Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականը՝ ԲՀԿ-ականին. «Ճամբարափոխ կարիերիստ, որն իր տարիքի չափ կուսակցություն է փոխել»

Ապրիլ 17,2012 16:35

«Ես դրան ինչ պատասխանեմ… խոսքս ընդունեք իմիջիայլոց, որովհետև չեմ կարծում, թե սույն երիտասարդը այնպիսի քաղաքական ուղի է անցել կամ այնպիսի քաղաքական կապիտալ վաստակել, որի հայտարարություններին կարելի է լրջորեն արձագանքել»,- անդրադառնալով ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի հայտարարություններին՝ Panorama.am-ին փոխանցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Հիշեցնենք, որ պատասխանելով ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանի այն հայտարարությանը, թե ԲՀԿ խմբակցության համամասնական ցուցակում երկրորդ համարի՝ Վարդան Օսկանյանի հայտարարությունները այլևս պետք է հոգեբաններն ու հոգեբույժները մեկնաբանեն, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանն ասել էր. «Կարծում եմ, պարոն Սահակյանի դաստիարակությունն ու կեցվածքը թույլ են տալիս, որ գիտակցի նման անտակտ և ոչ կոռեկտ արտահայտությունների անթույլատրելիությունը: Կցանկանայի, որ Հանրապետական կուսակցության ցուցակում ընդգրկված պատգամավորները վերջապես սկսեն գործել քաղաքական էթիկայի շրջանակներում,այլ ոչ թե անլուրջ և անվայել մակարդակի «ռազբոռկաներով» զբաղվեն։ Եվ վերջում՝ խորհուրդ կտամ երիտասարդ պատգամավորին՝ համամասնական ցուցակի իր տեղին համապատասխան քայլեր գցել»։

Պատգամավորի խոսքերով, ցավալի է, որ կան այնպիսի քաղաքական գործիչներ, որոնք մարդկանց քաղաքական կապիտալը չափում են հորիզոնականներով ու նյութականով: «Ինչ վերաբերվում է ՀՀԿ համամասնական ցուցակի իմ տեղին, ապա պետք է ասեմ, որ այն ինձ որևէ ձևով չի կոմպլեքսավորում պատասխանելու ԲՀԿ համապատասխան ցուցակի 2-րդ համարին կամ այդ ցուցակում տեղ գտած ինչ-որ «ճուտիկների»: Ես 2001 թվականից ՀՀԿ անդամ եմ ու չեմ էլ պատրաստվում խորությամբ մեկնաբանեմ ինչ-որ ճամբարափոխ կարիերիստի, ով հանուն պաշտոնի, երևի իր տարիքի չափ կուսակցություն է փոխել»,- ասաց Հ. Սահակյանը, ապա հավելեց. «Դե լավ տղայա, ինքնահաստատման փուլում ա, էդ ուրիխանյանոտ զանգվածը վերջին շրջանում շատ է ակտիվացել, չնայած իրանց խնդիրն ա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30