Լրահոս
Օրվա լրահոսը

Աներոջ տան վրա նռնակ նետողը հոգեկան հիվանդ չի եղել

Հունիս 27,2012 20:15

Այսօր առավոտյան Տավուշի մարզի Նավուր գյուղում կատարված ողբերգության հեղինակ 53-ամյա Վալենտին Սարգսյանը հոգեկան հիվանդ չի եղել, նյարդային վարքով էլ չի առանձնացել: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Վալենտին Սարգսյանին, իր խոսքերով, շատ լավ ճանաչող Նավուրի գյուղապետ Արամ Նիգոյանը:

Նշենք, որ այսօր արտառոց դեպք է գրանցվել Տավուշի մարզի Նավուր գյուղում: Ամուսիններ 53-ամյա Վալենտին Սարգսյանը եւ 60-ամյա Լիոնետա Պետրոսյանը վիճել են, ինչի արդյունքում կինը հեռացել է տանից`գնալով հայրական տուն: Դրանից հետո ամուսինը` Վալենտին Սարգսյանը, մարտական նռնակ է նետել աներոջ տան վրա, որտեղ եղել է իր կինն ու աներորդու ընտանիքը: Արդյունքում տուժել է 4 մարդ. ինքը` Վալենտին Սարգսյանը, կինը՝ 60-ամյա Լիոնետա Պետրոսյանը, աներորդու կինը՝ 61-ամյա Թամարա Հարությունյան մահացել են, իսկ աներորդին՝ 53-ամյա Բորիս Պետրոսյանը, դեմքի մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է Բերդի հիվանդանոց: «Վնասվածքներ շատ ունի, բայց կապրի»,- ասաց Արամ Նիգոյանը:
Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930