Օրվա լրահոսը

Բարգավաճի ձիով քայլը

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն, նախագահական ընտրություններին ընդառաջ, քաղաքական այլ ուժերի հետ խորհրդակցություններ է սկսելու կառավարման խորհրդարանական համակարգի, ինչպես նաև 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու շուրջ: Նա նշել է, որ 2013թ. ընտրվող նախագահը գործելու է մինչև 2017թ. խորհրդարանական ընտրությունները և այդ ընթացքում քաղաքական մյուս ուժերի հետ իրականացնելու է սահմանադրական համապատասխան

Գ. Եղիազարյանը ԲՀԿ-ի առաջարկի մասին. Եթե այդ դեպքում էլ ընտրություններն անեն այնպես, ինչպես հիմա, ոչ մի տարբերություն չի լինի»

Երեկ ԲՀԿ  խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն  է տարածել՝ նշելով, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական այլ ուժերի հետ խորհրդակցություններ է սկսելու խորհրդարանական համակարգի անցնելու հարցի շուրջ: Այս օրերին կուսակցությունը քննարկումներ է ունենալու տարբեր քաղաքական ուժերի հետ՝ տեսնելու, թե արդյոք հնարավորություն կա այս գաղափարի շուրջ համախմբվելու: Aravot.am-ը ՀՀ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ  զրույցներում փորձում

ՎՐԱՑԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ

Սուլիկո, Բուլիկո, Գիձինա, Բիձինա, Բիձինա, Բիձինա:

Միթ Ռոմնին ընդունեց իր պարտությունը

Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին րոպեներ առաջ ընդունեց իր պարտությունը երեքշաբթի օրը անցկացված նախագահական ընտրություններում։ Ռոմնին այդ հայտարարությունը արեց` ելույթ ունենալով իր աջակիցների առջեւ Մասաչուսեթս նահանգի Բոսթոն քաղաքում։ Հանրապետական թեկնածուն հայտնեց, որ զանգահարել է իր դեմոկրատ մրցակից Բարաք Օբամային եւ շնորհավորել նրան ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս պահի դրությամբ, Օբաման Ընտրիչների կոլեգիայում ապահովել

ԲՀԿ-ի հայտարարությունից հետո թվաց, թե թե փետրվարին ոչ թե նախագահ, այլ խորհրդարան ենք ընտրելու

Մինչ բոլորը սպասում են, որ ԲՀԿ-ն կհայտարարի, թե ինչ է մտածում ՀՀ նախագահի ընտրությունների մասին, ինչ է պատրաստվում անել՝ հանդես է գալու սեփական թեկնածուո՞վ, թե՞ սատարելու է գործող նախագահին, ԲՀԿ-ն հանդես եկավ բոլորովին այլ հայտարարությամբ։ Տեսական ֆրազների ու բարի ցանկությունների շարադրանքից կարելի է առանձնացնել թերեւս միայն երկու միտք, որ իրենք նախընտրում են խորհրդարանական կառավարման համակարգը

Օբաման հաղթանակ է տարել ընտրություններում

ԱՄՆ-ի 2012 թվականի նախագահական ընտրությունների նախնական գնահատականների համաձայն, երկրի նախագահի պաշտոնում վերընտրվել է ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Բարաք Օբաման՝ պարտության մատնելով հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիին: Վերջին գնահատականների համաձայն, դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Օբաման հավաքել է Ընտրիչների կոլեգիայի 275 ձայն, մինչդեռ իր մրցակիցը ստացել է 203 ձայն: Ըստ նախնական գնահատականների, Օբաման հաղթանակ է տարել Կոլումբիա շրջանում՝ մայրաքաղաք Վաշինգտոնում,

ԲՀԿ-ն առաջիկա օրերի ընթացքում խորհրդակցություններ է սկսելու քաղաքական ուժերի հետ

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել. «Նախագահական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել և, բնականաբար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդում այդ հարցի շուրջ մենք ունենում ենք քննարկումներ։ Ասեմ, որ այդ քննարկումներում կուսակցության քաղաքական խորհուրդը առաջնային է համարում ընտրությունների բովանդակությունը, օրակարգային հարցերը ու, բնականաբար, կարևորագույն հարցերից մեկն այն է, թե ի՞նչ է առաջարկվելու հասարակությանը: Մենք

Գարեգին Նուշիկյան. «Ես հայտարարագրել եմ այնքան գումար, որքան ունեցել եմ»

«Ես դժվարանում եմ ուրիշների փոխարեն պատասխանել: Ամեն մեկը կարող է իր համար պատասխանել: Ես հայտարարագրել եմ այնքան գումար, որքան ունեցել եմ»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես պատասխանեց Գարեգին Նուշիկյանը մեր հարցին՝ ԱԺ պատգամավորների հայտարարագրած դրամական միջոցների ցանկից կարո՞ղ ենք ասել, որ ամեն դեպքում ԲՀԿ-ն է ամենաանկեղծ խմբակցությունը, որովհետեւ ամենահարուստն է: Ընդունված է պատգամավորների հայտարարագրերի այդ ցանկը

Ա. Աշոտյան. «Որակյալ կրթական ծառայությունները պետք է մատչելի լինեն լավ սովորող ուսանողների համար»

Այսօր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Լոռի կատարած այցելության շրջանակներում Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի գիտական խորհրդի հետ հանդիպման  ժամանակ, խոսելով  բարձրագույն կրթության ոլորտում տիրող կոռումպացվածության մասին, նշեց, որ կրթական ոլորտի կոռուպցիոն երեւույթների առկայության աստիճանը ոչ միայն հանրության, այլեւ  նախարարության հուզող խնդիրներից մեկն է: «Կան սկզբունքային հարցեր, որոնք մտահոգում են եւ մեզ, եւ  հանրությանը:

«Դեմ առ դեմ». Սուքիաս Ավետիսյան եւ Արմեն Մարտիրոսյան

Նոյեմբերի 7-ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 54-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը եւ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:  Քննարկման թեման` կառավարության հակակոռուպցիոն պայքարը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն: Նաեւ Skype-ով` aravot.online օգտատերին:

ՀԱԿ-ականը` նախկին ՀԱԿ-ականին. «Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագրերի ամենամեծ կողմնակիցն ինքն էր»

«ՀԱԿ-ն այսօր ինքնուրույն քաղաքական գործոն չէ, որպես ինքնուրույն քաղաքական գործոն ինքը գոյություն չունի»,-օրերս մամուլի ասուլիսում հայտարարել էր ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը: Այսօր ՀԱԿ անդամ Քրիստոնեաժողովրդավարական միության նախագահ Սոս Գիմիշյանին Aravot.am-ը հետաքրքրվեց` կիսո՞ւմ է պարոն Շահնազարյանի այս կարծիքը: «Ես չէի ցանկանա մեկնաբանել պարոն Շահնազարյանի ասածը: Ինչ-որ տեղ կոռեկտ չեմ համարում: Ժամանակին, բայց ինքն էր կողմնակից

ԵՃՇՊՀ-ի ռեկտոր.«Շախմատը նաեւ ինժեներական մտածողության ծրագրերից մեկն է»

Հոկտեմբերի 21-26-ը Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում կայացել է «Կովկասը մեր ընդհանուր տունն է» ուսանողական միջազգային փառատոնը: Հայաստանից մասնակցել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանը: Համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի խոսքով, իրենք մասնակցել են ինչպես մշակութային միջոցառումներին, այնպես էլ շախմատային մրցաշարին: Վերջինի ժամանակ ԵՃՇՊՀ-ի երեք ներկայացուցիչները` Հովհաննես Քելեջյանը, Դավիթ Պապիկյանը եւ Նարե Առաքելյանը, հաղթել են բոլոր

Թարգմանիչների համաժողովից ակնկալիքներ կան

«Համաժողովը ակտուալ է եւ նպատակային, միջոցառումը ունի հետաքրքիր պատմություն եւ էվոլուցիոն զարգացում: Ամեն տարի նրա կարեւորությունը եւս մեկ անգամ նշվում է: Լուրջ հարթակ է գրահրատարակիչների, գրականագետների համար: Նախարարության տեսակետը դրական է, ակնկալում ենք նոր արդյունքներ»,- Aravot.am-ի հետ զրույցում նոյեմբերի 5-8-ը Երևանում անցկացվող Թարգմանիչների և հրա­տա­րա­կիչների 6-րդ միջազ­գա­յին համաժողովի մասին ասաց  ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ  Արթուր

Պարսիկ տաքսիստը

Օրեր առաջ ինձ հետ մի շատ հետաքրքիր դեպք պատահեց: Հրազդան քաղաքից, որտեղ ես ապրում եմ,  Երևան հասնելը տարբերվեց նախորդներից, քանի որ այս անգամ մեր տաքսու վարորդը պարսիկ էր…: Սկզբում, մենք, ուղեւորներս, չէինք նկատել այդ փաստը: Ինչպես հաճախ է պատահում, ամբողջ ճանապարհին հնչում էր արևելյան երաժշտություն, այնպես որ պարսկերեն երաժշտությունը մեզ չզարմացրեց: Հանկարծ մեր վարորդի բջջայինին

Միքայել Մելքումյանը՝ ԲՀԿ-ի հարստության եւ հայտարարագրումների մասին

 ԱԺ պատգամավորների հայտարարագրած դրամական միջոցերի ցանկի համաձայն, խորհրդարանում ամենահարուստ խմբակցությունը ԲՀԿ-ն է: Այսօր Aravot.am-ը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց՝ դրանից կարո՞ղ ենք եզրակացնել, որ ԲՀԿ-ն ամենասերտ կապերն ունի բիզնեսի հետ: Նա պատասխանեց. «Ախր, այդպես ճիշտ չի այդ հարցադրումը: Կարող է, ասենք, մի կուսակցություն ընդունեն հազարավոր փոքր ու միջին ձեռնարկատերեր, մի կուսակցությունում մարդիկ լինեն, անհատներ, որոնք

Белапан. «Հայաստանն ու Բելառուսը գտել են ապրանքաշրջանառությունը մեծացնելու ուղիները»

Բելառուսն ու Հայաստանը գտել են ապրանքաշրջանառության աճը խթանելու ուղիները: «Բելապան» լրատվական գործակալության փոխանցմամբ այսօր հայտնել է Բելառուսի արտաքին գործերի առաջին տեղեկալ Ալեքսանդր Միխնևիչը, ըստ նոյեմբերի հինգին կայացած առևտրատնտեսական համագործակցության երկու կողմերի հանձնաժողովների հանդիպման արդյունքի: Ըստ Միխնևիչի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը չի համապատասխանում եղած պոտենցյալին: Այն մեծացնելու հեռանկարներից է Բելառուսական գյուղտեխնիկայի ներկրումը Հայաստան լիզինգային գործընթացով, նորարարական

Գեներալ Մանվելի աշխատասենյակն ապականվել է

ԱԺ պատգամավորները ամառային արձակուրդների ընթացքում իրենց աշխատասենյակները վերանորոգեցին, տեղափոխեցին իրենց գույքը, որպեսզի ԱԺ աշնանային նստաշրջանին արդեն ունենան հարմարավետ սենյակներ:  Ողջ օգոստոս ամսվա ընթացքում բուռն նորոգման, «ուբոռկայի» մեջ էր նաեւ գեներալ Մանվել Գրիգորյանի աշխատասենյակը, որը հայտնվել էր լրագրողների ուշադրության կենտրոնում հատկապես իր գույքով: Սակայն այսօր մենք տեսանք, թե ինչպիսի վերոնորոգման եռուզեռ է նրա սենյակում: Պարզվում է՝

Քաղաքական իրական «տորգը» տեղի է ունենում Հայաստանի ներսում, ոչ թե «դրսում»

«Քաղաքական իրական «տորգը» տեղի է ունենում Հայաստանի ներսում եւ այս պահին տեղի է ունենում Հայաստանի երկու հիմնական քաղաքական ուժերի միջեւ՝ Հանրապետական կուսակցության եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության միջեւ գոյություն ունեցող, կամ գոյություն չունեցող, ուղղակի կամ անուղղակի բանակցություններում։ Իսկ արտաքին գործոնները միգուցե նպաստող դեր են խաղում, բայց ոչ այդքան որոշիչ», այսօր «Առավոտ»-ի հետ զրույցում նշեց Կովկասի ինստիտուտի

Հրանուշ Խառատյան. «Ռուբեն Հայրապետյա’ն, մարդ եղիր, արի’ դատարան» (տեսանյութ)

 «Ես պահանջում եմ, որ նա հերքի իր զրպարտանքը և ներողություն խնդրի մարդկանց վիրավորելու համար: Եթե դատարանում Ռուբեն Հայրապետյանը կապացուցի, որ ես՝ Հրանուշ Խառատյանս, փող եմ վերցնում, փողով քաղաքական պատվեր եմ կատարում, պատվերի շրջանակում կատարում եմ այնպիսի գործողություններ, որոնցից բխած նա կարող է ինձ այդպես անվանարկել, ես պատրաստ եմ բարձրաձայն ներողություն խնդրել Ռուբեն Հայրապետյանից»,-  այսօր լրագրողների

Վրացի փորձագետ. «Անկարան չի խանգարի վրացական երկաթուղու վերականգնմանը»

Աբխազիայով անցնող երկթուղու վերականգնումը երկար, զգայուն, բայց շատ կարևոր գործընթաց է: «Ռեգնում» լրատվական գործակալությանն է հայտնել վրացի փորձագետ, Վրաստանի պետական համալսարանի պրոֆեսոր Էմզար Ջեգերենայան: Ըստ նրա այս հարցի լուծման գործընթացում կարող են ծագել բազմաթիվ խնդիրներ. «Օրինակ, եթե դրանք տրանսպորտային փոխադրումներ են, ապա հստակ փաստաթղթերի բազայի ձևավորման անհրաժեշտություն է ծագում` թե ինչպես են ձևակերպվելու բեռներն ու

ԲՀԿ առաջնորդի նվիրած տրակտորները ճանապարհին են

Գյումրին ԲՀԿ- ի «տիրակալությանն անցնելու» կապակցությամբ  դեռևս սեպտեմբերին այս կուսակցության  առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 10 աղբատար մեքենա  ու 10 ձյունամաքրիչ տրակտոր  էր նվիրել  Գյումրիին: Սակայն, Aravot.am-ին հասած տեղեկություններով, վերջերս  ԲՀԿ-ական վերնախավը, այցելելով Գյումրի ու տեսնելով համաքաղաքային աղբանոց տանող ճանապարհը, որը գտնվում էր ողբերգական վիճակում, հրաժարվել էր  նախատեսած  նվերը Գյումրի ուղարկել այնքան ժամանակ, քանի դեռ կարգի չի

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյան. «Ստեղնաշարի մի հպումով դպրոցը հասանելի կլինի»

Այս տարվա հոկտեմբերի 15-ից ՀՀ 1401 դպրոց միացված է մեկ միասնական ցանցի եւ սպասարկվում է մեկ կենտրոնից: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը, այս պահին Հայաստանի դպրոցների  98%-ը սպասարկվում է մեկ կենտրոնական ցանցի միջոցով, ելք ունի ինտերնետ, որի համար վճարում է պետությունը, իսկ 2013թ.  հունվարից ծածկույթը 100%-անոց կլինի:

Այլընտրանքային ընտրությունները՝ փրկօղակ

Ֆեյսբուքում գործող «Իրազեկ եւ Կողմնորոշված սերունդ» խումբը (ԻԿՍ) տեւական ժամանակ քարոզչական աշխատանք է ծավալում արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի վերականգնման եւ հայաստանյան ներքաղաքական կյանքին Սփյուռքի մեր հայրենակիցներին ներգրավելու ուղղությամբ, հատուկ կար¨որելով համացանցի միջոցով այս խիստ կարեւոր հարցերը հանրության ուշադրությանն արժանացնելու հանգամանքը: Խմբի գործունեությանը եւ նախաձեռնություններին անդրադարձել են Հայաստանի եւ Սփյուռքի գրեթե բոլոր տպագիր եւ

Reuters. «Թուրքիայում մտադիր են անցնել նախագահական համակարգի»

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը խորհրդարանում ներկայացրել է նախագահական համակարգի անցնելու առաջարկություն, որը քայլ է դեպի առաջիկա նախագահություն, որի պաշտոնը հույս ունի զբաղեցնել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Ռոյթերս» լրատվական գործակալության փոխանցմամբ այսօր հայտնել է Թուրքիայի փոխվարչապետը: Այժմյան համակարգով Թուրքիայի նախագահը մեծ մասամբ խորհրդանշական դեր ունի, բայց կուսակցությունը նպատակադրված է նոր սահմանադրության բարեփոխումների գործընթացի շրջանակներում

«The MAG»-ը չի տապալվի»

Հայաստանյան ամսագրային հեղեղին շուրջ 15 օր է, ինչ միացել է «The MAG»-ը: Գլխավոր խմբագիրը մասնագիտությամբ ռադիոտեխնիկ Էդգար Ավետյանն է: «Առավոտի» հետ զրույցում նշելով, որ ամսագիրը ինտելեկտուալ-մշակութային է եւ ուղղված է երիտասարդությանը, Ավետյանն ասաց. «Մեր օրերում երիտասարդները շատ ժամանակ են վատնում ինտերնետում, խճճվում ու լճանում սոցցանցերում: Ամսագրի 9 բաժիններում՝ Նորաձեւություն, Կինո, Երաժշտություն, Գրականություն, Խոհանոց, Կոկտեյլ, Գիտելիք,

Վերջին անգամ չարչրկված թեմայի՝ արհեստական կուսաթաղանթների մասին

Այս թեման, ցավոք, դարձել է ամենաքննարկվողներից մեկը, ինչը, իհարկե, անլուրջ է: Բազում առավել կարեւոր հարցեր կան, քան զուտ բիզնեսային շահեր հետապնդող արհեստական կուսաթաղանթը: Թեման ժամանակավրեպ է, քանի որ անցյալ տարվա դեկտեմբերին «Առավոտ» օրաթերթում անդրադարձել եմ այս հարցին՝ տալով մասնագիտական գնահատական եւ վերլուծություն: Երեւույթը նոր չէ, պարզապես որոշ լրատվամիջոցներ վերընթաց ու «շիկացած» ռեյտինգային սանդղակ ապահովելու եւ

Արմեն Աշոտյան. «Բարձրագույն կրթության ոլորտը դեռեւս չի ձերբազատվել կոռուպցիոն երեւույթներից»

«Վերջին տարիներին Լոռու մարզում իրականացրած բազմաթիվ ծրագրերը ցույց են տալիս, որ կառավարությունը ճիշտ ճանապարհ է ընտրել, եւ կրթական ոլորտի բարեփոխումները իրենց արդյունքները տալիս են»:,-այդ մասին այսօր Լոռու մարզ կատարած այցելության ժամանակ ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարի փոխանցմամբ` համաշխարհային բանկի աջակցությամբ ու իրենց ջանքերով Լոռու մարզում միայն  այս տարի 14 նախակրթարան է 

Զինծառայողներն ինքնակամ լքել են զորամասն ու դիմել զեղծարարությունների

Երեք զինծառայողներ ինքնակամ լքել են զորամասն ու դիմել բազում զեղծարարությունների: ՀՀ ՊՆ 54574 զորամասի ժամկետային զինծառայող Արման Դավիթյանը՝ կոչումով շարքային, 2012 թվականի օգոստոսի 4-ին, ժամը 24-ի սահմաններում, համածառայող, կոչումով շարքային Արթուր Աշոտի Վարդանյանի հետ ինքնակամ թողել են զորամասը, միասին նստել պատահական տաքսի ավտոմեքենա, ուղեւորվել  դեպի «Այրարատ» կինոթատրոն։ Մինչ այդ Ա.Վարդանյանը պայմանավորվել է Ա.Դավիթյանի հետ, որ

«Առավոտ» օրաթերթի մրցաշարը ճանաչում է ձեռք բերում

«Հայաստան» մարզական միության մարզադահլիճում կայացավ «Առավոտ» օրաթերթի կազմակերպած սեղանի թենիսի ավանդական` 5-րդ մրցաշարը ԶԼՄ-ների միջեւ, որի ժամանակ 12-ից ավելի լրատվամիջոցների ավելի քան 30 աշխատակիցներ պայքարեցին տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնությունների հաղթողներին ու մրցանակակիրներին որոշելու համար: Միջոցառման նպատակը սեղանի թենիսի միջոցով առողջ ապրելակերպն ու մասսայական ֆիզկուլտուրան լրատվական դաշտ տեղափոխելն է, այն կենսակերպ դարձնելը, ինչը, արդեն կարելի

«Հարսնաքարի» գործով տուժող. «Բեմադրիչը ես չեմ»

Ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության եւ եւս 4- ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկելու կապակցությամբ Գարիկ Մարգարյանի, Արման Խաչատրյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Բաղդասարյանի, Դավիթ Ադամյանի, Արթուր Բաբլոյանի դեմ հարուցված քրեական գործով այսօր տուժող, ռազմական բժիշկ Արտակ Բայադյանին հարցաքննեց նաեւ ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Պաշտպանին հետաքրքրում էին Նորայրի գործողությունները: Ըստ Արտակի` Նորայրը ավտոկայանատեղի է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031