Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկանց էլի քշում են մասնակցելու ՀՀԿ-ի քարոզարշավին

Ապրիլ 10,2012 17:32

Aravot.am-ը քիչ առաջ ահազանգ ստացավ Նոր Արեշի բնակիչներից մեկից, որը հավաստիացնում էր, թե այն դպրոցում, որտեղ սովորում է իր որդին՝ դպրոցի  տնօրենն ու դասղեկ-ուսուցիչները հատ-հատ զանգահարում են աշակերտների ծնողներին եւ հորդորում գնալ ու մասնակցել Էրեբունի համայնքում այսօր տեղի ունեցող «Սերժ Սարգսյանի հանրահավաքին»։

Համանման տեղեկություն ստացվեց նաեւ համայնքի մանկապարտեզներից մեկի դաստիարակից։

Հավելենք, որ երկու դեպքում էլ՝ եւ մեզ ահազանգած ծնողը, եւ մանկապարտեզի դաստիարակն ասացին, թե հրաժարվել են մասնակցել ՀՀԿ-ի նախընտրական հանդիպմանը։

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30