Օրվա լրահոսը

Համաքաղաքային շաբաթօրյակը ապրիլի 14-ին

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, նշվել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ապրիլի 14-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակն ու ծառատունկը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար,  ինչպես նաև համատիրությունների միջոցով բնակչության իրազեկման և այդ աշխատանքներում երևանցիներին հնարավորին ներգրավելու ուղղությամբ: Շաբաթօրյակին ընդառաջ հանձնարարվել է այդ նպատակով բնակչությանն  ապահովել

Գրքի անանուն դատապարտումն՝ ընդդեմ գրաքննության անվանական դատապարտման (Տեսանյութ)

Այսօր ստացել ենք «Բանակում ծառայած երիտասարդների» նախաձեռնության հաղորդագրությունը Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» գրքի վերաբերյալ, որտեղ այն որակված է «մեծ խայտառակություն և խեղկատակություն»: Նշված է նաեւ, որ «այդ պատմվածքը կամ աշխատանքը ի սկզբանե ներծծված է հակապետականությամբ ու հակահայրենասիրությամբ», «տեքստի բոլոր խոսքերը և բոլոր հերոսները մարդկային ստահակներ են, ատում են ամեն գեղեցիկը»,  «տեքստը ինչքան էլ որ արտահայտում

675 ձկնորս հայտնվել էր ափից կտրված սառցաբեկորի վրա

Ռուսաստանի Սախալին կղզու մոտակայքում կիրակի օրը ծավալված փրկարարական մասշտաբային աշխատանքների արդյունքում հաջողվել է փրկել ափից կտրված սառցաբեկորի  վրա հայտնված 675 ձկնորսի: Բոլոր ձկնորսներին սառույցից հանելու համար փրկարար ջոկատներին պահանջվել է մոտ ութ ժամ: Դրանից հետո սառցաբեկորը դուրս էր եկել Օխոստսկի ծով, որտեղ մարդկանց փրկելը կլիներ գրեթե անհնար: Ձկնորսները նախօրոք զգուշացվել են այն մասին, որ ուժեղ

Ընտրացուցակները ուռճացվել են մեռած հոգիներով (Տեսանյութ)

Ընտրացուցակները ուռճացված են 745.000 ընտրողներով: Այսօր քաղաքագետների միությունում ընտրացուցակների իրենց ուսումնասիրությունը ներկայացրեց քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Ըստ նրա, մարդահամարի նախնական տվյալներով, Հայաստանում ապրում է 2 միլիոն 780.000 մարդ, բայց ընտրողների թիվը 2 միլիոն 485.844  մարդ է ներկայացվել. «Ընտրացուցակները ավելացել են 450.000 ընտրողով: Պարզվում է` 90 տոկոսից ավելի ընտրողներ են,  մինչդեռ Ազգային վիճակագրական ծառայության  տվյալներով,

Բացվեց ՀՀ ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժինը

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի բացման արարողությանը:  Հանրապետության ղեկավարը ծանոթացել է այդ նոր ստորաբաժանման գործունեությանն ու տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման, վարորդական վկայականների հատկացման գործընթացի բարեփոխումների ուղղությամբ իրականացված աշխատանքներին, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակին: Նախագահին ներկայացվել է, որ Երևանի հաշվառման-քննական բաժինը միավորում է Ճանապարհային ոստիկանության Երևանի թիվ 1, թիվ

Արդի պոեզիա

Երազիս մեջ դուռը զարկին. – Ո՞վ է,- ասի ներսից ես: Դրսից ինչ-որ պառավ մի կին Ասաց.- Ձայնս կտամ քեզ:  

Մայիսի 6-ի ԱԺ ընտրություններից կախված է ԱՄՆ-Հայաստան հետագա համագործակցության ընթացքը

Ներկայումս շատ է խոսվում ԱՄՆ-ի՝ հայաստանյան քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունների վրա ունեցած ազդեցության մասին: Այս մասին են վկայում նաև ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ում գործունեություն ծավալող գործիչների հայտարարությունները: Այդպիսի հայտարարությամբ այսօր Aravot.am-ի հետ զրույցում հանդես եկավ  ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերի պատասխանատու Քրիստոֆեր Անդերսենը: Նա նշեց. «Ազատ ընտրությունները կարևոր են ձեր երկրի ներսում վստահության մթնոլորտի կայացման, ինչպես

Բաքվում է Հայաստանից 11 հոգանոց պատվիրակություն

Այսօր Բաքվում մեկնարկել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի երկրորդ լիագումար նիստը, որին մասնակցում է նաեւ հայաստանյան պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են 9 պատգամավորներ` Վահան Հովհաննիսյանը (պատվիրակության ղեկավար), Արտակ Զաքարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լիլիթ Գալստյանը, Խաչիկ Պետրոսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Հովհաննես Սահակյանը, Արամ Սաֆարյանը, Մանվել Բադեյանը, պատասխանատու քարտուղար Կարինե Շիմշիրյանը Հայաստանյան պատվիրակության անդամ, հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ ձեռնարկված

Միացյալ Թագավորության թագուհու խորհրդական. «Խոսքի ազատության դրսևորումն է նաև հավաքների, ցույցերի կազմակերպումն ու անցկացումը»

Այսօր մեկնարկեց ԶԼՄ ներկայացուցիչների համար կազմակերպված, ընտրությունների ճշգրիտ և հավասարակշռված լուսաբանմանը նվիրված երկօրյա դասընթացը, որին մասնակցում էին հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և հյուրեր արտերկրից: Այդ ընթացքում քննարկվեցին ազատ ընտրություններին, ազատ խոսքին, ժողովրդավարությանը, ընտրատեղամասերում աշխատանքներին, ընտրացուցակների կազմման հարցերին վերաբերող խնդիրներ: Միացյալ Թագավորության թագուհու խորհրդական, «Doughty Street Chambers» ընկերության ներկայացուցիչ Գևին Միլլերը նշեց, որ պետությունը պարտավոր է ապահովել

ՀԱԿ-ը օրվա մի կեսը բանակցում է ընդդիմության հետ, մյուս կեսը՝ իշխանության

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն իր տեսանկյունից պատմեց, թե ինչ էր եղել ՀԱԿ-«Ժառանգություն» բանակցությունների ընթացքում՝ մեծամասնական ընտրակարգում միասնական թեկնածու ունենալու հարցում. «Մենք մարտի 13-ին հանդես եկանք նախաձեռնությամբ, որ ընդդիմությունը կարողանա ամեն մի ընտրատարածքում ունենալ մեկ միասնական թեկնածու: ՀԱԿ-ը պատասխանել էր, որ 2 օրից, այդ ժամանակ մնացել էր 4 օր ժամանակ, ՀՅԴ-ն էլ

Սահմանագոտում անասնագողությունները վերսկսվեցին

Ապրիլի լույս 1-ի գիշերը Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղում գողացել են Գառնիկ Բայրամյանի կովը եւ մոզին: Գառնիկի կինը` Վարսիկն ասաց, որ առավոտյան գոմը անասուններից դատարկ են գտել: Բայրամյանների տունը միջպետական ճանապարհից 50 մ հեռավորության վրա է գտնվում: Տիկին Վարսիկի խոսքերով` անասնագողության հետքերը տանում են դեպի միջպետական ճանապարհ: Դեպքի վայրում եղել են Նոյեմբերյանի ոստիկանության աշխատակիցները:

Հանեցին ցեխակույտից

Ապրիլի 1-ին,  ժամը 16.18-ին   ԱԻ  նախարարությունում  տեղեկություն է ստացվել, որ Երևանյան լճի կենտրոնական հատվածում ցեխակույտի մեջ մարդ է արգելափակվել, չի կարողանում ինքնուրույն դուրս գալ և անհրաժեշտ է փրկարարների օգնու­­թյունը: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը: Ժամը 17.22-ին փրկարարներն անվտանգ տարածք են դուրս բերել 1968 թ. ծնված Ա. Խաչատրյանին, որին «1-03»

Կոչ ավագ սերնդին

Մեր ժողովուրդը երկու տասնամյակ առաջ դժվարին պայքարի և մեծ զոհողությունների գնով է հասել Հայաստանի պետական անկախության վերականգնմանն ու Արցախի ազատության վերանվաճմանը: Այդ ձեռքբերումները եղել են ժամանակի երիտասարդ` ներկայիս ավագ սերնդի նվիրումի արգասիքը: Այդ սերնդի ներկայացուցիչներից շատերը, լինելով ազնիվ հայեր ու քաղաքացիներ, պետականաշինության որոշակի փուլում իրենց առաքելությունն ավարտված համարելով, հետ քաշվեցին հանրային ասպարեզից և այն թողեցին

Շքանշանների հանձնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

  Ապրիլի 1-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն: Հայրենանվեր ու եկեղեցանվեր գործունեության համար Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ՙՍուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ՚ և ՙՍուրբ Ներսես Շնորհալի՚ պատվո բարձր շքանշաններ ստացան Մայր Տաճարի երգչախմբի մենակատար Վալերի Արությունովը և Մայր

Կոչ՝ իշխանության եւ ընդդիմության դերակատարներին

Հայ Արիական Միաբանությունն իր մտահոգությունն է հայտնում մինչնախընտրական եւ նախընտրական քաղաքական ծավալումների վտանգավոր հեռանկարի առումով: Ներկա զարգացումներն արդեն նախանշում են, որ նպատակային միջամտության դեպքում հետընտրական գործընթացներնը կարող են առավել վտանգավոր երանգներ ստանալ: Համաշխարհային բեւեռների, աշխարհաքաղաքական ուղղությունների ազդեցության գործակալներն այլեւս չեն սպասում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հերթական ընտրությունների ավարտին, եւ այլոց կամքին ու իրենց դերին  համահունչ

Մեսրոպ Մովսիսյան. «Շատ ցավալի է, որ մենք ստիպված ենք 10 տարի անց նորից շարունակել այս թեման»

«10 տարիների ընթացքում, այս երկրում ոչինչ էլ չի փոխվել»,- նման եզրահանգման է եկել «Ա1+»- ի նախագահ Մեսրոպ Մովսիսյանը ` տասը տարիների համառ եւ հետեւողական պայքարի արդյունքում: Հիշեցնենք, որ այսօր լրանում է տասը տարին, որ «Ա1+»-ը զրկվեց եթերից եւ այդ օրվանից ցայսօր հայաստանյան լրագրողական համքարությունը պայքարում է մեր երկրում ազատ խոսքի վերականգնման իրավունքի համար: «Բոլոր այս

Շեյխա Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահը այցելեց Քուվեյթի Ս. Վարդանանց եկեղեցի

Քուվեյթում ՀՀ դեսպանության և քուվեյթահայ համայնքի ազգային կառույցների համագործակցության շրջանակում ս.թ.մարտի 29-ին Քուվեյթի Ս. Վարդանանց եկեղեցի այցելեց Քուվեյթի “Օրինակելի մայր” հիմնադրամի նախագահ շեյխա Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահը: Եկեղեցու բակում մեկնարկեց շեյխա Ֆարիհայի պաշտոնական ընդունելությունը:  Ողջույնի խոսքով հանդես եկան Քուվեյթի և Ծոցի երկրների կաթողիկոսական փոխանորդ Տեր Շահե Եպիսկոպոս Փանոսյանն ու ազգային կառույցների այլ ներկայացուցիչներ` ընդգծելով շեյխա Ֆարիհայի

ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ի, ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են: Որոշ ճանապարահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ է Սելիմի լեռնանցքը: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ: *** Ապրիլի 2-ի,

WTA-ն թենիսիստուհիներին կարգելի կորտում ճչալ

Ամերիկյան Կի-Բիսկեյն քաղաքում կայացած տնօրենների խորհրդի նիստում այս հարցը դարձել է կանանց թենիսի միջազգային ասոցիացիայի ղեկավարության քննարկման առարկա, քանի որ ճչացող թենիսիստուհիների ձայնը խանգարում է մրցակիցներին եւ առաջ բերում հանդիսականի բացասական վերաբերմունքը: Գործող թենիսիստուհիներից դա նախ եւ առաջ վերաբերում է վարկանիշային ցուցակը գլխավորող բելառուսցի Վիկտորիա Ազարենկոյին եւ ռուսաստանցի Մարիա Շարապովային, որոնց վրա բողոքները շատ են:

«Ֆորդ տրանզիտ»-ն ընդհարվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին

Այսօր՝ ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես Aravot.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23.30-ի սահմաններում Երևան-Մասիս ավտոճանապարհին՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, 35-ամյա Ֆելիքս Սատուրովը, վարելով «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 24 ՍԼ 381 համարանիշի ավտոմեքենան, ընդհարվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին: Վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար շտապ դեպքի վայր է ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության

Բախվել է էլեկտրասյանը

Այսօր՝ ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22.00-ի սահմաններում Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ, 41-ամյա Կորյուն Խաչինյանը, վարելով «ՎԱԶ 2121» մակնիշի 12 ՕՏ 102 համարանիշի ավտոմեքենան, Գանձաքար գյուղում բախվել է էլեկտրասյանը: Վթարի հետևանքով վարորդ Կ.Խաչինյանն ու նրա ուղևոր, նույն գյուղի բնակիչ, 41-ամյա Ստեփան Գևորգյանը մարմնական

Ծաղկազարդի շքեղ թափոր՝ Թեհրանի փողոցներում

Կիրակի Ապրիլի 1–ին , Ծաղկազարդի տոնի առթիվ Թեհրանի Հայոց եկեղեցիներում մատուցվեց պատարագ։ «Սարդարապատ» քաղաքամասի Սրբոց Վարդանանց եկեղեցում  արարողություններից հետո  տեղի ունեցավ ուռենիների օրհնության արարողություն։ Պատարագիչն էր Կիլիկիայի Կաթողիկոսության միաբաններից՝ տեր Պողոս աբեղան ,  իսկ սպասարկում էր՝ Տեր Մաշտոց քհն. Խաչատրյանը։ Արարողությունից հետո  հավատացյալների բազմությունը ծաղկազարդի թափոր կազմակերպելով շրջեցին «Սարդարապատ» քաղաքամասի փողոցներով, եւ վերջում վերադարձան եկեղեցի։ Տեսարանը բավականին

Վրաերթ Գեղարքունիքի մարզում

Այսօր՝ ապրիլի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Գետափնյա փողոցի բնակիչ, 61 –ամյա Զորիկ Արևշատյանը, վարելով «Հյունդայ Լանդրա» մակնիշի 10 ԼՏ 794 համարանիշի ավտոմեքենան, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 59.5 կմ հատվածում վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Լիճք գյուղի բնակիչ, 52 –ամյա Կառլեն

Ոստիկանները փորձել են խուզարկել ԲՀԿ-ական պատգամավորի տունը

Քիչ առաջ Aravot.am-ը ահազանգ ստացավ  ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի գրասենյակից առ այն, որ ոստիկանները եկել են խուզարկելու ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին պատկանող Լալայան 2 գ հասցեում գտնվող սեփական տունը: Մինչ մենք կհասնեինք այնտեղ` ճշտելու, թե որն է խուզարկման պատճառը, ոստիկանները արդեն հեռացել էին: Պատգամավորի խորհրդական Աղասի Աբրահամյանը մեր զրույցում ասաց, որ նրանք ցանկացել են խուզարկություն

ՖԻՖԱ-ն շոգ եղանակին ֆուտբոլային հանդիպումները կընդմիջի

ՖԻՖԱ-ն Ցյուրիխում ընթացող գործկոմի նիստում հավանություն է տվել այն նախագծին, որով նախատեսվում է, այսպես կոչված, «սառեցնող ընդմիջումների» պրակտիկա կիրառել: Դա կլինի այն ժամանակ, եթե հանդիպումների ընթացքում եղանակային պայմանները չեն համապատասխանի սահմանված նորմերին: Խոսքը օդի բարձր խոնավության եւ ըստ Ցելսիուսի +31/32 աստիճանից բարձր շոգի մասին է: Այս նախագիծը գլխավորապես ուղղված է 2022 թվականին Քաթարում կայանալիք  աշխարհի

Քաթարի շեյխը պահանջվող $100 միլիոնը հատկացնում է

 Հնարավոր է՝ Վիտալի Կլիչկոն մինչեւ տարեվերջ Լենոքս Լյուիսից վրեժխնդիր լինելու հնարավորություն ունենա: ESPN հեռուստաալիքի տարածած ինֆորմացիան իսկական սենսացիա է առաջացրել: Օրեր առաջ 46 ամյա Լյուիսը լրատվամիջոցներին հայտարարել էր, թե $ 100 միլիոնի դիմաց պատրաստ է Վիտալի Կլիչկոյին ռեվանշ մրցամարտի հնարավորություն տալ: Եվ ահա, Քաթարի շեյխը, որին պատկանում են «Մալագա» եւ ՊՍԺ ֆուտբոլային ակումբները, այդ գումարը

ՀՀԿ-ն տառասխալներով էր ուղարկել իր ցուցակը ԿԸՀ

Այսօր կուսակցությունների համամասնական ցուցակների գրանցման վերջնաժամկետն էր: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստի ընթացքում հաստատեց  ցուցակների գրանցումը՝ որոշակի փոփոխություններով: Հանձնաժողովի որոշմամբ, գրանցման մերժում ստացան  համամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի երեք թեկնածուներ՝ ՀԱԿ անդամ  Խաչատուր Սուքիասյանը՝ վերջին 5 տարում Հայաստանում  մշտապես բնակության փաստի չհամապատասխանելիությամբ եւ ՕԵԿ երկու թեկնածուներ՝ Արամ Հարությունյանն ու Գեւորգ Թոսունյանը: Թեեւ ԿԸՀ-ն վերջիններիս 48 ժամ էր

Կարեն Անդրեասյանի և ոստիկանների միջև «բանակցությունները» ապարդյուն անցան

Երեկ` մարտի 31-ին, Մաշտոցի պուրակում վերսկսվեց անժամկետ նստացույցը: Հորդառատ անձրևի պայմաններում գիշերը պուրակում անցկացնելու համար ակտիվիստները բերեցին վրան, որը, սակայն, ոստիկանները չթույլտարեցին տեղադրել: Վրան տեղադրելու առաջին փորձը կատարվել էր դեռևս երկու շաբաթ առաջ: Այն ժամանակ` մարտի 14-ի երեկոյան 9:30-ի մոտակայքում ոստիկաններն առանց նախազգուշացման և իրավական հիմնավորման իրենց կողմից կազմակերպված կեղծ աղմուկ-աղաղակով շեղել էին ակտիվիստների ուշադրությունը,

ԿԸՀ-ն մերժեց ՀԱԿ շտաբի ղեկավարի դիմումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր արտահերթ նիստի ընթացքում քննեց ու մերժեց ՀԱԿ կենտրոնական շտաբի ղեկավար Լեւոն Զուրաբյանի դիմումը, որով պարոն Զուրաբյանը պահանջում էր վերացնել Հանրապետական կուսակցության կողմից իրականացվող նախընտրական գործունեության իրավախախտումները: Դիմումում մասնավորապես նշված էր, որ նախընտրական քարոզարշավը դեռ չսկսած, ՀՀԿ-ն հանրապետության տարբեր շրջաններում ձեւավորել է ընտրական շտաբեր, որոնց վրա տեղադրված ցուցանակները ներառում են կուսակցությանը քվեարկելուն

«Խորեն Աբրահամյանն իսկական հայ էր: Ոնց որ պետք է ճշմարիտ հայը լինի, այն տեսակը, որը վերանում է արդեն». Խորեն Լևոնյան

1930 թվականի ապրիլի 1-ը հայերիս համար նշանավորվեց: Այդ օրը ծնվեց Խորեն Աբրահամյանը: Տարիներ հետո հայ հանդիսատեսը նրան տեսավ թատրոնի բեմին` Արա Գեղեցիկի, Պեպոյի, Օթելլոյի կերպարներում: Տեսավ էկրանից` «Մենք ենք, մեր սարերը»,  «Առաջին սիրո երգը», «Սարոյան եղբայրները» ֆիլմերում: Տեսավ, սիրեց, գնահատեց: Խորեն Աբրահամյանով մինչ այսօր էլ հպարտանում են, հիշում են նրան և գնահատում. «Ինքն անհասանելի է,

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031