Օրվա լրահոսը

Մի՛ մասնակցեք «ձվերի հեղափոխությանը»

Խորհուրդ է տալիս մասնագետը Ներկած ձուն ոչ միայն զարդարում է տոնական սեղանը, այն նաեւ ընդունված է նվիրել միմյանց Զատիկի ողջ շաբաթվա ընթացքում: Ձուն դեռ վաղ անցյալից հանդիսանում է նոր կյանքի խորհրդանիշ: Շատ ձու ուտելը վնասակար է առողջությանը՝ հաղորդում է doctors.am-ը: Բժիշկները հայտնաբերել են, որ չափից շատ ձու ուտելը կարող է հանգեցնել երկրորդ տիպի շաքարախտի ձեւավորման:

Հայ շախմատիստներն ամեն տեղ են

Այս օրերին հայաստանցի եւ հայազգի շախմատիստներն աշխարհի տարբեր ծայրերում մասնակցում են միջազգային մրցաշարերի, որոնց մի մասն արդեն ավարտվել է, մյուսները դեռ շարունակվում են կամ նոր են մեկնարկել: Բրազիլիայում բնակվող Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Ֆորտալեզա քաղաքում անցկացված բաց մրցաշարում յոթ հնարավորից վաստակելով 6,0 միավոր՝ գրավեց առաջին տեղը: Նա լրացուցիչ գործակիցներով գերազանցեց պարագվայցի Կուբասին եւ բրազիլացի Դեբսին: Հայաստանցի միջազգային

Արժանին մատուցենք Անրի Վերնոյին

Բաց նամակ Երեւանի քաղաքապետին   Ա. Վերնոյը երբեք չի մոռացել իր հայկական ծագումը: Մեր ժողովուրդը հզոր է եւ անպարտելի ոչ միայն իր 20-ամյա պետությամբ եւ կերտած հաղթանակներով, այլեւ՝ աշխարհի տարբեր երկրներում ապրող եւ արարող իր հայրենակիցներով: Նրանց կողմից ստեղծվեցին հայի կնիքով համաշխարհային արժեքներ ներկայացնող ստեղծագործություններ տարբեր ոլորտներում (գրականություն, երաժշտություն, արվեստ, ճարտարապետություն, կինո եւ այլն): Նրանք

Ընտրությունից ընտրություն Հայաստան այցելող դիրիժորը

Լյուք Բաղդասարյանը  իր գրադարանը հարստացրել է հայ կոմպոզիտորների երկերով Հայաստանում է շվեյցարաբնակ ճանաչված դիրիժոր Լյուք Բաղդասարյանը: «Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 14-ին նա կղեկավարի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ): Ստացվել է այնպես, որ նրա այցերը Հայաստան համընկնում են ԱԺ ընտրություններին: Իտալիայի, Ռումինիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ այլ երկրների առաջատար նվագախմբերի ցանկալի հյուր մեր հայրենակցի հետ «Առավոտը» զրույցը

«Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր անդամի վերջին խոսքը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ շարունակվեց Գագիկ Սաֆարյանի դեմ հարուցված քրեական գործով դատական վիճաբանությունների փուլը: Գագիկ Սաֆարյանը մեղադրվում էր խարդախության համար. 21 000 դոլար վերցնելու եւ դրա միջոցով Սամվել Կոստանյանի որդուն բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունելու համար: Սամվելի որդին բուհ ընդունվել է, բայց ոչ այն բուհը, որի համար նրա

Ալյուր, կատարակտի վիրահատություն, բոմբոներկա՝ որպես ընտրակաշառք և մահացած մարդիկ՝ որպես ընտրող

Ք. Երևան, Աջափնյակ համայնք, տեղամաս` 6/34, հասցե` Նազարբեկյան թ. 15շ. բն.1 ընտրող`Համբարձումյան Համբարձում Յուրիկի 17.08.1962 մահացած է: ԲՀԿ-ն` որպես ընտրակաշառք անվճար բուժծառայություններ և դեղորայք, ալյուր է բաժանում մարզերի գյուղացիներին: ՀՀ Լոռու մարզի Սպիտակի Շրջանի Արևաշող գյուղի ընտրողների ցուցակը փակցված է ոչ թե ընտրական տեղամասում, այլ ՀՀԿ նախընտրական շտաբի վրա: Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքն ընդգրկող

Մի օր շուտ գնար՝ ավելի գումար չէր վճարի

«Օրանժը» վստահեցնում է, որ իրենք բաժանորդներին տեղեկացնում են պայմանագրով սահմանված կետերը  Արարատի մարզի Տափերակ գյուղի բնակիչ Ֆելիքս Մինասյանը, իր իսկ խոսքերով ձեւակերպած՝ կենսաթոշակի մի մասը անտեղի վճարել է չօգտագործած ինտերնետի համար: Թոշակառուի պատմելով՝ 3 բջջային օպերատորներից գերադասել է օգտվել «Օրանժի» «Ինտերնետ-հիմա» ծառայությունից, բայց ընդամենը մեկ ամիս հետո տեսել է, որ կապն իրեն չի արդարացնում, քանի

Ըստ Լարիսա Մինասյանի՝ քաղաքացիական հասարակությունը բավարար չափով չի մասնակցում քաղաքական գործընթացներին

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը 2012թ. Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ այսօր ներկայացրեց  քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող մոնիթորինգային տարբեր նախաձեռնություններ:  Բոլոր այդ նախաձեռնություններն ունեն մեկ հիմնական նպատակ՝ վերահսկել ընտրությունների անցկացումը հանուն արդար ընտրութունների: Այդպիսի նախաձեռնություններից են «Իրավաբանական օգնությունը», «2012թ. խորհրդարանական ընտրությունների առցանց ԶԼՄ-ների մոնիթորինգը», «Ընտրությունների ժամանակ քաղաքական կուսակցությունների կողմից կիրառվող սոցիալական ցանցերի մոնիթորինգը», «2012թ. խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային

ՀՀԿ-ի հանրահավաքին ստիպողաբա՞ր էին տարել

Երեկ Հայաստանի հանրապետական կուսակցությունը Երեւանի Էրեբունի վարչական շրջանում նախընտրական բազմամարդ հանրահավաք ապահովելու համար այդ շրջանի բոլոր պետական կառույցների աշխատակիցներին ներքին կարգով հրահանգել էր անպայման ներկա լինել հավաքին: Համենայնդեպս, այսպես էին վստահեցնում «Առավոտի» խմբագրություն ահազանգած մի շարք քաղաքացիներ: Ընդ որում, ըստ բնակիչների՝ պետական աշխատողներն էլ իրենց ծանոթ-բարեկամներին, ենթականերին էին հորդորել մասնակցել ՀՀԿ-ի հանրահավաքին: Մեզ զանգահարած քաղաքացիները

Կոոպերատիվի տերերն ընդդեմ Հերմինե Նաղդալյանի ամուսնու

Նրանք պնդում են, որ ԱԺ պատգամավորի ամուսինը իրենցից 14 բնակարան է տոկոսով գրավ վերցրել մեծ գումարների դիմաց: Այս օրերին Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է «Նորաշեն-2007» կոոպերատիվից տուժած քաղաքացիների գործը: Որքան էլ գործը վարող մարմինը՝ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ), ջանքեր գործադրեց ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնուն՝ Դավիթ Բեգլարյանին, որը Էջմիածնի հարկայինի

«Նստած էի, ո՞նց գայի»

Ուշիի բնակիչների առաջ արդարանում է Մյասնիկ Մալխասյանը   Երեկ Օհանավան եւ Ուշի համայնքներում ՀԱԿ-ի նախընտրական քարոզարշավի Կոնգրեսի ներկայացուցիչներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդունեցին ընդամենը 30-40 բնակիչներ: Ընդ որում, նրանց մի մասը ՀԱԿ-ի ընտրազանգվածն էլ չէր. մեզ հետ զրույցում նրանք վստահեցնում էին, որ ընտրելու են ուրիշ կուսակցության կամ քվեարկելու են բոլորին դեմ: Քարոզարշավին եկած Հրաչ պապիկը՝ Հրաչ

Գերադասում են բաժանվել, քան գնալ «դավաճանության ստոր հետքերով»

Գոյություն ունեն 17 հիմնանական պատճառ, որ կարող են ստիպել մարդուն գնալ սխալ ուղղությամբ, ասվում է «Երբ լավ մարդիկ դավաճանում են» գրքում, հեղինակն է ամերիկացի հայտնի հոգեբան, հոգեթերապեւտ Միրա Կիրշենբաումը: Բայց ես ձեր ուշադրությանը կներկայացնեմ դրանցից 7 կարեւորների վրա: Ինչպես պնդում է հայտնի հոգեբանը`բազմաթիվ հրաշալի մարդիկ կարող են լինել դավաճաններ, որոնք ուղղակի զոհ են դառնում որոշ

Մինչ տույժը՝ Զոլյանն ու Աշոտյանը գրավոր «երկխոսել» են

Երեկ «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանելով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով իր հանդեպ կիրառված կարգապահական տույժը՝ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը հայտնել էր, որ ոչ միայն դատարան է դիմելու, այլեւ վարչապետին, որպեսզի նա որոշի ԿԳ նախարարի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը: Ի պատասխան՝ իր Facebook-յան էջում Արմեն Աշոտյանը ռեկտորի պահվածքը որակել է տարօրինակ,

Ռեկտորը «վաստակել է» կարգապահական տույժը

Հիմնավորում է ԿԳ նախարարը «Առավոտի» երեկվա համարում տպագրված «Կամ լավ, կամ ոչինչ» վերնագրով հրապարակման մեջ տեղեկացրել էինք, որ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ՝ առանց նախարարության թույլտվության Հայաստանից բացակայելու համար: Մեկնաբանելով այդ հրամանը՝ պարոն Զոլյանն «Առավոտին» ասել էր, թե

«Սան Պալաս»-ը գործել է ապօրինի

Երեկ իրավապահների կողմից գրոհի է ենթարկվել Կապան քաղաքի մատույցներում գործող «Սան Պալաս» խաղատունը: Այս խաղատունը բացման օրվանից ի վեր որեւէ հարկային պարտավորություն չի կատարել, քանի որ գործել է ապօրինի: Ինչպես Կապանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Սան Փալաս»-ը գործում է շուրջ 2 ամիս, սակայն ֆինանսների նախարարության կողմից չունի լիցենզիա: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ չլիցենզավորված խաղատունը պատկանում է

11.04.2012

Օրինակելի ելույթներ

Այս օրերին իշխանական եւ ընդդիմադիր պոլիտտեխնոլոգները հուշում են իրենց պատվիրատուներին, թե ինչպիսի բոցաշունչ ճառերով է պետք ազդել ընտրողների էմոցիաների վրա, որպեսզի այդ ընտրողները տվյալ քաղաքական ուժին սիրեն եւ գնան նրա ետեւից: Բայց կուսակցությունները կարող են փող չծախսել. ես նրանց միանգամայն անվճար տրամադրում եմ իշխանամետ եւ ընդդիմադիր ելույթների մոդելային տեքստերը, որոնք նրանք կարող են օգտագործել բառացիորեն,

ՀՅԴ ու ԲՀԿ-ն արտաքին գովազդում «չափերն անցել» են

Որպեսզի քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավի ժամանակ գովազդի համար հավասար պայմաններ ունենան, Երեւանի քաղաքապետարանը վարչական շրջաններում տեղադրել է անվճար գովազդի նախընտրական գրատախտակներ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը մասնակցում է ԱԺ ընտրություններին, իրավունք ունի իր գովազդը փակցնել A 3 չափսի պաստառի չափսով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության

Էքզիթ փոլը չի օգնի

Առաջիկա ընտրությունների ժամանակ միջազգային հեղինակավոր Gallup ընկերությունը մտադիր է առաջին անգամ Հայաստանում էքզիթ փոլ անցկացնել: «ՉԻ»- Հիշեցնենք՝ էքզիթ փոլն այն է, երբ ընտրատեղամասերից դուրս եկած քաղաքացիներին հարցնում են, թե ո՞ւմ են ընտրել: Ընդ որում՝ միջազգային այդ կազմակերպությունը համագործակցության պայմանագիր է ստորագրել «Արմենիա» հեռուստաընկերության հետ, ինչը ենթադրում է, որ էքզիթ փոլը պիտի անցկացվի տեսախցիկների ներկայությամբ: Դա

Հումորային հայտարարություններ «ՉԻ»-ից

Հերքում Արդարադատության նախարարությունը պաշտոնապես  հերքել է այն տեղեկությունները, թե իբր իրենք արգելել են «Ժառանգություն» կուսակցության «Գալի՛ս  ենք» կարգախոսը՝ որպես  ընտրողների նկատմամբ  սպառնալիք պարունակող արտահայտություն: Հերքում-2 ՀՀԿ-ն  պաշտոնապես հերքել է այն տեղեկությունները, թե իբր կայարանամերձ հրապարակում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը մարդկանց զոռով են բերել: «Ֆիզիկական բռնության առանձին դեպքերը էապես չեն ազդել հանդիպման մասնակիցների գլխաքանակի վրա»,- ասվում

Աննա Առաքելյանը՝ Միսս Հայաստան 2012 (ֆոտոշարք)

Երեկ երեկոյան կայացել է «Միսս Հայաստան–2012» մրցույթը, որի հաղթող է ճանաչվել Երևանը ներկայացնող և 4 համարի տակ հանդես եկող Աննա Առաքելյանը։ Լուսանկարները՝ «Ֆոտոլուրի»

Կդադարեցվի Դավիթաշենի մի հատվածի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, ս.թ. ապրիլի 12-ին ժամը 10.00 – 24.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1-ին բնակելի զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ  

Ո՞րն է Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Լեւոն Զուրաբյանի տարբերությունը

Այսօր Քաղաքագետների միությունում ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» կուսակցության լիազոր ներկայացուցիչները հանդիպում ունեցան՝ միջկուսակցական միասնական շտաբի աշխատանքների հետ կապված խնդիրները քննարկելու: «Ժառանգության» վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը նորից պնդեց, որ փաստաթուղթը ստորագրեն առաջին դեմքերը եւ իրենց այդ մոտեցումը բացատրեց այսպես. «Այսօր կոալիցիոն երեք ուժերը զբաղված են ժողովրդի մոտ քվեներ որսալով: Գավառում եղել ենք, մարդկանց անձնագրերը վերցնում,

«Շնորհակալ եմ, Մանվել, շնորհակալ եմ, Սեյրան»

«Մեզ լոդրության մեջ չեն կարող մեղադրել, մենք երբեք այդպիսին չենք եղել»,- Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում  էջմիածնեցիների հետ հանդիպման ժամանակ  հայտարարեց ՀՀԿ նախագահ  Սերժ Սարգսյանը:  Նախագահը հավաքվածներին  կոչ արեց ակտիվ լինել. «Ձեր հրաշալի քաղաքապետից ու նրա միջոցով մեր կառավարությունից ավելին պահանջեք»: Նա ասաց նաեւ, որ անցած 4-5 տարիները եւ ներքին, եւ արտաքին քաղաքական զարգացումների առումով շատ

Ուրեմն չե՞նք հավատացել, ու մեղավորը մե՞նք ենք, որ չի փոխվել

Հայաստանի   Հանրապետական կուսակցության  նախագահ Սերժ Սարգսյանը, ապրիլի 9-ին Ծաղկաձորում հանդիպելով Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ, մեկնաբանել է ՀՀԿ-ի «Հավատանք, որ փոխենք» կարգախոսի իմաստը։ «Հավատա՛նք մեզ, հավատա՛նք մեք ընկերներին, հավատա՛նք մեր ընտանիքներին, հավատա՛նք մեր բուհին, մեր պետությանը, մեր գործին։ Նախընտրական ոչ բոլոր խոստումներին է պետք հավատալ, բայց սեփական ուժերին մենք ուղղակի պարտավոր ենք հավատալ։ Ես չգիտեմ

Ծառայությունից դուրս են գալիս, չնայած վարկերի տակ են

Ադրբեջանի հետ սահմանը հսկող տավուշցի պայմանագրային զինծառայողներից շատերը պայմանագրի ժամկետը լրանալուց հետո հրաժարվում են դրանք երկարաձգել: Դա այն դեպքում, որ զինծառայողներից շատերը ֆինանսական վատ վիճակում են, բանկերում վերցրած վարկերի «տակ են»: Պայմանագրային զինծառայողներն «Առավոտի» թղթակցին ասացին, որ ապրիլի 1-ից շուրջ 15 տոկոսով ավելանալու են մարտական ծառայության համար տրվող գումարները: Սակայն դա էլ չի հրապուրում: Պայմանագրային

30-ամյա Դավիթին չհաջողվեց Իսպանիա տեղափոխել ատրճանակները

Երեկ, ապրիլի 10-ին Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի և նույն օդանավակայանի ուղևորների և ուղեբեռների հատուկ զննման ծառայության աշխատակիցները զննման գոտուց գծային բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։ Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին Երևանի Նոր–Նորք վարչական շրջանի բնակիչ 30-ամյա Դավիթ Խաչատրյանն է։ Նա Երևան–Մոսկվա թիվ 1861 չվերթով պետք է մեկներ Մոսկվա, այնուհետև՝

Բացահայտվել են զինծառայողների կատարած գողությունները

Իջեւան քաղաքում ավտոմեքենաների վերջին շրջանում կատարված 3 գողություններից 2-ը բացահայտվել են: Դրանց հեղինակները զինծառայողներ են: Նախկինում հայտնել ենք, որ մարտի 28-ին Իջեւան քաղաքի բնակիչ, 1980 թ. ծնված Վահե Սերյոժայի Ճաղարյանը Իջեւանում գողացել է «ՈՒԱԶ-469» մակնիշի ավտոմեքենա, սակայն բռնվել է Իջեւանի ոստիկանության կողմից: Ձախողակ գողը պայմանագրային հիմունքներով հսկում է Վրաստանի հետ սահմանը: Նա ձերբակալված չէ: Մարտի

Լարիսա Ալավերդյան. «Ես իմ մեջ այդ մարմինը չունեմ, որով նեղանամ»

Հատված «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի հարցազրույցից:  – Նախօրեին «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների նախընտրական քարոզարշավի առաջին օրն էր, սակայն Դուք՝ որպես կուսակցության անդամ, ներկա չէիք առաջին քարոզարշավին, ինչն է պատճառը, որեւէ ներքին խնդի՞ր կա՝ կուսակցության հետ կապված։ – Ես արդեն վաղուց հայտարարել եմ, որ ես քարոզարշավներին այդքան մասնակցություն չեմ ունենալու եւ կարծում եմ՝ ոչ

Շարմազանովը՝ Խզմալյանի մասին. «Ամուսինը կնոջ փոխարեն խոսում է»

Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովին երեկ հարցրի՝ կուսակցության համամասնական ցուցակը, ստացվում է, կեղծիքո՞վ է կազմվել։ Ավելի վաղ, ինչպես հայտնի է, կինոռեժիսոր, ընդդիմադիր «Սարդարապատ» շարժման անդամ Տիգրան Խզմալյանը մեր զրույցում հաստատել էր, որ իր կինը՝ Նարինե Միրզոյանը, ընդգրկված է ՀՀԿ համամասնական ցուցակում ու միաժամանակ հայտարարել էր, թե նա առանձնապես չի էլ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031