Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանությունները շարունակում են թմրամիջոցներից կախում ունեցող անձանց նկատմամբ պայքարի պրակտիկան»

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը թմրամիջոցների դեմ  պայքարի միջազգային օրվա կապակցությամբ   Հունիսի 26-ը թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է, որը հռչակվել է 1988 թ-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, կարևորելով թմրամիջոց  գործածող  անձանց իրավունքների պաշտպանությունը, մշտական ուշադրության կենտրոնում է պահում ՀՀ իշխանությունների կողմից վավերացված «Թմրամիջոցների և հոգեներգործուն

Հեռախոսների էկո-վարկանիշավորման համակարգ՝ Հայաստանում

Orange-ը  հնարավորություն է տալիս պատասխանատու լինել բնության նկատմամբ Մեզանից յուրաքանչյուրը աշխարհի վրա կյանքի ընթացքում թողնում է իր բնապահպանական հետքը: Որքան մեծանում է այդ հետքը, այնքան խնդիրներ են ստեղծվում մեր երեխաների ու ապագա սերունդների համար, որովհետեւ Երկիր մոլորակի ռեսուրսներն անսահմանափակ չեն: Այսուհետեւ Orange-ը մեզ աննախադեպ հնարավորություն է տալիս որքան հնարավոր է փոքրացնել այդ հետքը, ավելին՝ նույնիսկ

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2012 թ. հունիսի 26-ի հանրահավաքում (տեսանյութ)

Սիրելի հայրենակիցներ, Թող տարօրինակ չթվա, որ Հայաստանի ներքին խնդիրները մի կողմ թողած, ելույթս սկսում եմ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի քննարկմամբ։ Դա բացատրվում է այդ բնագավառում տեղի ունեցած վերջին նշանակալի զարգացումներով։ Հունիսի 18-ին Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքում հրապարակվեց Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների՝ Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված չորրորդ համատեղ հայտարարությունը, որն, իմ կարծիքով, այնքան

Արդարադատության նախարարությունը պատասխանում է Մարդու իրավունքների պաշտպանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից 26/06/2012 թվականին տարածվել է «Արդարադատության նախարարությունը խախտել է մարդու իրավունքները» վերնագրով հաղորդագրություն, որում  ՀՀ արդարադատության նախարարությանը մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարումն (ԴԱՀԿ) ապահովող ծառայության ծառայողներին ենթադրյալ ապօրինի գործողությունների համար պատասխանատվության ենթարկելուց հրաժարվելու վերաբերյալ: ՀՀ արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը մարդու խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը

ՀՀ եւ Ավստրիայի նախագահները մասնակցել են հայ-ավստրիական գործարար համաժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանը և պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերն այսօր մասնակցել են երկու երկրների գործարարների մասնակցությամբ կայացած հայ-ավստրիական գործարար համաժողովին: Հայաստանի և Ավստրիայի նախագահների ներկայությամբ ստորագրվել են երկու երկրների միջև մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես, ստորագրվել են՝ հուշագիր Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի և Ավստրիայի դաշնային տնտեսական պալատի միջև

Նիկոլ Փաշինյան. «Սերժանտական իրավապահները մի հարմար պահի ազատ կարձակեն մարդասպաններին»

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ՀԱԿ հանրահավաքում նշեց, որ Մարտի մեկի մարդասպանները շրջում են ազատության մեջ. «Քաղաքական մյուս ուժերի օրակարգից նրանց բացահայտելու պահանջը ակնհայտորեն դուրս է մնացել: Նրանք սպասում են մի հարմար պահի գործը կասեցնելու՝ անհեթեթ պատճառանանությամբ: Սերժանտական հատուկ քննչական ծառայությունը վաղուց դա իրականացրած կլիներ, եթե չլիներ ՀԱԿ-ի սկզբունքայնությունը: ՀԱԿ-ը միակ քաղաքական ուժն է, որ

Գյումրիում դատում են այն երիտասարդին, ով ավտովթարի ենթարկեց քաղաքապետի փեսայի սպանությունը քննող քննիչին

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ու նույն վայրկյանին էլ հետաձգվեց Շիրակի մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Վահրամ Բեյբությանին ավտովթարի ենթարկած  անձի`23-ամյա Ռաֆիկ Մուրադյանի դատավարությունը: Հիշեցնենք, որ այս երիտասարդը երկարամյա քննիչին ավտովթարի էր ենթարկել  Գյումրու քաղաքապետի դստեր փեսացուի սպանության օրը`ապրիլի 12-ին: Վահրամ Բեյբությանն  այդ աղմկահարույց գործով քննչական խմբի անդամներից էր: Ռաֆիկ

ՀԱԿ-ը երդվեց Ազատության հրապարակում

Այսօր ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքում ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը հանրահավաքի մասնակիցներին պատմեց Հայկ Բաբուխանյան- Խոսրով Հարությունյան- Արտաշես Գեղամյան եռյակի ելույթներից՝ որպես թեթեւ կատակ, եւ ասաց.«Մենք պայմանավորվել ենք իրենցից ոչ մեկին երբեք չպատասխանել, եւ սա կլինի այդ երեք սոխակներին մեր արձագանքը:» Հանրահավաքային հանրությունը չհամաձայնեց. «Նրանք ագռավներ են, ի՞նչ սոխակ»,-գոռում էին կոնգրեսականները:

Երեւանի առաջին եռաչափ` 3D նկարի շնորհանդես` Ազնավուրի հրապարակում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մասնակցել է Երևանի քաղաքապետարանի և «Ամերիբանկի» համագործակցության արդյունքում հունիսի 1-20 անցկացված «Երազանքների պատ» ծրագրի շրջանակում իրականացված  եռաչափ նկարի շնորհանդեսին: Հաշվի առնելով Երևանում եռաչափ պատկերներով ձևավորում ունենալու մասին «Երազանքների պատերին» տեղ գտած բազմաթիվ խնդրանքները, կազմակերպիչների նախաձեռնությամբ Շառլ Ազնավուրի հրապարակի սալահատակը ձևավորվել է եռաչափ պատկերով: Այդ նպատակով «Բի Բի

5 հետաքրքիր փաստ Twitter-ի մասին

Երբ մենք դիտում ենք 2.5-ժամանոց ֆիլմ, մենք բաց եք թողնում այդ ֆիլմի 15 րոպեները` միայն աչքերը պարբերաբար թարթելու պատճառով: Ամերիկացի շախմատիստ Ռոբերտ Ֆիշերը 1958 թվականին դարձավ աշխարհի ամենաերիտասարդ գրոստմայստերը. այդ ժամանակ նա ընդամենը 14 տարեկան էր: 928-944 թթ-ին Բագրատունյաց Աբաս թագավորի օրոք կառուցված Սանահինի վանքը, 1996 թ-ին ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Ամերիկայի Միացյալ Նահանգների

Սերժ Սարգսյանը շնորհավորեց Եգիպտոսի նոր նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորընտիր նախագահ դոկտոր Մուհամմեդ Մուրսիին: Սերժ Սարգսյանն իր շնորհավորական խոսքում ընդգծել է, որ հայ-եգիպտական դարավոր հարաբերությունները մշտապես աչքի են ընկել հատուկ ջերմությամբ ու անմիջականությամբ և համոզվածություն է հայտնել, որ  դոկտոր Մուհամմեդ Մուրսին պաշտոնավարման ընթացքում ի զորու կլինի միասնաբար առաջ տանելու և նոր բարձունքների հասցնելու Հայաստանի

ՀԱԿ հանրահավաքում Բարձրյալից խնդրում են, որ պահպանվի ծեծված սպայի կյանքը

ՀԱԿ հանրահավաքին ելույթ ունեցավ նաեւ ռեժիսոր, դերասան Երվանդ Մանարյանը: Նա անդրադարձավ «Հարսնաքարի» միջադեպին եւ զգուշացրեց, որ կորցնում ենք մեր բարոյականությունը. «Եթե ռազմական բժիշկը ծեծի է ենթարկվում մահվան հասնելու աստիճան, ուրեմն այս երկիրը երկիր չի: Պիտի փոխել այս երկիրը: Ավելի մեծ անպատվություն, քան սպային մահամերձ ծեծելը` չկա ոչ մի ժողովրդի մոտ: Ոչ մի ժողովուրդ այսպիսի անպատվություն

Գոռ Սուջյանի համար երգը ամենալավ թմրանյութն է. (Ֆոտոշարք)

  Հունիսի 26-ը Թմրանյութերի չարաշահման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է: Հայաստանի երիտասարդական հիմնադրամն էլ Շառլ Ազնավուրի հրապարակում անցկացնում էր «Ապրել եմ ուզում» խորագրով ծրագիրը: Դրա նպատակն էր` երիտասարդներին տեղեկացնել թմրանյութերի կործանարար ազդեցության մասին: Այնտեղ համերգով ներկա էր «Դորիանս» խումբը: Խմբի մենակատար Գոռ Սուջյանի համար երաժշտությունը ամենալավ թմրանյութն է: Ակցիայի ընթացքում Երեւանի գեղարվեստի

Խավիարը Երեւանո՞ւմ է

Մոտ մեկ ամիս առաջ European stability initiative կազմակերպությունն իր զեկույցը հրապարակեց եւ մեղադրեց ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակությանը, թե նա իր եվրոպացի ընկերներին ձեռք է բերում` որպես կաշառք բաժանելով խավիար: Երբ այսօր ԵԽԽՎ նստաշրջանը լուսաբանող հայ լրագրողներից ` Արմինֆո-ի ներկայացուցիչը փորձեց ստանալ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի մեկնաբանությունը, պատասխանը եղավ սա. “Այդպիսի զեկույցները հազարավոր են” : Մանրամասները

Արամ Մանուկյանը ընտրողներին պատմում է, թե ոնց են կերել Գալուստ Սահակյանի ներվերը

Քիչ առաջ ՀԱԿ-ը սկսեց իր հանրահավաքը Ազատության հրապարակում: Կոնգրեսի ընտրազանգվածին ողջունեց Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ իրենք գոհ են ԱԺ-ում իրենց աշխատանքից. «Այս ամենը անակնկալ էր կառավարության, վարչապետի համար: Նրանք գիտեին, որ դժվար է լինելու, բայց` ոչ այսքան շատ: Ընթացքում մեզ մոտեցել են նախարարներ, պատգամավորներ, որոնք իրենց զորակցությունն ու գոհունակությունն են մեզ հայտնել, նույնիսկ այդ

« Հատկապես աղջիկների մոտ ահավոր օտարություն ես տեսնում ոչ միայն երգ-երաժշտության, այլեւ հայրենիքի նկատմամբ». Գուրգեն Դաբաղյան

 Գուրգենի վերջին տեսահոլովակը շատ քննարկվեց ոչ միայն մասնագետների, այլեւ ֆեյսբուքյան օգտատերերի կողմից. «Երգը լսել էի մի քանի տարի առաջ, երբ գնացել էինք Վանաձոր: Ծանոթացա Գուսան Զաքարյանի ստեղծագործությունների հետ եւ ինձ տվեցին մի խտասկավառակ` ներառված Գուսանի երգերով, որտեղ հիմնականում կատարում էր  վանաձորցի Ստեփան Դալլաքյանը, ով ծանոթ էր Գուսանին, շփվել է նրա հետ,կատարել Գուսանի լավագույն երգերը: Գուսան

«Փոխգործակցություն- 2012» համատեղ զորավարժությունների ռազմաքաղաքական փուլը սկսվել է

Հունիսի 25-ին մեկնարկել է ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունների ռազմաքաղաքական փուլը, որում ներգրավված են ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման այլ մարմինների ներկայացուցիչներ: Վարժանքների նպատակն է բարձրացնել համապատասխան կառույցների պատրաստվածության մակարդակը ռազմական դրության պայմաններում: Անցկացվող վարժանքների շրջանակում հունիսի 26-ին հրավիրվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի

«Ախր, դաս չի լինում սրանց». Մալխասյանը գոհ է Եվրադատարանի կայացրած որոշումից

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Հայաստանի երկու քաղաքացիների գործերով երկու վճիռ է կայացրել, նրանցից մեկը ազատամարտիկ Վարդան Մալխասյանն է: Հիշեցնենք` նա 2006-ի դեկտեմբերին Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` «Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու հրապարակային կոչեր անելու համար» առաջադրված մեղադրանքով ձերբակալվել էր և այնուհետև դատապարտվել 2 տարվա ազատազրկման: Եվրոպական դատարանը գտել է, որ Մալխասյանի

Հրանուշ Հակոբյանը Սփյուռքը համեմատեց Բաքվի նավթի հետ

«Համահայկական բանակ» շարժումն այսօր հյուրընկալել էր ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Բանախոսության թեման` Սփյուռք–Հայաստան–Արցախ ռազմահայրենասիրական կապն էր: Մինչ իր բուն խոսքին անցնելը` նախարարն անցկացրեց փոքրիկ հարցում` ստուգելու Հայաստանի Հանրապետության մասին երիտասարդների ունեցած գիտելիքները: «Դեռեւս 4-5-րդ դարերում մեր նախնիները սիրել են ճամփորդել: Մենք եղել ենք ուժեղ ու շնորհքով, դրա համար մերոնց պահել են այդ երկրներում: 1915

Մեղադրյալին վանդակի մեջ պահելու համար ՀՀ-ն կվճարի 8 հազար եվրո

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայքէջում այսօր հրապարակվել է հերթական դատավճիռն ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Հունիսի 5-ին ՄԻԵԴ-ը բավարարել է Կամո Փիրուզյանի հայցը, որը նա ներկայացրել էր 2007-ի հուլիսի 25-ին: Վերջինիս ներկայացուցիչները ՄԻԵԴ-ում եղել են Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը եւ Արա Ղազարյանը: Կամո Փիրուզյանը մասնավորապես բողոքել էր, որ դատավարության ընթացքում իրեն պահել են մետաղյա ճաղավանդակի մեջ,

Արգենտինացի եպիսկոպոսը հրաժարական է տվել` կնոջ պատճառով

Վատիկանն այսօր ընդունեց 57-ամյա արգենտինացի եպիսկոպոս Ֆերնանդո Բարգալյոյի հրաժարականը, որին «բռնացրել էին» մեծ մեղքի մեջ` լողափին մի կնոջ հետ զվարճանալիս: Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը: Բարգալյոն ստիպված էր հրաժարական ներկայացնել այն բանից հետո, երբ մամուլում հայտնվեցին նրա լուսանկարները` Մեքիկայի շքեղ լողափերից մեկում` բիկինիով մի շիկահերի հետ գրկախառնված եւ ծովում լողալիս: «Բռնվելուց» հետո եպիսկոպոսը

Նստացույց կառավարության շենքի դիմաց

Երկմալյան, Բուզանդի եւ Արամի փողոցների խաբված բնակիչները ուշադրություն են պահանջում: Այսօր գործադիր մարմնի շենքի մոտ նրան նստացույց հայտարարեցին՝ իրենցից վերցրած տներին դիմաց նոր ձեւավորված կառավարությունից փոխհատուցում պահանջելով: «Նոր ենք եկել, թարմ ուժերով, եկել եք, ասելիք ունե՞ք մեզ, ձեզ էլ ենք դիմում հույսով, հավատով»,- հայտարարեց նստացույցի մասնակից Սոնա Մաղաքյանը։ Մանրամասները կարդացեք այստեղ:

Պերիս Հիլթոնը՝ DJ (Տեսանյութ)

Օրերս Սան Պաուլոյում տեղի ունեցած  «Pop Music Festival» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ, Պերիս Հիլթոնը հանդես է եկել DJ-ի դերում, արտասովոր հանդերձանքով: Ամբողջ միջոցառման ժամանակ շիկահեր գեղեցկուհին  հանդիսատեսին հրամցրել է իր ամենասիրելի երգերը, իսկ վերջում կատարել է իր նոր` «Last Night» երգը: Պերիսն ասել է, որ միշտ ցանկացել է գոնե մեկ անգամ DJ-ություն անել, ու ստիպել բոլորին,

Բռնության կանխարգելման ծրագրի անհրաժեշտություն կա

 Այսօր կայացավ «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության կազմակերպած «Աշխարհն առանց խոշտանգման – 2012» խորագրով միջոցառումը, որի նպատակն է բարձրաձայնել Հայաստանում խոշտանգումների, դաժան եւ  արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին, ներկայացնել դրանց կանխարգելման հնարավորությունները, ինչպես նաեւ քննարկել խոշտանգման զոհերի բուժ-հոգեբանական վերականգման ոլորտում գործող պետական եւ  հասարակական կազմակերպությունների միջեւ համագործակցության հնարավորություններն ու ձեւերը: Ներկա էին  FIDH գլխավոր քարտուղար, «Քաղաքացիական

ԵԽԽՎ հանձնաժողովն ընդունեց Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին զեկույցը

ԵԽԽՎ Իրավական եւ մարդու իրավունքների հարցով հանձնախումբն այսօր քննարկեց Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկուցող Քրիստոֆ Շտրասսերի զեկույցը եւ ձայների նվազագույն` 2 ձայնի տարբերությամբ ընդունեց զեկույցը, որը, թերեւս, ԵԽԽՎ արդեն աշնանային նստաշրջանում, որպես բանաձեւ նախագիծ, կներկայացվի լիագումար նիստի քննարկմանն ու քվեարկությանը: Զեկույցին, ինչպես նախորդ` քաղբանտարկյալ սահմանման չափորոշիչների ընդունման դեպքում էր, «դեմ» են եղել մասնավորապես Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի

Գյումրիում 51-ամյա տղամարդ է կախվել

Այսօր հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել Գյումրիում: Իր սենյակի մեջ պարանով կախվել է Մինաս Ավետիսյան փողոցի 48 բնակարանի բնակիչ 51-ամյա Համազասպ Պիջիկյանը, որն ապրում էր իր ծեր մոր հետ: Թե ինչն է դրդել նրան այդ քայլին, դեռևս պարզ չէ, սակայն կան տեղեկություններ, որ նա վերջին շրջանում անընդհատ դժգոհել է սոցիալական վիճակից, վիճաբանել է մոր հետ`

«Հարսնաքարի» միջադեպից մինչև լրագրողների դեմ բռնություններ (Տեսանյութ)

Aravot.am-ը ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանից հետաքրքրվեց՝ ո°րն է նրա դիրքորոշումը «Հարսնաքարի» միջադեպի առնչությամբ: Նա պատասխանեց. «Իրավապահ մարմինները զբաղվում են այդ հարցով, գործընթացը դեռ շարունակվում է: Ինձ համար դատապարտելի է այդ երևույթը: Բայց պիտի մանրակրկիտ ուսումնասիրվեն բոլոր այն հանգամանքները, որոնց հետևանքով տեղի է ունեցել այս դեպքը: Բարձրաստիճան սպաները, ովքեր բժիշկներ էին, պայքարում էին ուրիշի

Յո՞ երթաս. ըստ վերլուծաբանների՝ ԲՀԿ-ն «հոգեբանորեն անցումային փուլում» է

Չնայած ԲՀԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակին` շատերը դժվարությամբ են հավատում իշխանական կոալիցիայի ամուր սյուներից մեկի` ընդդիմության դաշտում հայտնվելու մասին նկրտումներին: Եթե մի դեպքում խոսքն այն մասին էր, որ ԲՀԿ-ն ժամանակ է ձգում իշխանական կառավարման մարմիններում ավելի հարմարավետ տեղավորվելու համար, մյուս կողմից` լռությունն ու արդեն իսկ կորցրած նախարարական և այլ բարձրաստիճան պաշտոնների պորտֆելները կրկին մտորելու տեղիք են

13 տարվա ազատազրկում` 21-ամյա կնոջը այրելով սպանողին

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանը 13 տարի ազատազրկման դատապարտեց Գյումրու պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին շենքի կիսանկուղային հատվածում 8 ամսական երեխայի մորը` 21-ամյա Մարի Դավթյանին այրած Գևորգ Թադևոսյանին: Հիշեցնենք, որ 51- ամյա այս տղամարդը այրել էր երիտասարդ կնոջը, իբրև թե իր դստերը` Ալվարդիկին, մարմնավաճառությունից հետ պահելու համար: Մարին ու Ալվարդը մոտ ընկերուհիներ էին,

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031