Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոխգործակցություն- 2012» համատեղ զորավարժությունների ռազմաքաղաքական փուլը սկսվել է

Հունիս 26,2012 19:37

Հունիսի 25-ին մեկնարկել է ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունների ռազմաքաղաքական փուլը, որում ներգրավված են ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման այլ մարմինների ներկայացուցիչներ: Վարժանքների նպատակն է բարձրացնել համապատասխան կառույցների պատրաստվածության մակարդակը ռազմական դրության պայմաններում:

Անցկացվող վարժանքների շրջանակում հունիսի 26-ին հրավիրվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի շուրջ ստեղծված պայմանական ռազմաքաղաքական իրավիճակը: ԱԱԽ անդամները ներկայացրել են առաջարկություններ հետագա քայլերի վերաբերյալ:

Հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները և պայմանական ռազմաքաղաքական իրավիճակը՝ որոշում է ընդունվել համապատասխան գործողությունների իրականացման և օգնություն ստանալու նպատակով ՀԱՊԿ անդամ պետություններին դիմելու վերաբերյալ:

Անցկացվող վարժանքների շրջանակում հրավիրվել է նաև ՀՀ կառավարության նիստ, որի ընթացքում համապատասխան գերատեսչություններին հանձնարարականներ են տրվել ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների կազմակերպման և անցկացման վերաբերյալ:

Համատեղ վարժանքները կշարունակվեն մինչև հունիսի 27-ը:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930