Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուխով ա». Ծառուկյանը՝ Ղալումյանի հասցեին

Ապրիլ 17,2012 14:46

Տավուշի մարզի Իջեւան քաղաքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը  ամենամարդաշատն էր: Այստեղ Ծառուկյանին  շատ ջերմ ընդունեցին: Հիշեցնենք, որ  ընդամենը մի քանի ամիս առաջ, Իջեւանի քաղաքապետի ընտրություններում, հանրապետական քաղաքապետը պարտություն կրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուից:

ԲՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղալումյանը կուսակցության նախագահին հյուրընկալեց քարոզարշավային բոլոր ատրիբուտներն ի գործ դնելով:

Այստեղ իր ելույթում Ծառուկյանն իջեւանցիներին կոչ արեց, որպեսզի չհիասթափվեն ու միասնական մասնակցեն խորհրդարանական ընտրություններին, քանի որ իրենք արդեն տեսել ու համոզվել են, որ համախմբվելով կարող են հաղթել: Ծառուկյանը նաեւ  ասաց, որ Ղալումյանն իր հերթին պարտավորություններ ունի, քանի որ ժողովուրդն իրեն վստահել է, իսկ հիմա եկել է Ղալումյանից պահանջելու ժամանակը ու որեւէ նշանակություն չունի, որ ծանր ու դժվարին ժամանակներ են: «Ես իրեն ճանաչում եմ, հարգում եմ որպես մարդ, տղամարդ՝ դուխով ա»,- ասաց Ծառուկյանը  Ղալումյանի հասցեին: Ղալումյանն էլ իր հերթին նկատեց, որ պատվով ու նամուսով է փորձում արդարացնել  իրեն տրված ժողովրդի վստահությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30