Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը շնորհավորեց Եգիպտոսի նոր նախագահին

Հունիս 26,2012 20:08

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորընտիր նախագահ դոկտոր Մուհամմեդ Մուրսիին: Սերժ Սարգսյանն իր շնորհավորական խոսքում ընդգծել է, որ հայ-եգիպտական դարավոր հարաբերությունները մշտապես աչքի են ընկել հատուկ ջերմությամբ ու անմիջականությամբ և համոզվածություն է հայտնել, որ  դոկտոր Մուհամմեդ Մուրսին պաշտոնավարման ընթացքում ի զորու կլինի միասնաբար առաջ տանելու և նոր բարձունքների հասցնելու Հայաստանի ու Եգիպտոսի միջև տարաբնույթ համագործակցությունը` հանուն մեր բարեկամ ժողովուրդների բարօրության:

 

ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930