Լրահոս
Օրվա լրահոսը

Գերադասում են բաժանվել, քան գնալ «դավաճանության ստոր հետքերով»

Ապրիլ 11,2012 13:32

Գոյություն ունեն 17 հիմնանական պատճառ, որ կարող են ստիպել մարդուն գնալ սխալ ուղղությամբ, ասվում է «Երբ լավ մարդիկ դավաճանում են» գրքում, հեղինակն է ամերիկացի հայտնի հոգեբան, հոգեթերապեւտ Միրա Կիրշենբաումը: Բայց ես ձեր ուշադրությանը կներկայացնեմ դրանցից 7 կարեւորների վրա: Ինչպես պնդում է հայտնի հոգեբանը`բազմաթիվ հրաշալի մարդիկ կարող են լինել դավաճաններ, որոնք ուղղակի զոհ են դառնում որոշ հոգեբանական ու սոցիալական ճնշումների:
№1.Փորձ՝ բացահայտելու ինքդ քեզ: Երկար ժամանակ ձեր կյանքում ինչ-որ երեւույթներ խանգարում են ձեզ ինքնադրսեւորվելու համար,-գրում է Կիրշենբաուն,-դավաճանություն՝ լավագույն միջոցը հասկանալու, թե իրականում ով ես դու».Անգլիացի ճանաչված գրող Վերջինիա Վուլֆի ամուսինը` Լեոնարդը, նրա համար ավելի շատ ուղղակի պաշտպան էր քան սիրեցյալ, ինչի պատճառով Վուլֆը ջերմ հարաբերություններ ձեւավորեց Վիտո Սակվիլ-Վեստի հետ: Նրանց հարաբերություններն էլ հենց հիմք ծառայեցին Վուլֆի գրած հայտնի «Օրլանդո»վեպի համար:

№2 Փախուստ: «Դուք ուզում եք ընդհատել ձեր համատեղ ամուսնական կյանքը, սակայն վախենում եք ուղղակի հեռանալ, ինչի հետեւանքով գնում եք դավաճանության, հուսալով, որ դա վերջ կդնի ձեր մտորումներին, կամ կարծում եք, որ սիրեկանը կամ սիրուհին կօգնեն ձեզ վերջնականապես ընդհատել ամուսնական կապը: №3.Ինչ կլինի եթե…«Դավաճանության օգնությամբ դուք փորձում եք պարզել հնարավոր է արդյք ուրիշի հետ հարաբերություններ ունենալը ձեզ տա այն ինչ պակասում է ձեր ամուսնական կյանքում:

№ 4. Կարո՞ղ եմ ես դուր գալ: «Դուք ամեն բան անում եք, սակայն ձեր համատեղ կյանքը ոչ մի կերպ չի ստացվում, այդժամ մտածում եք ընդունա՞կ եմ արդյոք ես դուր գալու, հմայելու, ինչն էլ դրդում է դավաճանության: Դրա հետեւանքով աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոն 71 տարեկանում սիրավեպ ունեցավ 24 -ամյա Լապորտ Ժենևեվի հետ»,- գրում է հեղինակը:

№5.Փոխարինող միջոցներ: «Ձեզ հարկավոր է ինչ-որ օգնություն, օրինակ՝ դուք ուզում եք բարձրացնել ձեր ինքնագնահատականը, որն էլ կարող է պատճառ դառնալ  դավաճանության:

№ 6. Պատահական կապ:«Երբ դուք ամուսնանում եք ձեր ծանոթությունից 3-4 ամից հետո: Դավա-անությունը հնարավոր է,  քանի որ դուք իրար դեռեւս չեք հասցրել բավարար ճանաչել:

№ 7.Ամուսնական ճգնաժամ. «Եթե չհատկացնել միմիանց բավարար ժամանակ եւ ուշադրություն, ապա ձեր հարաբերությունները կմտնեն փակուղի եւ դուք կփորձեք փնտրել նոր հարաբերություններ: Իհարկե շատ են նաեւ դեպքերը, երբ պատճառ է դառնում սեռական անբավարարվածությունը, բայց դա ոչ բոլոր երկներում է պատահում,-ասում  է տիկին Միրան: Վերջում հոգեբանը խորհուրդ է տալիս, նմանատիպ խնդիրներից խուսափելու համար հարկավոր է նախեւառաջ ինքահաստատվել ու փորձել գտնել այն մեկին,  ով կհամապատասխանի ձեր էությանը, իսկ եթե դուք արդեն առնչվել էք այս խնդիրներին, ապա պետք է ոչ թե խոստովանել «գործած մեղքը», այլ պարզապես ամուսնալուծվել:

Ինքս էլ փորձեցի պարզել համալսարանների ուսանողներից, թե հատկապես ինչը կարող է դրդել իրենց դավաճանել կնոջը կամ ամուսնուն: Օրինակ, ըստ ԵՊՀ Բանասիրության  ֆակուլտետի ուսանողուհի Հասմիկի, դավաճանությունը շատ տգեղ բան է ու անկախ ամենինչից՝ նա երբեք չի դավաճանի իր սիրելիին, իսկ Արմենի կարծիքով՝ նա ընդունակ է դրան, եթե իմանա, որ իրեն դավաճանել են: Կարծիքները տարբեր էին, սակայն հատկապես աղջիկները գերադասում էին բաժանվել` եթե իրենց ամուսնական կյանքը չստացվեր, քան գնալ «դավաճանության ստոր հետքերով»:

 

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30