Օրվա լրահոսը
Կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 23-ին ժամը 9.00-ից մինչև հոկտեմբերի 24-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ թաղամասերի, Գ.Նժդեհ, Ս.Զորավար, Սևանի, Ս. Սարգսյան, Ֆրունզե, Մխչյան, Զ.Եսայան, Գործարանային, Գորգագործների, Բայդուկով, Թ.Սարյան, Լ. Խաչիկյան, Մայիսի 9, Մհեր Մկրտչյան, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան,
Տիեզերական կրոնի մասին
Մեր հասարակության լայն զանգվածները թերևս տեղեկացված չեն 20-րդ դարի 2-րդ կեսում Արևմուտքում / առաջին հերթին ԱՄՆ-ում/ ծագած, նախապես աղանդների տեսքով հանդես եկող, իսկ ներկայում «ուսմունքի» վերածվող տիեզերական կրոնի մասին: Շատերը չգիտեն, որ վերջին շրջանում նաև որոշ ռուսական հեռուստաալիքներ ողողած տիեզերական եկվորների, աստղային պատերազմների, խորհրդապաշտական ձեռնածությունների վերաբերյալ «վավերագրական» և գեղարվեստական կինոնկարները նպատակաուղղված են տիեզերական կրոնի քարոզչությանը:
ՀՀ սփյուռքի նախարարն այցելեց «Կիլիկյան» դպրոց
Հոկտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց շուրջ 3 շաբաթ առաջ Հայաստանում բացված սիրիական կրթական ծրագրով դասավանդվող «Կիլիկյան» դպրոց: Մինչև ուսումնական գործընթացին ծանոթանալը նախարարը խորհրդակցություն անցկացրեց դպրոցի տնօրինության, Երևանի քաղաքապետարանի մասնագետների, ուսուցիչների և Կիլիկյան բարեսիրական միության ղեկավարների մասնակցությամբ: Ներկաները նախարարին տեղեկացրին, որ ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները, երեխաները դասերն անցկացնում են վերանորոգված դասասենյակներում, ֆիզկուլտուրայի
«Փուչիկների գործով» դատապարտվածի կնոջ հարցազրույցը, ըստ իրավապաշտպանների, փոխում է գործի ընթացքը. «Պետք է նոր քննություն իրականացնել»
«Փուչիկների գործով» միակ մեղավորի` մեկ տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի կնոջ հարցազրույցը, ըստ իրավապաշտպաների, փոխում է գործի ընթացքը: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշում է, որ հարցազրույցը, ուր կինը նոր մանրամասներ է հաղորդում տեղի ունեցածի մասին, դատախազության համար բավարար հիմք է դատարան միջնորդագիր ներկայացնելու և գործի նոր քննություն իրականացնելու: «Բոզոյանի կնոջ հայտարարությունը
Քաղաքապետարանի ծրագրով շուրջ 140 տարբեր օբյեկտներ արդեն ապահովված են WiFi համակարգով
Մայրաքաղաքում շարունակվում են քաղաքապետարանի 2012թ-ի ծրագրերով նախատեսված աշխատանքները: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ արդեն ասֆալտապատվել է 1մլն 800 հազ. քմ ճանապարհ, զուգահեռ իրականացվել են նաև 330.000 գծամետր ճաքալցման աշխատանքներ: Տարեկան ծրագրով արդեն ավարտվել են նաև յոթ վերգետնյա անցումների կառուցման և շքամուտքերի վերանորոգման աշխատանքները: Հանձնարարվել է հսկողություն սահմանել փողոցների, ուղեանցերի ու կամուրջների տարածքների հիմնանորոգման
Արյան քաղցկեղով հիվանդ երիտասարդը մահացել է
Երեկ Երեւանի արյունաբանական կենտրոնում մահացել է արյան քաղցկեղով հիվանդ դարպասեցի Սուրեն Ասլամազյանը: Aravot.am-ը վերջերս անդրադարձել էր ԼՂ Հադրութի շրջանի զորամասերից մեկում զինծառայության ընթացքում արյան քաղցկեղ հիվանդությունը ձեռք բերած 24-ամյա երիտասարդի խնդրին: https://www.aravot.am/2012/10/12/119611/ Սուրենի մայրը՝ Թամարա Թորոսյանը, մեզ հետ զրույցում նշել էր, որ 4 հոգանոց ընտանիքն անգամ սննդի գումար չի կարողանում հայթայթել. նրանց միակ եկամուտը հենց
Բարելավվում են բնական գազի և ջրի ոլորտի օրենսդրական կարգավորումները
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ Հայաստանի տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի նիստ: ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման կենտրոն պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը ներկայացրել է հանրային ծառայությունների ոլորտի առաջարկությունների փաթեթը, որը ներառում էր բնական գազի և ջրի ենթաոլորտները: Այս ոլորտներում ուսումնասիրվել են միացման և սպասարկման
ԵՄ-ը Հայաստանից պահանջում է ժողովրդավարական ընտրություններ
ԵՄ-ը Հայաստանից պահանջում է, որ փետրվարի 13-ին նախատեսված նախագահական ընտրությունների ընթացքը համահունչ լինի միջազգային չափանիշերին: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեա : «Հետեւաբար Հայաստանը պետք է անդրադառնա ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից 2012-ի մայիսի խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրված բացթողումներին: Վերստին հիշեցնենք, որ դա անելուց կախված կլինի Հայաստանի հետ
Վարչապետը հանձնարարել է Քասախ գետի վրա, Օշական գյուղի տարածքում, կամուրջ կառուցել
ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ կառավարությունը, հրատապ ծրագրի շրջանակներում, Արագածոտնի մարզի Օշական գյուղում կառուցվելիք կամրջի շինարարության համար հատկացրել է համապատասխան ֆինանսական միջոցներ: Կամուրջը նախատեսված է ինչպես մարդատար, բեռնատար մեքենաների, այնպես էլ հետիոտնի համար: Նշենք, որ ՀՀ Արագածոտնի մարզի Օշական համայնքի բնակիչները ՀՀ վարչապետին ուղղված նամակով խնդրել էին կամուրջ կառուցել Քասախ գետի վրա` Օշականի մանկական առողջարանի
Azerisport. «Ադրբեջանի բռնցքամարտի հավաքականը հնարավոր է չգա Հայաստան»
Ադրբեջանի բռնցքամարտի հավաքականը հնարավոր է հրաժարվի Հայաստանում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցելուց: Այս մասին հայտնում է «Ազերիսպորտ» լրատվականը: Առաջնությունը մեկնարկելու է նոյեմբերի 25-ին, սակայն Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան առաջնությանը մասնակցելու կապակցությամբ իր պաշտոնական որոշումը դեռ չի հայտնել: Այս պահին ֆեդերացիայի ղեկավարությունը քննարկում է այդ հարցը: Հավանական է, որ Ադրբեջանը կհրաժարվի մրցաշարին մասնակցելուց: Վերջնական որոշումը սպասվում է
Արեգ Միքայելյան. Երեւանյան աստղացուցարանը թալանվել է, շենքն էլ՝ վաճառվել
Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը Aravot.am-ի հետ զրույցում կարեւորեց Արցախում աստղացուցարանի կառուցման նախաձեռնությունը, որում ներգրավված են Եվրոպական աստղաֆիզիկական գիտական կենտրոնի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանն ու սփյուռքահայ ճարտարապետ Միշել Մովսեսյանը: Միքայելյանը շեշտեց, որ աստղացուցարանները կրթական գործունեության համար կարեւոր դեր են կատարում: «Դրանք հատուկ սարքեր են՝ շատ բարդ, պրոյեկտորներից բաղկացած համակարգեր: Նորմալ աստղացուցարանը կես
Ռուբեն Հայրապետյանի դեմ հայցը ընդունվել է վարույթ
Քաղաքացիական ակտիվիստ, «Պահանջում ենք պատժել Հարսնաքարում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանի՝ Ռուբեն Հայրապետյանի դեմ հայցը վարույթ է ընդունվել: Այս մասին այսօր «Ա1+»-ին հայտնեց Դավիթ Սանասարյանը: «Վարույթն ընդունվել է, սակայն, ամսաթիվ նշանակված չի»,-ասաց ակտիվիստը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ի քաղաքացիական ակտվիստներ Դավիթ Սանասարյանը, Հրանուշ Խառատյանը և Գարեգին Չուքասզյանը հայց էին ներկայացրել Ավան և Նոր
Զոլյանի գործով նիստը տեւեց 10 րոպե
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, պետք է շարունակվեր Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռետոր Սուրեն Զոլյանի հայցով նախնական դատական նիստը: Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Զոլյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիանա Գրիգորյանը, նախնական նիստը տեւել է 10 րոպե, իրենք պետք է հաջորդ նախնական նիստին ներկայացնեն Զոլյանի հարկադիր պարապուրդի գումարի
Հիմնասյուներն՝ ըստ Օսկանյանի
Վարդան Օսկանյանի Ֆեյսբուքյան գրառումը Բրիտանացի հայտնի պատմաբան, «Եվրոպա» մոնումենտալ աշխատության հեղինակ Նորման Դեյվիսը Financial Times-ի շաբաթավերջի համարում հրապարակված հարցազրույցում ասում է, որ Միացյալ Թագավորությունը չի կարող պահպանել իր միասնականությունը, որովհետև այդ պետության ստեղծման հիմնասյուները` Բրիտանական կայսրությունը, արքունական նավատորմը, բողոքական հավատը և մոնարխիան կա՛մ գոյություն չունեն, կա՛մ էապես թուլացել են: Հարցը, թե որոնք են Հայոց պետականության
Աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյան. Երեւանում հուշել եմ՝ ուշադրության չեն արժանացրել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Եվրոպական աստղաֆիզիկական գիտական կենտրոնի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանին եւ հանրահայտ սփյուռքահայ ճարտարապետ Միշել Մովսեսյանին: «Արմինֆոյի» փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել է Արցախում աստղացուցարան կառուցելու գաղափարը: Aravot.am-ը աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին խնդրեց մի քիչ «բացել փակագծերը»: «Ինձ մոտ այդ գաղափարը առաջացել էր մի 6 ամիս առաջ, ես էլ այդ մասին
«Բանդայի գործով» դատախազին բացարկ հայտնեցին
Այսօր Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, շարունակվեց «բանդայի գործով» դատավարությունը։ Դատական նիստին ներկա էին բոլոր ամբաստանյալները՝ Արտուշ Հակոբյանը («Սուրիկի լավաշի» տիրոջ որդին), Դավիթ Գալստյանը, Արման Դալլաքյանը, Արթուր Մանուկյանն ու Քյարամ Ամոյանը, վերջինների պաշտպանները նույնպես: Նշենք, որ նախորդ նիստը հետաձգվել էր Քյարամ Ամոյանի պաշտպան Յուրա Ալոյանի բացակայության պատճառով: Հավելենք, որ
Ալասանիա. «Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները թույլ չեն տա պատերազմ»
«Հուսով եմ, որ նման ողբերգություն Կովկասում տեղի չի ունենա», – հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարի թեկնածու, ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիան` պատասխանելով ադրբեջանական APA լրատվական գործակալության հարցին, թե ինչ դիրքորոշում կընդունի Վրաստանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ սկսվելու դեպքում։ «Երկու երկրների քաղաքական առաջնորդները դա թույլ չեն տա։ Դա լավ են հասկանում Բաքվում եւ Երեւանում»,
Խաչիկ Ստամբոլցյանը հայ մասոնների մասին (տեսանյութ)
Հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը իր տեսակետն է հայտնել առաջիկայում սպասվող հայ մասոնների համաժողովի մասին՝ զգոնության կոչ անելով հասարակությանը սպասվող իրադարձությանն ընդառաջ: Արման Հալաբյան, մամուլի պատասխանատու
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության հայտարարությունը
Վերջին շրջանում «Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունների շուրջ ընթացող գործընթացներն անընդունելի են մեր քաղաքական ուժի համար և մենք ափսոսանք են հայտնում, որ դաշինքը պահպանելուն ուղղված մեր բոլոր ջանքերը փոշիացվեցին: Ուստի, հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, «Ազատ դեմոկրտաներ» կուսակցության Վարչությունը որոշում է, որ այս պահից սկսած Ազգային ժողովում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանը և Ալեքսանդր
Արմեն Ռուստամյանը՝ միասնական շտաբի մասին. «Ես ոչ մի բուտերբրոդ էլ չեմ կերել»
Այսօր Aravot.am-ը ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց՝ իմացե՞լ է, որ միասնական շտաբը եղել է ԲՀԿ-ինը եւ որ այն ֆինանսավորել է Գագիկ Ծառուկյանը, բուտերբրոդներ է տվել: Արմեն Ռուստամյանը ծիծաղեց. «Ոչ մի բուտերբրոդ էլ մենք չենք կերել: Ես չեմ կերել: Ես ի՞նչ իմանամ ինչ են տվել: Քաղաքագետների միությունն է այնտեղ աշխատել, ինչ են ֆինանսավորել՝ իրենք
«Հարսնաքարի» գործով բացարկ հայտնվեց դատախազին
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը «Հարսնաքարի» գործով դուրս գալով խորհրդակցական սենյակից՝ հրապարակեց ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանի ինքնաբացարկի միջնորդությունը: Մերժվեց դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը: Ինչպես խոստացել էր Ավագ Լալայանը, հետեւեց այս գործով մեղադրանքը պաշտպանող ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանի ինքնաբացարկ
Ռուբեն Հակոբյան. «Քոքոբելյանը մի քիչ գուցե իրեն կորցրել է այս պահին»
«Հարցն այն է, որ Խաչատուր Քոքոբելյանը խախտել է մի շարք պայմանավորվածություններ, այդ թվում նաեւ՝ մանդատից հրաժարվելու հարցն է խախտել: Եվ, բնականաբար, մենք պատրաստվում էինք երկար ճանապարհ անցնել, եւ եթե խախտելով պայմանավորվածությունները, ինքը մտածում է, որ իր հետ կարելի է երկար ճանապարհ անցնել, մենք գտնում ենք, որ նպատակահարմար չի: Սա վերաբերում է միայն Քոքոբելյանին, մենք որեւէ
Փիղը ճզմել է կենդանաբանական այգու աշխատակցուհուն
Սիդնեյի կենդանաբանական այգում փիղը պատին է ճզմել աշխատակցուհուն, ինչի հետևանքով լուրջ վնասվածքներ ստանալով ՝ աշխատակցուհին տեղափոխվել է հիվանդանոց: Նա մի քանի րոպե անգիտակից է եղել, կանգնել է նաև շնչառությունը: Դեպքին ականատես են եղել այգու այցելուներն ու մյուս աշխատակիցները և շտապել են օգնության: Թե ինչու է փիղը ճզմել աշխատակցուհուն, պարզ չէ: Նշեմ նաև, որ փիղը 2
Շարմազանով. «Միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի ադրբեջանական որևէ սադրանք»
Հոկտեմբերի 17-ին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, որը նվիրված էր ռասիզմի և քսենոֆոբիայի դեմ պայքարին: Հիմնական բանավեճը եղել է Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև: Այդ մասին այսօր լրագրողների զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Երբ հերթը հասել է Հայաստանին և Ադրբեջանին, Է.Շարմազանովի խոսքով, ադրբեջանական պատվիրակության ղեկավարը
Եվրադատարանը Տեր-Պետրոսյանի բողոքը մասնակի է ընդունել քննության Վարույթ չի ընդունվել, մասնավորապես, 2008-ի նախագահական ընտրություններում ազատ ընտրության իրավունքի խախտումը ճանաչելու պահանջը։
Հայաստանի կառավարությունը Եվրադատարանից եւս երկու ամիս ժամանակ է խնդրել՝ 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների առնչությամբ Հայաստանի առաջին նախագահ, նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումի վերաբերյալ Եվրադատարանի հարցադրումներին պատասխանելու համար։ Եվրադատարանի՝ այս տարվա հուլիսին ուղարկված հարցերին պատասխանելու ժամկետը լրանում էր սեպտեմբերի 7-ին, բայց սահմանված ժամկետում հարցերի պատասխանները չեն ուղարկվել։ Եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանն ուղղված հարցադրումներում մասնավորապես
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Հոկտեմբերի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:
Glendale News Press. «Habitat for Humanity». փողը վերածում են բնակարանների»
«Գլենդել նյուզ փրես» թերթը գրում է, որ նախորդ շաբաթ Գլենդել էին այցելել «Habitat for Humanity» կազմակերպության Երևանի ներկայացուցիչները, որոնք երեք քաղաքային շրջայց են կատարել, որպեսզի կարողանան հավաքել 185,000 դոլար՝ Հայաստանում մարդկանց կացարաններով ապահովելու համար: «Սփյուռքը պետք է անհանգստացած լինի Հայաստանի բնակարանային շուկայի կատարվելիքով», – կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի ռեսուրսների զարգացման ղեկավար Սեդա Արզումանյանի խոսքն է փոխանցում
Նոր զարգացումներ՝ «Հարսնաքարի» գործով
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին «Հարսնաքարի» գործով ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանը բացարկ է հայտնել: Բացարկի հիմքում նա դրել է Եվրոպական կոնվենցիայով սահմանված արդար դատաքննության, հավասարության, մրցակցության սկզբունքների խախտումը դատարանի կողմից: Պաշտպանը խնդրել էր իրեն մեկ օր ժամանակ տրամադրել՝ մեղադրող Արթուր Դավթյանի մեղադրական եզրակացության հետ կապված պարզաբանումներին
Հ. Համբարձումյան. «ՀԱԿ-ի որոշ դիտարկումներ ինձ համար անհասկանալի են»
ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամներ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Լյուդմիլա Սարգսյանը,Նիկոլ Փաշինյանը, Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը հանդես են եկել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ: Որպես հիմնավորում՝ ՀԱԿ խմբակցության անդամները նշում են. « Ընտրությունից ընտրություն կատարելագործվող ընտրակեղծարարության մեքենան սպառնում է վերջնականապես ոչնչացնել երկրում սահմանադրական կարգը: Այն վերացնում է ընտրական գործընթացների, հետեւաբար` նաեւ իշխանության նկատմամբ
Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Սիրիայում
Հոկտեմբերի 21-ին Սիրիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին: Տոնական միջոցառմանը ներկա էին հայկական համայնքային կառույցների ղեկավարներ եւ հոգեւոր առաջնորդներ: Սիրիայի կառավարության կողմից ընդունելությանը ներկա գտնվեց բնապահպանության հարցերով պետական նախարար տիկին Նազիրա Սարգիսը: Ներկաների առջեւ ելույթ ունեցավ Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը: Նա հանգամանորեն անդրադարձավ Հայաստանի անցած 21-ամյա ուղուն` բարձր արժեւորելով


















































