Օրվա լրահոսը
«Քաղաքական էլիտաները սկսում են սնանկանալ»
ՀՅԴ անդամ, քաղաքագետ Նվարդ Մանասյանի կարծիքով՝ առաջիկայում հիմնական զարգացումները լինելու են խորհրդարանից ու նաեւ՝ քաղաքական շրջանակներից դուրս, քանի որ այս մակարդակում քաղաքական ուժերը սպառվել են: Իսկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Անուշ Սեդրակյանն էլ կարծում է, որ առաջիկայում քաղաքական ուժերը մեծ փորձության առաջ են կանգնելու՝ ստիպված լինելով աշխատել «Ֆեյսբուքի» առկայության եւ բացարձակ թափանցիկության պայմաններում: «Առավոտ»–
Ամենավտանգավորը կլինի Գյումրիո՞ւմ ու Արթիկո՞ւմ
Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանի տեղեկացմամբ, սեպտեմբերի 9-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու մարզի 86 համայնքներում: Նշենք, որ Շիրակի մարզը ունի 119 համայնք: Թե որտե՞ղ է առավել վտանգավոր իրադրություն սպասվում, պարոն Աբրահամյանը կանխատեսում է, որ թեժ ու հետաքրքիր պայքար կլինի խոշոր համայնքներում` Գյումրիում, Արթիկում, Ազատանում: Ով ում դեմ կպայքարի, դեռ հստակեցված չէ, մարզպետարանի պաշտոնյայի
Ազատամարտիկի մահը
Անցած շաբաթ հասարակության ակտիվ մասը, որը, ինչպես հայտնի է, Հայաստանում ճնշող փոքրամասնություն է կազմում, շարունակում էր զբաղվել «Հարսնաքարով»: Ուրախալի է, որ մարդիկ հետեւողական են այս հարցում՝ այդ շարժման ակտիվիստների ցասումն անկեղծ է ու միանգամայն արդարացված: Չնայած ակնհայտ է, որ կուսակցությունները կփորձեն դա օգտագործել իրենց նպատակների համար՝ համոզելով, որ իշխանափոխության հաջորդ իսկ օրը օլիգարխներն ու նրանց
Արմեն Ռուստամյանը վստահ է, որ Հովիկ Աբրահամյանի պատճառով նոր բախումներ կառաջանան՝ «Հարսնաքարի» շուրջ
Այսօր ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հրավիրած ասուլիսում անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ «Հարսնաքարի» հետ կապված իրենց դիմումի մերժմանը՝ նշեց. «Մենք՝ պատգամավորներս, իրավասություն ունենք ցանկացած հարցով դիմելու: Մենք պարզապես խնդրել էինք, որպեսզի ամփոփ մեր տեսակետը ներկայացնի իրավասու մարմիններին: Հասկանում ենք, որ այդպիսի իրավասություն չունի, բայց կարող է այդ ամեն ինչը ներկայացնել որպես ԱԺ տեսակետ,
Սփյուռքից ժամանած լրագրողներն ավարտական վկայականներ հանձնեցին շրջանավարտներին (Տեսանյութ)
Այսօր ԵՊՀ Մշակույթի կենտրոնի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակներում կազմակերպվող «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց»-ի եւ «Սփյուռքի լրագրողների դասընթաց»-ի բացումը, որոնց մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել 15 երկրի շուրջ 50 մասնակից: «Սփյուռքի լրագրողների դասընթացի» մասնակիցները հնարավորություն կունենան տեսական եւ գործնական գիտելիքներ ստանալ Հայաստանի եւ Սփյուռքի բազմափորձ լրագրողներից, պետական եւ հասարակական
ՄԱԿ ներկայացուցիչ Մեր ջանքերը չեն համապատասխանել մարտահրավերների մասշտաբներին
Հունիսի 12-24-ը Ռիո Դե Ժանեյրոյում ՄԱԿ-ի «Կայուն զարգացման» համաշխարհային գագաթաժողովից վերադարձած հայկական պատվիրակությունն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց գագաթաժողովում իրենց մասնակցության արդյունքները: Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը ներկայացրեց գագաթաժողով տարած իրենց ազգային զեկույցը: Ըստ նրա, տարբեր բնագավառների խնդիրներին, պետական կառույցների ու քաղաքացիական հասարակության համագործակցության, կանաչ տնտեսության մարտահրավերների ու խոչընդոտներին դիմագրավելու դրույթներ եւ առաջիկա տասը տարիների
ԴԱՀԿ-ի խղճին ծանր է նստում, որ մարդուն զրկում են վերջին կացարանից
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերության արտադրած օղիների կեղծ խմբաքանակը, որոնք նմանեցված են ռուսական ու ուկրաինական հայտնի ընկերությունների արտադրանքին, Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (ԴԱՀԿ-ն) վաճառքից արդեն հանել է: Այսօր նախարարությունում տեղի ունեցած ասուլիսում այս մասին հայտնեց ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը: «Ալեքս Գրիգի» օրինախախտունը հայտնաբերել էր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական
Ֆիլմ՝ ֆիլմի մեջ, կամ Վիկտոր Էրիսեի «Հարավը» (Տեսանյութ)
Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում իսպանացի անվանի կինոռեժիսոր, Կաննի միջազգային կինոփառատոնի 2010 թվականի ժյուրիի անդամ Վիկտոր Էրիսեի ռետրոսպեկտիվ ծրագրի բացումն էր, ներկա էր նաեւ ռեժիսորը, իսկ նրա «Հարավը» ընդունվեց բուռն ծափահարություններով: «Եթե ֆիլմը հանդիսատես չունի, ուրեմն չկա, գոյություն չունի: Այնպես որ ուրախ եմ Ձեզ այստեղ տեսնելով»,- ֆիլմի ցուցադրումից առաջ ասաց Էրիսեն: Կինոն նրա ձեւակերպմամբ արվեստի միջոց է,
Չորս պարտիա` չորս հաղթանակ
Հունաստանի Ռեթիմնո քաղաքում ընթացող շախմատի միջազգային 4-րդ բաց առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ, համաշխարհային օլիմպիադայի հաղթող եւ աշխարհի թիմային չեմպիոն, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը կայացած բոլոր չորս տուրերում հաղթել է մրցակիցներին եւ հարյուր տոկոսանոց արդյունքով գրոսմայստերներ Յուրի Կրիվորուչկոյի (Ուկրաինա) ու Անդրեյ Ռիգաչովի (Ռուսաստան) հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այսօր Գաբրիելը սպիտակներով խաղում է Կրիվորուչկոյի հետ:
ՀՅԴ Գերագույն մարմնի ժողովում տհաճ հարցեր են եղել
Այսօր հրավիրած ասուլիսում ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը բացատրեց, թե ինչու են իրենք ժողովները փակ անցկացնում. «Ընտանիքում որոշումների կայացմանը հարեւանները չեն մասնակցում, բայց մենք մեր որոշման մասին հայտարարություն ենք տարածում: Խորհուրդ չեմ տա Դաշնակցության մեջ թեւեր փնտրելու, որովհետեւ Դաշնակցությունը թեւեր չունի, ունի առանցք: Այս ժողովը փաստեց, որ մենք միասնական դուրս եկանք: Դաշնակցությունը ծովի պես
Մանվել Բադալյանը վստահեցնում է՝ իրեն չեն կարող հանձնարարություն տալ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը հերքեց այն լուրը, որ իրեն ազատելու են պաշտոնից եւ նշանակելու Ագրարային համալսարանի ռեկտոր: Այս առիթով Բադալյանը նշեց. «Նախ ասեմ, որ ցանկացած ուսումնական հաստատության ղեկավարի պաշտոնը շատ ավելի պատվաբեր է, քան չինովնիկինը: Ես ինքս դասախոս եմ, մանկավարժ, շարունակում եմ իմ մանկավարժական գործունեությունն ու դա
14-ամյա տղան սեռական բնույթի բռնի ոտնձգություն է կատարել 8-ամյա տղայի նկատմամբ
Հուլիսի 6-ին Կոտայքի մարզի Սոլակ գյուղում դաժան դեպք է տեղի ունեցել` 8-ամյա տղա երեխայի հանդեպ 14-ամյա տղայի կողմից սեռական բնույթի բռնի գործողություններ են կատարվել: Գյուղի որոշ բնակիչներ մեզ հետ զրույցում պնդում էին, որ բռնաբարություն է տեղի ունեցել, սակայն, ինչպես ավելի ուշ պարզվեց` դրանք որակվել են որպես սեռական բնույթի բռնի գործողություններ: «Հուլիսի 6-ից սկսած գյուղում սովորականից
Էականորեն նվազել են բոլոր տեսակի միջնորդությունները, խնդրանքները. Մանվել Բադալյան
ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի գործունեության 2012 թվականի առաջին կիսամյակը: «Համակարգն իր գործունեության ընթացքում նախկին տարիների համեմատ բավականին սահուն գործընթացի մեջ է մտել, ինչն էլ վկայում են մեր ունեցած ցուցանիշները, վիճակագրական տվյալները: Նշեմ, որ այս կիսամյակի ընթացքում կազմակերպվել է 366 թափուր պաշտոնների մրցույթ,
ՀՅԴ-ն որոշել է՝ «Նախագահական ընտրություններին կգնանք սեփական թեկնածուով»
«Մենք պետք է առաջիկա նախագահական ընտրություններին գնանք սեփական թեկնածուով: Նախագահական ընտրությունների վերջնական որոշումը վերապահվել է Գերագույն ժողովին, որը որոշել է սեփական թեկնածուով գնալ»,- այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նա ներկայացրեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովի հայտարարությունը: Նրա խոսքերով՝ «Այսքան տարի մենք ժողով ենք անում եւ մի բացառություն չի եղել, որ ժողովից
Լեւոն Ներսիսյան. «Մեր բարձրաստիճան պաշտոնյաները հրապարակավ՝ բոլորի աչքի առաջ զենք են տալիս-առնում, եւ դա դառնում է յուրատեսակ խթան»
Հատված Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության հայաստանյան հիմնադրամի նախագահ Լեւոն Ներսիսյանի հարցազրույցից: -Այսօր շատերն իրենց հարց են տալիս՝ ինչպե՞ս եւ ինչո՞ւ հասանք այս տխուր հանգրվանին. հայ զինծառայողը սպանվում կամ վիրավորվում է ոչ թե սահմանում՝ հակառակորդի կրակոցից, այլ հայրենի «օլիգարխներից» մեկի զվարճանքի օբյեկտը «պաշտպանող» հաստավիզների ձեռամբ։ Դուք ունե՞ք հարցի պատասխանը։ -Այդ խնդիրը նոր չէ՝ ունի
Հանրահավաք` ընդդեմ «Խորանի»
Ազատության հրապարակում հուլիսի 25-ին ժամը 18:00-ին, տեղի կունենա հանրահավաք` ընդդեմ «Խորան» կրոնական կառույցի գործունեության: Այս մասին «Առավոտին» տեղեկացնում է Միացյալ Երիտասարդական Լիգայի (ՄԵԼ) համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը: «Մեր նպատակն է` ՀՀ կառավարությանը կոչ անել օրենքով դադարեցնել այդ աղանդի գործունեությունը Իսպանիայում եւ Հայաստանում: Բազմիցս բարձրաձայնել ենք Իսպանիայի հայ համայնքի անմխիթար վիճակի եւ «Խորանի» ղեկավարների կողմից շահագործման մասին:
Ուղիղ հեռարձակում. Դավիթ Սանասարյանն ու Արմեն Հովհաննիսյանը՝ «Դեմ առ դեմ»
Ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 19-րդ թողարկումը: Նախագիծը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են «Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»-ում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը եւ քաղաքացիական ակտիվիստ Արմեն Հովհաննիսյանը: Քննարկման թեման` հուլիսի 8-ին «Հարսնաքարի» առջեւ մոմավառության մասնակիցների եւ ոստիկանության միջեւ բախումը: Watch live
ՀՅԴ ԳՄ նոր կազմը
Հայտնի է ՀՅԴ ԳՄ նոր կազմը: Այսպիսով նախկին իննի փոխարեն հիմա ԳՄ անդամները 11-ն են: ՀՅԴ ԳՄ նոր անդամներն են Արմեն Ռուստամյանը, Միքայել Մանուկյանը, Հրաչյա Թադեւոսյանը, Սպարտակ Սեյրանյանը, Արսեն Համբարձումյանը, Արծվիկ Մինասյանը, Ռոմիկ Մանուկյանը, Աղվան Վարդանյանը, Հովիկ Թադեւոսյանը, Վարդան Ալեքսանյանը եւ Արտաշես Նիկոյանը: ԳՄ նախկին կազմից չկան Սիմոն Սիմոնյանը, Թաթուլ Հարությունյանը, Արա Նռանյանը եւ Հայրապետ
Գարեգին Չուզասզյանը, Տիգրան Խզմալյանը տապալեցին «Հարսնաքարի» մոտ ակցիան
Կիրակի օրվա ակցիան տապալվեց եւ տապալվեց այն պարզ պատճառով, որ վատ էր կազմակերպված։ Հայաստանում արդեն ավանդույթ դարձել, որ ինչ-որ նոր ձեւավորվող շարժումների եւ նախաձեռնությունների մեջ շատ արագ «ներդրվում» են մարդիկ, որոնք տարիներով «կորած» են ու մեկ էլ հանկարծ հայտնվում են իրենց պրովոկացիոն հայտարարություններով՝ շեղելով մարդկանց պայքարի բուն նպատակակետից։ Կիրակի օրվա ակցիայի ժամանակ «Սարդարապատ» շարժման ակտիվիստները,
Էպոսագետ Վարդան Սեդրակյան. «Միեւնույն է, ես չեմ ճանաչելու ընտրությունների արդյունքները»
Հայտնի էպոսագետ Վարդան Սեդրակյանը վերջերս հայտարարեց ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին: Հատված նրա հետ հարցազրույցից: – Դուք պնդում եք, որ գալիս եք ու հաղթելու եք նախագահական ընտրություններում։ Հաշվի չե՞ք առնում այն ահռելի վարչական ու ֆինանսական ռեսուրսները, որ ունի գործող նախագահը։ Ի վերջո, ձայներ «հաշվողն» էլ են իրենք: – Ոչ թե ես
Հովիկ Աբրահամյանը պատասխանել է «Հարսնաքարի» գործով ԱԺ 4 խմբակցությունների առաջարկին
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ պատասխանել է իրեն դիմած «Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայ ազգային կոնգրես» և «Ժառանգություն» խմբակցությունների նամակը, որով պահանջվում է հանդիպում կազմակերպել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի միջադեպի գործը վարող իրավապահների հետ, այս մասին Tert.am–ին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Ի պատասխան Ձեր գրության հայտնում եմ, որ ԱԺ նախագահը պաշտոնատար անձանց
Էմմիի սիրտը գրավել է ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյա՞նը
Օրեր շարունակ մամուլում ու տարբեր սոցիալական կայքերում ակտիվ քննարկվում է երգչուհի Էմմիի սիրավեպի մասին լուրը։ Ասում են՝ իբր Էմմին շուտով ամուսնանալու է, բայց թե ով է երգչուհու ընտրյալը, այդ մասին ոչ ոք չգիտի։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Էմմին ոչ մի անուն չտվեց, պարզապես ասաց, որ դա իր անձնական կյանքն է, եւ ինքը ոչինչ չի ուզում ասել
Հրդեհ Քաջարանում
Հուլիսի 9-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում` Քաջարանի Գայի 3 շենքի մոտակայքում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.53-ին, մարվել` 16.20-ին: «Քաջարանի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ի ավտոտնտեսության տարածքում ամբողջությամբ այրվել է փայտյա տնակ և մասամբ՝ չշահագործվող «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենա: ԱԻՆ
ՀԵԻԱ-ն առաջարկում է կենտրոնում դադարեցնել բարձրահարկերի շինարարության թույլտվությունը
Երևանի Փոքր կենտրոնի կառուցապատումն օրենսդրորեն կանոնակարգելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբում ընդգրկված «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ն նույնպես քննարկվող հիմնախնդրի վերաբերյալ ներկայացրել է առաջարկությունների փաթեթ: Ասոցիացիայի գործադիր տնօրեն Ա. Սարիբեկյանի ստորագրությամբ վավերացրած փաստաթղթում հարց է բարձրացվում Երևանում իրականացվող կանաչապատման աշխատանքների հիմնախնդրի մասին: Նշվում է, որ այդ ուղղությամբ աշխատանքները կատարվում են թերություններով, իսկ դեռ
Սուրեն Սուրենյանց. «Ռուբեն Հայրապետյանն իր կերպարով շատ ավելի բարոյական է, քան այսօր նրան անվանարկողներից շատերը»
Հատված քաղտեխնոլոգ Սուրեն Սուրենյանցի հարցազրույցից: – Ձեզ չի՞ թվում, որ Հայաստանում հիմա որոշվում է ոչ այնքան 2013 թ. նախագահական ընտրությունների, որքան 2018-ի հարցը։ – Նորմալ երկրներում այդպես էլ պետք է լիներ, օրինակ, ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում երբ քաղաքական թիմը մասնակցում է ընտրության, ոչ միայն կաբինետի կազմն է հրապարակում, այլեւ ուրվագծվում են հաջորդ ընտրությունների ծրագրերը։ Մեր
Ղարաբաղի նախագահի թեկնածուներից մեկը ինքնաբացարկ հայտնեց
Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածու Վալերի Խաչատրյանը երեկ երեկոյան Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել ինքնաբացարկի մասին դիմում։ Հանձնաժողովը այսօր բավարարեց Խաչատրյանի դիմումը։ Այսպիսով, Ղարաբաղի նախագահի պաշտոնի համար ընտրապայքարը կշարունակեն երեք թեկնածուներ։ Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ «Ազատություն» ռադիոկայան
Այրվել է ավտոմեքենա
Հուլիսի 9-ին, ժամը 19.55-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Րաֆֆի-Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկում այրվում է «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.15-ին, մարվել՝ 20.23-ին: Այրվել է «ՌԱՖ» մակնիշի 67 ՕՏ 742 պ/հ ավտոմեքենան: Վարորդ` 1978 թ. ծնված Ա. Ավետիսյանը տեղափոխվել է «Ճառագայթային
Հայաստանում հնարավո՞ր է անվտանգ ապրել ՝ առանց օլիգարխիայի հրոսակախմբի հետ բախվելու
Հարց. Արդյոք Հայաստանում հնարավոր չէ անվտանգ ապրել ՝ առանց օլիգարխիայի հրոսակախմբի հետ բախվելու։ Պատասխան. Հարցը բավականին հռետորական է։ Այստեղ չեմ տեսնում քաղաքական կամ ԱԺ պատգամավորի մեկնաբանություն տալու անհրաժեշտություն։ Իսկ ինչո՞ւ չենք տեսնում արդյունքը, հարցը տվե՛ք պայքարողներին։ Եթե կան բացասական երեւույթներ, եթե կա Ձեր ասածի պես քրեական օլիգարխիա կոչվածը, ապա նման դեպքերը պետք է առաջացնեն մտահոգություն։
Հրդեհ` «Պրահա» հյուրանոցում
Հուլիսի 10-ին, ժամը 07.56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ադոնցի 19 հասցեում գտնվող «Պրահա» հյուրանոցի տանիքում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հյուրանոցի 1-ին հարկում գտնվող շոգեբաղնիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.10-ին, մարվել` 08.17-ին: Ամբողջությամբ այրվել է շոգեբաղնիքը՝ 12 քմ, նախասրահի
Ո՞վ է կրելու հսկայական գումարներից Հայաստանը զրկելու պատասխանատվությունը
Օրերս Հանրապետական կուսակցության պատճառով Հայաստանը զրկվեց Եվրոպական Միության նշանակալի օգնությունից՝ Հայաստանին նվիրվելիք դոնորների հավաքը հետաձգվեց մինչեւ նախագահական ընտրություններ։ Այսինքն, Սերժ Սարգսյանն ու վարչապետը շարունակում են մտնել մեր՝ քաղաքացիների ու հարկատուների գրպանը, միաժամանակ թույլ չտալով պետության առավել արագ զարգացում։ Նման առաջին դեպքը 2008-2009 թվականներին էր, երբ կրկին կեղծված ընտրությունների պատճառով ՀՀ-ին զրկեցին 78 միլիոն ԱՄՆ դոլարին


















































