Օրվա լրահոսը

«Ես իրեն պետք է վնաս տամ, նայի դրանից դու էլ չտուժես». «Արարատ 73» տաքսի սերվիսի տնօրենին ասել է ՀՀԿ-ական Հայկ Բաբուխանյանը

39-ամյա Վահան Ղազարյանը 2002 թվականից մինչեւ 2007 թվականը աշխատել է «Իրավունք» թերթում։ Ավելի որոշակի՝ նա եղել է Հայկ Բաբուխանյանի անձնական վարորդն ու թիկնապահը։ 2007 թվականից Վահանն այլեւս չի աշխատել Բաբուխանյանի մոտ, սակայն նրանից երիտասարդը դեռեւս վերջնական չի ազատագրվել։ Ավելին՝ «նախկին շեֆը» հիմա էլ բացահայտ սկսել է ահաբեկել Վահանին։ «ՉԻ» հետ զրույցում Վահանը պատմեց. – Անցյալ

Եվրամիությունը հետաձգում է Հայաստանի հարցով դոնորների համաժողովը

Եվրամիությունը առայժմ հետաձգում է Հայաստանին ֆինանսապես օժանդակելու նպատակով խոստացած դոնորների համաժողովը՝ ակնարկելով, որ խորհրդարանական ընտրությունները լիովին չեն արդարացրել ակնկալիքները, եւ այժմ Բրյուսելում սպասում են 2013-ի նախագահական ընտրություններին։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասել է կառույցի՝ ընդարձակման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակը՝ Փիթեր Ստանոն։  Հիշեցնենք՝ նույն պաշտոնյան խորհրդարանական ընտրություններից առաջ՝ անցած տարվա

Պատմություն առարկայի թեստերի հարցերով դիմորդներին մոլորեցնում են

«Ժողովուրդ»-ի խմբագրություն էր այցելել մանկավարժ Մարիետա Պետրոսյանը, որը դժգոհում էր 2012 ուսումնական տարվա հայոց պատմություն առարկայի ընդունելության քննական թեստերի հարցերից։ Դրանք, ըստ մանկավարժի, այնպիսի հարցեր են, որոնց միջոցով պարզապես դիմորդներին մոլորության մեջ են ցանկանում գցել։ «Սովորաբար թեստերը պետք է կազմվեն այնպես, որ վիճելի հարցեր երեխայի առջեւ չդրվեն, դրան գումարած՝ խիստ գիտական ձեւով կազմված նախադասությունները դիմորդներին

Ցուցարարը ինսո՞ւլտ է տարել կառավարության շենքի առջեւ (տեսանյութ եւ ֆոտոշարք)

Այսօր կառավարության շենքի առջեւ խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների հարազատների հետ արդեն մի քանի օր հացադուլ հայտարարած զինծառայող Ռուբեն Միքայելյանի մայրը՝ Շամիրամ Միքայելյանն էր եկել : Նա պատմում էր, որ սրտի արատով որդուն բանակում սպան ստորացրել է ու հասցրել ինքնասպանության, իսկ հիմա էլ քրեական գործ են հարուցում զինծառայությունից խուսափելու համար: Շամիրամի մայրը թոռան համար օգնություն

Ընդդիմությունը նախագահի առնվազն երեք թեկնածու կունենա

ՀԱԿ-ի հանրահավաքի ասելիքը օրակարգային կարելի էր այլեւս չհամարել, քանի որ ընտրությունների թեման ՀԱԿ-ի խորհրդարան անցնելով ի վերջո փակվեց, ու անգամ հանրահավաքի հրավիրումն այս պահին ժամանակավրեպ էր: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ արհեստական թե ինքնաբերաբար` ՀԱԿ-ը փորձում է օրակարգ բերել քաղաքական ընդդիմության բոլոր միավորների հետ համագործակցելու խնդիրը, որի ուղղորդումը կարծես այս պահին ՀԱԿ-ի ցանկությունների եւ

Վիտալի Բալասանյան. «ՀՅԴ շարքերը չեն ենթարկվելու կենտրոնական կոմիտեի որոշմանը»

Հատված ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի հարցազրույցից։ – Այստեղ տեղեկություններ կան, որ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եկել է Ղարաբաղ եւ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո, առանց Ղարաբաղի դաշնակցականների հետ խորհրդակցելու, հայտարարել է, որ ՀՅԴ-ն Բակո Սահակյանին է սատարելու, ինչից հետո տեղի դաշնակցականները հայտարարել են, որ դուք եք իրենց թեկնածուն։ Դա ի՞նչ պատմություն է, ովքե՞ր

ԼՂ կարգավորումն «կենսական» նշանակություն ունի ԵՄ-ի հետ Հայաստանի ինտեգրման համար, ասել է Էշթոնը

  Մեդիամաքս: ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր Ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ասել է, որ առաջընթացը ԼՂ հակամարտության կարգավորման «կենսական նշանակություն ունի Եվրամիության հետ Հայաստանի քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրման ներուժի լիարժեք օգտագործման համար»: Այս մասին հայտնել է ԵՄ Բարձր Ներկայացուցչի խոսնակը` հունիսի 27-ին Բրյուսելում կայացած Քեթրին Էշթոնի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից

Որքան ծանր է բարոյահոգեբանական վիճակը, այնքան փոքրանում են պայքարելու ուժն ու ցանկությունը

Արտագաղթի մասին զարհուրելի թվեր, ինքնասպանությունների մասին զարհուրելի լուրեր, զարհուրելի պատմություններ սպանությունների մասին՝ որդին հորը, փեսան՝ աներորդուն, սկեսրայրը՝ հարսին, հարեւանը՝ հարեւանին, երթուղայինի վարորդը՝ մեկ ուրիշ վարորդի, օլիգարխի թիկնապահները՝ ՊՆ բժշկին, մայրը՝ երեխաներին, թոռը՝ տատիկին եւ աղքատություն, աղքատություն, աղքատություն, անհուսություն ու էլի անհուսություն, սա է այսօրվա Հայաստանը։ Բայց սա դեռ ոչինչ, այս ամենի հետ՝ չկա ապագա, ապագային

ԵՄ-Հայաստան հարաբերությունները նման են ինքնաթիռի՝ արագություն վերցնելու հետ

«Կոնգրես» հյուրանոցում սկսվել է արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով Հայաստան-Եվրամիություն ենթահանձնաժողովի 3-րդ նիստը: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ԱԳՆ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը եւ Արեւելյան համագործակցության բաժանմունքի ղեկավար Ջոն Քեյերը: Արդարադատության նախարար Հ. Թովմասյանը անդրադարձավ հավաքների ազատությանը, հավաքների մասին օրենքի փոփոխությանը, որն, ըստ նրա, ավելի առաջադեմ է, քան Եվրամիության օրենսդրությունը: Նա

Լրագրողին հարցաքննել են ՔԿՀ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի գործով

Երեկ ինձ կանչել էին Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննվելու ՔԿՀ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի գործով, որը մեղադրվում է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանության համար։ Հարցաքննությունը տեւեց մոտ 5 ժամ։ Ինձ ուղղված բոլոր հարցերը վերաբերում էին Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի 2003 թվականին գողացված կտավների շուրջ կատարած լրագրողական հետաքնությանը։ Այս փաստը, որ ԱԱԾ-ն հետաքրքրվում է ազգային

Գաղտնիքներ չեն մնացել

Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է, որ աշնանը քաղաքական դաշտում սպասվում են վերադասավորումներ: Ինչ-որ բան իսկապես սպասվում է, քանի որ փետրվարին նախագահական ընտրություններ են, և բնական է, որ քաղաքական ուժերն արդեն աշնանից կսկսեն դիրքավորվել դրանց ընդառաջ: Սակայն ի՞նչ վերադասավորումների մասին կարող է լինել խոսքը, եթե ներկայումս ձևավորված է մի ստատուս քվո, որը ըստ էության չի թողնում

ՇԱՄՇՅԱՆ

Я всегда с собой беру Видеокамеру.

Հայտնաբերվել է կորածի դին

Հունիսի 26-ին, ժամը 10.20-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի դաշտերում կորել է Հրազդանի Երևանյան խճուղու 2-րդ նրբանցքի թիվ 131 տան բնակիչ` 1950 թ. ծնված Ռաֆիկ Գյուրջյանը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի 10 հրշեջ-փրկարար, որոնք ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ: Երեկոյան որոնողական աշխատանքները դադարեցվել

Թերությունների այն ծավալը, որը ներկայացրել է ԵԱՀԿ-ն, իրավունք չպիտի տար ընտրությունները օրինական համարել

ԵԱՀԿ-ն հրապարակեց խորհրդարանական ընտրությունների մասին վերջնական զեկույցը, որը պարունակած գնահատականներով, բացարձակապես չի տարբերվում նախնականից: Սակայն այն ընդհանրական մոտեցումը, որը դրսևորել են այս զեկույցը կազմողները, վիրավորանք է ոչ միայն Հայաստանի իշխանության, այլև ողջ ժողովրդի նկատմամբ: Օրինակ, ինչպե՞ս հասկանալ, որ մի կողմից նշում են, թե ընտրություններն անցել են «բարեփոխված օրենսդրությամբ», իսկ մյուս կողմից` ընդգծում, որ«որոշ ուժեր» չարաշահել են վարչական ռեսուրսը,

Վճռաբեկ դատարանը ինքնահռչա՞կ

Վճռաբեկ դատարանի կամայականություններն այլևս չհանդուրժող փաստաբանների բողոքի ակցիայի ու գործադուլի քննադատությամբ ու վճռաբեկ դատարանի պաշտպանությամբ օրերս հանդես եկավ իմ կողմից հարգված իրավաբան Արա Ղազարյանը , որն իր մոտեցումը փորձեց հիմնավորել հետևյալ փաստարկներով. «փաստաբանները նշում են, որ իրավական որոշակիություն գոյություն չունի, որովհետեւ վճռաբեկ դատարանը նմանատիպ գործերով տարբեր որոշումներ է կայացնում»: Մեր պահանջները և դրանց հիմնավորումները նման

Նռնակը պայթեցնելուց առաջ ամուսինը գրկել է կնոջը

Հունիսի 27-ի առավոտյան   Տավուշի մարզի Նավուր գյուղի բնակիչ, 1959թ. ծնված Վալենտին Սարգսյանը գնացել է աներոջ տուն եւ պայթեցրել նռնակ, որի հետեւանքով  ինքը, իր  կինը՝ 1961թ. ծնված Լիանետա  Պետրոսյանը եւ Վալենտինի  աներձագի կինը՝ 1951թ. ծնված Թամարա Հարությունյանը, տեղում զոհվել են: Վալենտին Սարգսյանի աներձագ, 1950թ. ծնված  Բորիս Պետրոսյանը ժամը 14-ի սահմաններում հրազենային վերքերով տեղափոխվել է  Բերդի բժշկական

Սերժ Սարգսյանը Բելգիայում է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն: Հանրապետության նախագահը Բրյուսելում  հանդիպում է ունեցել Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը: Կարևորվել է Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցության զարգացումը: Անդրադարձ է եղել Ասոցացման համաձայնագրի, Խորը և համապարփակ ազատ առևտրի

Բալիկը` ցանցում

Այս շաբաթ երկու հայտնի մարդիկ իրենց բալիկներին ներկայացրել են լայն հանրությանը: Նրանցից մեկը Ալեսանդրա Ամբրոսիոն է, որը Ֆեյսբուքի իր էջում դրել էր փոքրիկ որդու` Նոյի  նկարը, մյուսը Ջեսիքա Սիմփսոնն է, որը դստեր լուսանկարը  տարածել է twitter-ի իր էջում: Իհարկե, երգչուհու երկրպագուները ավելի վաղ հնարավորություն ունեցել են փոքրիկ Մաքսվելին տեսնել People ամսագրում: Ի դեպ, People-ը դրա

Քարաբերդցի դպրոցականները համատարած զրկվել են կույրաղիքներից

Այսօր Aravot.am հետ զրույցում  Անիի տարածաշրջանի Քարաբերդ գյուղի բնակիչները հայտարարեցին, թե իրենց գյուղի դպրոցականները համատարած զրկվել են կույրաղիքներից: Նրանց ասելով` լեռնային այս  գյուղում մշտապես ձմեռ է, իսկ  դպրոցում  10 տարուց ավելի է` ջեռուցում չկա: Թեև գազը կրթօջախից  10 մետր հեռավորության վրա է գտնվում, բայց ոչ մեկը չի ստանձնում այն դպրոց հասցնելու գործը, և գյուղի երեխաները

Փեսան հարսին անօգնական թողնում է ջրում

Հարսանեկան արարողության ընթացքում հարսը, փեսան և հրավիրվածները որոշում են նկարվել ջրի մոտ, սակայն այնտեղից բոլորը միասին հանկարծակիորեն վայր են ընկնում : Հետաքրքիրն այն է, որ փեսան հայտնվելով ջրում՝ խուճապի է մատնվում, և թողնելով հարսին շտապում է դուրս գալ ջրից, հետո միայն հասկանում է, թե ինչ է կատարվում ու շտապում օգնել, փեսան հավանաբար մի պահ մոռացել

Թիկնապահն իրավունք չունի բարձր խոսելու

Թիկնապահն իրավունք չունի ընդհարվել հաճախորդի հետ եւ նրա նկատմամբ ուժ կիրառել: «Եթե ռեստորան է կամ հյուրանոց, կամ այլ համալիր է, ինքը պաշտպանում է իր տունը, այդ կառույցը համարվում է իր տունը , տան մեջ չպետք է թողի կռիվ լինի, խոսակցություն բարձր խոսալ, խոսա բացատրի, եթե չեն հասկանում, ոստիկանություն դիմի»,- անդրադառնալով Հարսնաքարի հունիսի 17-Ին ՊՆ ռազմական

Աներոջ տան վրա նռնակ նետողը հոգեկան հիվանդ չի եղել

Այսօր առավոտյան Տավուշի մարզի Նավուր գյուղում կատարված ողբերգության հեղինակ 53-ամյա Վալենտին Սարգսյանը հոգեկան հիվանդ չի եղել, նյարդային վարքով էլ չի առանձնացել: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Վալենտին Սարգսյանին, իր խոսքերով, շատ լավ ճանաչող Նավուրի գյուղապետ Արամ Նիգոյանը: Նշենք, որ այսօր արտառոց դեպք է գրանցվել Տավուշի մարզի Նավուր գյուղում: Ամուսիններ 53-ամյա Վալենտին Սարգսյանը եւ 60-ամյա

«Եթե ես սկսեմ նեղել իմ գյուղացուն, ո՞նց կարող եմ դրանից հետո աշխատել այդ մարդկանց համար»

 Համայնքապետերին  նոր լիազորություններ տալու մասին խոսակցությունները մտահոգությունների առիթ են դարձել: Վերջերս ՀՀ Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի պարզաբանումները` համայնքապետերին նոր լիազորություններ տալու հետ կապված, Լոռու մարզի Բազում համայնքի ղեկավարին անհանգստությունների առիթ են տվել: Վաչե Տերտերյանի խոսքերով` համայնքապետերին տրվելու է լիազորություն` պարտք ունեցող բնակիչների նկատմամբ վարչական ակտ կիրառելու: Թեեւ դեռ չկա օրենք կամ օրենքի նախագիծ, այնուամենայնիվ,

Քարաբերդցիները սպառնում են բոյկոտել նախագահական ընտրությունները

Այսօր Անիի տարածաշրջանի Քարաբերդ գյուղում  հուշարձան կանգնեցրրին արցախյան պատերազմի հերոսներից մեկի`Հակոբ Իսպիրյանի հիշատակին: Եվ մինչ  մարզի բարձրաստիճան պաշտոնյաները` Շիրակի հոգևոր թեմի առաջնորդը,  դատախազը, ոստիկանապետը,  ազատամարտիկները հարգում էին  հերոսի հիշատակը, գյուղացիները, լրագրողներին տեսնելուն պես, իրենց բողոքն էին ներկայացնում կառավարությունից: Վերջիններիս ասելով` իրենք գյուղովի ձայն են տվել Հանրապետական կուսակցությանը , որպեսզիՀՀԿ-ականները  կարգի բերեն Քարաբերդ-Մարալիկ ավտոճանապարհը, սակայն «շան

Ձերբակալվել է Գյումրիում հնչած կրակոցների մասնակիցներից մեկը

Ինչպես Aravot.am-ին տեղեկացնում են Շիրակի մարզի դատախազությունից ,  նախորդ օրը  ձերբակալվել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ , ԲՀԿ-ական Արտաշես Սարգսյանի որդին` Ռուստամը, որը պարզվում է, նույնպես մասնակցություն է ունեցել խոհարարի պատճառով ծագած վիճաբանությանը: Հիշեցնենք, որ մոտ 10 օր առաջ  «ինչու՞ իմ խոհարարին խլեցիր» թեմայով թունդ ռազբորկա էր սկսվել երկու շաուրմանոցների  տերերի` Շիրակի մարզի

Վաղը, օրվա առաջին կեսին, չեն գործի թիվ 64, 11, 92, 97 միկրոավտոբուսային եւ թիվ 47 ավտոբուսային երթուղիները

Մայրաքաղաքի թիվ 64,11,92 և 97 միկրոավտոբուսային և  թիվ 43 ավտոբուսային երթուղիներում անցկացվող մրցույթով պայմանավորված՝ հունիսի 28–ին, օրվա առաջին կեսին, նշված երթուղիներում ժամանակավորապես կդադարեցվի ուղևորների սպասարկումը։ Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակչության ներողամտությունը։ Երևանի քաղաքապետարան  

ՀԱԿ-ի հայտարարությունը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցի մասին

Հրապարակվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի` Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքում իրականացրած դիտորդական առաքելության վերջնական զեկույցը: Զեկույցում մասնավորապես ասված է. «Ընտրությունները, որոնք անց են կացվել կատարելագործված օրենքի հիման վրա,  բնութագրվել են մրցակցային, դինամիկ ու հիմնականում խաղաղ ընտրարշավով, որը, սակայն, նշանավորվել է գործընթացի հանդեպ վստահության ցածր մակարդակով: Ընտրությունների մասնակիցների կողմից ընտրարշավի պայմանների որոշ խախտումները, այդ թվում վարչական ռեսուրսի

Աշոտ Ադամյան. «Պատգամավորները անլուրջ վերաբերմունքով շարունակելու են աշխատել» (Տեսանյութ)

Դերասան Աշոտ Ադամյանին նոր ձեւավորված Ազգային ժողովի աշխատանքի մասին կարծիք կազմելու համար ժամանակ հարկավոր չէ . «Ես ընտրություններն եմ տեսել, ու վերաբերմունքս համազոր է այդ ընտրությունների ընթացքին»: Նա մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ պատգամավորները անլուրջ վերաբերմունքով էլ շարունակելու են աշխատել առաջիկա տարիներին. «Ոնց ընդունվեց, այդպես էլ ստանում ես օրենքը,  օրենքի կիրառումը»: Նա նաեւ հավելեց,

Վլադիմիր Գասպարյանը «պոչիկով լակոտներ» եւ «չորսոտանիներ» ասելով նկատի չի ունեցել հայցվորին

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սուքոյանը ավարտեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության` պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին գործի քննությունը` ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի: Դատական ակտը կհրապարակվի հուլիսի 11-ին: Այսօր դատարանում հանդես եկավ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀ ոստիկանապետ, գեներալ Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների

«ՀԱԿ-ը փորձում է օգտագործել ԲՀԿ-ին, իսկ դա անիրականանալի է» (տեսանյութ)

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ԲՀԿ-ի քաղաքական պահվածքը վերլուծելով, օրեր առաջ հայտարարեց, թե ԲՀԿ-ն դեմ է կոնկրետ վարչապետի անձին և հաստատ ԲՀԿ-ում կարող են մտածած լինել, որ իրենք կարող են հավակնել վարչապետի պաշտոնին: Ուստի Aravot.am-ը ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ պատգամավորը համաձա°յն է «Ժառանգության» ներկայացուցչի հետ: Պարոն Հարությունյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն նախընտրական ամբողջ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031