Օրվա լրահոսը
Սերժ Սարգսյանն իրեն «դաշնակից» է համարում բնապահպաններին
«Մենք օրենքով բացառելու ենք Երեւանի կենտրոնի որեւէ կառուցապատում, եթե այն չի պատշաճում մայրաքաղաքի ճարտարապետությանը: Այսօր ակնհայտ է, որ կա հասարակական լուրջ պահանջարկ եւ նույնիսկ պայքար այս հարցում: Այստեղ մենք դաշնակիցներ ենք: Մի քանի տարի եւ Երեւանում վերջնականապես կհաղթանակի մայրաքաղաքի դիմագիծը պահելու առաջնահերթությունը»,- Էրեբունի համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք, որ
ՀՅԴ-ն գալիս է «ոչ» ասելու անարդարություններին
ՀՅԴ հանրահավաքը մեկնարկեց. դրա մասին ազդարարեց հանրահավաքը վարող Գեղամ Մանուկյանը։ Ողջունելով հավաքվածներին` Մանուկյանը նրանց դիմեց որպես հաղթած եւ «ոչ»- ով պայքարած ժողովրդի, հիշեցնելով, որ երեք տարի առաջ ՀՅԴ-ն նախաձեռնեց հայ-թուրքական արձանագրությունների դեմ «ոչ»-ի շարժում եւ հաղթեց՝ վիժեցնելով երկրի ապագայի համար այդ վտանգավոր գործընթացը։ «Այդ «ոչ»-ով ՀՅԴ-ն պայքարեց Հայայստանում եւ ՀՀ-ից դուրս, որովհետեւ այդ «ոչ»-ն ուներ
Բագրատյանը մեկնաբանում է՝ ինչու իրենք «մի բարի պտուղ» չեն եղել (Տեսանյութ)
«Այս թիմում եղել են մարդիկ, որ իշխանությունում եղել են եւ երեսներս բաց եկել ենք ձեզ մոտ: Մեր հետեւից ամեն ինչ ասել են: Ասել են՝ լույս ենք գողանում, մազութ, փող ենք գողանում, կոնյակի գործարան ենք գողանում»,- ՀԱԿ-ի ապարանյան նախընտրական քարոզչության ժամանակ այսպես սկսեց իր խոսքը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ ավելացնելով՝ «Բա ես կամ նախագահը կոնյակի գործարանը
Ոստիկանությունը կրկին պարզաբանում է` «իրավասություն չունենք»
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանությունում քննարկվել է ՀՅԴ, «Ժառանգություն» կուսակցությունների և ՀԱԿ-ի կողմից ապրիլի 10-ին ՀՀ վարչապետին հասցեագրված նամակը` ՀՀ-ից մշտապես բացակայող, բայց ընտրացուցակներում ընդգրկված ՀՀ քաղաքացիների լիակատար ցանկը տրամադրելու խնդրանքով: «Հայոց աշխարհ» օրաթերթի ապրիլի 5-ի համարում հրապարակված նույնաբովանդակ հրապարակման վերաբերյալ ՀՀ ոստիկանությունն իր պատասխանը հրապարակել է www.police.am համացանցային կայքում: ՀՀ որևէ օրենսդրական ակտով ոստիկանությունը
Ապամոնտաժողների հինգերորդ խումբը վաղը կմիանա առաջին չորսին
Նամակ ՀՀ ոստիկանապետ պարոն Վլադիմիր Գասպարյանին Տեղեկացնում ենք ձեզ, որ ս/թ մարտի 31-ին, ժամը 13:00-ից Մաշտոցի Պուրակում անօրինական կառուցված տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող չորս խմբերին ապրիլի 10-ին միանում են հետեւյալ քաղաքացիները. V-րդ խումբ Ավագյան Լևոն – արվեստի գործիչ Բաբայան Արայիկ – ծրագրավորող Գալստյան Ժաննա – հայ գիտնականների միավորում Խաչատրյան Գեղամ –
Նախագահը խնդրեց քվեարկել ՀՀԿ-ի եւ Մհեր Սեդրակյանի օգտին
Երեւանի Էրեբունի համայնքի նախկին թաղապետ, ներկայումս այդ տարածքից մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ-ի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Մհեր Սեդրակյանը լավ էր նախապատրաստվել իր հարազատ համայնքում Սերժ Սարգսյանին դիմավորելու համար: Սասունցի Դավթի արձանին հարող կայարանամերձ հրապարակում ՀՀԿ եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումները լսելու էին բերվել ոչ միայն համայնքի բնակիչները, դպրոց-մանկապարտեզների եւ այլ հիմնարկ-ձեռնարկությունների կոլեկտիվները, այլեւ Երեւանի
Ազատության հրապարակում մեկնարկում է ՀՅԴ-ի հանրահավաքը
Քիչ անց, Ազատության հրապարակում կմեկնարկի Հայ հեղափոխական դաշնակցության քարոզարշավը։ Մինչ այդ ՀՅԴ-ն երթ էր կազմակերպել. երթը սկսվեց Մատենադարանի մոտից եւ անցավ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։ Այս պահին Ազատության հրապարակն արդեն մարդաշատ է, հրապարակի կենտրոնում տեղադրված է մեծ հարթակ, որտեղից հնչելու են ելույթները, նախատեսվում է նաեւ համերգային ծրագիր, իսկ առայժմ մարդիկ, չնայած անձրեւին, պարում են, հնչում են
ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց մի քանի թեկնածուների գրանցումները
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ Արսեն Լևոնյանի (թիվ 1 ընտրատարածք), Մերուժան Մխոյանի (թիվ 21 ընտրատարածք), Տիգրան Պետրոսյանի (թիվ 23 ընտրատարածք), Արմեն Ավդալյանի (թիվ 28 ընտրատարածք) գրանցումները` հաշվի առնելով վերջիններիս կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել նաև
Երեք հոգի հոսպիտալացվել են
Քիչ առաջ Գագիկ Շամշյանը «Առավոտին» հայտնեց, որ Ճառագայթման բժշկական և այրվածքաբանության գիտական կենտրոն են հոսպիտալացվել 1992թ. ծնված Գևորգ Մանուկյանը, 2002թ. ծնված Ժորա Հովհաննիսյանը, իսկ «Արմենիա» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել 1977թ. ծնված Արման Հովհանիսյանը։ Հիշեցնենք, որ ժամը 17-ի սահմաններում պայթյուն էր տեղի ունեցել «Կայզեր» սուպերմարկետի մոտ գտնվող ավտոտնակում:
ՀՀ ոստիկանության պարզաբանումը
«Երկիր» օրաթերթի ապրիլի 10-ի համարում տպագրված «Տարբեր ազգանուներով 12 բնակիչ` մեկ բնակարանում»հրապարակման մեջ նշվում է, որ Նոր Նորքի Գյուլիքեխվյան փողոցի 25/2 շենքի 26 բնակարանում հաշվառված են տարբեր ազգանուններով 12 քաղաքացի: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված հասցեում հաշվառված 12 քաղաքացիներն արդեն իսկ հանվել են հաշվառումից` սեփականատիրոջ դիմումի համաձայն: Նրանց անհատական տվյալներն առկա են ընտրացուցակներում, քանի որ
Շարմազանովը հաստատեց իր պնդումը
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր հայտարարություն է տարածել. «Այսօր իրեն և իր քաղաքական ուժին բնորոշ ոչ կոռեկտ և էթիկայի սահմաններից դուրս հերթական հայտարարությամբ է հանդես եկել ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` ներկայացնելով իր իրական դեմքը` նշելով, որ ես սուտ եմ խոսում, երբ ասել եմ, որ ՀՀՇ վարչության նախագահ Ա. Մանուկյանը հեռուստատեսություններից մեկում ասում էր` նմանատիպ եթերային
«Մամ, պապ… Աստված վկա, ես էն «դուրս ընգածների» նման չեմ» (մենախոսություն)
Նայում եմ մորս ժպտացող դեմքին և ուզում եմ գոռալ`մաաաաաամ,օգնիր էլի, չգիտեմ` ո՞նց անեմ, չգիտեմ` ո՞րն ա ճիշտ: Ի՞նչ կլինի, հարցրու էլի՝ «բալես, ամեն ինչ նորմա՞լ ա, հո խնդիրներ չունես»: Կապվել եմ ամուսնացած տղամարդու հետ, ի՞նչ անեմ, ո՞նց անեմ, էլ չեմ կարողանում դուրս գալ սրա միջից, խրվել եմ, հոգնել եմ…երբեմն մորս եմ մեղադրում…ինչի՞,
Նիկոլ Փաշինյան. «Սերժ Սարգսյան, առաջ, ռադդ քաշի»
Այսօր Օհանավանում ՀԱԿ-ի նախընտրական քարոզչության ժամանակ ոստիկանության ներկայացուցիչները բարձրախոսներով ընդհատեցին այն, հայտարարելով, թե հավաքն ապօրինի է, բայց քանի որ այն խաղաղ է, թույլատրում են անցկացնել: Նիկոլ Փաշինյանը այս առնչությամբ իր ելույթում նշեց. «Ոստիկանական մեքենան իր հաղորդումով ցույց տվեց, թե ինչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը 2008-ին նախագահական ընտրություններում «Առաջ Հայաստան» ասելով: Էդպիսի բան մինչեւ հիմա չի
ՕԵԿ-ը առաջարկում է ստեղծել հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող պետական առանձին կառույց
Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում այսօր «Oրինաց երկիր» կուսակցության հերթական հանդիպմանը, որին ներկա էին մեծ թվով հաշմանդամներ, ներկայացվեցին հաշմանդամների հիմնախնդիրների լուծման ուղղությամբ կուսակցության կողմից առաջարկվող մոտեցումները: «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրում մեծ տեղ է հատկացված հաշմանդամների հիմնախնդիրներին: Հասարակության մեջ հաշմանդամների լիարժեք ինտեգրումը դիտարկելով որպես կարևոր առաջնահերթություն` «Օրինաց երկիրն» այս ուղղությամբ առաջարկում է մի շարք գործուն քայլեր,
Պայթյուն «Կայզեր» սուպերմարկետի հարևանությամբ գտնվող ավտոտնակում, կան վիրավորներ
Այսօր ապրիլի 10-ին արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17–ի սահմաններում ահազանգ է ստացվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հակաճգնաժամային կառավարման կենտրոն, որ, ըստ նախնական տեղեկությունների, Անդրանիկի 142 հասցեում «Կայզեր» սուպերմարկետի հետնամասում գտնվող ավտոտնակներից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Երևանի փրկարար
Աշոտ Աղաբաբյանը 5 թանկարժեք մեքենա և նույն շենքում 3 բնակարան ունի
ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը Գյումրու կենտրոնը, Աշոցքն ու Ամասիան ընդգրկող թիվ 33 ընտրատարածքի ամենահարուստ թեկնածուն է: Ընթերցելով գույքի ու եկամուտների մասին նրա ներկայացրած հայտարարագիրը` տեսնում ենք, որ վերջինս ոչ միայն մայրաքաղաքում, իր ծննդավայր Աշոցքում, Ամասիայում ու Գյումրիում տներ, վարչական շենքեր ու հյուրանոց ունի, այլ մի քանի թանկարժեք արտասահմանյան մեքենաներ, որոնցից երկուսն ահռելի գների են: Սակայն մինչ
«Ես, ժուռնալիստ աշխատելով էլ, ընտանիք կպահեմ»
Ժուռնալիստը ավելի շատ տղային և ոչ թե աղջկան հարիր մասնագիտություն է: Կարծում են շատերը: Սակայն մի թեթև հայացք գցելով հայկական լրագրողական դաշտին՝ կնկատենք, որ լրագրողների ճնշող մեծամասնությունը իգական սեռի ներկայացուցիչներ են: Իրավիճակը նույնն է նաև ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում. միջինը 50 հոգանոց չորս կուրսերում կան 2 (4-րդ կուրս), 5 (3-րդ կուրս), 3 (2-րդ կուրս) և 4
Մարդկանց էլի քշում են մասնակցելու ՀՀԿ-ի քարոզարշավին
Aravot.am-ը քիչ առաջ ահազանգ ստացավ Նոր Արեշի բնակիչներից մեկից, որը հավաստիացնում էր, թե այն դպրոցում, որտեղ սովորում է իր որդին՝ դպրոցի տնօրենն ու դասղեկ-ուսուցիչները հատ-հատ զանգահարում են աշակերտների ծնողներին եւ հորդորում գնալ ու մասնակցել Էրեբունի համայնքում այսօր տեղի ունեցող «Սերժ Սարգսյանի հանրահավաքին»։ Համանման տեղեկություն ստացվեց նաեւ համայնքի մանկապարտեզներից մեկի դաստիարակից։ Հավելենք, որ երկու դեպքում էլ՝
Նախընտրական քարոզչությունը եւս կարգավորվում է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ին Աշտարակ քաղաքում ՀԱԿ-ի կողմից կազմակերպված հավաքը անօրինական է և դրա մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության: Այնուհանդերձ, հաշվի առնելով հավաքի խաղաղ բնույթը, ոստիկանությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել հավաքի անցկացմանը: Աջակցությունը տևելու է այնքան ժամանակ, քանի դեռ հավաքն ունի խաղաղ բնույթ և դրա անցկացմամբ անհամաչափ կերպով չեն խախտվում հասարակական
Մանկավարժականը զբաղված է ՀՀԿ քարոզչությամբ
Չնայած ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանը հրահանգել էր ռեկտորներին չքաղաքականացնել բուհերը, միեւնույն է՝ դրանց ուսխորհուրդները եղել եւ մնում են հիմնականում «ամենահանրապետականացվածը»: Դրա վառ ապացույցը այսօր Շարլ Ազնավուրի հրապարակում կազմակերպված միջոցառումն էր՝ ՀՀԿ քարոզարշավի շրջանակներում, որի գլխավոր դերակատարներն էին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը եւ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ուսխորհուրդը: Բուհի ուսանողները ոչ միայն ջերմեռանդորեն ելույթ էին ունենում
Instagram-ը գնել է Facebook-ը 1 մլրդ. դոլարով
Վաղ թե ուշ, Instagram կիրառումն (приложение) ու սոցիալական ցանցը պետք է դառնային որևէ մեծ ընկերության մաս: Այդ մեծ ընկերությունն էլ եղավ Facebook-ը: Վերջինիս ղեկավար Մարկ Ցուկերբերգը իր էջում տեղադրել էր մի գրառում, ըստ որի, ինքը Instagram-ի բաժնետոմսերի համար վճարել է մեկ միլիարդ դոլար. «Սա առաջին դեպքն է, որ մենք գնում ենք ապրանք և կազմակերպություն այդքան
Վլադիմիր Գասպարյանը զրպարտե՞լ է. 20 տարեկան պոչիկով լակոտներ չկան
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտավազդ Սուքոյանի նախագահությամբ այսօր ավարտվեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով նախնական դատական նիստը: Դատաքննությունը նշանակվեց մայիսի 11-ին, ժամը 15-ին: Նախնական դատական նիստին Վլադիմիր Գասպարյանի շահերի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի փոխնախագահ Արա Զոհրաբյանը փորձեց ճշտել այն արտահայտությունները, որոնք Վլադիմիր
ԲՀԿ առաջնորդը խոստացավ. «Քիչ ասելու ենք, շատ անելու»
«Մենք երբեք ավելորդ բառեր չենք ասելու: Քիչ ասելու ենք, շատ անենք»,- Կոտայքի մարզի Նոր Հաճն եւ Բյուրեղավան բնակավայրերում նախընտրական հանդիպումների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ի դեպ, պարոն Ծառուկյանն այսօր նախընտրական հանդիպումներին ներկայացավ առանց համամասնական ցուցակի անդամների ուղեկցության, սակայն ջանաց լավագույնս ներկայացնել իր թիմը, ասելով, որ անհնարին ոչինչ չկա եւ այն ամեն
Մոնիթորինգային աշխատանքային խումբը գումարեց երկրորդ նիստը
Ազգային ժողովի նախագահին կից «Ընտրական օրենսգրքի» կիրարկման եւ ընտրական գործընթացների մոնիթորինգային աշխատանքային խմբի երկրորդ նիստում ապրիլի 10-ին քննարկվեցին կազմակերպչական հարցեր, ինչպես նաեւ նախանշվեցին առաջիկա անելիքները: Դեռ նախորդ նիստում առաջարկ էր եղել, որ յուրաքանչյուր կուսակցություն կամ կազմակերպություն քննարկի եւ այս հանդիպմանը ներկայացնի իր պատկերացումներն ու առաջարկները խմբի գործունեության, մասնավորապես մոնիթորինգի ընթացքում կիրառվելիք մեխանիզմների մասին: ԱԺ նախագահ
Լողի սեքս խորհրդանիշը կտրել է երակները
Ամերիկացի ճանաչված լողորդուհի Ամանդա Բիրդն իր «Ջրում արցունքներդ չեն երեւում» գրքում խոստովանել է, որ դեպրեսիայի հերթական նոպաներից մեկի ժամանակ ցանկացել է կյանքին վերջ տալ: Ամանդան, որ ԱՄՆ-ի սպորտի պատմության մեջ երկրորդ ամենակրտսեր լողորդուհին է, որ 1996 թվականին 14 տարեկանում դարձել է օլիմպիական չեմպիոն, գրքում գրել է, որ իր ներկայիս ամուսինը` Սաշա Բրաունը, 2007 թվականին իրեն
Մարաղա՝ 20-րդ տարելից
2012թ. ապրիլի 10-ին «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը կազմակերպեց «Մարաղա՝ 20-րդ տարելից» խորագրով միջոցառումը՝ նվիրված ԼՂՀ Մարաղա գյուղում Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության հերթական գործողության տարելիցին: 1992թ. ապրիլի 10-ին Մարաղա գյուղը ենթարկվեց հարձակման Ադերբեջանի կանոնավոր բանակի ռազմական զորամասերի կողմից, ինչի արդյուքնում գյուղը հիմնովին ավերվեց, սպանվեցին տասնյակ բնակիչներ, նրանց մարմինները պղծվեցին, մասնատվեցին ու այրվեցին:
«Էն վախտվա մանեթը՝ մանեթ էր, հիմիկվանը՝ կոպեկ»
«65 տարի աշխատել եմ, չեմ կերել, չեմ խմել՝ բանկ եմ գցել: Հիմա թոշակս չի հերիքում, ասեք՝ թող իմ ու կնոջս ավանդները տան»,- Aravot.am-ին նման հարցով այսօր Եղվարդում, ԲՀԿ-ի քարոզարշավի ժամանակ դիմեց 1927 թվականին ծնված Հովհաննես Անուշավանի Գեւորգյանը, որը մի կերպ հասել էր քաղաքային հրապարակ՝ ԲՀԿ առաջնորդին իր խնդիրը փոխանցելու համար: Մեր դիտարկմանը՝ ավանդները վերադարձնելու մասին
Թիվ 21 ընտրատարածքի ծեծված թեկնածուի ինքնաբացարկն ընդունվեց
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօրվա նիստում քննեց Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուների կողմից ներկայացված ինքնաբացարկի դիմումները: Հանձնաժողովի որոշմամբ, ՕԵԿ համամասնական ընտրակարգով առաջադրված 3 թեկնածուների՝ ընտրացուցակի 45-րդ տեղում՝ Աշխեն Մանուկյանի, 90-րդում՝ Կարինե Մկրտչյանի եւ Մերի Ղոնյանի գրանցումը ճանաչվեց ուժը կորցրած: Համամասնական ընտրակարգով, «Ժառանգություն» կուսակցությունից առաջադրված պատգամավորի 2 թեկնածուների՝ Երվանդ Զուրաբյանի եւ Դավիթ Առաքելյանի գրանցումը, ըստ թեկնածուների ներկայացրած դիմումների,
Րաֆֆի Հովհաննիսյան. Արեւմտյան կամ արեւելյան խորհրդական չունենք (Տեսանյութ)
«Սիվիլիթաս» հիմնադրամի «Հարյուր հարց ու պատասխան» խորագիրը կրող քննարկումների այսօրվա հյուրը «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր եւ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն էր: Հարցին՝ արդյոք չի՞ մասնակցելու նախագահական ընտրություններին, ինչպես հայտարարել էր մեկ տարի առաջ, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Եթե Հայաստանի նոր սերունդը առաջ բերի նոր այլընտրանք, նրան կզորակցենք իբրեւ ավագ քաղաքացի»: Դա տեղի չունենալու դեպքում, իր ձեւակերպմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պահեստային տարբերակ
Ազգային ժողովի նիստը չկայացավ
Ազգային ժողովի ապրիլի 10-ի նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով: Ժամը 12.00-ին համապատասխան թվով պատգամավորներ չգրանցվեցին: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, պատգամավորների գրանցումը շարունակվեց 3 ժամ, որի ընթացքում եւս քվորում չապահովվեց: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստը հայտարարեց չկայացած:


















































