Լրահոս
Օրվա լրահոսը

«Նստած էի, ո՞նց գայի»

Ապրիլ 11,2012 13:32

Ուշիի բնակիչների առաջ արդարանում է Մյասնիկ Մալխասյանը

Առաջին կարգի հաշմանդամ Հրաչ Կարապետյանը:

 

Ուշի-Օհանավան համայնքների հավաքում ընդամենը այսքան մարդ կար:

Երեկ Օհանավան եւ Ուշի համայնքներում ՀԱԿ-ի նախընտրական քարոզարշավի Կոնգրեսի ներկայացուցիչներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդունեցին ընդամենը 30-40 բնակիչներ: Ընդ որում, նրանց մի մասը ՀԱԿ-ի ընտրազանգվածն էլ չէր. մեզ հետ զրույցում նրանք վստահեցնում էին, որ ընտրելու են ուրիշ կուսակցության կամ քվեարկելու են բոլորին դեմ:

Քարոզարշավին եկած Հրաչ պապիկը՝ Հրաչ Կարապետյանը, Ուշիի բնակիչ է, առաջին կարգի հաշմանդամ: Նրա ընտանիքի միակ եկամուտը իր ստացած թոշակն է՝ 12000 դրամ: Նրա խոսքերով՝ «Փոստում մուծվում եմ՝ տակը բան չի մնում, մնացածը նիսյայով ենք առնում: Առաջին կարգի հաշմանդամին 12 հազար են տալիս՝ էդ եղավ ապրե՞լ: Ոչ մեկն էլ արժանի չի, չեմ ընտրելու ոչ մեկին: Լավ ի՞նչ կա, որ որեւէ մեկին էլ ընտրեմ»: Մեր դիտարկմանը, որ ՀԱԿ-ն ասում է, թե ինքը այլընտրանք է այս իշխանություններին, եթե եկել եք, գուցե ինչ-որ հույս կապո՞ւմ եք նրա հետ՝ նա պատասխանեց. «Ես ոչ մեկի հետ էլ հույս չեմ կապում: Լեւոնին տեսել ենք, առաջինը Լեւոնը եկավ, մեր ժողովուրդը լավ, ընտիր ապրում էր, ավիրվավ, գնաց: Հիմքը էս խարդախությունների իրենից է դուրս եկել»: Հրաչ Կարապետյանը նաեւ բողոքեց, որ Մյասնիկ Մալխասյանը, որը 2003-ին հենց իրենց մոտ էր առաջադրվել, «մի հատ ոչ երեւում է, ոչ էլ. ընտրությունից ընտրություն ենք տեսնում: Բա էլ ի՞նչ հավատ ունենանք որ: Մենք ընդհանրապես մեր պատգամավորին էլ չենք ճանաչում, չգիտենք էլ ով է»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ անդամ Մյասնիկ Մալխասյանն ասաց. «Նստած էի, ո՞նց գայի, իրենք պետք է գային ինձ տենալու՝ չեկան: Ես իրենց պատգամավորը չեմ, իրենց միշտ թվում է, թե ես եմ իրենց պատգամավորը, որովհետեւ իրենց պատգամավորին չգիտեն, միայն ինձ են հիշում»:

Երբ հավաքված մի քանի բնակիչների խնդրեցինք մեկնաբանել, թե ինչու են իրենց համագյուղացիներն այսքան պասիվ մասնակցություն ունենում ՀԱԿ-ի հավաքին՝ գյուղերը դատարկվե՞լ են, էլ մարդ չկա՞, թե՞ ՀԱԿ-ի կողմնակիցներն են այստեղ քիչ՝ նրանք պատասխանեցին, որ հավանաբար վախենում են, չեն ուզում երեւալ:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30