Օրվա լրահոսը
Նորածնին թողել են անօգնական և հեռացել
Նոյեմբերի 6-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս է ահազանգել մի քաղաքացի և հայտնել, որ իր հարևանի դռան դիմաց նորածին երեխա են թողել և հեռացել: Նույն օրը, ժամը 21.00-ին, մեկնած օպերատիվ խմբին Ջրվեժ թաղամասի մի բնակչուհի հայտնել է, որ ժամը 19.30-ին անհայտ անձն իրենց շենքի 3-րդ հարկում գտնվող 9-րդ բնակարանի մուտքի դռան դիմաց
Բոզոյանը Էդվարդ Նալբանդյանին հիշեցնում է, որ Գորբաչովին էլ էին զանգում ու շնորհակալություն հայտնում
Այսօր քաղաքագետ Երվանդ Բոզոյանը «Զարկերակ» ակումբում հրավիրած ասուլիսում ասաց, որ ինքն Օբամային գնահատում է ավելի չափավոր, զուսպ գործիչ. «Օբամայի ընտրությունով, կարծում եմ, մեր տարածաշրջանում առանձնապես էական փոփոխություններ չեն լինի»: Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ ամերիկացիները ընտրեցին Օբամային՝ քաղաքագետը պատասխանեց. «ԱՄՆ-ում ընտրությունների վրա էապես ազդում է այդ երկրում սոցիալ-տնտեսական վիճակը: Ամերիկացիների վիճակը երբ քիչ թե շատ
Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը՝ Վեյկ-ան-Զեեի շախմատային փառատոնում
Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի երկու առաջատարները՝ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը, 2013 թվականի հունվարի 12-ից 27-ը Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում մասնակցելու են շախմատային «Tata-Steel» ներկայացուցչական փառատոնին: Ուժեղագույնների «A» խմբում Արոնյանի մրցակիցները լինելու են Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Վիշվանաթան Անանդը, Պենտալա Հարիկրիշնան, Սերգեյ Կարյակինը, Հիկարու Նակամուրան, Վան Հաոն, Հոու Յիֆանը, Պետեր Լեկոն, Անիշ Գիրին, Լյուկ վան
Արդարադատության նախարարը հիմար բամբասանք համարեց Գուրգեն Եղիազարյանի ասածները (Տեսանյութ)
«Հիմար բամբասանքները չեմ կարող մեկնաբանել եւ ձեռնպահ եմ մնում»,- Aravot.am-ին ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝անդրադառնալով ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուգեն Եղիազարյանի ասածներին, թե արդարադատության նախարարությունում հենց վերահսկողության վարչության պետի եւ նախարարի տեղակալներից մեկի ձեռքին է իրական իշխանությունը, ովքեր էլ «կոորդինացնում» են ՔԿՀ-ները «նայողներին»: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Քաղաքագետը՝ ՕԵԿ-ի մասին. «Մահացած ուժը երբեք չի վերակենդանանա»
«Եվրոպական եւ համաշխարհային փակ ակումբներում ընդունում են անդամներ նույն մեխանիզմով: Ես ոչ մի բան չեմ ասում, չեմ մեկնաբանում, դուք ասացիք, ես էլ ասացի… չեմ ասում՝ ինչ են այդ փակ ակումբները, դրանք կարող են լինել սիգար ակումբից մինչեւ օթյակներ: Ես ուրիշ ոչ մի բան էլ չեմ ասելու»,- Aravot.am-ին ասաց քաղաքագետ Կարեն Քոչարյանը՝ մեկնաբանելով ՕԵԿ անդամագրվելու համար
Միջազգային փորձագետ. «Գրահենությունն» անբուժելի հիվանդություն է դարձել
Այսօր «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի «Վիվալդի» սրահում մեկնարկեց հեղինակային և հրատարակչական իրավունքների պաշտպանության արդի խնդիրներին նվիրված երկօրյա միջազգային սեմինարը, որը կազմակերպել է «Գրքի հարթակ» նախագիծը, Հրատարակիչների միջազգային ասոցիացիան եւ Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիան: Սեմինարն անցկացվում է Թարգմանիչների եւ հրատարակիչների 6-րդ միջազգային ֆորումի, «Երեւանը գրքի 2012թ. համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Սեմինարի նպատակն է`
Գտնվել է զինվորի բուժման համար անհրաժեշտ գումարը
Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ պաշտպանության նախարարությունը առողջապահության նախարարության հետ համատեղ արդեն փոխանցել է զինվոր Արթուր Քոչարյանի բուժման համար անհրաժեշտ 67.000 ԱՄՆ դոլարը: Այսօր առավոտյան «Արյան կենտրոն»-ում շրջանառվող խոսակցություններից տեղեկացանք, որ փոխանցումը արդեն կատարվել է: Կեսը փոխանցել է պաշտպանության նախարարությունը, մյուսը կեսը՝ առողջապահության նախարարությունը: Արմեն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Ս. Սաֆարյանը՝ ԲՀԿ-ի առաջարկության մասին. «Մեկ խնդիրը դեռ բավարար չէ նախագահական ընտրություններից առաջ մեկ միասնական թիմ դառնալու համար»
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտարարություն էր տարածել և տեղեկացրել այն մասին, որ ԲՀԿ-ն սկսում է քաղաքական կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ: Գնահատելով ՀՀ ներքաղաքական զարգացումները՝ տիկին Զոհրաբյանը նկատում է. «Վերլուծելով մեր քսանամյա անկախության ճանապարհը, այսօրվա քաղաքական կոնյունկտուրան և զարգացման հեռանկարները, մենք գտնում ենք, որ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման, քաղաքական մենաշնորհի վերացման, ինչպես
Դատավո՞ր դառնալ, թե՞ Հայրենիքը պաշտպանել
Որքանո՞վ է բարոյական դատավորների 823 հազար դրամ միջին աշխատավարձը Այս օրերին Ազգային ժողովի հանձնաժողովներում քննարկվում է 2013-ի պետական բյուջեի նախագիծը: Բախվում են տեսակետներ, հնչում են մեղադրանքներ, պոպուլիստական կոչեր, իշխանության ներկայացուցիչների եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ մեկ լուրջ, մեկ կիսահեգնական տոնով «փոխհրաձգություններ» են բռնկվում: Սակայն ցավալի է, որ պետբյուջեի նախագծում փոփոխման ենթակա դրույթները պատգավորները չեն նկատում կամ
ՀՀԿ փոխնախագահը՝ «Գելափի» հարցման մասին
Հատվածներ ՀՀԿ փոխնախագահ, Հանրապետական խորհրդարանական խմբակցության անդամ ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հարցազրույցից: -«Գելափի» վերջին հարցումներից հետո տեսակետներ հնչեցին, թե՝ որքան էլ նախագահի վարկանիշը բարձր է հավանական մյուս թեկնածուներից, հանրային աջակցության մեկնարկային 28 տոկոս ցուցանիշը բավարար չէ առաջին փուլում հաղթելու համար՝ կլինի երկրորդ փուլ։ ՀՀԿ-ն պատրա՞ստ է իրադարձությունների նման զարգացման։ -Սա «Գելափի» առաջին հարցումն է՝ այդ տոկոսները
Հումորային հայտարարություններ «ՉԻ»-ից
Գովազդ Ուշադրությո՛ւն: Ուղարկիր «Սրտացավ քաղաքացի» SMS հաղորդագրությունը «Ժառանգության» կարճ համարին եւ մասնակցիր սարերի շարժման ազգանվեր գործին: Մեկ հաղորդագրության արժեքը՝ հազար դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): Րաֆֆի Հարցում Ըստ Gallup-ի հարցումների, եթե նախագահական ընտրությունները տեղի ունենային առաջիկա կիրակի օրը, Սերժ Սարգսյանը 28 տոկոսով ավելի շատ կվճարեր հացումների համար «Չորրորդ ինքնիշխանություն»:
Համախմբվեք, բայց միայն իմ անձի շուրջ
Նախագահական ընտրություններին, ինչպես ասում են, բան չի մնում, եթե նկատի ունենանք նաեւ մեկ ամիս հետո «մեկնարկող» համաժողովրդական ամանորյա մարաթոնը: Սակայն ընտրական մրցավազքի այս ընթացքն էլ ցույց է տալիս, որ մենք անհուսորեն հեռու ենք նախընտրական քաղաքակիրթ մշակույթից: Ներքաղաքական դաշտի ցաքուցրիվությունը, միջկուսակցական եւ ներկուսակցական խժդժությունները ասվածի լավագույն վկայությունն են: ՀՀԿ-ն, իր ուժերի վրա վստահ, կամ լռում է,
Ազգային ջերմությունը քաղաքային տրանսպորտում
Էդգար Աղաբեկյանը գրում է. «Ամեն առավոտ երթուղային տաքսում հասկանում ես, թե որքան մարդ կա կանգնած քո մեջքին, ու որքան մարդ է այս կյանքում հենվում քեզ վրա… հիշեք ձեր կարեւորությունը ու նաեւ այն, որ դուք երբեք մենակ չեք»։ Այս գրառմանը պատասխանում է Լուսինե Մանուկյանը. «Ես իմ ամբողջ կյանքի ընթացքում այսքան մոտ չէի զգացել ազգիս ջերմությունը, որքան
Թունավորված երեխաների վիճակն այժմ նորմալ է
ՀՀ առողջապահության նախարարությունն ահազանգ է ստացել այն մասին, որ նոյեմբերի 6-ին, ժամը 16-17-ին Արարատի մարզի Արարատ գյուղի մանկապարտեզից սննդային թունավորման ախտանշաններով Արարատի հիվանդանոց է տեղափոխվել 7 երեխա։ Բժիշկները հորդորել են հիվանդանոց բերել նույն մանկապարտեզի բոլոր այն երեխաներին, ում մոտ թեկուզ շատ թեթև ախտանշաններ կան։ Արդյունքում, ժամը 17-18-ին հիվանդանոց է տեղափոխվել ևս 6 երեխա։ 3-4 տարեկան
Հրայր Թովմասյան. ՀՀ կառավարությունը խնդրել է ԵՄ աջակցությունը
«Քրեակատարողական հիմնարկներում խնդիրները շարունակում են մնալ բազմաշերտ: Երբեմն մենք իրականացնում ենք ծրագրեր, որոնք տպավորություն են թողնում , թե Եվրոպայից եկած մեր ընկերներն են ասում այսպես արեք: Բայց դրանք մեր խնդիրներն են, մեր պահանջներն են: Եվրամիությունը միայն օժանդակել է , ուղղորդել է՝ ինչպես անցնել այդ ճանապարհը»,- այսօր ԵՄ հայաստանյան գրասենյակում ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ ներկայացնելով
Դեսպան Նազարյանի ելույթը ՄԱԿ-ում. դեռեւս չեն սպիացել Արցախի հանդեպ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերքերը
Նյու Յորքում ընթանում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանն ու նրա հիմնական կոմիտեների աշխատանքները: Օրակարգի «Ռասիզմի, ռասայական խտրականության ու անհանդուրժողականության այլ ձևերի վերացում» կետով այսօր ելույթ ունեցավ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը: ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ դեռեւս չեն սպիացել Արցախի հանդեպ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերքերը, եւ, որ այդ երկիրը շարունակում է պետական
Կրկին երկրաշարժ է զգացվել Կապանում
Այսօր առավոտյան ժամը 10:25 րոպեի սահմաններում Կապանում երկրաշարժ է զգացվել, որն այս անգամ ավելի երկար ու ավելի ուժ է զգացնել տվել, ինչն էլ շատ բնակիչների մոտ խուճապ է առաջացել: «Պառկած էի տեղաշորումս, մեկ էլ սենյակն ուժեղ շարժեց ու պատուհանները սկսեցին զնգզնգալ, մտածեցի պարսիկի մեքենա է ճանապարհով անցնում, բայց տեսա, էլի է շարժում ու կարծես չի
«Տեր-Պետրոսյանը թեկնածու դառնալու իրավունք չունի, նախ ինքը թող Դ. Շահնազարյանի, Կ. Ռուբինյանի հետ կապված խնդիրները լուծի»
Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում լրագրողների հարցին՝ պատրաս՞տ եք համախմբվել գաղափարի շուրջ՝ բացառելով սեփական թեկնածուին՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պարզաբանեց. «Այս պահի դրությամբ այդ հարցը մեր առջեւ դրված չէ: Այս պահի դրությամբ մենք ունենք մեր թեկնածուն, թե համագումարի ընթացքում ինչ որոշում կընդունի մեր թեկնածուն՝ հարց է»: Նա «Ազատ դեմոկրատների» հետ ապահարզանից նախընտրեց չխոսել՝ ասելով. «Ապահարզանի մասին
Ուղիղ միացում. Արմեն Մարտիրոսյանն ու Սուքիաս Ավետիսյանը՝ «Դեմ առ դեմ»
Դիտեք «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 54-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը եւ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Watch live streaming video from aravot at livestream.com Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ:
Երջանիկ Աբգարյան. «Ավելի լավ է մնան ՀԱԿ ներսում եւ պայքարեն ճիշտ տեսակետների համար»
Անդրադառնալով ՀԱԿ անդամ, «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանի քննադատություններին՝ ուղղված ՀԱԿ-ին, ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե շատ դրական է վերաբերվում այդ փաստին. «Ավելի լավ է մնան ներսում եւ պայքարեն ճիշտ տեսակետների համար, քան թե դուրս գան ու խոսեն, այդ ամենը շատ տգեղ է երեւում»: «Ժողովուրդ»
Մսուր-մանկապարտեզում թունավորվել է 13 երեխա
Նոյեմբերի 6-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով հիվանդանոց են տեղափոխվել Արարատ գյուղի 13 անչափահաս բնակիչներ: Պարզվել է, որ երեխաները սննդային թունավորումը ստացել են գյուղի մսուր-մանկապարտեզում: Նրանցից երեքը մնացել են հիվանդանոցում`լրացուցիչ բուժօգնություն ստանալու, իսկ մյուսները առաջին բուժօգնություն ստանալուց հետո վերադարձվել են տուն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: ՀՀ
Իրանի երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ տարածքում
Այսօր տեղական ժամանակով 10.26-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7-8 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 38.52˚ և արևմտյան երկայնություն 46.74˚: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը՝
Մեկնարկում է պատանիների աշխարհի առաջնությունը
Այսօր Սլովենիայի Մարիբոր քաղաքում մեկնարկում է շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը (8-18 տարեկաններ): Հայաստանի ներկայացուցիչները մասնակցում են բոլոր տարիքային խմբերի մրցաշարերին (բացի 8 տարեկան աղջիկների պայքարից): Խաղատախտակների առջեւ մեր հանրապետության պատիվը պաշտպանելու են տասը տղա եւ վեց աղջիկ, որոնց մեջ կան միջազգային մրցումների որոշակի փորձ ունեցող պատանիներ եւ աղջիկներ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Արմեն Մարտիրոսյան. «Ստյոպա Սաֆարյանն արդեն հաղթած է»
«Մեր մոտ քաղաքական իշխանությունը մոնոպոլիզացված է: կոռուպցիայի դեմ պայքարը սկսելու համար պետք է նախ քաղաքական մոնոպոլիան բացառել»,- այսօր «Պոստ Սրիպտում» ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա, եթե իշխանությունը հերթական իմիտացիան է անելու՝ պետությունը ոչինչ դրանից չի շահելու. «Որոշելիքն իրենցն է»: Անդրադառնալով թիվ 1 ընտրատարածքում Ստյոպա Սաֆարյանի առաջադրմանը, Արմեն Մարտիրոսյանը նշեց,
Ի՞նչ սկզբունքով են «փորձաշրջան անցնում» ՕԵԿ շարքերն ընդունվել ցանկացողները
ՕԵԿ–ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը տեղեկացրել է, որ արդեն այսօր «Օրինաց երկիրը» մոտ 10 հազար անդամ ունի, եւ նրանք բոլորը երկու ամիս փորձաշրջան են անցել։ «ՉԻ» – Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններից հետո ՕԵԿ բոլոր կառույցները լուծարվեցին, որովհետեւ այդ կուսակցությունն ավելի քիչ ձայն ստացավ, քան անդամների թիվն էր, այսինքն՝ բազմաթիվ ՕԵԿ-ականներ այլ կուսակցության օգտին էին քվեարկել: Բայց
ՀԱԿ անդամը՝ ՀԱԿ խմբակցության մասին. «7 մանդատ ստացան ու պրակտիկ գործ չեն անում»
Հատվածներ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի հարցազրույցից: – Պարոն Մարգարյան, ՀԱԿ–ը հայտարարեց, որ հանրահավաք է անելու սեպտեմբերին, այնուհետեւ՝ հոկտեմբերին։ Այժմ նոյեմբերն է, ի՞նչ է կատարվում ՀԱԿ–ում, ասելի՞ք չկա։ – Դե, դուք տեսնում եք, ինքներդ պատասխանեցիք հարցին, երբ որ մենք ասում ենք՝ պետք է, որ ոչ թե միայն հանրահավաք անել, այլեւ շրջաններում աշխատել, ժողովրդին
Ընտրությունների արդյունքում «ստատուս քվո»-ն ԱՄՆ-ի Կոնգրեսում պահպանվեց
Ըստ նախնական գնահատականների, հանրապետականները կպահպանեն վերահսկողությունն ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նկատմամբ, իսկ դեմոկրատները կշարունակեն վերահսկել ԱՄՆ-ի Սենատը: Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները կարևոր մի քանի հաղթանակ են տարել՝ պահպանելով իրենց դիրքը Սենատում: Այսպես, Մասաչուսեթս նահանգում պարտություն է կրել ներկայիս սենատոր Սքոթ Բրաունը, ընտրապայքարում հաղթանակ է տարել դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող իր մրցակից Էլիզաբեթ Ուորենը: Վիրջինիա նահանգում հաղթանակ է տարել
Սպառնացել է հրկիզել բնակարանը
Նոյեմբերի 6-ին, ժամը 16.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Խաչատրյան 24 շենքի 23-րդ բնակարանի բնակիչը սպառնում է հրկիզել բնակարանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ 1951 թ. ծնված Վրեժ Սադյանը, գտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակում, հրդեհել է իր տան պատշգամբը: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Դույլի մեջ այրվել է ստվարաթղթի
Այսօր շքերթ չի լինելու
Այսօր Հոկտեմբերյան մեծ հեղափոխության 95-րդ տարեդարձն է, տոն, որն ամեն տարի հիշվում է միայն կոմունիստների կողմից: Եվ չնայած Հոկտեմբերյան հեղափոխության օրը` նոյեմբերի 7-ը տարեցտարի նվազում է հետաքրքրել մարդկանց, այս անգամ էլ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը իր ձեւով է նշելու տոնը: Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ Կոմկուսի գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանը ասաց. «Շքերթի տեսքով միջոցառում չի լինելու: Քանի
Քաղտեխնոլոգ. Գործնականում գրեթե հավանական չէ, որ Գագիկ Ծառուկյանը սատարի Լեւոն Տեր-Պետրոսյանին
Հատված քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հարցազրույցից: – Հնարավո՞ր է առաջիկա նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը սատարի Լեւոն Տեր–Պետրոսյանին։ – Տեսականորեն, իհարկե, չի բացառվում, սակայն գործնականում գրեթե հավանական չէ, որովհետեւ ԲՀԿ-ն իր ազդեցիկությամբ շատ ավելին է, քան Հայ ազգային կոնգրեսը, եւ ընդհանրապես քաղաքականության մեջ ընդունված է, որ մի քիչ ավելի թույլն է ուժեղին


















































