Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսի 6-ի ԱԺ ընտրություններից կախված է ԱՄՆ-Հայաստան հետագա համագործակցության ընթացքը

Ապրիլ 02,2012 13:29

Ներկայումս շատ է խոսվում ԱՄՆ-ի՝ հայաստանյան քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունների վրա ունեցած ազդեցության մասին: Այս մասին են վկայում նաև ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ում գործունեություն ծավալող գործիչների հայտարարությունները: Այդպիսի հայտարարությամբ այսօր Aravot.am-ի հետ զրույցում հանդես եկավ  ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերի պատասխանատու Քրիստոֆեր Անդերսենը: Նա նշեց. «Ազատ ընտրությունները կարևոր են ձեր երկրի ներսում վստահության մթնոլորտի կայացման, ինչպես նաև ԱՄՆՀայաստան կապերի ամրապնդման համար: Մենք ողջունում ենք ՀՀ իշխանությունների հանձնառությունը ազատ, արդար ընտրություններ ապահովելու մասին: Գեղեցիկ խոսքեր հեշտ է ասել, սակայն պետք է անել այնպես, որ հենց ընտրությունների օրը ապահովվեն ազատ և թափանցիկ ընտրություններ: Միայն բարելավված Ընտրական օրենսգիրքը բավարար չէ այդպիսի ընտրություններ կազմակերպելու համար, եթե չկա քաղաքական կամք և հարգանք օրենքի նկատմամբ»:

Մեր այն հարցին՝ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցը այժմ ՀՀ-ում տեսնո՞ւմ է այն նախադրյալները, որոնք կապահովեն ազատ ընտրություններ, պարոն Անդերսենը պատասխանեց. «Իսկապես փոփոխություններ տեսնում ենք, բայց միայն դա բավական չէ, քանի որ հասարակությունը, իրավական մարմինները, կուսակցութունները ևս պիտի դրսևորեն ազատ և արդար ընտրությունների անցկացման կամքը»:

Հստակեցրինք՝ արդյոք այս ընտրությունների՞ց է նաև կախված ՀՀ-ԱՄՆ հետագա համագործակցության ընթացքը: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Մեր երկու երկրների միջև կնքված համաձայնագրի կարևորագույն բաղադրիչը ժողովրդավարության ապահովումն է, ինչը փոխկապակցված է ազատ և արդար ընտրությունների անցկացման հետ: Այս մասին խոսել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30