
Համամասնական ընտրակարգով, «Ժառանգություն» կուսակցությունից առաջադրված պատգամավորի 2 թեկնածուների՝ Երվանդ Զուրաբյանի եւ Դավիթ Առաքելյանի գրանցումը, ըստ թեկնածուների ներկայացրած դիմումների, հանձնաժողովը եւս ճանաչեց ուժը կորցրած:
Ինքնաբացարկի դիմումներ էին հանձնաժողովին ուղարկել նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածուներ. թիվ 1 ընտրատարածքից՝ Արսեն Մանուկյանը, թիվ 21-ից՝ Մերուժան Մխոյանը, թիվ 23-ից՝ Տիգրան Պետրոսյանը եւ թիվ 28-ից՝ Արսեն Ավդալյանը: Նրանց դիմումները հանձնաժողովը բավարարեց: Ինչպես ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, թեկնածուները ինքնաբացարկի պատճառները դիմումում չէին նշել:
Ինքնաբացարկի դիմում էր ուղարկել նաեւ թիվ 37 ընտրատարածքում առաջադրված Մալիկ Թելունցը, սակայն նա ինքնաբացարկը հետ կանչող դիմում էր ներկայացրել ԿԸՀ, իսկ հանձնաժողովը բավարարեց թեկնածուի երկրորդ դիմումը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































