Օրվա լրահոսը
Իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտում են հ/կ-ների գործունեության նկատմամբ ցանկացած ոտնձգություն
Երեկ` 2012 թ. ապրիլի 16-ին տեղի է ունեցել հարձակում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վրա: Հարձակման պատճառ է հանդիսացել իր գրասենյակի տարածքի տրամադրումը` ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու նպատակով: Շուրջ 200 անձ պաստառներով շրջափակել են կազմակերպության գրասենյակը` պահանջելով չտրամադրել տարածքը ադրբեջանական ֆիլմեր ցուցադրելու նպատակով: Նրանց մի մասը ներխուժել է գրասենյակ, սպառնալիքներ ու հայհոյանքներ տեղացել աշխատակիցների հասցեին
Սոնա Շահգելդյան. Մեր գործը ոչ միայն երգելն է, այլեւ փող աշխատելը
Այսօր «Ազդակ» մամուլի ակումբում երգիչներ Սոնա Շահգելդյանը եւ Էրիկը խոսեցին Ազգային երաժշտական մրցանակաբաշխության վերաբերյալ տպավորություններից եւ առաջիկա անելիքներից: Սոնա Շահգելդյանն ապրիլի 7-ին Մոսկվայում կայացած «Արմենիա» մրցանակաբաշխության ժամանակ հաղթող էր ճանաչվել «Լավագույն երգչուհի» անվանակարգում: «Որախ եմ, որ այս տարի իմ աշխատանքը գնահատվեց: Հայրենի հողում ստացած մրցանակն ավելի է պարտավորեցնում»,-ասաց երգչուհին եւ հավելեց, որ ի տարբերություն որոշ
Գլխավոր կոմունիստի խորհուրդը՝ բռնությունները մի՛ վերագրեք ՀՀԿ-ին
«Անկախ նրանից, թե ովքեր են այդ բռնությունների հեղինակները, որ կուսակցությունից են, Կոմունիստական կուսակցությունը դատապարտում է այդպիսի երեւույթները»,- վերջին շրջանում պատգամավորի թեկնածուների նկատմամբ բռնություններին անդրադառնալով՝ ասաց Հայաստանի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Նա այն կարծիքին է, որ ճիշտ չէ բռնությունները վերագրել իշխանական կուսակցություններին, որովհետեւ. «Ես համոզված եմ, որ Հանրապետական կուսակցությունն էլ կդատապարտի այդ երեւույթները: Երբեմն
Դադարեցվել են ռեկտորի լիազորություները և լուծվել աշխատանքային պայմանագիրը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար` ռեկտոր Ս. Զոլյանի լիազորությունները դադարեցնելու և 2008 թվականի մարտի 17-ին կնքված թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին, որի համար հիմք են ծառայել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 6-ի թիվ
Կյանքն առանց ցավի. Հայաստանում պայքարում են մարդկանց կյանքի վերջին ժամանակաշրջանը նվազ ցավոտ դարձնելու համար
Օրենսդրության անկատարության պատճառով ծանր հիվանդություն ունեցող հազարավոր հայաստանցիներ աշխարհում վաղուց հասանելի բժշկական օգնություն չեն ստանում, ու քանի դեռ պետությունն առաջին քայլերն է ձեռնարկում մարդկանց ցավը մեղմելու համար, քաղաքացիական հասարակությունը ակտիվ քարոզարշավ է սկսել այդ մարդկանց ցավը մեղմելու համար: «Կյանք առանց ցավի» նախաձեռնության անդամները բարձրաձայնում են` Հայաստանում բավարար չափով ցավամոքիչ մորֆին կա, սակայն այն հասնում է
Ռուբեն Հայրապետյանը կալիբր ասելով՝ նկատի է ունեցել ուղեղի ծավալը
«Որ հայտարարում է իր կալիբրի չեն, ի՞նչ նկատի ունի, ուղեղի՞ ծավալը, թե՞ իր չափսերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հարց տվեց ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի՝ բանավեճերից հրաժարվելուն: Թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն Aravot.am-ին այս առնչությամբ ասաց .«Այն բանի ծավալը նկատի ունեմ, որը Հրանտ
Շարմազանովը պատասխանեց Ալիեւին
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել մեկնաբանությամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի երեկ Բաքվում կայացած կառավարության նիստում ԼՂ հիմնախնդրի առնչությամբ արած հայտարարության վերաբերյալ: Վերջինս մասնավորապես ասել էր` կգա օրը, երբ ադրբեջանական դրոշը կծածանվի Ստեփանակերտում եւ Շուշիում: Էդուարդ Շարմազանովը այս առնչությամբ ասել է. «Եթե Ալիեւ կրտսերը շատ է ուզում Ստեփանակերտում տեսնել ադրբեջանական դրոշ, ապա դրան հասնելու համար
«Անկախ կոնֆետներից ու ջեմերից՝ մարդիկ կկատարեն իրենց ընտրությունը». Մարգարիտ Եսայան
«Ընտրություններն ու քարոզարշավը պարզապես շոու է աշխարհի բոլոր երկրներում: Կարծում եմ, դա ոչինչ չի տալիս ընտրությունների բուն օրվա հետ կապված: Այսինքն՝ մարդիկ կարող են գնալ, լսել թեկնածուներին, համերգ նայել, ջեմ ու կոնֆետ վերցնել կամ չվերցնել, բայց մայիսի 6-ին, անկախ կոնֆետներից ու ջեմերից, կկատարեն իրենց ընտրությունը: Հուսով եմ, որ այդպես կլինի ու եթե այսպես լինի, կնշանակի՝
Սուրեն Զոլյան. «Բարոյական հաղթանակը կա, սպասենք մյուսներին» (Տեսանյութ)
Այսօր Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) գիտական խորհրդի ընդլայնված արտահերթ նիստում քննարկվեց ԿԳ նախարարության կողմից 12.04.2012թ. կազմված ԵՊԼՀ-ի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների մասին ակտը: Ի դեպ, ոչ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ոչ էլ ԿԳ նախարարությունից որեւէ մեկը ներկա չէր այս նիստին, չնայած Զոլյան- Աշոտյան «փոխհրաձգությունը» ստացել է մեծ հնչեղություն: Պրոռեկտորներ Գաբրիել Բալայանը եւ
Թիվ 2 ԸԸՀ-ն որոշեց, որ Սամվել Ֆարմանյանը ոչ մի խախտում չի արել
Քիչ առաջ ավարտվեց թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ կապված մեծամասնականով առաջադրված ՀԱԿ թեկնածու Վլադիմիր Կարապետյանի բողոքի հետ՝ ընդդեմ ՀՀԿ թեկնածու Սամվել Ֆարմանյանի: Ըստ Վ. Կարապետյանի, ՀՀԿ թեկնածուն խախտել է օրենքը, բազմաբնակարան շենքի վրա տեղադրել է քարոզչապաստառ՝ առանց ունենալու բնակիչների 2 /3-ի համաձայնությունը: Սակայն հանձնաժողովը գտավ, որ Սամվել Ֆարմանյանը ոչ մի խախտում չի արել,
Գոհար Վեզիրյան. «Ինձնից ասֆալտ են ուզել»
«Քարոզարշավի փուլում արդեն կարող ենք արձանագրել ընտրախախտումների մասին: Մասնավորապես այն ընտրատարածքում, որտեղ ես եմ առաջադրված, հասցրել են պոկել իմ պաստառները: Ֆիքսել ենք՝ դա անում են ԲՀԿ ներկայացուցիչ Լյովա Խաչատրյանի կողմնակիցները, իմ պաստառը պոկելով վրան փակցնում նրանը: ՕԵԿ-ից Արթուր Բաղդասարյանի մարդիկ էլ ջանք չեն թափում պոկել իմ պաստառները, պարզապես իմի վրայից նրանն են փակցնում: Ես
Հրանտ Բագրատյան. ՀԱԿ-ի հանդեպ խորը հիասթափություն կա
«Նախ մենք կմաքրենք Գագիկ Մինասյանին: Նրան պետք է ձերբակալել, որ եթե ինքը լինելով իշխանության 10-15 տարի, այդ գողերին չի ձերբակալել»,-այսպես արձագանքեց ՀԱԿ անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, երբ այսօր «Հայելի» ակումբում Aravot.am-ը նրան խնդրեց ՀԱԿ մեկնաբանել ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանի երեկ հայտնած այն կարծիքը, թե «գողությունն ու ավազակապետությունը ձևավորվել և սերմանվել է առաջին նախագահի
Զոլյանին տրվել է կարգապահական տույժ` «խիստ նկատողություն»
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար` ռեկտոր Ս. Զոլյանի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժ կիրառելու մասին: Հրամանի համար հիմք է ծառայել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մարտի 19-ի թիվ 190-Ա/Ք հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից,
ՀՀԿ-ականը՝ ԲՀԿ-ականին. «Ճամբարափոխ կարիերիստ, որն իր տարիքի չափ կուսակցություն է փոխել»
«Ես դրան ինչ պատասխանեմ… խոսքս ընդունեք իմիջիայլոց, որովհետև չեմ կարծում, թե սույն երիտասարդը այնպիսի քաղաքական ուղի է անցել կամ այնպիսի քաղաքական կապիտալ վաստակել, որի հայտարարություններին կարելի է լրջորեն արձագանքել»,- անդրադառնալով ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի հայտարարություններին՝ Panorama.am-ին փոխանցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Հիշեցնենք, որ պատասխանելով ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանի այն հայտարարությանը, թե ԲՀԿ խմբակցության համամասնական
«Միավորված հայերի» քաղաքական դաշտն այն չէ, ինչ ուրիշներինը (ձայնագրություն)
Պատգամավորի թեկնածուների ու ՀԱԿ անդամների նկատմամբ կիրառվող բռնությունները «Միավորված հայեր» կուսակցության փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը բացատրում է Հայաստանում օրենքի բացակայությամբ. «Կոչ ենք անում բոլորին շարժվել օրենքով: Մենք պետք է լինենք օրենքի ստրուկը, այլ ոչ թե ինչ-որ առանձին անձնավորություններ փորձեն օրենքը դարձնել իրենց ստրուկը»: Նրա խոսքերով, իրենց կուսակցության անդամներն ու պատգամավորի թեկնածուները բռնությունների ու խոչընդոտների չեն հանդիպել,
Ըստ Սաթիկ Սեյրանյանի՝ «փողարշավ է տեղի ունենում»
«Ի տարբերություն պառլամենտում հայտնված շատ պատգամավորների, որոնք քաղաքականությունից են գնում դեպի քաղաքացին, լրագրողները քաղաքացուց են գնում դեպի քաղաքականություն, լավատեղյակ են քաղաքացու խնդիրներին, տիրապետում են բոլոր հարցերին՝ պատգամավորներից էլ լավ: Լրագրողները մեծ դերակատարություն կունենան ոչ միայն խոսքի ազատության պահպանման, այլեւ մարդու օրվա հարցերը բարձրաձայնելիս, որովհետեւ, երբ բարձրաձայնում ես, նշանակում է՝ արդեն գործի կեսն անում ես»,- լրագրողների
Բելառուսի ԱԳ նախարարը վերելակի ու ավտոբուսի հարցերով էլ կզբաղվի
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովը կառավարությունում հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաեւ մայրաքաղաքի ավտոբուսային պարկը եւ վերելակային տնտեսությունը բելառուսական ավտոբուսներով ու վերելակներով համալրելու հարցը: Բելառուսները պատրաստվում են նվե՞ր տալ ավտոբուսներն ու վերելակները, Aravot.am-ի հարցին կառավարությունից հայտնեցին, որ առայժմ հարցը քննարկման փուլում է եւ «ավելին ոչինչ
Պահպանողականները դատապարտում են Սաքունցի գրասենյակի վրա հարձակումը
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանների վրա ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության առիթով հարձակումը գնահատում ենք որպես հանցագործություն Մարդու իրավունքների եւ Հայաստանի պետականության դեմ: Հայաստանում չպետք է լինի արգելված գրականություն, չպետք է լինի արգելված տեղեկատվություն, այլապես դա կլինի ոչ թե Հայաստան, այլ ամբողջատիրական ԽՍՀՄ, Հյուսիսային Կորեա, բռնապետական Ադրբեջան: Արեւմտյան քաղաքակրթական արժեքների առաջին մոդուլը տեղեկատվություն ստանալու ազատությունն
ՀԱԿ-ը համագործակցում է ՀՀԿ-ի դեմ պայքարող բոլոր ուժերի հետ
«Ազատություն» ռադիոկայանի բացառիկ հարցազրույցը Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: «Ազատություն» ռադիոկայան . – Հայ ազգային կոնգրեսը իր քարոզարշավի ընթացքում իշխանական երկու ուժերի` «Օրինաց երկիր» եւ Հանրապետական կուսակցության հասցեին անվանական մեղադրանքներ է հնչեցնում, այնինչ «Բարգավաճ Հայաստան»-ին անդրադարձ չեք կատարում: ԲՀԿ-ի հետ համագործակցության հնարավորության մասին Ձեր քաղաքագիտական վերլուծությունը դեռեւս ուժի մե՞ջ է: Լեւոն Տեր-Պետրոսյան. – Լուրջ
ԲՀԿ-ականը՝ ՀՀԿ-ականին. «Վերջապես սկսեք գործել քաղաքական էթիկայի շրջանակներում»
ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը հայտարարել էր, թե ԲՀԿ խմբակցության համամասնական ցուցակում երկրորդ համարի՝ Վարդան Օսկանյանի հայտարարությունները այլեւս պետք է հոգեբաններն ու հոգեբույժները մեկնաբանեն։ ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանն այս կապակցությամբ ասել է. «Կարծում եմ, պարոն Սահակյանի դաստիարակությունն ու կեցվածքը թույլ են տալիս, որ գիտակցի նման անտակտ եւ ոչ կոռեկտ արտահայտությունների անթույլատրելիությունը: Կցանկանայի, որ Հանրապետական
ԱԺ նախագահը Կոմիտասի անվան պանթեոնում հարգեց Կարեն Դեմիրճյանի հիշատակը
Ապրիլի 17-ին լրանում է պետական-քաղաքական գործիչ, Ազգային հերոս, Ազգային ժողովի նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի 80-ամյակը։ Այդ կապակցությամբ, այսօր, ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն այցելեց Երեւանի Կոմիտասի անվան պանթեոն։ Սամվել Նիկոյանը Հայաստանի օրենսդիր իշխանության անունից ծաղկեպսակ դրեց 20-րդ դարի հայ մեծանուն քաղաքական գործչի շիրիմին եւ լռությամբ ու խոնարհումով հարգեց նրա հիշատակը։ Ազգային Ժողով
Հրանտ Բագրատյան. «ՀՀԿ-ի ծրագրին մի հավատացեք, սուտ է»
«Ախր ո՞նց բացատրեմ. ոնց, որ մեկին մոտենաք սեր բացատրեք, ասի՝ ինչո՞ւ ես քեզ պիտի սիրեմ, դու էլ ասես` որովհետեւ ես քեզ չեմ դավաճանի, չեմ ծեծի, չեմ սպանի: Հիմա այդ ձեւ Հանրապետականն է ասում` մենք Հայաստանը չենք ծախի»,- այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրն այսպես բնութագրեց ՀԱԿ անդամ եւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը եւ հավելեց.
Ըստ Մակեյանի՝ ՀՀԿ-ում վախեցել են (Տեսանյութ)
«Ագրեսիվության միակ դրդապատճառը վախն է, որ հանրապետականներն արդեն զգում են, որ մայիսի 6-ին հնարավոր է՝ չկարողանան վերահսկել ընտրական գործընթացը,- անդրադառնալով վերջին շրջանում ՀԱԿ-ի անդամների նկատմամբ բռնություններին ՝ասաց ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը,- Հոտի նման մարդկանց հավաքում, բերում են հրապարակում լցնում: Այդ ամենն անում են վախը հաղթահարելու համար: Նրանք վախենում են , որ մայիսի 6-ին չկարողանան լիարժեք
Ըստ հարցումների, ընտրողների 24 %-ը կողմնորոշված չէ
«Արմնյուզ» հեռուստաալիքի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրման ծրագիր: Ուսումնասիրության նպատակն է բացահայտել ու վերլուծել Հայաստանի բնակչության քաղաքական-հասարակական տրամադրությունները եւ կարծիքները, հետեւել 2012-ի խորհրդարանի եւ 2013-ի նախագահի ընտրությունների ընտրական նախասիրությունների դինամիկային: Ծրագիրը իրականացնում են Հայաստանի սոցիոլոգիական ասոցացիան եւ The Gallup Organization-ը՝ 2012-ի ապրիլից մինչեւ 2013-ի փետրվար: Առաջին համապետական ներկայացուցչական հանրային կարծիքի հարցումն
Մեր փոխանցիկ Մասիս սարերը
Ժողովուրդը գնում է նրա ետեւից, ում ուզում է ընդդիմադիր տեսնել: Այս ընտրություններում համազգային առաջնորդի դերը վերապահված է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Հետագա տարիներին այդպիսի առաջնորդ կարող են լինել անգամ Սերժ Սարգսյանը եւ, ինչ-որ հրաշքով նաեւ՝ Ռոբերտ Քոչարյանը: Փորձենք տեսնել, թե ովքեր ինչ պայմաններում են եղել գլխավոր ընդդիմադիրը Հայաստանում: 1996-ին նախկին վարչապետ եւ պաշտպանության նախկին նախարար
«Այդտեղից արյան եւ մահվան հոտ էր գալիս»
Կենտրոն համայնքի բնակիչ Ալլա Գաբրիելյանի խնամակալության տակ գտնվող չորս շներին «Յունիգրաֆ իքս» կազմակերպությունը հավաքել ու տարել է Լուսակերտի գիտահետազոտական կենտրոն`վարակազերծելու պատճառաբանությամբ:Սակայն տիկին Ալլան վստահ է, որ եթե ինքը չգնար ու իր շներին հետ չբերեր, նրանց կսպանեին: «Այդտեղից արյան եւ մահվան հոտ էր գալիս»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց Ալլա Գաբրիելյանը: «Յունիգրաֆ իքս»-ի պատասխանատուները հերքեցին շներին ոչնչացնելու մեղադրանքը`
ՀԴԿ. «Կեղծիքների կնքահայր կուսակցության հետ փաստաթուղթ չենք ստորագրի» (Տեսանյութ)
«Դա հիվանդություն է, թող դիմեն բժշկի»,- Aravot.am-ի հետ զրույցում ընտրակաշառք բաժանելու երևույթի մասին ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Մեր հարցին, թե հատկապես ինչու ընտրողը այս կուսակցությանը պետք է ձայն տա՝ պարոն Սարգսյանը պատասխանեց. «Մենք գտնում ենք, որ այս համակարգով ոչ մի լավ բան չի լինի, ուստի ուզում ենք փոխել այն: Մեր կարծիքով՝ քաղաքականությունը
«Վալլեքս» խումբը ձեռնպահ է մնում ծեծի առնչությամբ մեկնաբանություններից
2012 թվականի ապրիլի 16-ի երեկոյան կենցաղային հողի վրա «Թեղուտ» ՓԲԸ տարածքից դուրս անցանկալի միջադեպ է տեղի ունեցել, որին ներգրավված են եղել «Թեղուտ» ՓԲԸ աշխատակիցներ: Միջադեպը հրահրողները եղել են ոգելից խմիչքների ազդեցության տակ: Միջադեպի արդյունքում որոշ անձիք (այդ թվում՝ «Թեղուտ» ՓԲԸ աշխատակիցներ) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Միջադեպի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի
Վախճանվել է աշխարհահռչակ հայ միկրոքանդակագործ` այդ հազվագյուտ և բարդ արվեստի հիմնադիր Էդուարդ Ղազարյանը
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ երեկ, կյանքի 89-րդ տարում իր մահկանացուն կնքեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մեծագույն արվեստագետ, մանրաքանդակի անզուգական վարպետ Էդուարդ Ղազարյանը: Անզեն աչքով անտեսանելի իր առաջին աշխատանքները Էդուարդ Ղազարյանը ցուցադրել է Երևանում ավելի քան կես դար առաջ` 1947թ: Լինելով ջութակի հանրահայտ վարպետ-նորարար, տաղանդավոր երաժիշտ, քանդակագործ և անգերազանցելի ծաղրանկարիչ` նա զարմացրել
«Դուխով ա». Ծառուկյանը՝ Ղալումյանի հասցեին
Տավուշի մարզի Իջեւան քաղաքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը ամենամարդաշատն էր: Այստեղ Ծառուկյանին շատ ջերմ ընդունեցին: Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի ամիս առաջ, Իջեւանի քաղաքապետի ընտրություններում, հանրապետական քաղաքապետը պարտություն կրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուից: ԲՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղալումյանը կուսակցության նախագահին հյուրընկալեց քարոզարշավային բոլոր ատրիբուտներն ի գործ դնելով: Այստեղ իր ելույթում Ծառուկյանն իջեւանցիներին


















































