hogeban.info-ն: Էկոնոմիկայի և ֆինանսների հետ առնչվող մարդիկ պատասխանատու անձնավորություններ են: Նրանց բնորոշ է կյանքի պլանավորումը, կարգավորումը, հաշվարկներով

Երիտասարդական ակումբների դաշնությունը 13 տարեկան է

«Մենք կարևորում ենք հայ երիտասարդության ներուժի միջոցով քաղաքացիական հասարակության ձևավորումն ու պետականության ամրապնդումը»,- երիտասարդության համաշխարհային օրվան նվիրված կազմակերպված համատեղ բացօթյա երիտասարդական ակցիա-ֆլեշմոբի ժամանակ նշեց Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ) նախագահ Ատոմ Մխիթարյանը: Կրկնակի տոն էր ԵԱԴ-ականների համար, նրանք ինչպես միշտ տոնական տրամադրությունը համատեղեցին ուսուցողական դասընթացի հետ: Ակտիվ ԵԱԴ-ականները անցորդներին փորձեցին ժպիտ պարգևել` միաժամանակ բացահայտելով նշանակալից օրվա

Մոսկովյան սառույցը «կորցրեց» հոմոսեքսուալիստ գեղասահորդին

Աշխարհի ամենաէքսցենտրիկ գեղասահորդներից մեկը՝ ամերիկացի Ջոնի Վեյրը, չի կարող իր մարզական վարպետությամբ հաճույք պատճառել «Գրան Պրիի» մոսկովյան փուլի հանդիսատեսին: Նա մարզումներից մեկի ժամանակ վնասել է կոնքը եւ հրաժարվել մասնակցել կամավոր ծրագրին: Վեյրի անվան հետ բազմաթիվ հետաքրքիր պատմություններ կան կապված: Մասնավորապես, որ նա գեյ է: ճիշտ է, նա մինչեւ 2011 թվականը համառորեն հերքում էր դա, սակայն,

Վնասվածքի պատճառով Վանես Մարտիրոսյանի մենամարտը դադարեցվել է

 Լոս Անջելեսում ամերիկաբնակ հայ բռնցքամարտիկ, 1-ին միջին քաշային Վանես Մարտիրոսյանի եւ ԱՄՆ-ը ներկայացնղ կուբացի Էրիսլանդի Լարայի մենամարտը դադարեցվել է 9-րդ ռաունդում՝ միմյանց գլխով բախվելու հետեւանքով Վանես Մարտիրոսյանի ձախ աչքի տակ առաջացած պատռվածքի պատճառով: Այդ պահին կողային մրցավարներից մեկը նախապատվությունը տվել էր Վանեսին՝ 86:85, մյուսը կուբացուն՝ 87:84, իսկ երրորդը գրանցել էր 86:86: Կանոնակարգի համաձայն մարտում արձանագրվեց

ՕԵԿ փոխնախագահը՝ Արամ Մանուկյանի մասին. կերպարանափոխվելու ֆանտաստիկ կարողություններ (Տեսանյութ)

«Կերպարանափոխվելու ֆանտաստիկ կարողություններով, օժտված ոմանց մեր հասարակությունը լավ է ճանաչում եւ քաջ հայտնի է, թե ինչն է պատճառը, որ մերթընդմերթ տարբեր բեմադրող ռեժիսորների հանձնարարականներ են փորձում կատարել: Ժողովուրդը լավ ճանաչում է, թե ով սկզբունքորեն ով է, հետո ինչ դիրքորոշում է ընդունում, եւ ով ինչի է վերածվում: Այդ հարցերը ուղղեք այն մարդկանց, որոնք տրամագծորեն իրենց մոտեցումներն

Այսօր մեկնարկում է շախմատի աշխարհի կանանց առաջնությունը

Այսօր Խանտի-Մանսիյսկում մեկնարկում է շախմատի աշխարհի կանանց առաջնությունը, որին մասնակցում են աշխարհի գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստուհիները: Վիճակահանությամբ Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը մեկնարկային տուրում սպիտակներով խաղում են, համապատասխանաբար, Սոֆիկո Խուխաշվիլիի եւ Քեթեւան Արախամիա-Գրանտի հետ: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Կանադայի դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստուհիների մրցակիցներն են. Ալեքսանդրա Կոստենյուկ-Տաթեւ Աբրահամյան, Մոնիկա Սոչկո-Ալմիրա Սկիպչենկո Աղաբաբյան,

«Էսքա՞ն տառապանք ու դժբախտություն մի կյանքում». հարյուր տարվա մենություն` ավիաաղետում միակ դստեր զոհվելուց հետո

76-ամյա Ջիվան Խազարյանն արդեն 16 օր է, ինչ անկողնում անշարժ պառկած է: Ծերունին տանը պատահաբար վայր ընկնելուց ստացել է ձախ ոտքի խնձորակի կոտրվածք: Արդեն 2 շաբաթից ավելի ձգվող ցավերի ու անքնության մեջ Խազարյանին խնամում է կինը՝ 75-ամյա Անժելա Գարանյանը: Միայնակ թոշակառուների համար ապրելու միակ միջոցը ամսական մոտ 70 հազար դրամ թոշակն է, որը, ըստ նրանց,

Էլինան ու Լիլիթը՝ աշխարհի առաջնությունում

Վաղը՝ նոյեմբերի 11-ին, Խանտի-Մանսիյսկում մեկնարկում է շախմատի աշխարհի կանանց առաջնությունը, որտեղ Էլինա Դանիելյանից եւ Լիլիթ Մկրտչյանից բացի հաղթողի կոչման համար պայքարելու են նաեւ այլ երկրները ներկայացնող հայ շախմատիստուհիներ՝ Էլմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանը (Ֆրանսիա), Տաթեւ Աբրահամյանը (ԱՄՆ) եւ Նատալյա Խոնդկարյանը (Կանադա): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Բանջարեղենը` ճապոնական ձեւով (տեսանյութ)

Երեխաներին բանջարեղեն ուտել սովորեցնելու լավագույն տարբերակներից մեկը դրանք ճապոնական ձեւով պատրաստելն է: Այս եղանակով պատրաստված մթերքները կոչվում են «տեմպուրա»: Ճապոնացիները տեմպուրա պատրաստում են ոչ միայն բանջարեղենից, այլեւ` մրգերից, ինչպես նաեւ` ձկնեղենից, ծովամթերքից, հավի մսից եւ այլն: Ինձ հատկապես դուր է եկել ակացիաների ծաղկաբույլից տեմպուրա պատրաստելու ճապոնական գաղափարը: Այս սննդատեսակի էությունն այն է, որ մասնատված մթերքը

Վթարի գործով հարցաքննում են թուրք վարորդի (Տեսանյութ)

Արդեն հաղորդել ենք, այսօր  Շիրակի մարզի Ղազանչի գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:  Շրջված ավտոբուսը Երեւան- Գյումրի-Ստամբուլ երթուղին է սպասարկել: Այս գործով, ըստ «Գալա» հեռուստաընկերության՝ հարցաքննվում է ավտոբուսի թուրք վարորդը: Մանրամասները՝  տեսանյութում:

Չորրորդ արծաթը ուսանողների աշխարհի առաջնությունում

Իսրայելի Էյլաթ քաղաքում ավարտվեց ծանրամարտի ուսանողական համաշխարհային 3-րդ առաջնությունը: Վերջին օրը գերծանր՝ +105 կգ, քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին Հայկ Հակոբյանը եւ Անդրանիկ Հովհաննիսյանը: Անդրանիկը երկամարտի 355 (155+200) կիլոգրամով բավարարվեց չորրորդ տեղով: Իսկ ահա նրա թիմակիցը՝ Հայկ Հակոբյանը (լուսանկարում), պայքարում էր ոսկե մեդալի համար: Ի վերջո, հայաստանցին  երկամարտում ցույց տվեց 402 (185+217) կիլոգրամ՝ նույնքան, որքան

Հրեշտակապետաց տոնին կազմակերպված ուխտերթը հերթական անգամ միավորեց «Մանանայի» երիտասարդներին (ֆոտոշարք)

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբեց Ս. Հրեշտակապետաց տոնը, որը հայտարարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Մանանա» քրիստոնեական-երիտասարդական ծրագրի մասնակից բոլոր երիատասարդների ուխտի օր: Այդ առիթով Մանանա ծրագրի կազմակերպչական խորհրդի նախաձեռնությամբ Զվարթնոց տաճարից երիտասարդական ուխտերթ կազմակերպվեց` դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի: Այստեղ «Մանանայի» մասնակիցները ներկա գտնվեցին տոնի առիթով մատուցվող Ս. Պատարագի արարողությանը: Օրվա պատարագիչն

Շրջված ավտոբուսի ուղևորներից 2-ի վիճակն անչափ ծանր է

Ինչպես հայտնի է, այսօր կեսօրին Աշոցքի շրջանի Ղազանչի գուղի մոտակայքում շրջվել էր Երևանից Ստամբուլ ուղևորվող  ավտոբուսը, որի պատճառով 1967 թվականին ծնված գյումրեցի Արաքսյա Ղազարյանը  տեղում մահացել էր,  մնացածը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրու բժշկական կենտրոն  և Աշոցք գյուղի «Տիրամայր Նարեկ» բժշկական կենտրոն: Ինչպես Aravot.am-ին փոխանցեց Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը` վթարի վայրից նորաբաց

«Հայաստան՝ սրճարաններ ու ռեստորաններ բաց երկնքի տակ». Լևոն Թոքմաջյան

«15 տարի առաջ հաշմանդամների նկատմամբ մարդկանց վերաբերմունքն ու մտածելակերպն ուրիշ էր: Այսօր հաշմանդամը լիարժեք պաշտպանված չէ: Չունի աշխատանքի եւ այլ բնագավառների իրավունք»,-այսօր «Հաշմանդամ երիտասարդների խնդիրներն ու ներգրավվածությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքում» թեմայի շուրջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» ՀԿ ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը: Նրա պնդմամբ առաջնահերթը աշխատանքի խնդիրն է՝ երիտասարդ հաշմանդամների համար,

Забинфо. «Ռուսաստանում Հայաստանի քաղաքացու դեմ գործ է բացվել զինամթերք գողանալու մեղադրանքով»

Անդրբայկալյան երկրամասի Մոգոտույ շրջանում Հայաստանի քաղաքացու դեմ քրեական գործ է հարցուվել: 34-ամյա Հայկ Մանուկյանը մեղադրվում է ռազմամթերք գողանալու մեջ: Այս մասին հայտնում է «Զաբինֆո» լրատվականը: Հայկ Մանուկյանը զորավարժարանից հավաքել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը պատկանող 134,5 հազար ռուբլի արժողությամբ զինամթերք, այնտուհետև բարձել է իր մեքենայի մեջ ու դուրս եկել զորավարժարանից: Սակայն ճանապարհին ռազմական ոստիկությունը կանգնեցրել

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքը ճանաչվեց տարվա լավագույն քաղաքային համայնք

Այսօր Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ձեւավորման  16-ամյակին նվիրված «Տարվա լավագույն համայնք-2012»  մրցանակաբաշխության ժամանակ  Սյունիքի մարզի Ագարակ քաղաքը ճանաչվեց 2012թ-ի լավագույն քաղաքային համայնք: Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը «Առավոտին» փոխանցեց, որ համայնքին տրված այսօրվա գնահատականը  մեկ օրվա կամ մեկ տարվա արդյունք չէ: Ագարակ քաղաքի ներկայիս հաջողությունը  դեռեւս նախորդ տարիներից սկիզբ դրված եւ համայնքի զարգացմանն ուղղված բոլոր այն

Գուրգեն Եղիազարյանը կկառավարի ՍԴՀԿ-ն

Հաղորդագրություն Հնչակյան կուսակցությունից.   Սույն  թվականի  նոյեմբերի  10-ին,  կայացավ  ՍԴՀԿ  ԿՎ  հերթական  նիստը  և  ընդունվեց հետևյալ  որոշումը՝ 1.Գուրգեն  Համբարձումի  Եղիազարյանին  ընտրել  ՍԴՀԿ  ԿՎ  փոխատենապետ. Որպես  ԱԺ  պատգամավոր իր  գերզբաղվածությունը  պատճառաբանելով՝  ատենապետ  Լյուդմիլա  Սարգսյանը  առաջարկեց, մինչև  ՍԴՀԿ  հերթական  համագումարի  կայանլը  ՍԴՀԿ ԿՎ  ողջ  կառավարումը  դնել  փոխատենապետ  ընկեր  Գուրգեն  Եղիազարյանի  վրա: ԿՎ  նիստի  ընթացքում  այլ  առաջարկություններ  և 

Հայ երիտասարդները չեն նշում իրենց տոնը

Նոյեմբերի 10-ը նշվում է որպես Երիտասարդության համաշխարհային օր։ Տոնը սահմանվել է 1945 թվականին։ Նոյեմբերի 10-ը նշանավորվում է նրանով, որ 1945թ. հենց այդ օրը Լոնդոնում տեղի ունեցած երիտասարդների համաշխարհային համաժողովի ընթացքում հիմնադրվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային դաշնությունը։ Այն նպատակ էր հռչակել, տարբեր երիտասարդական կազմակերպությունների համախմբելով` պայքարել հանուն խաղաղության, ժողովրդավարության, ազգային անկախության և երիտասարդների քաղաքական, տնտեսական, սոցիալական

ԱՄՆ-ում աճուրդի է հանվել աշխարհի «ամենաթափանցիկ» տունը

Արտասովոր տունը կառուցվել է դեռևս 2001 թ.-ին` գերմանացի դիզայներ Թոմ Պֆայպֆերի նախագծով։ Այժմ այն 6.75 մլն դոլարով վաճառքի է հանվել հանրահայտ Sotheby’s International Realty աճուրդում։ Տունը ստեղծվել է 168 մ ²ապակուց, գտնվում է  Նյու Յորքից ոչ հեռու՝ Հադսոն Վելիում քաղաքում: Սեփական առօրյան և, ընդհանրապես, անձնական կյանքը թաքցնելու համար,տան մեջ կառուցված են ստորգետնյա 6 սենյակներ, ինչպես

«Ղարաբաղյան պատերազմի լուսանկարը` Հյուսթոնի թանգարանում»

Հյուսթոնի արվեստի թանգարանում այս օրերին ցուցադրվում է պատերազմական լուսանկարչության անզուգական շարք: Գրում է «Էֆ Թի» հանդեսը: Շարքի մեջ ներառված է նաև Ղարաբաղյան պատերազմից 1992թ. արված մի լուսանկար, որի հեղինակն է ամերիկահայ Ալեքսանդրա Ավագյանը, 1960թ ծնված: Նկարում պատկերաված կնոջը` Լեոնորա Գրեգրոյանին, իր 4-ամյա տղայի առջև տանջել և բռնաբարել են ադրբեջանցի զինվորականները, մինչև հայ զինվորները հասել են

Asbarez. «Հայազգի զինվորը` ԱՄՆ բանակում»

«Ասբարեզ» թերթը զրուցել է ԱՄՆ բանակում ծառայության անցած հայազգի Հայկ Թովմասյանի հետ, որը ԱՄՆ-ում հեռարձակվող հայկական «Հարիզոն» հեռուստաընկերությունում մի ժամանակ լուրերի թողարկումն էր վարում: Հայկը պատմել է, որ ԱՄՆ բանակին զորագրվելը միայն ֆինանսական խնդիրների հետ էր կապված և ոչ մի հայրենասիրական նկռտումներ չկային: Նա պատմել է, որ հեշտ չէր ընկերանալ նրանց հետ, ովքեր երբեք հայ

Սկսվել է Լեոնիդների ասուպային հոսքը

Նոյեմբերի 8-22-ը (առավելապես ուժեղ՝ 13-21-ը) դիտվում է Լեոնիդների ասուպային հոսքը: Այն իր առավելագույն փուլին կհասնի նոյեմբերի 17-18-ի գիշերը, երբ մեկ ժամում հնարավոր կլինի դիտել 12-15 ասուպ: Քանի որ նոյեմբերի 13-ին Նորալուսին է լինելու, ապա թույլ ասուպներն ավելի լավ կդիտվեն նաև առավելագույն փուլին նախորդող օրերին: Լեոոնիդների ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի

Նոյեմբերի 13-14-ին տեղի կունենա Արեգակի լրիվ խավարում

Նոյեմբերի 13-14-ին տեղի կունենա Արեգակի լրիվ խավարում: Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար: Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից` Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ (լրիվ խավարում) կամ դրա մի մասը միայն (մասնակի խավարում): Մասնակի խավարումը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031