Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի հանրահավաքին ստիպողաբա՞ր էին տարել

Ապրիլ 11,2012 13:36

Երեկ Հայաստանի հանրապետական կուսակցությունը Երեւանի Էրեբունի վարչական շրջանում նախընտրական բազմամարդ հանրահավաք ապահովելու համար այդ շրջանի բոլոր պետական կառույցների աշխատակիցներին ներքին կարգով հրահանգել էր անպայման ներկա լինել հավաքին: Համենայնդեպս, այսպես էին վստահեցնում «Առավոտի» խմբագրություն ահազանգած մի շարք քաղաքացիներ: Ընդ որում, ըստ բնակիչների՝ պետական աշխատողներն էլ իրենց ծանոթ-բարեկամներին, ենթականերին էին հորդորել մասնակցել ՀՀԿ-ի հանրահավաքին: Մեզ զանգահարած քաղաքացիները հավաստիացրին, որ նրանց սպառնում են՝ ՀՀԿ հանրահավաքին ներկա չլինելու դեպքում լուրջ խնդիրներ կունենան: Օրինակ՝ զանգահարողներից մեկը պատմեց, որ իր երեխաներից մեկի մանկապարտեզի դաստիարակը ծնողներին հորդորել է ներկա լինել ժամը 18.00-ին կայանալիք հանրահավաքին. «Մենք, անկեղծ ասած, մի քիչ զարմացանք ու հրաժարվեցինք, սակայն դաստիարակն այնպիսի տոնով խոսեց մեզ հետ, վախեցանք, որ մեր չգնալու համար երեխաները կտուժեն: Մանկապարտեզի դաստիարակը նույնիսկ փորձեց արդարանալ, որ ինքը ոչ մի կապ չունի ՀՀԿ-ի հետ, բայց թաղապետարանից են նրան հրահանգել: Ասաց՝ բա մեր ջանը քա՞ր ա, որ մենք էլ ուզած-չուզած՝ գնալու ենք»:

Բնակիչներից մեկի պատմելով էլ՝ Էրեբունի վարչական շրջանի մի քանի դպրոցների աշխատակիցներին նույնպես հորդորել են թե՛ իրենք, թե՛ բարձր դասարանի աշակերտները եւս՝ եթե կարող են ծնողներին ու իրենց հարեւան-բարեկամներին հավաքել ու մասնակցել հանրահավաքին:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30