Լրահոս
Օրվա լրահոսը

«Էն վախտվա մանեթը՝ մանեթ էր, հիմիկվանը՝ կոպեկ»

Ապրիլ 10,2012 16:51

արխիվային նկար

«65 տարի աշխատել եմ, չեմ կերել, չեմ խմել՝ բանկ եմ գցել: Հիմա թոշակս չի հերիքում, ասեք՝ թող իմ ու կնոջս ավանդները տան»,- Aravot.am-ին նման հարցով այսօր Եղվարդում, ԲՀԿ-ի քարոզարշավի ժամանակ դիմեց 1927 թվականին ծնված Հովհաննես Անուշավանի Գեւորգյանը, որը մի կերպ հասել էր քաղաքային հրապարակ՝ ԲՀԿ առաջնորդին իր խնդիրը փոխանցելու համար: Մեր դիտարկմանը՝ ավանդները վերադարձնելու մասին ՕԵԿ-ն ու նրա նախագահ Արթուր Բաղդասարյանն են խոսում, իրենց դիմեք, իրենց չեք հավատո՞ւմ, 85-ամյա ծերունին այսպես արձագանքեց. «Էս քանի տարի ա, ասում ա… ես էլ ինչքա՞ն պտի ապրեմ, ե՞րբ են տալու: Ես նրան չեմ դիմի: Դիմում ես՝ ասում են՝ էս արա, էն արա, էս տար, էն բեր… ես ո՞նց անեմ: Էն վախտվա մանեթը մանեթ էր, հիմիկվանը՝ կոպեկ ա: Կիսով չափ են տալի, էդ ի՞նչ ա»:

85-ամյա ծերունին նաեւ բողոքեց, որ «տելեվիզրով մի հատ դեպուտատ էր խոսում, ասում էր՝ ում եք տվել, ումի՞ց եք ուզում: Ես պետությանն եմ տվել, պետությունից էլ ուզում եմ»:

Ընդհանրապես, որքան պարզ դարձավ մարդկանց հետ խոսակցություններից, Հայխնայբանկի ավանդների վերադարձման խնդիրն այսօր թերեւս առաջնային է այն պատճառով, որ մարդիկ անգամ այդ գումարների հույսին են մնացել: Ի դեպ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին էլ քիչ չէին այդ խնդրով նամակներն ու դիմումները, որոնք Ծառուկյանի օգնականները հավաքում էին՝ դիմողներին խոստանալով առաջիկա օրերին անպայման պատասխանել նամակներին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30