Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց մի քանի թեկնածուների գրանցումները

Ապրիլ 10,2012 19:00

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ Արսեն Լևոնյանի (թիվ 1 ընտրատարածք), Մերուժան Մխոյանի (թիվ 21 ընտրատարածք), Տիգրան Պետրոսյանի (թիվ 23 ընտրատարածք), Արմեն Ավդալյանի (թիվ 28 ընտրատարածք) գրանցումները` հաշվի առնելով վերջիններիս կողմից ներկայացված ինքնաբացարկի  մասին դիմումները:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել նաև «Օրինաց Երկիր» կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Աշխեն Մանուկյանի, Կարինե Մկրտչյանի և Մերի Ղոնյանի գրանցումները, ինչպես նաև` «ժառանգություն» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Դավիթ Առաքելյանի և Երվանդ Զուրաբյանի գրանցումները` հաշվի առնելով վերջիններիս կողմից ներկայացված ինքնաբացարկի  մասին դիմումները:

Նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է «Կենտրոն» վարչական շրջանի Տիգրան Մեծ փողոցի թիվ 43 շենքի բակի բնակիչների, ինչպես նաև թիվ 37 ընտրատարածքում գրանցված Աժ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու  Մալիկ Թելունցի դիմումները:

Հերթական նիստում  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշմամբ մերժել է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» և «Կաղնի» սոցիալական-բնապահպանական հասարակական կազմակերպությունների դիտորդների հավատարմագրման մասին դիմումները, քանի որ նշված կազմակերպությունների կանոնադրական խնդիրները չեն ներառում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30